Օրվա լրահոսը

Կիեւում տեղացած ռեկորդային քանակի ձյան պատճառով վաղը ոչ աշխատանքային օր է հայտարարված (տեսանյութ)

Ուկրաինայի կառավարությունը մարտի 25-ը Կիեւում եւ Կիեւի մարզում հայտարարել է ոչ աշխատանքային օր՝ «բնական աղետի հետեւանքները վերացնելու եւ աշխատանքային ժամանակն ավելի ռացիոնալ օգտագործելու նպատակով»:  Դրա փոխարեն աշխատանքային կլինի ապրիլի 13-ը՝ շաբաթ օրը: Այս մասին տեղեկանում ենք lenta.ru կայքից: Բանն այն է, որ Կիեւում տեղացած 40  մլն տոննա ձյունը Կիեւը վերածել է շրջափակված քաղաքի:  Մարտի 22-23

«Հայազնը չի մասնակցի ավագանու ընտրությանը

Հայտարարություն Երևանի ավագանու ընտրության մասին «Հայազն» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրությանը և չի սատարելու առաջադրված ցուցակներից որևէ մեկին: Նախապես ինքներս էլ նպատակ ունեինք օգտագործել տեղական ընտրությունների ընձեռած հնարավորությունը` առաջին անգամ հանրությանը ներկայացնելու մեր ամբողջական գաղափարախոսությունը, քաղաքական դիրքորոշումներն ու մարտավարությունը, ինչպես նաև ազգային հեղափոխության տեսլականը և արձանագրել դրանց նկատմամբ ընտրողների նախնական վերաբերմունքը: Սակայն հրաժարվեցինք այդ ծրագրից,

Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի արեցին

Լոնդոնում շարունակվող հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում կրկին հանդիպեցին մրցաշարային աղյուսակի առաջատարները՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը, որն այս անգամ խաղում էր սպիտակ խաղաքարերով եւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Ինչպես առաջին շրջանում ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի 1-ին եւ 3-րդ համարները բաժանեցին միավորը՝ խաղաղություն կնքելով 41-րդ քայլում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ծաղկազարդը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում (Ֆոտոշարք)

Ծաղկազարդի առթիվ  «Առավոտ երիտասարդականի» տեսախցիկը այսօր պտտվեց  սրբ. Գր. Լուսավորչի եկեղեցու շուրջը՝ պարզելու տոնական տրամադրությունը:  Մինչ եկեղեցի մտնելը  մարդիկ գնում են արմավենու, ձիթենու ճյուղեր, կոմպոզիցաներ և ծաղիկներ:  Ձիթենու ճյուղերը գինը տատանվում է  50-100դրամի սահմաններում, արմավենու ճյուղերը՝ 100-200, կոմպոզիցաները՝ սկսած 500 դրամից, իսկ ծաղիկները՝ 50-ից: Փորձեցինք իմանալ երիտասարդներից՝ արդյոք գիտեն տոնի խորհուրդը կամ որն է նրանց ՝

Բրոնզի համար կպայքարի միայն Արթուր Շահինյանը

Թբիլիսիում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ըմբիշներից մրցագորգում մնացել է միայն 84 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը երրորդ գոտեմարտում հաղթելով նաեւ ֆինն Վելի Հակալային, կիսաեզրափակչում պարտվեց տանտերերից Վլադիմիր Գեգեշիձեին: Արթուրը պետք է սփոփվի նրանով, որ պայքարելու է ընդամենը բրոնզե մեդալի համար: Մեր մյուս երկու ըմբիշները՝ Սասուն Ղամբարյանը եւ Ռաֆիկ Մանուկյանը, վերածվեցին հանդիսականի,

Այսօր, հնարավոր է, Լոնդոնում որոշվի հավակնորդների մրցաշարի հաղթողը

 Քիչ հետո կմեկնարկի հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանը: Ութ գրոսմայստերները Լոնդոնում միմյանց հետ կհանդիպեն երկրորդ անգամ, սակայն կխաղան հակառակ գույնի խաղաքարերով:  Առաջին շրջանի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 5,0-ական միավորով գլխավորում են հաղթողի գլխավոր հավակնորդներ Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը, որոնք 1,5 միավորով առաջ են անցել մոտակա հետապնդողներից: Վիճակահանությամբ մրցաշարի մեկնարկային տուրում Արոնյանն ու Կարլսենը խաղացին միմյանց

