Օրվա լրահոսը

Մշակույթի մարդիկ ու արհմիությունը միմյանցից տեղյակ չեն

Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում արվեստագետները, խոսելով իրենց իրավունքների պաշտպանության խնդիրների մասին, նշում են, որ դրանք սերտորեն առնչվում են արհմիություններին: Մշակույթի մարդիկ փաստում են, որ մեզանում «դե յուրե» կա մշակույթի աշխատողների արհմիութենական կոմիտե, իսկ «դե ֆակտո»՝ ոչ: Ասվածի հետ համակարծիք են մեզ հետ զրուցած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Ազգային օպերային թատրոնի տնօրեն

«Սփյուռքը պիտի դառնա իրական քաղաքական գործոն Հայաստանում»

Ասում է Լյուդմիլա Հարությունյանը – Հայերը ցանցային ազգ են եւ նրա քանակը չի չափվում միայն իր աշխարհագրական տարածքում ապրողների թվով: Ունենք Արցախ, Սփյուռք։ ԽՍՀՄ փլուզումը հայերի համար նոր ողբերգություն էր, հսկա միությունից հետո, նրանք ստիպված էին կենտրոնանալ փոքր Հայրենիքի վրա, ինչին հոգեբանորեն պատրաստ չէին։ Այդ փլուզումն իր հետ տարավ այն էլիտան՝ ազգի ընտրանին, որը կապված

Դատապարտյալ դոնորները օրգան կվաճառե՞ն

Պրակտիկորեն հնարավոր է՝ կարծում է Մարդու իրավունքների պաշտպանը, բայց նորմալ վերահսկողության դեպքում դա կարելի է բացառել: Դատապարտյալներն էլ այսուհետ կարող են իրենց մերձավոր ազգականների՝ ծնողի, զավակի, ամուսնու, քրոջ եւ եղբոր համար հյուսվածքի կամ օրգանի դոնոր դառնալ: Ազգային ժողովն արդեն ընդունել է «Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին օրենքում» լրացումներն ու փոփոխությունները: Նախաձեռնությունն ու նպատակն, իհարկե,

ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ստիպված են համաձայնության եկել

Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանի գնահատմամբ՝ համաձայնելով «Մարտի 1-ի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը մեկ տարով հետաձգելուն, ՀԱԿ-ը լուծեց իր ընտրազանգվածի պահպանման խնդիրը: Իսկ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ը պարզապես ընտրել է չարյաց փոքրագույնը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ  երկու վերլուծաբանների «Դեմ առ դեմ» բանավեճից: «Առավոտ»- Թեեւ «Մարտի 1»-ի գործով

Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին, «որ էլ մենաշնորհ չլինի» (Տեսանյութ)

Այսօր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց «փախչել» մի խումբ լրագրողների «գործիքներից»: Բյուջեի քվեարկությունից նրա անհետանալու փորձը չստացվեց: Ստիպված «հանձնվեց»՝ դժգոհելով, որ «ես էդքանիդ հետո ո՞նց կարամ խոսամ»: Լրագրողները վստահեցրին, որ շատ տաղանդավոր եք, կարող եք: «Չէ՜, չէ, հիմա թարգել եմ էդ տաղանդները»: Հարցին, թե ինչպես եք վերաբերվում ՀԱԿ-ի նախաձեռնած հակամենաշնորհային փաթեթին, որը շուտով դրվելու է

Մտքի վարկանիշը

Մեր մամուլում հաճախ է հնչում՝ մեր պատգամավորներն անգրագետ են, չեն տիրապետում տարրական, 4-րդ դասարանի գիտելիքների, եւ նրանց «քաղաքական գործիչ» է դարձրել միայն փողը: Նույն փողի միջոցով նրանք ձեռք են բերել բարձրագույն կրթության մասին դիպլոմը՝ դրանով իսկ վարկաբեկելով թե՛ այդ փաստաթուղթը եւ թե՛ այն բուհը, որն այդ դիպլոմը վաճառել է: Կարծես թե, ամեն ինչ պարզ է:

Սամվել Ալեքսանյանն՝ իր աներձագին պատգամավոր դարձնելու մասին. «Իր ապագան շատ լավ ապագայա, իմ երկու քաշին ա»

