Օրվա լրահոսը
Ընտրվեց ԵՊԼՀ 1-ին կուրսեցիների լավագույն ձայնը
Մարտի 22-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունցավ «Երգում են 1-ին կուրսեցիները» խորագրով մրցույթ-համերգի եզրափակիչ փուլը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը: ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, ողջունելով ուսանողներին, մաղթեց, որպեսզի ԵՊԼՀ-ում միշտ հնչեն երգն ու ծիծաղը։ Իսկ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Անահիտ Թունյանը նկատեց, որ բուհի ուսանողներն աչքի են ընկնում
ՌԴ քաղաքացի են, թոռներ ունեն, սակայն Հայաստանում հետախուզվում են ժամկետային ծառայությունից խուսափելու համար
37 եւ ավելի տարիք ունեցողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից Մարտի 22-ին ոստիկանության Իջեւանի բաժնում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Տավուշի մարզի համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, քննարկման հիմնական թեմաներից մեկը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվողների հարցն էր: Նրանք տարիներ առաջ Ռուսաստան հիմնական բնակության են մեկնել: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն
ՊԵԿ-ը՝ կրկին կանխավճարների հույսին
Պետական եկամուտների կոմիտեն այս տարի ևս պետբյուջեի հարկային մուտքերը փորձում է ապահովել կանխավճարների հաշվին։ Հունվարին ՊԵԿ-ը հավաքագրել է 3,64 մլրդ-ի եկամտային հարկ։ Կանխավճարների պրակտիկայից չհրաժարվելու պատճառն այն է, որ ՊԵԿ-ի առջև խնդիր է դրված առաջին եռամսյակում պետբյուջե լրացուցիչ Դ41,86 մլրդ-ի մուտքեր ապահովել։ «Եկամտային հարկի մասին» օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։ Ըստ օրենքի՝ հաշվարկված եկամտային հարկը
ՀԱԿ համագումարի հետաձգման երեք պատճառները, կամ` ինչո՞ւ է ՀԱԿ-ը սպասում «Ժառանգության» տապալմանը
ՀԱԿ հիմնադիր համագումարը մի քանի անգամ հետաձգվեց. սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին կառավարության նիստերի դահլիճում, հետո տեղեկություններ տարածվեցին, որ այն կարող է տեղի ունենալ մարտի 29-ին, իսկ դրանից հետո նշանակվեց համագումարի նոր ամսաթիվ` ապրիլի 13-ը: Բայց այս դեպքում, որպես համագումարի անցկացման վայր, նշվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ընդ որում, ոչ մի անգամ
Քաղաքական գզվռտոց
Մինչ որոշ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ մեղադրում են լրագրողներին ու լրատվամիջոցներին «էթիկայի նորմերը խախտելու», իրենց զրպարտելու եւ վիրավորելու մեջ, մամուլն ու լրատվամիջոցներն այս օրերին ափիբերան հետեւում են, թե ինչ է կատարվում ՀՀԿ-ԲՀԿ «ռազմաճակատում»: Էլ հեր ու մեր, էլ «քոպակ շուն» խառնել են իրար: Ոչ դիմացինի պաշտոնը, ոչ տարիքը, ոչ վաստակն այլեւս դեր չի խաղում: Մեզ
Հրապարակը կմնա մինչև ապրիլի 9-ը
Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ի հանրահավաքի ընթացքում առաջարկություններ է արել Սերժ Սարգսյանին, որոնք, ըստ էության, նույն առաջարկներն էին, որ նրա իսկ հայտարարությամբ արվել էին Սարգսյանի հետ առաջին հանդիպման ընթացքում: Առաջին հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը մերժել էր այդ հայտարարությունները և ամենայն հավանականությամբ, կամ միգուցե միանգամայն վստահ կերպով կարելի է պնդել, որ մերժելու է նաև այս անգամ: Սա
Թիմային 6-րդ տեղ՝ 36 երկրների պայքարում
