Օրվա լրահոսը
Հայ լրագրողը շահել է «Eastern Partnership Journalism Prize-2012»- ի սահմանած երեք գլխավոր մրցանակներից մեկը
Դեկտեմբերի 1-ին, Վարշավայի «Մամուլի ակումբում» կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Medialab.am կայքի հիմնադիր, լրագրող Մարիաննա Գրիգորյանին ««Չուսումնասիրված», սակայն խիստ մտահոգիչ. Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում» հոդվածի համար շնորհվեց Eastern Partnership Journalism Prize- 2012-ի երեք գլխավոր մրցանակներից մեկը: Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանի արտաքին գործերի նախարարը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ: Մրցույթի է ներկայացված եղել
«Որ նախագահի առաջը չկտրեն». Սերժ Սարգսյանը զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ
Այսօր առավոտյան՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա են անցկացրել Կոնդի բնակիչներին ու Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը: Նրանց մոտ կանգնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը: Նախագահը մոտեցել է բողոքող մարդկանց և զրուցել նրանց հետ: Սկզբում Սարգսյանը զրուցել է կոնդեցիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց խնդիրը: Նախագահն ասել է, որ նրանք հանգիստ խղճով կարող են
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը
Ավարտվեց քաղաքական աշունը: Այն նշանավորվեց քաղաքական ռեվերանսներով, հնարքներով, բլեֆներով եւ վերջապես պաուզաներով: Համառոտ լինելու համար ասեմ՝ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում կամ ինչպես կասեր “Ֆաուստի” հեղինակը` չոր է տեսությունը, բարեկամս, բայց կյանքի ծառը փարթամորեն աճում է: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հանրապետականը շարունակում է իրականացնել քաղաքական բարեփոխումներ՝ հենվելով քաղաքական լայնախոհության եւ հանդուրժողականության վրա: Եվ առնվազն
Ստյոպա Սաֆարյանն է ստո՞ւմ, թե՞ Մուկուչյանը (Տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նախօրեին հիշել էր, որ մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրություններում «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ գովազդային վահանակը ինքն է վարձակալել եւ դրա համար վճարել 280.000 դրամ: «Արդարությունը ստիպում է ասել, որ այդ վահանակը տրված է եղել կուսակցությանը, հետեւաբար կուսակցությունը պետք է վճարեր: Այդ ցուցանակի
Ի՞նչ է ՀՀԿ-ն ստորագրել Սանկտ Պետերբուրգում
Երեկ Սանկտ Պետորբուրգում ստորագրվել է ոչ թե հուշագիր, այլ միջկուսակցական արձանագրություն: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը, որը ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանի հետ միասին մասնակցել է երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրացիա 21-րդ դարում» միջկուսակցական միջազգային ֆորումին: «Մենք պատրաստ էինք նաեւ հուշագրի ստորագրմանը, որը նշանակում է կուսակցությունների պատրաստակամությունը՝ շարունակելու այդ կոնսուլտացիաները ինտեգրման
ՀՀԿ մեծամասնությունը նեղացած եւ վիրավորված է կառավարությունից
Այսօր խորհրդարանում 2013թ. բյուջեի նախագծի ամփոփիչ քննարկումների ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ իր ղեկավարած կառավարությունը մեծամասամբ կիսում է այն մտահոգությունները, որոնք իրենց ելույթներում եւ հարցերում բարձրացրեցին ընդդիմադիր պատգամավորները: Նկատենք, որ հանդես գալով խմբակցությունների անունից, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը քննադատեցին ստվերի եւ մենաշնորհների դեմ պայքարում բյուջեի
Բիշարյանը չի մտաբերում՝ ՕԵԿ-ական կինը իսկապե՞ս կրծքերը բացել է դեսպանի առջեւ
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը տեղեկություններ չունի, թե նախորդ նախագահական ընտրություններում, ՕԵԿ-ական մի կին իսկապես կրծքերը բացե՞լ էր Մեծ Բրիտանիայի դեսպանի առջեւ: Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ասուլիսում մտաբերեց, թե ինչպես էր ՕԵԿ-ական կինը ձեւացրել էր, թե սիրտը վատ է, որ շեղի դեսպանի ուշադրությունը՝ լցոնումներ անելու համար: « Դա ինչ-որ մեկի կարծիքն է: Բացարձակապես
Դեսպան Ջոն Ա. Հեֆերնը ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա ամերիկահայ սփյուռքի հետ
Ս.թ. դեկտեմբերի 3-ից 19-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը կգտնվի Միացյալ Նահանգներում՝ հանդիպումներ ունենալու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում, Սան Ֆրացիսկոյում, Բոստոնում և Նյու Յորքում: Հանդիպումների ընթացքում երիտասարդական խմբերի, ամերիկահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հոգևոր այրերի հետ քննության կառնվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները և ԱՄՆ աջակցությունն Հայաստանին: ԱՄՆ դեսպանություն
