Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին նախագահ լինել

Նա հրապարակեց իր նամակը՝ Սերժ Սարգսյանին   Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան: Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանին այսպես ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը: «Ինձ ոչ  մի նախագահ պետք չի, ինձ պետք է Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Դա պիտի անենք միասին: Հեգնանք չկա: Մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ»,- ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա խոսեց «Բարեւ Երեւան» դաշինքի եւ

ՀՀԿ-ից ԲՀԿ-ին. «Որսը չխառնել քաղաքականության հետ»

ՀՀԿ երիտասարդական թեւի անդամ Վահագն Վարագյանը հորդորել է ԲՀԿ որոշ մանր-մունր ներկայացուցիչներին` որսը չխառնել քաղաքականության հետ: «ԲՀԿ որոշ մանր-մունր ներկայացուցիչներ եւ խոսնակներ` օգտվելով իրենց ղեկավարի բացակայությունից եւ իմանալով, որ նա անտարբեր չէ որսի նկատմամբ, փորձում են քաղաքականության մեջ գործել վարժեցված շների տրամաբանությամբ: Նշեմ, որ քաղաքականությունը որս չէ, իսկ եթե անգամ որս է, ապա որսորդը հաստատ

Աշխարհի ամենահայտնի փողոցները (Մաս 1)

Թեև աշխարհի շատ քաղաքներ ունեն հազարավոր փողոցներ, սակայն դրանց մեջ բնականաբար լինում են այնպիսինները, որոնք իրենց պատմությամբ, արտաքին գեղեցկությամբ կամ այլ առավելություն ունենալու շնորհիվ դառնում են զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն ու հետևաբար համարվում առավել հայտնի: Այժմ կներկայացնենք այն 10 փողոց, որոնք իրենց հյուրընկալությամբ , ճանաչվածությամբ գերազանցում են հազարավոր այլ փողոցների: 1. Լոմբարդ Սթրիթ: Գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Այն

Ֆրանսիական համալսարանում «Բաց դռների օրը» ֆլեշ-մոբ կազմակերպվեց (ֆոտոշարք ու տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) տնօրինությունը, դասախոսական կազմը և ուսանողությունը դիմորդների համար անցկացրեցին «բաց դռների օր»: Ուսանողներն անակնկալ մատուցեցին հյուրերին` ֆլեշ-մոբի տեսքով: «Բաց դռների օրը» բուհի ամենամյա միջոցառումներից է, որի նպատակն է` ուսանողներին եւ ընդհանրապես հանրությանը տեղեկատվություն տրամադրել մեր համալսարանի գործունեության, ծրագրերի, դասավանդման մեթոդների մասին, ինչպես նաեւ` նպաստել ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը: Տվյալ

Արթուր Նալբանդյան. «Լոռու մարզում այսօր աղքատության տոկոսը շատ բարձր է` մոտ 35-37 տոկոս»

Իրավիճակը շտկելու համար այսուհետ երիտասարդ սկսնակ ձեռներեցները աջակցություն կստանան:  Այսուհետ Լոռու Եւ Շիրակի 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները հնարավորություն կունենան ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցություն ստանալ ձեռնարկատիրություն սկսելու կամ զարգացնելու համար: Նման հնարավորություն երիտասարդերին ընձեռել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացնող  գործընկերն է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, որը ֆինանսական

«Պոեզիայի այգի»՝ Իսահակյանի անվան գրադարանին կից

  Երեկ՝ պոեզիայի միջազգային օրվա առթիվ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին կից «Պոեզիայի այգի» էր ստեղծվել: Պատին նկարված մեծ ծառի տերևները  լցված էին պոեզիայի շնչով. դրանցից յուրաքանչյուրի վրա բանաստեղծական տողեր էին գրված: «Պոեզիայի այգին» անտարբեր չէր թողնում ոչ մի անցորդի: Գրադարանի այցելուներն էլ արդեն «ստիպված» էին ժպիտը դեմքներին մտնել գրադարան 🙂 Տիգրանուհի Թասլակյան

«Կարծում եմ՝ գոնե այսօր մենք պետք է խնայենք ջուրը». Այսօր Ջրի համաշխարհային օրն է

