Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Թբիլիսիում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը արդեն տարել է չորս անընդմեջ հաղթանակ` Շտեֆան Շոնի (Շվեդիա), Սոսո Ջաբիձեի (Վրաստան), քառորդ եզրափակչում` թուրք Սենկ Իլդիմի եւ կիսաեզրափակչում` ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի, նկատմամբ եւ եզրափակչում չեմպիոնի կոչման համար երեկոյան գոտեմարտելու է Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիսլավ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 2012թ. տարեկան զեկույցը

2013թ. մարտի 20-ին Եվրոպական Հանձնաժողովը և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը հրապարակել են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 2012թ. տարեկան զեկույցը: Այն բաղկացած է 2012թ. Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման գնահատման վերաբերյալ համատեղ հայտարարությունից: Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ԵՄ առաջընթացի

Ավազակային մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին վերակենդանացման բաժանմունքում

Մարտի 22-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել են 1985 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը մարտի 22-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով՝ ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

«Թանգարանի կառուցումն այնքան կարևոր չէ, որքան ցեղասպանության մասին ճիշտ դասավանդումը». Հայկ Դեմոյան

Արդեն երկրորդ օրն է, ինչ հայ և արտասահմանյան ցեղասպանագետներն ու Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրված անհատները «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով գիտաժողով են անցկացնում, որը հիմնված է մասնագիտական հեղինակավոր կարծիքների վրա, և մշակվել ու ծրագրվել է հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը:  «Քանի դեռ Հայոց Ցեղասպանությանը պարտքը ճանաված չէ, այն

Տարոն Մարգարյանը հետևել է գարնանային առաջին շաբաթօրյակի ընթացքին

Մարտի 23–ին Երևանում մեկնարկել են գարնանային շաբաթօրյակները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շաբաթօրյակին հետևել է տարբեր վարչական շրջաններում, այցելել նաև համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրեր, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են խրոնիկ աղբավայրերի։ Զեյթուն վարչական շրջանում քաղաքապետը հետևել է երկաթգծի և գերեզմանատան հարակից տարածքի մաքրման աշխատանքներին, որին ներգրավված անհարժեշտ տեխնիկայով տարածքը մաքրվել է տարիներով կուտակված աղբից,

Գյումրիի մանկավարժականի ռեկտոր. Ուսանողուհին հեռացվել է` Մոսկվայում գտնվելով Գյումրիում գնահատական ստանալու համար

Aravot.am-ի տեղեկություններով  Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական իստիտուտում ստուգումներ են իրականացվում: Եվ պատճառն էլ  այն է, որ օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի մի ուսանողուհի, հանրապետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ է ստացել: Ընդ որում այդ ուսանողուհին ոչ ավել ոչ պակաս Գյումրիի ամենահարուստ մարդկանցից մեկի` ժամանակին քաղաքապետի պաշտոնի համար պայքարած Մարտին Սուքիասյանի դուստր Հասմիկն է: Aravot-am-ը այս

НТВ. «Ռուսաստանում բեռնատարների կողոպտելու համար երեք հայ է ձերբակալվել»

Ռուսաստանում ոստիկանները ձերբակալել են չորս տղամարդու, որոնք Մերձմոսկվայում հարձակվում և կողոպտում էին բեռնատար ավտոմեքենաներ: Հայտնում է «Էն Տե Վե» հեռուստակայանը: Պարզվել է, որ հանցախմբի անդամները բաղկացած են երեք հայերից և մեկ տաջիկից: Հանցախմբին ձերբակալել են օրը ցերեկով, երբ նրանք փորձում էին հերթական կողոպուտն իրականցնել Մինսկի մայրուղու վրա: Հաղորդել են ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: Խուզարկության

Մեկ ժամ առանց էլեկտրաէներգիայի` հանուն «Մոլորակի ժամի»

Այսօր Երեւանում 20.30-ից մինչեւ 21.30-ը գրեթե չի լինի լուսավորություն: Մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի եւ օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաեւ փողոցային լուսավորությունը: Հայաստանը եւս միացել է այն 152 երկրներին, որոնք անջատում են իրենց լույսերը` դրանով փորձելով նվազեցնել մարդկության հետքը բնության վրա: «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային Հայաստանը մասնակցում է արդեն հինգերորդ տարին: Ակցիայի նպատակն

