Օրվա լրահոսը
Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը Ադրբեջանից առաջ է ընկել
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով, այս տարի Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 34-ն է: Այսօր կազմակերպության այս տարվա ուսումնասիրությունները ներկայացնելով՝ կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասաց, որ Հայաստանը 176 երկրների ցանկում կոռուպցիայի ընկալման համաթվով 105-րդ տեղում է: Ըստ նրա մեր երկրի ցուցանիշը բավականին ցածր է Վրաստանից, որը 51-րդ տեղում է եւ բարձր է Արդբեջանից, որը
Վաղարշապատ և Կոտայք նոտարական տարածքների նոտարների նկատմամբ կարգապահական վարույթներ կհարուցվեն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով՝ Վաղարշապատ և Կոտայք նոտարական տարածքների նոտարներ Ավետ Ալեքյանի և Նունե Մանուչարյանի նկատմամբ հարուցվելու են կարգապահական վարույթներ: Ավետ Ալեքյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են ընդունվել քաղաքացի Լիդա Հակոբյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված՝ Վաղարշապատ նոտարական տարածքի նոտար Ավետ Ալեքյանի կողմից տրված անշարժ գույքի մասին նվիրատվության պայմանագրի հետ կապված նոտարական գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ
Ստյոպա Սաֆարյանը՝ իր սատանիստ վստահված անձի ու ՀՀԿ կրծքանշանով քյարթուների մասին
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը, այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր վստահված անձին՝ սատանիստ Բայանդուր Պողոսյանին, ասաց. «Եթե ոմանց աչքին կիրթ, գրագետ երիտասարդը սատանիստ է, ապա ասեմ՝ ինձ համար ավելի լավ է այդպիսի սատանիստներ լինեն, քան թե սեւազգեստ քյարթուները, որոնք հանրապետական զնաչոկներ պիտի ունենան: Որեւէ մեկի հավատաքննիչը չեմ, բայց այս էլ 2-րդ ընտրությունն
«Դու հաստատ կապրես»
«Երեխաս 3 տարի է, ինչ հիվանդ է, իսկ Հայաստանում չի բուժվում նման հիվանդությունը: Այս միջոցառումը կազմակերպվել է, որպեսզի հավաքվի անհրաժեշտ գումար եւ երեխաս փրկվի»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց արյան քաղցկեղով հիվանդ 6-ամյա Նարեկի հայրը՝ Արայիկ Մարտիրոսյանը: Նրա պնդմամբ՝ 9 ամիս բուժումից հետո Նարեկը ստացել է ճառագայթային բուժում, սակայն հիվանդությունը կրկնվել է. «Ակնկալում եմ աջակցություն այն
Էներգախնայողության հարցը վարչապետի մոտ «քնա՞ծ» է
Հայաստանի էներգետիկ ռեսուրսների պաշարները զարգացնելու եւ դրանք խնայողաբար օգտագործելու համար այս տարվա նոյեմբերին «Էներգախնայողության» միջազգային օր-փառատոն էր կազմակերպվել: Այսօր «Ելակետ» ակումբում տեղի ունեցավ այդ փառատոնի արդյունքների ամփոփումը: «Ով որ հարուստ է, նա էլեկտրաէներգիա խնայող է, աղքատները շռայլող են»,- ասաց ասուլիսի բանախոս «Տապան» էկո-ակումբ հ/կ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը՝ բերելով Նորվեգիայի օրինակը. «Նորվեգական կառավարության կողմից որոշում է
Թաթուլ Մանասերյան .«Գազը թանկանում է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր այն երկրների համար, որոնք այն ստանում են Ռուսաստանից» (Տեսանյութ)
«2012 թվականը բավականին բարդ տարի էր Հայաստանի համար, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ այն միտումները, որոնք տեղ էին գտել 2011 թվականին, ունեցան իրենց տրամաբանական շարունակությունը: Հաշվի առնելով այն, որ 2012 թվականը նախընտրական էր, ուստի սպասելի եւ կանխատեսելի էր, որ ներդրումային միջավայրը չպետք է շատ ակտիվ լինի: Արդյունքում՝ նախնական տվյալներով, 40 տոկոսով ներդրումներն ավելի պակաս են,
Ֆասյեի դիվանագիտական ժպիտը
ՀՀ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 25-29-ը Ֆրանսիայի սենատի հրավերով եղել են Ֆրանսիայում: Բարեկամական խմբի ղեկավարն է ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը, խմբի կազմում են Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը, Մհեր Շահգելդյանը եւ Մնացական Մնացականյանը: Այդ առիթով այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խմբի ղեկավար Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ այցի շրջանակներում եղել են մի շարք հանդիպումներ,