Տոնը նշվում է արդեն 21 տարի: Նախաձեռնությունը պատկանում է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել ջրի օգտակարությանը, նաև խնդիրներին, ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը: Նշենք, որ ջուրը զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Մարդու  օրգանիզմի 65 –ը բաղկացած է

«Նորաշեն-2007»-ի գործով այդքան սպասված վկան` Հերմինե Նաղդալյանի ամուսինն այդպես էլ չներկայացավ

«Նորաշեն-2007»-ի բնակիչներ. «Հերմինե Նաղդալյանն ինչպես ասում է այդպես էլ անում են, օրենքն էլ է իր ձեռքին, դատարանն էլ»: Շուշանիկ Աղաբաբյանի 103,7 քմ տարածքով բնակարանը, որը գտնվում է Գեւորգ Չաուշի 14/3 շենքում, մոտ 4 տարի է գտնվում է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ձեռքում, բնակարանը ձեւակերպված է հենց պատգամավորի անունով: Շուշանիկը բնակարանի առաջին գնորդն է եղել

ՀԱԿ-ը կոալիցիա կմտնի (Տեսանյութ)

ՀԱԿ կուսակցության ավագանու ցուցակը, ԱԺ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ,  փորձի եւ երիտասարդության միաձուլում է: «Ցուցակը գլխավորում է հասարակության կողմից սիրված քաղաքական գործիչ Վահագն Խաչատրյանը: Նա 1992-95 թվականներին  եղել է Երեւանում քաղաքապետ, եւ հիմա  կարեւոր դետալ եմ ուզում հրապարակել, որը նաեւ պատասխան է այն մարդկանց, որոնք քննադատում են ՀՀՇ-ին հակադեմոկրատական պահվածքի համար: 1991 թվականից Երեւանի

«Անալիզ արեք, եթե ծնողը Սերժ Սարգսյանն է, ծնունդը կշնորհավորենք» (Տեսանյութ)

Ազատության հրապարակում հավաքվածները՝ հետընտրական իրավիճակի եւ Սերժ Սարգսյանի մատնանշած ճանապարհների մասին Ապրիլի 9-ին լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: Այս առնչությամբ Ազատության հրապարակում հավաքվածները վստահեցնում էին, որ այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանն է երդվելու. «Սերժ Սարգսյանը չի՞ ամաչում, ո՞վ է ընտրել, որ երդումի է պատրաստվում: Երդումի Րաֆֆի Հովհաննիսյանն է գնալու: Սերժ Սարգսյանը մեղքերի թողության համար

Հոգեբան. «Օլիգարխ-պատգամավորները չեն խանգարում իմ երջանկությանը» (Տեսանյութ)

Մարինա Սահակյանը` երջանկության մասին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի ունեցավ  հանդիպում-քննարկում, որի ընթացքում տարբեր մասնագետներ փորձեցին տալ երջանկություն երևույթի իրենց մասնագիտական մեկնաբանությունը։ Միջոցառումը կազմակերպել էին ՀԵՀ-ը եւ «Հայաստանի ոչ պետական  բուհերի ուսանողական կենտրոն» հ/կ-ն: Վերջինիս նախագահ Արմինե Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի առաջին անգամ մարտի 20-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվեց Երջանկության միջազգային օր.

Ինքնախոստովանական ցուցմունք գրելու կոչ է անում պատգամավորի օգնականը

Բոլոր այն վարչապետի պաշտպաններին, ովքեր որ ժողովրդի փողերը գողանալու վերաբերյալ ԲՀԿ պատգամավորների կոռեկտ հարցերին պատասխանում են վարչապետապաշտպանական հիստերիայով, հորդորում եմ վարչապետի հետ միասին ներկայանալ նույն ոստիկանության բաժանմունք և ինքնախոստովանական գրել իրենց բոլոր հակաժողովրդական արարքների և Հայաստանի Հանրապետության ԲՀԿ-ական պատգամավորներին անձնական վիրավորանքներ հասցնելու համար:   Պատգամավորի օգնական՝ Արսեն Մկրտչյան

«Սահմանադրական դատարանը Սերժի ենթական է » (Ֆոտոշարք)