Աշխարհի ամենահայտնի փողոցները (Մաս 2)

6. Կխաո Սան Ռոուդ: Գտնվում է Թայլանդում, ուր ամեն օր այցի են գալիս հազարավոր զբոսշրջիկներ: 7. Ուոլլ-Սթրիթ: Այս փոխոցը համարվում աշխարհի պատմական ֆինանսական կենտրոնը: Այստեղ բնակվում են հիմնականում քաղաքական մեծ կշիռ ունեցող անձինք կամ միլիոնատերներ: 8. Via Dolorosa: Երուսաղեմում գտնվող հայտնի փողոցն է, որտեղով Քրիստոսը, իր համար նախատեսված փայտե մեծ խաչը մեջքին կրելով, քայլել է դեպի իր չարչարանքները:

Հիմնաւորումներ

Դասական ուղղագրութեան վերականգնման գործընթացը աւարտին հասցնելու համար Որպէս Մուտք 2011-ի Հոկտեմբերին, Սփիւռքի Նախարար տիկին Հրանոյշ Յակոբեանը ընդունելով այդ ժամանակ հայրենիքում գտնուող կանադահայ լեզուագէտ-հնչիւնաբան դոկտ. փրոֆ. տիկին Դորա Սաքայեանին, ուղղագրական հարցերի շուրջ զրոյցի ընթացքում նրան առաջարկել էր ներկայացնել տեղեկանք՝ Մաշտոցեան հիմքով աւանդական դասական ուղղագրութիւնը վերահաստատելու հիմնաւորումներով: Հայաստանեան լրատւութիւնից իմանալով այս մասին, մէկ-երկու շաբաթ յետոյ (Նոյեմբերին ) Սփիւռքի

Ժամանակակիցներին քիչ են անդրադառնում

«Առավոտը» նկատել է, որ Հայաստան հյուրախաղորդ երաժիշտները մեծամասամբ ներկայանում են ոչ թե իրենց համերկրացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով, այլ նախընտրում են հնչեցնել հիմնականում մասնագետների ու երաժշտասերների «ականջին նստած» հայտնի երկեր համաշխարհային երաժշտական գրականությունից: Այս «վիճակից» մշտապես բողոքում են նաեւ մեր կոմպոզիտորները: Գերմանացի ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Հյուսհոլֆը, ում հասցեին խոսելիս կատակում են, ասելով, թե ռեկորդակիր է ունեցած

«Երբ երազանքներդ բարձրաձայնում ես՝ իրականանում են»

Համոզված է երիտասարդ կոմպոզիտորը Մարտի 24-ին  Ե. Չարենցի տուն-թանգարանում կկայանա հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի Կոմիտասյան համերգաշարի 22-րդ համերգ-դասախոսությունը:  Անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՌԴ Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան  սիրով զրուցեց այդ մասին: – Կոմիտասյան համերգ-դասախոսությունները, որոնց մուտքը բացառապես ազատ է, տեղի են ունենում Երեւանի եւ մեր հանրապետության մարզերի

Սիլվա Հակոբյան, Սիրուշո և «Դորիանս». Համերգային նորությունները՝ շաբաթվա կտրվածքով

«Դորիանս» խմբի «Lonely planet» երգի տեսահոլովակը օրեր առաջ ջնջվել է «Եվրատեսիլ»-ի յութուբի պաշտոնական էջից, ապա նորից ներբեռնվել, այս մասին գել է mamul.am-ը  , պատճառն ինչպես արդեն հայտնի է ադրբեջանցիների բացասական մեկնաբանություններն են: Այժմ արդեն «Lonely planet» մեկնաբանությունների տիրույթը փակ է: Թե ինչ մեկնաբանություն կտան այս ամենին «Եվրատեսիլի» կազմակերպիչները, դեռևս հայտնի չէ: Անկախ ադրբեջանցիների բացասական տրամադրվածությունից,

Մարտական դիրքում վնասվածք ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի N զորամասում գլխի շրջանում մարտի 22-ին վնասվածք ստացած զինծառայող՝ 1985թ. ծնված Սարգիս Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։ Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել մարտական դիրքում զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Զինծառայողը նախ

Երիտասարդությունը հետաքրքրված է առաջնորդության մասին ծրագրերով. Տաթեւիկ Վարդազարյան