«Դուք աներձագ ունե՞ք, մտածե՞լ եք ինչ է սպասվում նրան»,- այսօր լրագրողները այս հարցն ուղղեցին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նա պատասխանեց. «Այո: Ի՞նչ է սպասվում»: Լրագրողները հստակեցրին, որ մտածում ենք՝ պատգամավոր կդառնա, պրեզիդենտ կդառնա: Նա արձագանքեց. «Ցավդ տանեմ, պրեզիդենտ չէ, բայց մարդ ա, մի օր էլ կարող ա ինքը պատգամավոր դառնա»: Սամվել Ալեքսանյանն ասաց, որ ինքը

Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Դեկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն  /Չեխիա/  և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի

Սամվել Ալեքսանյան. «7 երեխա ունեմ, թոշակ կտան՝ կապրենք»

«Ցավդ տանեմ ես բիզնեսով չեմ զբաղվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հարցին, բա ձեր կինը ո՞նց է ապրելու՝ նա պատասխանեց. «Մի ձեւով կապրի, էլի, երեխեքի թոշակով: 7 երեխա ունեմ, թոշակ կտան՝ կապրենք»: Մեր հարցին, թե Նոր տարին որտե՞ղ է նշելու՝ նա պատասխանեց, որ իրենց տանը: Դուբայում չե՞ք նշելու՝ հարցին նա պատասխանեց.

Մինչև նոյեմբերի 1-ը զորակոչից խուսափածները կազատվեն քրեական պատասխանատվությունից

Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ըստ այդմ, նախատեսվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը տարածել 1992 թ.-ի աշնանային զորակոչից մինչև 2012թ.-ի նոյեմբերի 1-ն

Թունավորում պահածոյացված սննդից

Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գանձաքար գյուղի հինգ բնակիչներ, ովքեր, ըստ բժշկի  տեղեկանքի` ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Պարզվել է, որ նոյեմբերի 29-ին նրանք տանը պահածոյացված սնունդ են օգտագործել, ինչի հետևանքով թունավորվել են, Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Գումարը՝ գրպանահատի ձեռքում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի  ծառայողները  Գրիգոր Լուսավորչի փողոցում` երթուղային տրանսպորտի կանգառից, գրպանահատություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին և 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին: Լյովա Գ.-ի ձեռքում հայտնաբերվել է գումար, որը, ըստ նրա հայտարարության, գողացել է թիվ 41

Կողոպտիչը ձերբակալվեց

27-ամյա  Սոնա Ա.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում տվել, որ 2011 թ. հունիսին Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող դպրոցի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողներին հաջողվել է  պարզել, որ կողոպուտի հեղինակը  1992 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն է:

2013-ի բյուջեն ընդունվեց, չնայած 4 խմբակցություն դեմ քվեարկեցին

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ քիչ առաջ ընդունվեց 2013-ի բյուջեն՝ 71 կողմ 37 դեմ քվեարկությամբ: Ձեռնպահ չկար: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենց պատգամավորների մի մասը գործուղման է, բայց իրենք դեմ են այս բյուջեին:  Եթե մասնակիցներից կեսից ավելին կողմ լիներ՝ այն ընդունվելու էր: Գրանցված էր 113  պատգամավոր: Էդմոն Մարուքյանն էլ մինչ քվեարկությունը

Բրայզա. «Իմ փորձը թերի պաշտպանությամբ դեսպանատանը»

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան Wall Street Journal-ի էջերում քննադատել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը՝ դեսպանատների պաշտպանության հարցում անփույթ վերաբերմունքի համար: Փոխարենը, Բրայզան գովեստի խոսքեր է ուղղել Ադրբեջանի կառավարությանը: «Իմ փորձը թերի պաշտպանությամբ դեսպանատանը». այսպես է Բրայզան վերնագրել իր հոդվածը՝ մանրամասնելով, թե Բենգազիում այս տարվա սեպտեմբերի 11-ին ցուցարարների գրոհի հետեւանքով զոհված Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս

Տիգրան Կարապետիչը շա՛տ դաժանաբար է պատժում հայ ժողովրդին

«Ճիշտն ասած՝ համարում եմ, որ քաղաքական դաշտն ինձ արժանի չէ», հայտարարել է Տիգրան Կարապետյանը՝ պարզաբանելով նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը։ «ՉԻ» – Տիգրան Կարապետիչն, իհարկե, իրավացի է. ոչ քաղաքական դաշտն է արժանի նրա նման գործչին, ոչ էլ, առավել եւս, հասարակությունը։ Աստվածաշնչում էլ է ասված՝ մարգարիտները խոզերի առաջ շաղ մի տուր, մինչդեռ Տիգրան Կարապետիչը տարիներ շարունակ երախտամոռ

