Օրվա լրահոսը
Դավիթ Հարությունյանին ծիծաղեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի «թույլտվությունը»
ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն իրատեսական չի համարում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ուրբաթ օրը հանրահավաքում հնչեցրած պահանջները: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավորաբար, պահանջել էր մինչեւ տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում: «Մենք
Գոմեշի մսի գործով փոխգնդապետ է ձերբակալվել
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ քր. օր-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը առաջացրել է ծանր հետևանքներ), այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ):
Վարչապետը չխոսեց
Բնապահպանության նախարարը «նորմալ» է վերաբերվում իր հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններին
ՀՀԿ-ական պատգամավորը անլուրջ է համարում առաջարկները, որոնք ՀՀԿ նախագահը պատրաստ է քննարկել
Պատկերացնո՞ւմ եք ԱԱԾ-ի ղեկավար նշանակվի ընդդիմության գործիչը, այն էլ այն ընդդիմության, որը, անձամբ ես համոզված եմ՝ ղեկավարվում է դրսից:
Ռոբերտ Քոչարյանն էլ էր ծաղկեպսակ ուղարկել (Տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան վեցերորդ տարելիցի կապակցությամբ, այսօր պանթեոնում էին նրա կուսակից եւ զինակից ընկերները, ընտանիքի անդամները: Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղկեպսակ կար նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից: Նախ պանթեոն ժամանեցին ՀՀԿ-ականները, մարզպետներից ներկա էին Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզպետները, ապա Մարգարյանի ընտանիքի անդամները, հետո՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ
Ոտնձգություն Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պատասխան է պահանջում Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, ժամը 18:00-ին, անհայտ մի տղամարդ՝ մուտք գործելով Ազատության հրապարակ, գոռում-գոչյունով կատաղի կերպով ճեղքեց հավաքված բազմության շարքերը եւ ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցում էր «Բարեւահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին: Թիրախին մոտենալու պահին շուրջ քսան ոստիկաններ, ում հանձնարարված էր հրապարակում կարգուկանոն ապահովել, անգործություն դրսեւորեցին մինչ
«Բանդայի գործով» վկան հեռուստատեսությամբ էր տեղեկացել, որ առանձնատունը վարձակալածն ամբաստանյալն է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Դավիթ Գալստյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի նկատմամբ հարուցված քրգործով գործով հերթական նիստը: Դատական նիստին ներկայացել էր տուժող Կարեն Ջիլավյանը եւ չորս վկա` Էդուարդ Հարությունյան, Անահիտ Մանուկյան, Կարինե Ջինանյան, Հովհաննես Ջիաննյանը: Անահիտ Մանուկյանը, ճանաչեց ամբաստանյալներից մեկին` Դավիթ Գալստյանին.
Առաջիկա ծառատունկին մայրաքաղաքում նախատեսվում է տնկել 32 հազար ծառ և թուփ
Մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված սանմաքրման աշխատանքների հետ կապված`հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել և ամենօրյա հսկողություն իրականացնել համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրերում մաքուր և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: Նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն
Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին
Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում
«Իրանցին առաջին տարին Հայաստան գալուց հետո հազվադեպ է վերադառնում հայաստանցիների վերաբերմունքի պատճառով». Նովրուզը`Հայաստանում
Երեւանի փողոցներում, սրճարաններում, սուպերմարկետներում եւ անգամ երթուղային տաքսիներում գլխաշորով կանանց եւ նորաձեւ երիտասարդների ներկայությունը վկայում է այն մասին որ իրանցի զբոսաշրջիկների այցելության ավանդական դարձած սեզոնն արդեն մեկնարկել է: Այս տարի սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, մայրաքաղաքի փողոցներում հանդիպող իրանցիներն ավելի քիչ են: Մասնագետները պնդում են, թե տնտեսությունն է մեղավոր: Իրանում ստեղծված պայմաններն այս առումով այնքան
Ջեռուցման կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից
Մարտի 24-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Արագած թաղամասի 1-ին շենքի թիվ 13 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 2 բնակիչները: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, տան ջեռուցման կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայանիստ գյուղում հետախուզվող է հայտնաբերվել
Մարտի 23-ին, ժամը 14.15-ին, Արարատի և Մասիսի բաժնի ծառայողները Հայանիստ գյուղի կենտրոնական փողոցից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Շողիկ Մ.-ին, որը մարտի 6-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Հնդկաստանում Լիլիթ Մկրտչյանը պահպանում է 2-րդ տեղը
Բհենաշվար քաղաքում ընթացող շախմատի կանանց AICF-KIIT CUP գավաթային մրցաշարի 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի արեց հնդկուհի Իշա Կարավադեի հետ եւ 6,0 միավորով պահպանում է «մաքուր» 2-րդ հորիզոնականը: Նա մեկ միավոր պակաս է վաստակել առաջատար, ռուսաստանցի Օլգա Գիրյայից եւ նույնքան միավորով առաջ է երրորդ տեղում ընթացող գերմանուհի Էլիզաբեթ Պետցից: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` կանանց միջազգային գրոսմայստեր
ՀՀ ընտրությունների գնահատականն ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում ու ադրբեջանցի պատվիրակի սկանդալը
Առանձին ՀՀ-ի հարցի քննարկում չի լինի: Բայց առաջին օրը, երբ կլինի Բյուրոյի և մշտական կոմիտեի գործունեության վերաբերյալ քննարկում, այդ ժամանակ հարցը կքննարկվի ու կներկայացվի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գնահատականը»:
Բաճկոնի վրա արյան հետքեր չկան, ներքնազգեստի վրա առկա են
2005թ. մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Ասկերանի մարտական դիրքերում սպանվեց զինծառայող Խաչատուր Մելիքյանը: Նա Հայաստանի ըմբշամարտի բազմակի չեմպիոն էր: Հակառակորդի կողմից սպանվելու համար Խաչատուրը հետմահու արժանացավ «Արիության մեդալի»: Սակայն հետագայում պարզվեց, որ նա սպանվել է: Օրերս ՀՀ քրեական եւ զինվորական գործերով դատարանի վարույթ է ուղարկվել Խաչատուր Մելիքյանի սպանության գործով բողոքը: Իրավապաշտպան, սպանվածի շահերի ներկայացուցիչ Ռուբեն
Մեծ Բրիտանիայում խավարի եւ ցրտի օրեր են (Տեսանյութ)
Տասնյակ հազարավոր տներ Մեծ Բրիտանիայում, եւ ավելի քան 40 հազար տուն Հյուսիսային Իռլանդիայում շաբաթ օրը մնացել էին առանց էլեկտրականության՝ գարնանային եղանակի քմահաճույքների պատճառով: Կանխատեսումների համաձայն, եղանակն ավելի է վատթարանալու: ntdtv.ru-ի համաձայն՝ արդեն ուրբաթ օրը ձյունով ծածկվեց Անգլիայի եւ հյուսիսային եւ կենտրոնական հատվածների մեծ մասը, ինչպես նաեւ Հյուսիսային Իռլանդիան՝ առաջացնելով ինֆրաստրուկտուրային եւ փոխադրամիջոցային խնդիրներ: Ճանապարհները փակ
Վերին Բազմաբերդի նախկին գյուղապետը վերադառնում է
Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքում մարտի 24-ին կայացած գյուղապետի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով` ինքաառաջադրված, նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ, Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ Արտաշես Սաֆարյանը 9 ձայների առավելությամբ առաջ է անցել իր մրցակցից` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Զաքար Զաքարյանից: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների` Ա.Սաֆարյանի օգտին քվեարկել է 128,
Պարոն Սերժ Սարգսյան, ապացուցեք, որ հաղթել եք, ու ձեր ստացած 1 միլիոն քվեն գողացված չէ
Պատահական չէր, որ արհամարհվեցին սփյուռքահայերիս ընտրելու սահմանադրական իրավունքը վերականգնելու՝ տարբեր մակարդակներով բարձրացրած մեր բոլոր պահանջներն ու բողոքները : Սոցիալական ցանցերում հազարավոր սփյուռքահայեր ընտրացուցակներում հայտնաբերեցին իրենց անունները և բարձրաձայնեցին այդ մասին:
Սահմանամերձ գյուղերի ավելի քան 300 բնակիչներ անցան ֆլյուրոգրաֆիկ և այլ բնույթի հետազոտություններ
Մարտի 22-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի հետ համատեղ «Հայաստանն առանց տուբերկուլոզի» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերում (Չինարի, Այգեձոր, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես) անցկացրին անվճար ֆլյուրոգրաֆիկ և այլ բնույթի հետազոտություններ։ Եռօրյա ծրագրի շրջանակներում հետազոտություններ անցան սահմանամերձ գյուղերի ավելի քան 300 բնակիչներ։ Ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության
Խորհրդակցելով հրապարակի հետ
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները եւ, մասնավորապես, 8 կարեւոր պաշտոնների «հայցը» ոմանք մեկնաբանեցին չարախնդությամբ՝ պաշտոն է ուզում, շարժումն է ծախում, առեւտուր է անում եւ այլն: Նախ՝ այդ գործիչն ապացուցել է, որ ցանկացած անբարոյական քայլ իր կողմից բացառված է. սխալ, չհաշվարկած, անտրամաբանական՝ որքան ուզեք, բայց անբարոյական՝ ոչ: Երկրորդ՝ պետք չէ վախենալ «առեւտուր» բառից, պետք չէ անգամ այն օգտագործել
ԵՊՀ նախկին դասախոս. Համալսարանում պետք է փոխվի հարմարվողականության մթնոլորտը եւ աթոռից կառչելը
Aravot.am-ը տեղեկացրել է, որ դասադուլ հայտարարած ուսանողների հետ միջադեպ ունեցած ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին քննադատած Արարատ Միրզոյանի պայմանագիրը ԵՊՀ-ն չի «թարմացրել»: Չնայած Մայր բուհն իր արդարացումն ունի, բայց Արարատ Միրզոյանին սատարող դասախոսների ու գիտաշխատողների թիվը գնալով աճում է: ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի նախկին դասախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողներ Աննա
«Րաֆֆի Հովհաննիսյանը պատանդ է վերցրել ժողովրդին և քաղաքական դիվերսիա է իրականացնում». Գալուստ Սահակյան
«Հիմա անընդհատ պիտի մեկնաբանե՞նք, թե Րաֆֆին գիշերն ի´նչ երազ տեսավ, ճանապարհին ո´վ եկավ մոտը, ի´նչ բնութագրեր տվեց: Անցած էտապ է, և մեզ համար այդ խնդիրը փակված է»,- ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերն են: Նա այսպես արձագանքեց նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած և ընտրությունների արդյունքները Ազատության հրապարակում հացադուլի միջոցով վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի՝
Վահագն Չախալյանի հայտարարությունը Սաակաշվիլու կողմից իր հասցեին հնչեցված նոր մեղադրանքների վերաբերյալ
Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ՝ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ջավախքահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ: Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ խաղաղ
Փաստաբանը դատապարտվել է ազատազրկման` վստահորդին խաբելու համար
Իր պաշտպանյալի շահերը պաշտպանելու համար նրա հորից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար երկարատեւ ազատազրկման է դատապարտվել փաստաբան Կարինե Ավանեսյանը: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբան Կարինե Ավանեսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր
Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները
Ստացվել են բազմաթիվ դիմում–բողոքներ կապված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելու գործընթացի կազմակերպման հետ: Մտահոգիչ են ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար միջոցառումներ իրականացնելումասին: Շարունակվում է գործնականում անտեսվել սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շինությունների հարմարեցվածության խնդիրը: Արձանագրված դրական զարգացումները · Երևան քաղաքում կիսակառույց շինությունները գույքագրելու և շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ
ՃՏՊ Ա. Մանուկյան փողոցում
Մարտի 25-ին, ժամը 03.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ա.Մանուկյան փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Ամստերդամ» կարաոկեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գետնանցումի պատին է բախվել «Ինֆինիտի G35» մակնիշի 86 OP 888 պետհամարանիշի ավտոմեքենան: Մինչ
Բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Բերեզովսկուն կդիահերձեն մարտի 25-ից ոչ շուտ
Բրիտանական ոստիկանությունը չի հայտնաբերել որեւէ ապացույց այն բանի, որ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մահվանը կարող է առնչություն ունեցած լինել որեւէ այլ մեկը, քան հենց ինքն անձամբ եւ դիակը հայտնաբերած մարդը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Լոնդոնի ոստիկանության հայտարարության վրա, որը հրապարակվել է այսօր, մարտի 24-ին: Համաձայն Բերեզովսկու դիակը հայտնաբերած մարդու, որը, ըստ ամենայնի,


















