«Երիտասարդներ հանուն ապագաի» հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր «Առաջնորդության օր» ծրագիրը: Այն ուղղված էր երիտասարդների մեջ առաջնորդական ունակությունների բացահայտմանն ու դրանց զարգացմանը:   «Այսօր մի քանի դասընթաց են ստանալու մասնակիցները, որոնցից մեկի ընթացքում առաջնորդության ոճերն են ուսումնասիրելու եւ հատուկ թեստի միջոցով փորձելու են բացահայտել առաջնորդ լինելու իրենց սեփական ոճը»,- ասում է «Երիտասարդներ հանուն ապագաի» հասարակական

ԱԺ ներխուժողին այցելել է հոգեբույժը

Երեկ ԱԺ-ում հրազենային վնասվածք ստացած 25 -ամյա Վրեժ Գալստյանի վիճակը կայուն է: Թիվ 1 հիվանդանոցից «Ա1+-ի հետ հեռախոսազրույցում հայտնեցին, որ նա այս պահին գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Երեկ հոսպիտալացնելուց անմիջապես հետո, Վրեժին վիրահատել են` հեռացրել են փամփուշտը: Վրեժ Գալստյանին հիվանդասենյակում, այցելել է նաեւ հոգեբույժը, սակայն նրա այցի մանրամասները դեռ գաղտնիք է: Հիշեցնենք, որ ըստ դատախազության

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ  350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական

Տեր-Գուլանյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Դադարեցրու հացադուլը» (Տեսանյութ)

Մտավորականը Հովհաննիսյանին կոչ է անում «տուն գնալ»

Այսօր հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանի ծննդյան օրն է (Ֆոտոշարք)

ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմը` նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր այցելեց Հայ բարերարների ճեմուղի և ծաղիկներ դրեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանի կիսանդրու առջև: Այսօր մեծ բարերարի ծննդյան օրն է: Եվ Գալուստ Կյուլպենկյանի անվան N190 դպրոցի սաները նույնպես եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Դպրոցականները պատմեցին մի փոքր հատված նրա կենսագրությունից. «Ծնվել է 1869թ-ին Կոստանդնոպոլիսում: Հիմնական

Զուրաբյանը «Բարեւ Երեւան» դաշինքին բարի երթ մաղթեց

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ-ը համարում է Հայաստանի ամենահզոր քաղաքական ուժը:  «Եթե Հայաստանում անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ, Կոնգրեսը կհաղթի ցանկացած ընտրություններում՝ լինի խորհրդարանական, նախագահական, թե ավագանու: Դրա համար Կոնգրեսը համարում եմ ամենահզոր քաղաքական ուժը Հայաստանում: Մի դատեք այն թվերով, որոնք ԱԺ-ում արձանագրված են՝ մանդատների քանակը եւ այլն, գիտենք, որ կեղծված ընտրություններով են ձեռք բերված»,-

Times Ledger. «Ցեղասպանության աղոտ հիշողություններ»

Նյու Յորքի հայկական ծերանոցում ցեղասպանությունը վերապրածները գնալով պակասում են: Գրում է «Թայմս Լեջեր» պարբերականը: Ժամանակին այստեղ 71 հայ կար, որոնցից 21-ը վերապրել էին ցեղասպանությունը: Այժմ 34 հոգի է ապրում, որոնցից չորսն են ցեղասպանությունից փրկված: 1909թ. ծնված Փիրուզ Գալուստյանը վերջերս նշեց իր 103 ամյակը: Ցեղասպանության ժամանակ նա վեց տարեկան էր: Նա հիշում է, թե ինչպես «Երիտթուրքեր»-ը

Գերեզմանագողերը բողոքում են իրենց ձեռքը բռնողների դեմ

Ուրիշից գողացած գերեզմանատեղը բարեկարգելու համար փոխհատուցում են պահանջում Ցավոք, թերթում կարդացած ամեն տեղեկություն չէ, որ հաճելի է: Կյանքում այս կամ այն մարդուն բնութագրող նրա բարոյակամային հատկությունների դրսեւորումները տարբեր են լինում: Մի դեպքում՝ կարդալով հրճվում ես, որ դու եւս հայ ես, մյուսի դեպքում՝ ամաչում դրա համար: Միակ պատճառը, թե ինչու եմ այս մասին գրում, այն է,

«Ներդրողները Հայաստանում ուզում են տեսնել ամուր գործող ինստիտուցիոնալ կառույցներ»

ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քլեբուրն Սլոան՝ ԼՂ-ի, Սաֆարովի արտահանձնման եւ ՀՀ-ում բիզնես-միջավայրի մասին: – Պարոն դեսպան, նկատի առնելով այն հանգամանքը, որ Կանադան առաջիններից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը, հավանական տարբերակ համարո՞ւմ եք, որ առաջիկայում Կանադան վերանայի իր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում եւ այստեղ էլ առավել կոշտ դիրքերից հանդես գա: – Տվյալ պահին ես տեսնում եմ, որ ԼՂ

Բան գիտեք, ասեք

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ իմ բացասական վերաբերմունքը ես արտահայտել եմ այդ ակցիայի առաջին իսկ օրը: Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն (կամ նույնիսկ ավելի հզոր) ուժգնությամբ ծավալել  նույն Ազատության հրապարակում՝ նորմալ սնվելով: Մշուշոտ կրոնա-բարոյական հիմնավորումները ես չեմ հասկանում: Քաղաքական խնդիրներ լուծելու համար սեփական մահով սպառնալը նույնպես իմ գլխում չի տեղավորվում:

Մայրաքաղաքային շաբաթօրյակը Էրեբունի հնավայրում

Մայրաքաղաքում հայտարարաված քաղաքային շաբաթօրյակի շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակազմին այսօր վաղ առավոտից միացել են «Երևաննախագիծ» ինստիտուտը և այս օրերին  ԵՃՇՊՀ-ի հետ համագործակցային ծրագրերի շրջանակում Երևանում գտնվող 40 ֆրանսիացի ճարտարապետ ուսանողներ` Սեն Էթիենի բարձրագույն ճարտարապետական դպրոցից:  Մինչ շաբաթօրյակի մեկնարկը` Ֆրանսիացի ուսանողները ծանոթացել են Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությանը և «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» համատեղ իրականացված հայ-ֆրանսիական

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այսօր հանդիպել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին

Քուրդ ժողովրդին Նովրուզի՝  նոր տարվա տոնի, կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդինախագահ Կնյազ Հասանովին և մաղթել համայնքին համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ: «Քրդական համայնքը իր ուրույն դերով մշտապես ակտիվորեն մասնակցել է քաղաքային ծրագրերին և եղել մեր կողքին: Երևանի քաղաքապետարանը կարևորում է ազգային փոքրամասնությունների դերն

«Երիտխորհրդարանում մեկը մյուսի փոխարեն չեն քվեարկում» (Տեսանյութ)

Երիտասարդ խորդրդարանականները` կատարված աշխատանքների եւ նոր համագործակցության մասին  «Արդեն երկու տարի գործող Երիտասարդական խորհրդարանը, որը  նպատակ  ունի երիտասարդներին ծանոթացնել օրենսդիր աշխատանքին, բացարձակապես օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու առաքելություն ունի», -այսօր «Ելակետ» ակումբում  ասաց Երիտասարդական խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կառլեն Խաչատրյանը, ապա հավելեց, որ Երիտասարդական խորհրդարանի հիմնական աշխատանքը կազմակերպվում է

Աբրահամ-Շտիգլից մենամարտը` այսօր

Այսօր` մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը: Մագդեբուրգում կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2  կգ, Ռոբերտ Շտիգլիցը`  76 կգ: Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112,

Ջերմուկն ամռանը կընդունի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ը

ՖԻԴԵ-ն հրապարակել է 2013/2014 թթ. կանանց «Grand Prix» մրցաշարի ժամանակացույցն ու անցկացման վայրերը: Կայանալու է վեց փուլ. 2013-ին՝ Ժնեւում, Դիլիջանում եւ Տաշքենդում, 2014-ին՝ Խանտի-Մանսիյսկում, Թբիլիսիում եւ Էրդենտում (Մոնղոլիա): «Grand Prix»-ին մասնակցելու իրավունք տրվում է 18 շախմատիստուհու, որոնցից տասի անունները հայտնի են: Մնացած ութից վեցն անվանակարգելու են փուլերի կազմակերպիչ երկրները, երկուսի անունը որոշելու է ՖԻԴԵ-ի նախագահը:

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Բարի լույս, տիկին Արուս, Քո լվացքը չորացել է, Արդյոք գիտե՞ս, որ ԿԸՀ-ն Մեր ձայները գողացել է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031