Հովիկ Աբահամյանը՝ Հրանտ Բագրատյանին. «Հիմա էնքա՜ն բաներ են ատկազ անո՜ւմ»

ԱԺ -ն քիչ առաջ սկսեց իր աշխատանքները: Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը սովորականի պես հորդորեց պատգամավորներին գրանցվել: Գրանցվեց 112 պատգամավոր, սակայն հեռվից ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բղավեց, որ իր կոճակն «ատկազ» է անում: «Հնարավոր է, պարո՛ն Բագրատյան»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը,- «Հիմա էնքա՜ն բաներ են ատկազ անո՜ւմ»: Ի վերջո գրանցվեց 113 պատգամավոր: Քննարկվեց Մաքսային օրենսգրքում փոփոխությւոններ կատարելու

Կրակոցներ այն շենքում, ուր բնակվում են Նաիրա Զոհրաբյանն ու Անժելա Թովմասյանը

Դեկտեմբերի 5-ին, գիշեր ժամը 01.40-01.45 –ի սահմաններում Արամ Խաչատրյան 11 շենքի 4-րդ մուտքում, որտեղ բնակվում է նաեւ «Հայելի» ակումբի ղեկավար-վարող Անժելա Թովմասյանը, տեղի են ունեցել կրակոցներ: Ըստ hayeli.am-ի՝ անհայտ անձը ատրճանակից երեք կրակոց է արձակել նույն մուտքի 5-րդ հարկի բնակիչ քաղաքացի Սամվելի ուղղությամբ, որի արդյունքում լուրջ վնասվածքներով շենքի բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի մանրամասները հայտնի չեն,

Երիտասարդ, բարետես արտաքինով աներձագը փնտրում է փեսա

Երիտասարդ, բարետես արտաքինով աներձագը փնտրում է փեսա՝ օրենսդրական գործունեություն ծավալելու հարցում աջակցություն ստանալու նպատակով: Համապատասխան կոճակների սեղմումը երաշխավորվում է: «Չորրորդ ինքնիշխանություն»

ՀՅԴ առաջարկած օրակարգին դեմ է նաեւ ՀԱԿ-ը

Հատվածներ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցից:  – Որքան հայտնի է՝ ՀՅԴ–ն դժգոհ է իր անցկացրած քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլից։ Ի՞նչն է խնդիրը։   – Բանակցությունների առաջին փուլից ստացված տպավորության արդյունքում մեր առաջարկած օրակարգի շուրջ լիարժեք համաձայնություն դեռ չի կայացել։ Գործընթացն այս ընթացքում դեռ կարող է փոխվել, նոր էլեմենտներ առաջանան, բայց այս պահին տպավորությունը հետեւյալն

Ծառուկյանի որոշման ձգձգման պատճառը

Օրեր առաջ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, նշել էր. «Սպասենք ևս տասը օր, և ամեն ինչ պարզ կդառնա: Բայց այն վարկածը, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի և ՀԱԿ-ը նրա թեկնածությունը կպաշտպանի, մեծ հավանականություն ունի»: Այդ հարցազրույցից անցել է

Կառավարությունը պատրաստվում է ստեղծել 250 հազար նոր աշխատատեղ

Եվ այսպես՝ նախընտրական հիմնական բլեֆն արդեն հայտնի է. մինչեւ 2025թ. հայրենի կառավարությունը պատրաստվում է ստեղծել 250 հազար նոր աշխատատեղ։ Այդ մասին երեկ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ կառավարությունը մշակել է «կայուն զարգացման նոր ծրագիր»։ Թե իր վարչապետության հինգ տարիների ընթացքում քանի նման ծրագիր, ռազմավարություն ու հայեցակարգ է մշակել Տիգրան Սարգսյանը, դժվար

Անվճար բուժօգնության ակցիա՝ քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 10-ից  20-ը քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում հայտարարվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիա: Դիմողներին կտրամադրվի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում այցելուներին հավելյալ անվճար հետազոտությունների և բուժման ուղեգիր կտրվի: Ցանկացողները քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9-ից 13-ը, ներկայացնելով անձնագիրը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 