Թբիլիսիում Արթուր Շահինյանը երկրորդ հաղթանակը տարավ

Վրաստանի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 84 կգ քաշային Արթուր Շահինյանը շարունակում է առաջ ընթանալ: Հայաստանի ազգային հավաքականի անդամը 1/8 եզրափակչում առավելության հասավ Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Բաքսիի նկատմամբ եւ հաջորդ փուլում հանդիպելու է ֆինլանդացի Վելի Հակալայի հետ: Ցավոք, Սասուն Ղամբարյանը (66 կգ) եւ Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) երկրորդ գոտեմարտերում պարտություն կրեցին: Սակայն նրանք բրոնզե

Հայաստանի երեք ըմբիշներն էլ սկսել են հաղթանակով

Թբիլիսիում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամները հաջող են մեկնարկել նախնական գոտեմարտերի փուլում: 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը 1/8 եզրափակչում հաղթել է ֆինլանդացի Տերո Վալիմակիին եւ հաջորդ գոտեմարտն անցկացնելու է թուրք Ատական Յուկսելի հետ: 74 կգ քաշային կարգում, սկսելով 1/16 փուլից, Ռաֆիկ Մանուկյանը պայքարից դուրս է թողել Յան Յերսգրենին

Google-ի նորությունները՝ շաբաթվա կտրվածքով

Լուրեր են պտտվում այն մասին, որ Google-ը Apple-ի և Samsung-ի հետքերով սկսել է մշակել «խելացի» Android ժամացույցներ, այս մասին հայտնել է Financial Times-ը: Google-ի ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին, հայտարարելով, թե չեն մեկնաբանում շշուկները: Չնայած բջջային պլատֆորմերի մշակման ղեկավարության փոփոխմանը՝ Google ընկերությունը Chrome և Android պլանշետները կթողնի միմյանցից անկախ, սակայն նրանց միջև շատ

Լարիսա Ալավերդյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «էնքան խելք է պետք, որ այդպիսի բաներով հանդես չգան»

Նա հիշեցնում է ԱԺ նախագահին իր խոսքերը՝ «հո շատ մեծ խելք պետք չի՝ պատգամավոր լինելու համար» «Չնայած  շատ դժգոհ չի գործող նախագահը ԱԺ-ից, բայց ես համոզված եմ, որ ԱԺ-ից պետք է սկսել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետընտրական ստեղծված իրավիճակին, այսպիսի լուծում առաջարկեց նախկին օմբուդսմեն, «Ժառանգության» նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյյանը: Նրա խոսքերով՝ «Եթե իշխանական կուսակցությունը գտնում

Լարիսա Ալավերդյան. «Պարզ է, որ Սերժ Սարգսյանը երբեւէ ծոմ չի պահել»

Տիկին Ալավերդյանը «հացադուլ» արել է 15 օր եւ վստահեցնում է, որ 5-րդ օրը մարդն արդեն քաղց չի զգում: «Ես պետք է ասեմ, որ ես ծոմապահության մեծ ջատագով եմ: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը երբեւէ չի պահել ծոմ, հակառակ պարագայում ինքը կիմանար, որ ծոմի մեջ գտնվող անձը հակառակ կեցվածք է ստանում, մտքերը շատ ավելի պարզ են

Հնդկաստանում Լիլիթ Մկրտչյանն ընթանում է 2-րդ տեղում

Հավակնորդների մրցաշարի ֆոնին Հայաստանի մյուս առաջատար շախմատիստների մասնակցությամբ զուգահեռ ընթացող մրցաշարերը մի տեսակ ուշադրությունից դուրս են մնացել: Այս օրերին Հնդկաստանի Բհենաշվար քաղաքում ընթանում է կանանց AICF-KIIT գավաթային մրցաշարը, որին մասնակցող 12 շախմատիստուհիների մեջ են նաեւ մեր հանրապետության երկու ներկայացուցիչներ՝ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Խաղացված ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է

Նոր Նորքի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Բերդի քաղաքապետի տղայի նկատմամբ մահափորձ կատարածներին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում ավագ քննիչ Ռոբերտ Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (հանցափորձ, 2 կամ ավելի անձանց սպանության փորձ մի խումբ անձանց կողմից) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում

«Լավ լուսանկարիչ լինելու համար պետք է գեղեցիկը զգալու ունակություն ունենալ». Մառամ Ավա

Մառամ Ավան սովորում է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում: Մասնագիտությամբ դիզայներ է: Լուսանկարչությամբ երեք տարի առաջ է սկսել զբաղվել: Պատմում է, որ դեռ մանկուց նկարչության հանդեպ սեր է ունեցել: Մի անգամ էլ` «Արեւորդի» էկոակումբի լուսանկարչության դասին, ֆոտոխցիկով մի քանի կադր է արել ու տարվել լուսանկարչությամբ: Մառամի աշխատանքների թեման, ինչպես ինքն է ասում` «հոգու թռիչք»-ն է, ոչ