Րաֆֆի Հովհաննիսյանի  ստորագրահավաքին մասնակցող գյումրեցիները անխնա քննադատում են Սերժ Սարգսյանին Երեկ Գյումրու Թատերական  հրապարակում բացօթյա  ստորագրահավաք էր սկսվել` ի օգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, որը և տներից դուրս էր հանել  քաղաքի գրեթե ամբողջ բնակչությանը: Տեսնելով, որ լուսաբանում ենք այս իրադարձությունը` «Ժառանգության»  ներկայացուցիչների  շուրջբոլորը հավաքված  մարդիկ, նույնիսկ  անցորդները  մոտենում էին մեզ` խնդրելով իրենց խոսքը տեղ հասցնել Սերժ Սարգսյանին:

Զուրաբյանը Սերժ Սարգսյանին հորդորում է փրկել «չեղած իմիջը»

ԱԺ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների գործով առաջընթաց է նկատել: «Այս առումով լուրջ զարգացումներ կան: Մասնավորապես,  Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեից իմ գրած նամակին պատասխան է ստացվել, որը վերաբերում է հենց Տիգրան Առաքելյանին եւ 3 այլ տղաների գործին: Անցյալ նստաշրջանում Ստրասբուրգում ես գրավոր հարց էի ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, եւ Վճռաբեկ դատարանի

Ո՞վ պետք է տա Թեւան Պողոսյանի տաքսու գումարը

«Ինչո՞ւ չեն ավելանում ներդրումային հոսքերը, եթե բիզնես ծավալելը այդքան դյուրին է համարվում անաչառ գնահատողի տեսանկյունից» «Մեկուկես ժամ սահմանապահը կանգնեցրել եւ հարցնում էր «Արարատ» ֆիլմի սյուժեի մասին: Հաջորդ օրը ես տեսա Ատոմ Էգոյանին, պատմեցի եւ զարմանքս արտահայտեցի. երբեք չէի պատկերացնի, որ կինոն նման ազդեցություն կարող էր ունենալ»,- այսօր իր հետ տարիներ առաջ կատարված միջադեպը հիշեց ԱԺ

ԱԺ ներխուժածը 25-ամյա Վրեժ Գալստյանն է

Panorama.am– ՀՀ Ազգային ժողով ներխուժած և հրազենային վնասվածք ստացած երիտասարդը 1988 թվականի ծնված Վրեժ Գալստյանն է: Այս մասին Pamorama.am-ին հայտնեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ Վ. Գալստյանը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Ստացել է ձախ ազդրի վնասվածք: Վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրա կյանքին սպառնացող վտանգ չկա»,- ասաց Թ.Ստեփանյանը:

418.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 22-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418.5 դրամ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
Գլուխ քսանիններորդ

Հայ-վրացական դիմակայություն` Եվրոպայի առաջնությունում

Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 84 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսն այսօր երեկոյան կվիճարկեն Մուսա Մուրթազալիեւը` Հայաստանից եւ Վրաստանի ներկայացուցիչ Դաթո Մարսագիշվիլին, որը քիչ առաջ առավելության հասավ ռուսաստանցի Անզոր Ուշիեւի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հարսնաքարի» գործով Վահեին ծեծողների մեջ նշվում է ոմն «Կյաժ Արման»

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկվեցին Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, Արկադի Աղաջանյանը, իսկ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը բռնարարքի արդյունքում մահացավ: Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ցուցմունք տվեց 6 ամբաստանյալներից առաջինը՝ ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը:  Նա իր ցուցմունքից հետո հրաժարվեց պատասխանել մեղադրողների, տուժողների պաշտպանների հարցերին

Տավուշի մարզպետարանում տխուր տրամադրություն է

Մարզպետի օգնականն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից  Վերջին օրերին Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին կարելի է տեսնել  տխուր տրամադրության մեջ: Մարզպետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը հաճախ է մեկնում Երեւան՝ հնարավոր պաշտոնանկության պարագայում նոր աշխատանք գտնելու համար: 2013թ. ամռանը Տավուշում ծրագիր իրականացնելու համար մարզպետարանի հետ համագործակցելու առաջարկով հասարակական մի կազմակերպության ղեկավար  օրերս դիմել

Հռոմի օդանավակայանում հայերին օրենքին համահո՞ւնչ են ստորացնում

ԵՄ դեսպան. «ԵՄ անդամ պետությունների փորձն ու կարողությունները ցույց են տալիս, որ հարցերին նրանց արձագանքն ու վերաբերմունքը, դեպքերի ճնշող մեծամասնությունում, օրենքին համահունչ են» «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» Եվրամիության այս 3 միլիոն եվրոյանոց ծրագրով միության անդամ երկրներից հայ միգրանտներին ետ կուղարկեն Հայաստան` նրանց տրամադրելով որոշակի օժանդակություն: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում այս ծրագրի մեկնարկն է, որի ընթացքում ներկայացվեց,