ՀԱԿ պատգամավորը ԲՀԿ-ին խորհուրդ է տալիս ավելի զուսպ լինել

«Զարմացած եմ էդ աժիոտաժի վրա, որովհետեւ առանձնապես մեկնաբանելու բան էլ չկա»,- անդրադառնալով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի կտրուկ արձագանքին «Մարտի 1-ի» հանձնաժողովը նախագահական ընտրություններից հետո ստեղծելու Կոնգրեսի համաձայնությանը, ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Իսկ ահա ԲՀԿ-ի նման կտրուկ արձագանքը պատգամավորի համար զարմանալի չէ, եւ ընդհանրապես, իր խոսքով, տիկին Սարգսյանը ոչ մի բանի վրա չի զարմանում։ Փոխարենը,

«Աշտարակի ձորով «թուրքերն» են անցել

Եթե Հայաստանը շատ դեպքերում պարծենալով ասում են՝ «թանգարան բաց երկնքի տակ», ապա սխալված չենք լինի, եթե ասենք, որ Աշտարակ քաղաքն այդ թանգարանի ամենակարեւոր մասնիկներից է։ Բազում եկեղեցիները, կոթողները, խաչքարերը հրապուրել են ու կհրապուրեն թե՛ մեզ, թե՛ դրսից եկած զբոսաշրջիկներին։ Անշուշտ կհիշենք՝ մի քանի տարի առաջ Հայաստանը վերին իշխանության մակարդակով հռչակվել էր զբոսաշրջության երկիր, ու պատեհ-

14 ամենաարտասովոր բջջային հեռախոսները (ֆոտոշարք)

                It trend.am  

Կեղծարարի և քաղաքացու նույնականացումը

Մի քանի օր առաջ լրատվամիջոցները գրեցին մի երիտասարդի՝ Մհեր Խաչատրյանի մասին, որին Նոր Նորքի ոստիկանության բաժնում խոշտանգել են։ Դատախազությունը լուրջ ուշադրության չարժանացրեց փաստը։ Հասարակությունը՝ նույնպես։ Կիրակի Ավանում տեղի ունեցան ընտրություններ։ ՀՀԿ անհայտ թեկնածուն հաղթեց ամենահեղինակավոր թեկնածուի վարկանիշով՝ 80 տոկոս։ Հասարակությունն այս դեպքում նույնպես լռեց։ Այսինքն՝ ապօրինության դեմ դիմադրողականությունը հասարակությունն արդեն արտահայտում է «աջ քաշվելով»։ Մենք

ԿԸՀ նախագահ. Թանաքի պրեզենտացիա կանենք

Հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցազրույցից:  – Պարոն Մուկուչյան, Ավան թաղամասի ընտրությունների ժամանակ եւս բարձրաձայնվեց ցնդող թանաքի խնդիրը: Նախագահական ընտրություներին ընդառաջ կլուծվի՞ այդ խնդիրը, թե՞ էլի ականատես կլինենք նույն պատկերին: – Հիմա նորից աշխատանքներ են տարվում: Նախ, այն նյութը, որն օգտագործվեց այս ընտրություններին, եթե համեմատենք նախորդի հետ, ապա որոշակի առումով փոփոխություն կար: Օրինակ,

«Էպիզոդիկ» անախորժությունները ԲՀԿ-ՀԱԿ հարաբերություններին վնաս չեն

Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն բավական կտրուկ արձագանքեց ՀԱԿ-ի «դավաճանական քայլին»՝ «Մարտի 1»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության շուրջ ՀՀԿ-ՀԱԿ համաձայնությանը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ՀԱԿ «միասնական օրակարգն» այլեւս սպառված է։ Մեր հարցերին պատասխանում են ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները։ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ (ԲՀԿ) -Երեկվա ձեր կոշտ գնահատականներից կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀԿ-ՀԱԿ «սեպարատ» համաձայնությունը հարցականի տակ

«Հուսալի պաշտպանության» աշխատակիցը պաշտպանված չէ

«Հուսալի պաշտպանություն» ՍՊ ընկերության տնօրեն Պետրոս Արզաքանցյանի դեմ քաղաքացիական հայց էր ներկայացրել իրավաբան Աննա Երիցյանը: Այս մասին մենք տեղեկացրել ենք Aravot.am-ում՝ լուսաբանելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսված հայցապահանջի մասին: Աննա Երիցյանը պահանջում էր 560.000 ՀՀ դրամի չափով  արգելանք դնել ընկերությանը պատկանող գույքի վրա, բռնագանձել իր չվճարված աշխատավարձը եւ պարտավորեցնել, որպեսզի աշխատանքային

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031