Թբիլիսիում անցկացված ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում էին 36 երկրներ, Հայաստանի ազգային հավաքականը 29 միավորով թիմային հաշվարկով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, Վրաստանին, Ուկրաինային, Թուրքիային եւ Բուլղարիային: Այս արդյունքով մեր ընտրանին Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գագիկ Հարությունյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ով՝ ինչ տեղ է գրավել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ազատ ըմբշամարտի ազգային հավաքականը Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ բոլոր՝ յոթ քաշային կարգերում: Մասնակցությունն ընդհանուր առմամբ հաջող ստացվեց: Մեր թիմը նվաճեց մեկական ոսկե եւ արծաթե մեդալ, ցուցանիշ, որ բավականին երկար ժամանակ չէինք ունեցել միեւնույն պաշտոնական առաջնությունում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, պատվո պատվանդանի 2-րդ աստիճան բարձրացավ վերջերս 84 կգ
Տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ԱԺ ներխուժած երիտասարդի մայրը պատմել է, թե ինչու է տղան դանակով զինված գնացել ԱԺ (Տեսանյութ)
ԱԺ ներխուժած եւ հրազենային վնասվածք ստանալու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանը եւ նրա մայրը` 55-ամյա Սուսաննան, հոգեկան խնդիրներ ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի Մասիս այցելության ժամանակ պատմեցին նրա հարեւանները: Մեզ հաջողվեց պարզել, որ Գալստյանների ընթանիքում երեք զավակ են, նրա ավագ եղբայրները մեկնել են Ռուսաստան` արտագնա աշխատանքի, հայրն էլ վերջերս է մեկնել
ՀՀԿ-ի տատին անցավ Մերսեդեսներին, «թումբաններին» ու անեծքներին (Տեսանյութ)
Նրան մի կերպ հեռացրին Ազատության հրապարակից
Հռոմի օդանավակայանում պատանդ մնացածները այսօր գիշերը հետ կգան Հայաստան
Շուրջ երեք օր Հռոմի օդանավակայանում պատանդ մնացած Հայաստանի 13 քաղաքացիներն այսօր գիշերը «Alitalia» ավիաընկերության չվերթով կվերադառնան Հայաստան: Այսօր այս մասին Aravot.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից: Ըստ նույն աղբյուրի. «Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժօգնության եւ կապի միջոցների հետ
ГТРК. «Ռուսաստանի սկսնակ հայ գործարարները Մուրմանսկի տոնավաճառում»
Մի քանի ամիս է, ինչ Թերեզա Պողոսյանի ընտանիքը ուսումնասիրում է շուկան, բայց արդեն մի քանի ճյուղերով է արտադրություն ստեղծում: Մուրմանսկում թափուր աշխատատեղերի տոնավաճառում մասնակցած հայերին է անդրադարձել Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը: Թերեզա Պողոսյանը Մուրմանսկ է գնացել իր ընտանիքի հետ՝ հայրենակիցների բնակեցման դաշնային ծրագրով: Ընտանիքում հինգ հոգի բարձրագույն կրթություն ունի և երկարամյա աշխատանքային փորձ: Իրենց բիզնես ծրագիրն
Իջեւանի թիվ 5 դպրոցի տնօրեն .«18 տարեկան տղան, որ պիտի բանակ գնա, 18 տարեկան աղջկա կողքին նստած է, ճիշտ չէ»»
Տղաները աղջիկների հետեւից դպրոց են գալիս
Mississauga. «Կանադահայ գրողը լույս կընծայի հայկուների ժողովածու»
Կանադահայ գրող և քննադատ Քեյթ Գարեբյանը խոսակցությունների առիթ էր դարձել, երբ հրատարակել էր իր «Արարատի երեխաները» գիրքը, որը բանաստեղծությունների ժողովածու էր, որոնք նա գրել էր ցեղասպանությունից փրկված իր հորից ոգեշնչված: Գրում է «Միսիսաուգա» պարբերականը: Գարեբյանն ասել էր, որ նա պարտավորված էր այդ գիրքը գրել, որպեսզի ցույց տա, թե ինչ հեշտ կարող է մարդը դառնալ
Գյումրիում կհրատարակվի «Ջազ ինֆո» անվճար ամսաթերթը
Գյումրիի «Ջազ ակումբի» հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Մանուկյանի նախաձեռնությամբ այս քաղաքում շուտով լույս կտեսնի « Ջազ ինֆո» ամսաթերթը` 1 տպագրական մամուլով և 200 օրինակով: Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց թերթի պատասխանատու խմբագիր Լիլիթ Մակարյանը, անցած տարվա վերջերին, երբ սկսել են իրականացնել «Ջազը և Գյումրին» նախագիծը, մասնակիցների միջև խոսակցություններ են ծավալվել այն մասին, որ կարելի է հրատարակել նաև
«Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված պատմական երևույթ է». Նիկոլայ Հովհաննիսյան
«Ցեղասպանագետների միջազգային ասոցացիան ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը ապացուցված և ընդունված է, իրավական և մարդկության առումով»,-այս մասին այսօր «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով` Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը դեռ պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, չի բեկանել Օսմանյան կայսրության 1918-22թթ. գործողությունները հայոց
Մրցույթ-համերգ ԵՊԼՀ-ում ` «Երգում են 1-ին կուրսեցիները»
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ «Երգում են 1-ին կուրսեցիները» խորագրով մրցույթ-համերգի եզրափակիչ փուլը, որի ժամանակ Բրյուսովի 1-ին կուրսեցիներից 5 հոգի պայքարեցին լավագույնը լինելու համար: ԵՊԼՀ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանը շնորհավորեց մասնակիցներին` ասելով. «Այսօր խոսքս շատ կարճ է լինելու: Թող որ Բրյուսովի համալսարանի պատերի ներքո միայն երգ ու ծիծաղ հնչի»: Մասնակիցները`
Radikal. «Կարո Փայլան. Թուրքիան լքածները այլընտրանք չունեին»
Թուրքիայից գաղթած ոչ մահմեդականները արձագանքել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքի կոչին, որով նա հորդորում էր նրանց վերադառնալ հայրենիք: Գրում է «Ռադիկալ» թերթը: Նրանք ասել են, որ վերադառնալու հույս ունեն, սակայն դեռ շատ չլուծված հարցեր կան: Հայկական հաստատությունների ներկայացուցիչ Կարո Փայլանն ասել է. «Նրանք, ովքեր հեռացել են այլընտրանք չունեին», – Փայլանը կարծում է,
«Գեղեցիկ» հեռախոսահամարներն Orange-ում կլինեն անվճար մինչև ապրիլի 7-ը
Մինչև ապրիլի 7-ը Orange-ում հնարավոր կլինի ձեռք բերել ոսկե և պլատինե համարներ անվճար` պարզապես 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրությունների 6000, 10,000 և 20,000 ամսական բաժանորդավճարով սակագնային պլաններից մեկին: Այս առաջարկի շրջանակներում կարելի է նաև ձեռք բերել ներկա ոչ Orange հեռախոսահամարը` 055 կամ 095 կոդերով:
«Ես էի, Սաշիկն էր, Հովիկն էր…». Սերժ Սարգսյանի ասուլիսն ու «Սուտլիկ Որսկանը»
«Արդեն 15տարի է՝ գերտերությունները Հայաստանից ստանում են՝ ինչ ուզում են: Քանի որ հանցագործ են, վախենում են իշխանազրկվելուց հետո հայտնվել ճաղերի ետեւում»,- այսօր այսպիսի ելույթ ունեցավ Ազատության հրապարակում ազատամարտիկ, լրագրող, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը: «Աշխարհի վերաբերմունքից ոգեւորված՝ Սերժ Սարգսյանն օրեր առաջ տարածեց իր ճառը, ես մի պահ մոռացա Հովհաննես Թումանյանին՝ իր «Սուտլիկ Որսկանը» ստեղծագործությունը գրելու համար: Հորս
Անհրաժեշտ պարզաբանում քրեակատարողական վարչությունից
Ս/թ մարտի 22-ին Aravot.am-ու զետեղված «Երեւան քրեակատարողականի խցերը բացել են, կիլլերներին օղի հյուրասիրել» վերնագրով հրապարակման մեջ մասնավորապես նշվում է. «2008-ի հունվարի 5-13-ը ընկած ժամանակահատվածում, կեսգիշերին մոտ երկու արկղ օղի են բերում Երեւան քրեակատարողական հիմնարկ, բաց են անում խցի դռները, թե եկեք խմեք»: Վերոգրյալի առնչությամբ հայտնում ենք, որ «լուրն» ակնհայտ չափազանցված է, իսկ ոգելից խմիչքի օգտագործման դեպքը
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ով խոսում է անծրագիր մոտեցման մասին, կա՛մ կզղջա, կա՛մ կմիանա»