Հրդեհ Արտաշիսյան փողոցում

Մարտի 24-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.30-ին, մարվել` 02.55-ին: Այրվել է 60 քմ խոտածածկ տարածք, 2 խմ վառելափայտ և այգեգործական իրերի համար նախատեսված տնակ` 20 քմ: ԱԻՆ

Մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է

Մարտի 24-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտակայքում` “Զանգեր” կոչվող հատվածում, ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 07.27-ի սահմաններում փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2107» մակիշի ավտոմեքենան: ԱԻՆ

Ուկրաինայի հավաքականի օդանավը փրկվել է վթարից

«Boeing 737» օդանավը, որով ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականը Վարշավայից վերադառնում էր աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Լեհաստանի հետ հանդիպումից, միայն երկրորդ փորձով է վայրէջք կատարել Օդեսայի օդանավակայանում: Եղանակային ծանր պայմաններում՝ քամի եւ ամպամածություն, վայրէջքի գնալիս, օդանավը չափից ավելի է մոտեցել ծովի մակերեւույթին եւ օդաչուները ստիպված են եղել գնալ երկրորդ շրջան կատարելու: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող

Հենրիխ Մխիթարյանը հումո՞ր է արել

«ua-football.com»-ը գրում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատակել է՝ ասելով, թե ամառային տրանսֆերի «պատուհանում» հեռանալու է ակումբից: «Հենրիխը, պարզապես հումորով պատասխանել է հումորով տրված հարցին: Նա պրոֆեսիոնալ է: Նա պայմանագիր ունի եւ ոչ մի տեղ էլ գնալ չի պատրաստվում: Իսկ որ նրանով մեծ ակումբները հետաքրքրված են, հայտնի

Սելիմի լեռնանցքը կրկին դժվարանցանելի է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորաններ), Շիրակի մարզի Աշոցք, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից

Արթուր Աբրահամը WBO գոտին վերադարձրեց Ռոբերտ Շտիգլիցին

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս գիշեր Մագդեբուրգում Ռոբերտ Շտիգլիցի հետ ռեվանշ մրցամարտում չեմպիոնական գոտին վերադարձրեց ծագումով ռուս գերմանացուն: Յոթ ամիս առաջ Աբրահամը միավորներով հաղթել էր Շտիգլիցին եւ տիրել նրա չեմպիոնական գոտուն: Սակայն այն ժամանակ երկու պրոումոթերական ընկերությունների միջեւ ստորագրված պայմանագրով նախատեսված էր ռեվանշ մրցամարտ: Այն կայացավ յոթ ամիս հետո:

Լոնդոնում բոլոր հավակնորդները ոչ-ոքի արեցին

Հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը պահպանեցին երկիշխանությունը: Յոթերորդ տուրում, չնայած սպիտակներով խաղացող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը որոշակի դիրքային առավելություն ուներ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, ռուսաստանցին հմուտ պաշտպանության շնորհիվ պարտիան հասցրեց խաղաղ ավարտի:  Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Կրամնիկ, Մագնուս Կարլսեն-Թեյմուր Ռաջաբով, Վասիլի Իվանչուկ-Պյոտր Սվիդլեր պարտիաները: Արոնյանն ու Կարլսենը 5,0-ական միավորով պահպանում են երկիշխանությունը:

Հայաստանի ամենակարևոր խնդիրը

Մարդիկ սիրում են շատ խոսել Հայաստանում առկա խնդիրների մասին և ամպագոռոռ հայտարարություններ անել դրանց վերաբերյալ՝ փորձելով ինչ-ինչ լուծումներ առաջարկել երբեմն այնպիսի մասշտաբային խնդիրների, որոնք ենթակա են լուրջ վերլուծությունների և պահանջում են երկարատև գործընթացներ մինչև վերջնական հանգուցալուծում: Մինչդեռ մենք այնքան ավելի պարզ, բայց միևնույն ժամանակ ուշագրավ առօրեական խնդիրներ ունենք, որոնք շատ ավելի ցավալի, տանջալի և ողբերգական

Վախճանվել է Բորիս Բերեզովսկին

Ռուսական համացանցում հրապարակվել են ենթադրություններ ինքնասպանության վարկածի մասին, սակայն Բերեզովսկու ընտանիքի ներկայացուցիչների կողմից որեւէ մեկնաբանություն դեռեւս չի տրվել։