Պատգամավորի լցակայանում ծեծել են դերասան Սերգեյ Գրիգորյանին և նրա եղբորը
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը և նրա եղբայրը ծեծի են ենթարկվել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, ինչի արդյունքում դերասանը հաջորդ օրն ունեցել է լսողության կորուստ, որը, սակայն, հաջորդ օրերին սկսել է վերականգնվել: Այս մասին Tert.am–ին հայտնել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը: «Ուղեղի ցնցում նրա մոտ չէր ախտորոշվել,
Ստյոպա Սաֆարյան. Ավանում վախի մթնոլորտ է ստեղծել Տարոն Մարգարյանը, բայց շահարկվում է Ռուբեն Հայրապետյանի անունը
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը վստահեցնում է, որ այդ ընտրատարածքում ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ավելի շատ ձայն ունի, քան Տարոն Մարգարյանի աներձագը: «Առավել եւս, քան Ռոբերտ Սարգսյանը: Հավատացեք, ոչ պակաս հակակրանք էր ձեւավորվել այս թեկնածուի նկատմամբ, որի նկարներով քիչ էր մնում տներ մտնեին, տուալետներ մտնեին: Մարդկանց նյարդերի
10 տարի առաջ Հայաստանում թռչող մողեսի մնացորդներ եւ դինոզավրի ոսկոր են գտել
Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ղեկավար Ռոբերտ Մինասյանը և «Ռումէա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը խոսեցին հայաստանյան տուրիզմի ներկայիս իրավիճակից եւ խնդիրներից: «Ռումէա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունն առաջին անգամ նոյեմբերի 18-19-ը Երեւանում կազմակերպել էր
Աղբն առայժմ այրում ենք
Երեւանի ոչ մի աղբավայրերում առայժմ աղբի տեսակավորում ու վերամշակում չի արվում: Մինչդեռ աշխարհի մի շարք երկրներում վաղուց կենցաղային աղբից օգտահանված նյութերը վերամշակվում եւ կիրառվում են որպես երկրորդական արտադրանքի նյութ: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսում Aravot.am-ը քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ կունենանք աղբի վերամշակման գործարան եւ թափոնները ոչ թե կայրվեն`
Հովիկ Աբրահամյան. Ես որեւէ պարտավորություն չունեմ ԲՀԿ նկատմամբ: Իմ բոլոր պարտավորությունները ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի նկատմամբ են
Հատված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցից: – Եթե առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, ապա ես հստակ եւ իմ ամբողջ ուժերով պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր թեկնածուն հաղթի: – Իսկ բարեկամության վրա դա կազդի՞ ձեր կարծիքով, թե՞ ոչ: – Իմ կարծիքով՝ ոչ: – Բայց բարեկամությունը չի ենթադրո՞ւմ նաեւ, որ որոշում կայացնելուց հետո
Հայաստանում կոռուպցիայի ընկալումը պակասե՞լ է
Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման կողմից ամեն տարի հրապարակվող կոռուպցիայի ընկալման համաթիվն արդեն հայտնի է: Հայաստանի ցուցանիշը 34 է, որով 176 երկրների շարքում այն կիսում է 105-112-րդ տեղերը: Նախորդ տարի Հայաստանը 129-րդ տեղում էր: Մանրամասները` քիչ անց
Ֆրանսիայի հայկական թանգարանի (ՖՀԹ) սկանդալային հափշտակումը
Ֆրանսիայում Հայաստանի տարին՝ մշակութային մեծ դրսեւորում: «Հայաստան, իմ բարեկամ»: Չկա՞ այն այլեւս»: Ֆրանսիայի հայկական թանգարանը (ՖՀՄ) իր գոյության 60 տարիների ընթացքում մշակութային արժեքները ցուցադրել է քաղաք Փարիզի Էնների հյուրանոցի առաջին հարկում տեղակայված երկու սրահներում, որոնք տրամադրվել են համաձայն 24 ապրիլի 1953 թ. նախարարական դեկրետի: Թանգարանի պաշտոնական բացումն իրականցվել էր Հանրապետության նախագահ պարոն Վենսան Օրիոլի կողմից:
Մշակույթի մարդիկ ու արհմիությունը միմյանցից տեղյակ չեն
Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում արվեստագետները, խոսելով իրենց իրավունքների պաշտպանության խնդիրների մասին, նշում են, որ դրանք սերտորեն առնչվում են արհմիություններին: Մշակույթի մարդիկ փաստում են, որ մեզանում «դե յուրե» կա մշակույթի աշխատողների արհմիութենական կոմիտե, իսկ «դե ֆակտո»՝ ոչ: Ասվածի հետ համակարծիք են մեզ հետ զրուցած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Ազգային օպերային թատրոնի տնօրեն
«Սփյուռքը պիտի դառնա իրական քաղաքական գործոն Հայաստանում»
Ասում է Լյուդմիլա Հարությունյանը – Հայերը ցանցային ազգ են եւ նրա քանակը չի չափվում միայն իր աշխարհագրական տարածքում ապրողների թվով: Ունենք Արցախ, Սփյուռք։ ԽՍՀՄ փլուզումը հայերի համար նոր ողբերգություն էր, հսկա միությունից հետո, նրանք ստիպված էին կենտրոնանալ փոքր Հայրենիքի վրա, ինչին հոգեբանորեն պատրաստ չէին։ Այդ փլուզումն իր հետ տարավ այն էլիտան՝ ազգի ընտրանին, որը կապված
Դատապարտյալ դոնորները օրգան կվաճառե՞ն
Պրակտիկորեն հնարավոր է՝ կարծում է Մարդու իրավունքների պաշտպանը, բայց նորմալ վերահսկողության դեպքում դա կարելի է բացառել: Դատապարտյալներն էլ այսուհետ կարող են իրենց մերձավոր ազգականների՝ ծնողի, զավակի, ամուսնու, քրոջ եւ եղբոր համար հյուսվածքի կամ օրգանի դոնոր դառնալ: Ազգային ժողովն արդեն ընդունել է «Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին օրենքում» լրացումներն ու փոփոխությունները: Նախաձեռնությունն ու նպատակն, իհարկե,
ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ստիպված են համաձայնության եկել
Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանի գնահատմամբ՝ համաձայնելով «Մարտի 1-ի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը մեկ տարով հետաձգելուն, ՀԱԿ-ը լուծեց իր ընտրազանգվածի պահպանման խնդիրը: Իսկ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ը պարզապես ընտրել է չարյաց փոքրագույնը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու վերլուծաբանների «Դեմ առ դեմ» բանավեճից: «Առավոտ»- Թեեւ «Մարտի 1»-ի գործով
Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին, «որ էլ մենաշնորհ չլինի» (Տեսանյութ)
Այսօր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց «փախչել» մի խումբ լրագրողների «գործիքներից»: Բյուջեի քվեարկությունից նրա անհետանալու փորձը չստացվեց: Ստիպված «հանձնվեց»՝ դժգոհելով, որ «ես էդքանիդ հետո ո՞նց կարամ խոսամ»: Լրագրողները վստահեցրին, որ շատ տաղանդավոր եք, կարող եք: «Չէ՜, չէ, հիմա թարգել եմ էդ տաղանդները»: Հարցին, թե ինչպես եք վերաբերվում ՀԱԿ-ի նախաձեռնած հակամենաշնորհային փաթեթին, որը շուտով դրվելու է
Մտքի վարկանիշը
Մեր մամուլում հաճախ է հնչում՝ մեր պատգամավորներն անգրագետ են, չեն տիրապետում տարրական, 4-րդ դասարանի գիտելիքների, եւ նրանց «քաղաքական գործիչ» է դարձրել միայն փողը: Նույն փողի միջոցով նրանք ձեռք են բերել բարձրագույն կրթության մասին դիպլոմը՝ դրանով իսկ վարկաբեկելով թե՛ այդ փաստաթուղթը եւ թե՛ այն բուհը, որն այդ դիպլոմը վաճառել է: Կարծես թե, ամեն ինչ պարզ է:
Սամվել Ալեքսանյանն՝ իր աներձագին պատգամավոր դարձնելու մասին. «Իր ապագան շատ լավ ապագայա, իմ երկու քաշին ա»
«Դուք աներձագ ունե՞ք, մտածե՞լ եք ինչ է սպասվում նրան»,- այսօր լրագրողները այս հարցն ուղղեցին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նա պատասխանեց. «Այո: Ի՞նչ է սպասվում»: Լրագրողները հստակեցրին, որ մտածում ենք՝ պատգամավոր կդառնա, պրեզիդենտ կդառնա: Նա արձագանքեց. «Ցավդ տանեմ, պրեզիդենտ չէ, բայց մարդ ա, մի օր էլ կարող ա ինքը պատգամավոր դառնա»: Սամվել Ալեքսանյանն ասաց, որ ինքը
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Դեկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի
Սամվել Ալեքսանյան. «7 երեխա ունեմ, թոշակ կտան՝ կապրենք»
«Ցավդ տանեմ ես բիզնեսով չեմ զբաղվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հարցին, բա ձեր կինը ո՞նց է ապրելու՝ նա պատասխանեց. «Մի ձեւով կապրի, էլի, երեխեքի թոշակով: 7 երեխա ունեմ, թոշակ կտան՝ կապրենք»: Մեր հարցին, թե Նոր տարին որտե՞ղ է նշելու՝ նա պատասխանեց, որ իրենց տանը: Դուբայում չե՞ք նշելու՝ հարցին նա պատասխանեց.