Մուսա Մուրթազալիեւը Հայաստանի համար առնվազն արծաթե մեդալ է ապահովել

Թբիլիսիում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությունը եզրափակում են 84 կգ քաշայինները, որտեղ գերազանց է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւը: Նա, որ փոխել է քաշային կարգը` 74 կիլոգրամից մեկ աստիճան վեր  բարձրանալով, 1/8 եզրափակչում հաղթեց սլովակ Մայքլ Բոդնարին, հաջորդ մրցափուլում` Ուկրաինայի ներկայացուցիչ Իբրահիմ Ալդաթովին, իսկ կիսաեզրափակչում` Մոլդովան ներկայացնող Պիոտր

«Փոքրիկ Նանեների» հերթական հաղթանակը Հայաստանի սահմաններից դուրս (Ֆոտոշարք)

«Նանե» և «Փոքրիկ Նանեներ» պարային անսամբլների գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսեց իր սաների հաջողությունների մասին: Փետրվարի 16-ից 22-ը Գերմանիայի մայրաքաղաքում` Բեռլինում, տեղի է ունեցել «Տանցօլիմպ» 10-րդ ամենամյա միջազգային պարային մրցույթը, որին մասնակցել են 40 երկրներից մոտ 2000 ներկայացուցիչներ՝ 8-ից 21 տարեկան: Մրցույթի ժյուրիի անձնակազմում են եղել Նինա Անանիաշվիլին, Վլադիմիր Մալախովը, Սերգեյ Ֆիլինը:

Մհեր Մկրտչյանի խոհերն ու գծանկարները՝ գրքում

«Հայ մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի մոտ էի: Դիմանկարս նկարելիս հարցրեց. «Որտեղացի՞ ես, Մհեր»: Պատասխանեցի՝ հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ես ծնվել եմ Լենինականում, որտեղացի՞ կլինեմ: Վարպետը մտածեց, մտածեց եւ ասաց. «Ա՛յ տղա, դու իսկական երեւանցի ես…»: Այս հիշողությամբ է սկսվում օրերս հրատարակված «Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն» գիրքը, որը կազմել է անվանի ու սիրված դերասանի վաղամեռիկ

«Երիտասարդական նվագախմբի շնորհիվ հանդիսատեսն էլ երիտասարդացավ»

Հարցազրույց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փողային եւ հարվածային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով հայտարարել է մրցույթ: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակը երիտասարդներից կազմված սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելն է։ Ըստ նրա՝ մրցույթը երաժիշտների ընտրության լավագույն

Մի փախստականի դատ էլ ավարտվեց

Հրաչյան ծնվել է 1988 թվականին Հրաչյայի՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատական քննություններն ավարտվեցին: Արդեն երկու տարի է, ինչ Հրաչյա Վարդանյանը ստիպված է լինում քաշքշուկների հանդիպել միայն այն պատճառով, որ երկու տասնյակ տարիներ ՀՀ-ում ճանաչվել եւ հաստատվել է որպես փախստական, իսկ 2010 թվականին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության հակասական որոշման պատճառով դադարեցվեց նրա փախստականի

«Հարսնաքարի» մատուցողը ցուցմունք տվեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքների գործով տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Դավիթ Ադամյանին հարցաքննել առանց մյուս ամբաստանյալների ներկայության: Պաշտպանական կողմը նույնպես առարկեց այս միջնորդությանը, գտնելով, որ մրցակցության սկզբունքը կխախտվի եւ որ տուժողի իրավահաջորդի ենթադրությունը, թե ամբաստանյալը կարող է

Երեխայի մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

Դպրոցում ոչ պատշաճ վերահսկողության հետեւանքով մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի մահվան գործով դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 2010թ. հունիսի 5-ին, Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկայի քննության ժամանակ, համադասարանցիների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում մահացած Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Եվրոպական դատարանում ուզում ենք հասնել նրան, որ ՀՀ-ում գործող իրավական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031