Վաչիկ Եղիազարյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանցի 120 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում, առաջին անգամ մասնակցելով նման մակարդակի պաշտոնական մրցաշարի, բրոնզե մեդալ նվաճեց: Առաջին գոտեմարտում նա պարտության մատնեց չեխ Դավիդ Վալային, սակայն երկրորդում տանուլ տվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Եվգենի Օրլովին: Եվ քանի որ վերջինը հասավ եզրափակիչ, հայ ըմբիշը երրորդ տեղի համար պայքարը շարունակելու իրավունք ստացավ: Առաջին սփոփիչ

«Ի՞նչ եք ուզում՝ արդարություն, ե՞րբ եք ուզում՝ հենց հիմա». բողոքի երթ՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Այսօր մի խումբ դասադուլավորներ բողոքի երթ անցկացրին՝ Ազատության հրապարակի շուրջ պտտվելով: «Մենք ենք տերը մեր երկրի», «ոչ հանցավոր ռեժիմին» վանկարկումներով եւ «հեղափոխությունն արդեն սկսվել է» ու նմանատիպ կոչ- ցուցապաստառներով նրանք սկսեցին իրենց երթը: Դասադուլավորները մեր զրույցում դժգոհեցին նախագահական ընտրությունների արդյունքներից՝ պնդելով, որ կեղծիքներ են եղել, եւ իրենք արդարություն են պահանջում: Նրանք պահանջում են նոր ընտրություններ՝

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական բրոնզին ավելացրեց Եվրոպայի երկրորդ ոսկին

Վրաստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի անցած տարվա երկրորդ մարզիկ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնեց Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիսլավ Մետոդիեւին եւ մեդալների իր հավաքածուն հարստացրեց Եվրոպայի չեմպիոնի ոսկով:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Նոր միջադեպ՝ Ազատության հրապարակում. «Թողեք արգելքը, սա Սովետ չէ, ոչ էլ օսմանյան կայսրություն» (Տեսանյութ)

Այսօր լարախաղաց Վլադիմիր Հակոբյանին ոստիկանները թույլ չտվեցին  Ազատության հրապարակում իր ծրագիրը ներկայացնել: Փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը պնդում էր, որ կանաչ տարածքի վրա չի թույլատրվում: Ոստիկանները նախ շրջափակեցին տարածքը, որտեղ լարախաղացը պատրաստվում էր իր ծրագիրը սկսել, այնուհետեւ նրան ուղեկցեցին քաղաքապետարան, որ վերջինս գրավոր դիմումով թույլտվություն ստանա: Փոխգնդապետ Պետրոսյանի հետ բանակցության մեջ մտավ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն»

Նոյեմբերյանում մեկնարկեց վավերագրական ֆիլմերի փառատոն

Ֆիլմերն  առնչվում են մարդու իրավունքներին «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն «Մարդու իրավունքների պաշտպանություն-քաղաքացիական հասարակության կայացման հիմքեր» ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանում կազմակերպել է  վավերագրական ֆիլմերի  փառատոն: Ծրագիրն իրականացվում է  «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության նախաձեռնությամբ՝ Եվրոմիության եւ Չեխական զարգացման գործակալության  ֆինանսական աջակցությամբ: Փառատոնը բացվեց  մարտի 23-ին եւ կտեւի 3 օր: Օրական ցուցադրվում է 2 ֆիլմ, կայանում են դրանց   քննարկումներ: Մարտի

«Ես փշերի վրա ապրել չէի կարող». Մի սիրո պատմություն

Արտակը նոր էր տեղափոխվել այն թաղամաս, որտեղ ապրում էր Մարինեի մորաքրոջ ընտանիքը: Այդ ժամանակ աղջիկը 16 տարեկան էր, իսկ տղան՝ 19-ը: Մի քանի այցելություններից հետո Մարինեն նկատում է, որ գրեթե ամեն անգամ փողոցով անցնելիս մի տղա աչքերով զննում է իրեն: Սկզբում աղջիկը չի կարևորում այդ հանգամանքը, բայց ժամանակ ընթացքում եզրակացնում է, որ  այստեղ ինչ-որ բան

Խոշոր ավտովթարի մեղավորը Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցն էր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 22-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com -ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի Ամառանոցներ 24 փողոցի բնակիչ, 37-ամյա Համբարձում Հովհաննիսյանը, վարելով Mercedes ML մակնիշի 33 TL 461 համարանիշի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031