Քաղաքապետարանը թույլատրել է Րաֆֆի Հովհաննիսյանին ապրիլի 9-ին հավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին շնորհակալություն հայտնեց որակով, քանակով ժողովրդին. «Ով դեմ կանգնեց, հայաստանցի լինի, թե օտար, տերության նախագահ, թե դավաճան՝ ինքը մեղսակից է լինելու եւ պիտի զղջա, որովհետեւ այս պայքարը անտարակույս տանելու ենք դեպի հաղթանակ»: «Արաբոյի Մանվելին տեսա Շահումյանում՝ զինվորների հետ
Մուսա Մուրթազալիեւը բավարարվեց Եվրոպայի արծաթե մեդալով
Քիչ առաջ Թբիլիսիում ավարտվեց ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Վերջինը մրցագորգ մտան 84 կգ քաշայիններ, մրցագորգի տեր Դաթո Մարսագիշվիլին եւ Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիեւը: Պայքարն ընթացավ ավելի զանգվածեղ վրաստանցու առավելությամբ, որն էլ հաղթանակ տոնեց ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ժողովուրդն է չարացած, Րաֆֆին չարացած չի». Ռուբեն Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանին
Ազատության հրապարակում «Ժառանգությունն» անդրադառնում է Սերժ Սարգսյանի ասուլիսին: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ազատամարտիկ Սամվել Ասլանյանը դիմեց Սերժ Սարգսյանին՝ «Եթե նամուս ունես, հարգանքով թող գնա, դու երեք փայտով ես էթալու, լավ իմացի»: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ նշեց. «Սերժ Սարգսյանը, երբ եկավ Շենգավիթ, ինձ թվում էր պիտի ասի, որ ազատ ադար ընտրություններ
Ռիչարդ Հովհաննիսյանը՝ որդու մասին. «Թեեւ առույգ կանգնած է, ես գիտեմ, թե որքան է տառապում»
Նա դեմ է եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվի, վստահ է եղել, որ նրան կճնշեն: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ շնորհակալություն հայտնեց Արա Մանուկյանին, որը Լոս Անջելեսում այս օրերին դեսպանատան առջեւ հացադուլ է անում: Նա զորակցություն հայտնեց Սուրեն Զոլյանին եւ Վարդան Օսկանյանին՝ ԱԱԾ-ի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվելու համար. «Այլեւս չպետք է քաղաքական
ԱԺ-ում արձանագրված միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ. պարզվել են մի շարք մանրամասներ
2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, քաղաքացի Վ.Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի համաձայն՝ նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի
Բախում՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է ձերբակալել իրեն: Քիչ առաջ Ազատության հրապարակում, մինչ կսկսվեր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, միջադեպ սկսվեց ոստիկանների եւ երիտասարդ ակտիվիստների միջեւ, ովքեր փորձում էին Թումանյանի արձանի վրա՝ Ազատության հրապարակում փակցնլ ծիրանագույն ժապավեն՝ սկոչներով: Ոստիկանները պոկում էին սկոչը, հրահանգում իջնել: Մոտ 20 րոպե բանակցություններից, միմյանց հրելուց հետո միջամտեց Արմեն Մարտիրոսյանը: Նա սկսեց բանակցել փոխոստիկանապետ
Կապանում համաքաղաքային շաբաթօրյակ է հայտարարվել
Այսօր Կապան քաղաքում հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ, որին մասնակցում էին քաղաքի տարբեր հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները, քոլեջների ուսանողները, դպրոցների աշակերտները, բնակիչները եւ այլն: Շաբաթօրյակի կազմակերպման նախաձեռնությունը Կապանի քաղաքապետարանինն է, որն էլ համապատասխան պարագաներով ապահովել էր շաբաթօրյակի մասնակիցներին: Կապանի փողոցներն ու թաղամասերն այսօր սովորական օրերից ավելի աշխույժ ու մարդաշատ էր, առավոտվանից մեծ ու փոքր կապանցիները գործի


















