Մինչև նոյեմբերի 1-ը զորակոչից խուսափածները կազատվեն քրեական պատասխանատվությունից
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ըստ այդմ, նախատեսվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը տարածել 1992 թ.-ի աշնանային զորակոչից մինչև 2012թ.-ի նոյեմբերի 1-ն
Թունավորում պահածոյացված սննդից
Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գանձաքար գյուղի հինգ բնակիչներ, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Պարզվել է, որ նոյեմբերի 29-ին նրանք տանը պահածոյացված սնունդ են օգտագործել, ինչի հետևանքով թունավորվել են, Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Գումարը՝ գրպանահատի ձեռքում
Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Գրիգոր Լուսավորչի փողոցում` երթուղային տրանսպորտի կանգառից, գրպանահատություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին և 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին: Լյովա Գ.-ի ձեռքում հայտնաբերվել է գումար, որը, ըստ նրա հայտարարության, գողացել է թիվ 41
Կողոպտիչը ձերբակալվեց
27-ամյա Սոնա Ա.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում տվել, որ 2011 թ. հունիսին Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող դպրոցի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ կողոպուտի հեղինակը 1992 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն է:
2013-ի բյուջեն ընդունվեց, չնայած 4 խմբակցություն դեմ քվեարկեցին
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ քիչ առաջ ընդունվեց 2013-ի բյուջեն՝ 71 կողմ 37 դեմ քվեարկությամբ: Ձեռնպահ չկար: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենց պատգամավորների մի մասը գործուղման է, բայց իրենք դեմ են այս բյուջեին: Եթե մասնակիցներից կեսից ավելին կողմ լիներ՝ այն ընդունվելու էր: Գրանցված էր 113 պատգամավոր: Էդմոն Մարուքյանն էլ մինչ քվեարկությունը
Բրայզա. «Իմ փորձը թերի պաշտպանությամբ դեսպանատանը»
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան Wall Street Journal-ի էջերում քննադատել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը՝ դեսպանատների պաշտպանության հարցում անփույթ վերաբերմունքի համար: Փոխարենը, Բրայզան գովեստի խոսքեր է ուղղել Ադրբեջանի կառավարությանը: «Իմ փորձը թերի պաշտպանությամբ դեսպանատանը». այսպես է Բրայզան վերնագրել իր հոդվածը՝ մանրամասնելով, թե Բենգազիում այս տարվա սեպտեմբերի 11-ին ցուցարարների գրոհի հետեւանքով զոհված Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս
Տիգրան Կարապետիչը շա՛տ դաժանաբար է պատժում հայ ժողովրդին
«Ճիշտն ասած՝ համարում եմ, որ քաղաքական դաշտն ինձ արժանի չէ», հայտարարել է Տիգրան Կարապետյանը՝ պարզաբանելով նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը։ «ՉԻ» – Տիգրան Կարապետիչն, իհարկե, իրավացի է. ոչ քաղաքական դաշտն է արժանի նրա նման գործչին, ոչ էլ, առավել եւս, հասարակությունը։ Աստվածաշնչում էլ է ասված՝ մարգարիտները խոզերի առաջ շաղ մի տուր, մինչդեռ Տիգրան Կարապետիչը տարիներ շարունակ երախտամոռ


















