Դարձյալ կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոյեմբերի 23-ի հրամանով արդեն չորրորդ անգամ և կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 28-ից: Հուլիսի 20-ից ստուգումների ժամկետը երկարաձգվել էր 10 օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամաններով հաջորդաբար՝
The Post and Courier. «Ազգությամբ հայ գործարարը մեղադրվում է Իրանին ապրանք վաճառելու համար»
Մարկոս Բաղդասարյանը կամ առևտրական է կամ դավաճան, սա կախված՝ թե որ կողմին էիք հավատում երկուշաբթի օրը դաշնային դատարանի նիստի ժամանակ: Գրում է «Փոստ ընդ Կուրիեր» թերթը: Դելֆին գրուպ ԱՄՆ կազմակերպության Հարավային Չարլսթոնի մասնաճյուղի նախկին նախագահ Մարկոս Բաղդասարյանը մեղադրվում է իր կազմակերպության ապրանքը գաղտնի կերպով Իրանին վաճառելու մեջ, որը ԱՄՆ-ի կողմից ենթարկված է առևտրատնտեսական պատժամիջոցների: Դատական
Վաժա Ազիարաշվիլի.«Մեդաբնաշվե արավար»
Վրացի գրքամոլն ասում է՝ մեղավոր չեմ, եւ որ ինքը գործարքի դիմաց վճարել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ Ազգային եւ Երեւանի պետական համալսարանի գրադարաններից հնատիպ գրքերի գողության փորձի, առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության համար մեղադրվող, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլիի եւ նրան հանցակից ճանաչված Հասմիկ Դուրգարյանի,
Սերժ Սարգսյանը Եվրոպայի թեկնածուն է, բայց….մենք պետք է ընտրենք մեր առաջնորդին
Օրեր առաջ ՀՀ-ում տեղի ունեցավ ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթաժողովը: Արդյոք այն կարելի՞ է դիտարկել ՀՀ նախագահական ընտրությունների համատեքստում որպես աջակցություն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Aravot.am-ը այս կապակցությամբ ստացավ մի շարք քաղաքական վերլուծաբանների մեկնաբանությունները: «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Սա միանշանակ իր մեջ մեծ չափաբաժին է պարունակում հենց նախընտրական սատարման:
«Թռչկան» նախաձեռնության հայտարարությունը՝ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարության շուրջ առաջացած խնդիրների մասին
ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները Պաղջուր (Խաչաղբյուր) գետի վրա արդեն իսկ կառուցված «Խաչաղբյուր- 1» և կառուցվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ 2012 թ. նոյեմբերի 22-ին գրավոր դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշյալ դիմումի տակ ստորագրել են համայնքի թվով 1077 բնակիչներ, ովքեր կտրականապես դեմ են արտահայտվել նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը, իսկ արդեն իսկ գործող
«Կարենի հիշատակը եւս մեկ անգամ հավերժացավ». Ռիմա Դեմիրճյան
«Գիրքը գրելու ընթացքում ամեն ինչ վերապրեցի: Լավ, վատ, անարդար, ամեն մի օրը վերապրել եմ: Գրելուց հետո ինձ մի բան հանգստացրեց, որ այնուամենայնիվ հասցրեցի: Սուրբ գործի համար միշտ էլ ուժեր կգտնես»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիճյանը: 3 տարի ընդմիջումներով Ռիմա Դեմիրճյանը գրել է ամուսնու` հասարակական, քաղաքական, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակին նվիրված
Մետրոյի վագոնները կվերանորոգեն, ստորգետնյա ջրերը կհեռացնեն
Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի 2-րդ փուլը սկսելու համար տրամադրվելու է եւս 5 միլիոն եվրո դրամաշնորհ: Այսօր Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան: ԵՄ դեսպանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի բարեկարգել մետրոյի ենթակառուցվածքները, ինչպես նաեւ լուծել ջրի արտահոսքի եւ էներգահամակարգի հետ կապված մի շարք խնդիրներ: ՎԶԵԲ-ի Երեւանյան գրասենյակի ղեկավար
Բրոնզե մեդալի առաջին գրոհն անհաջող ավարտվեց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում այսօր Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչը` 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը,12:17հաշվով պարտվեց կուբացի Ալեքսիս Գիբերտին: Հայ բռնցքամարտիկին ընդամենը մեկ քայլ չբավականացրեց Հայաստանի հաշվարկին առաջին բրոնզե մեդալը գրանցելու համար: Աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր 68 երկրներից նվաճել են 35-ը, 600-ից ավելի բռնցքամարտիկներից` 80-ը:
408.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.05 դրամ:
Լեւոն Զուրաբյանին դուր չեկավ ՀԺ-ի լրագրողի հարցը, թե Մարտի 1-ից հետո ձեզ չի՞ կաշկանդում բանակցություններ վարել ԲՀԿ-ի հետ
Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին «Հայկական ժամանակի» լրագրողը մի ուշագրավ հարց ուղղեց՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Փաստահավաք խմբի 4-րդ զեկույցում տեղեկություն կա, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի մարդիկ Վլադիմիր Գասպարյանի հրամանատարության ներքո գտնվել են Պարոնյան փողոցի վրա, այնուհետեւ տեղափոխվել են Պարոնյանի փողոց: Այսինքն, փաստահավաք խումբը ունի փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցություն ունեցել է: Լեւոն
Օբաման զգուշացրել է Ասադին քիմիական զենքի կիրառման «հետևանքների» մասին
«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Ասադին և իր հրամանատարության տակ գտնվողներին. աշխարհը հետևում է ձեզ» ԱՄՆ-ի նախագահ Օբաման զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ այս երկրում ընդդիմության դեմ կառավարական զինված ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Այս հայտարարությամբ նախագահ Օբաման հանդես է եկել Վաշինգտոնում գտնվող Պաշտպանության ազգային ինստիտուտում ԱՄՆ-ի և
ՀՅԴ դիմումի քննությունը՝ դեկտեմբերի 7-ին
ԱԺ Էթիկայի հանձնաժողովը դեկտեմբերի 7-ին կորոշի՝ ընդունի ՀՅԴ ներկայացրած դիմումն ու սկսի քննարկումները, թե ոչ: Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Նա հրաժարվեց որեւիցե մեկնաբանությունից, թե ՀՅԴ ներկայացրած դիմումի մեջ կա՞ն համապատասխան հիմքեր հանձնաժողովի քննության առարկա դառնալու համար: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Նախարարությունը` Լուսինե Զաքարյանի տունը փրկելու մասին. «Դա զուտ ընտանիքի խնդիրն է»
Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի տան պատերի ներսում կատարվող ավերածությունները պատկերող նկարները սոցիալական ցանցերում տարածվելուց հետո «Ֆեյսբուքում» նաև էջ բացվեց, որի նպատակն է կազմակերպել ստորագրահավաք ուղղված Մշակույթի նախարարությանը: Մասնակցիները մշակութային արժեքների պահպանության ոլորտի պատասխանատու գերատեսչությունից պահանջում են կործանումից փրկել երգչուհու տունն ու այն վերածել Լ. Զաքարյանի տուն-թանգարանի: Մոտ 300 օգտատեր արդեն հաստատել է` նախաձեռնությանը միանալու մասին, պետք է
Էկրանավորվելու է Ջոան Ռոուլինգի նոր վեպը
Ուրախ լուր բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգին կամ նրա վեպերը: 2014թ.-ին BBC-ին էկրանավորելու է Ռոուլինգի «Ազատ վայր» վեպը, որը գրվել է հատուկ մեծահասակների համար: Այն լույս է տեսել 2012 թ.-ին: Գրքի թեմաներն են քաղաքական ու սոցիալական խնդիրները, թմրամիջոցները, բռնությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, գրողն անձամբ է հայտարարել է, որ
Դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը չէ
Ուկրաինայի Օդերևութաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլիմայական ուսումնասիրությունների եւ եղանակի կանխատեսումների բաժնի գիտնական օդերեւութաբանները կոչ են անում չվախենալ դեկտեմբերի 21-ի՝ աշխարհի վերջի մասին տարածված լուրերից: «Մենք չենք սպասում աշխարհի վերջին», – հայտարարել են նրանք, նշելով, որ տարածված լուրերը գնչուական կանխատեսումներ են, իսկ լուրջ գիտնականները նման անհեթեթ նորություններ չեն տարածում: Գիտնականները հորդորել են մարդկանց չվախենալ եւ զգուշացրել, որ
Գեղանկարիչ Արշակ Սարգսյան. Հայ արվեստագետը ուրիշ երկրում ցուցադրվելիս էկզոտիկ է
Վաղը նորաբաց «Անտիկյան» ցուցասրահում կկայանա ինքնատիպ նկարիչ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը եւ կատալոգի շնորհանդեսը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց արվեստագետը, կատալոգը վերջին 13 տարիներին արված գործերն է ներկայացնում՝ գծանկարներ, դիմանկարներ, քանդակներ. «Այն կոնկրետ անուն եւ թեմա չունի, բայց քանդակները, նկարները եւ գծանկարները միմյանց հետ կապված են, գրքում նաեւ արվեստաբանական տեքստեր կան՝ Մայքլ Պարասկոսի, Նիկոլետտե Ռամիրեզի, Վարդան
Օսկանյանի գործողություններում հանցակազմի տարրերը բացակայում են. ՌԴ ինստիտուտ
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտը իրավական եզրակացություն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգությանծառայության կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի վերաբերյալ, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Սիվիլիթաս հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որտեղ եզրակացության որոշ հատվածներ ներկայացված են թարգմանաբար: Սիվիլիթասը տարածել է նաև փաստաթղթի ռուսերեն բնօրինակը: «Վ. Մ. Օսկանյանի գործողություններում հակաիրավականության տարրի առկայության համար անհրաժեշտ է հաստատել, որ
Аргументы и факты. «Հայաստան և Ռուսաստան. պատմության ընդհանուր էջերն առանց կարծրատիպերի»
Դեկտեմբերի 6-ին «ԱԻՖ»-ի մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայաստան և Ռուսաստան. պատմության ընդհանուր էջերն առանց կարծրատիպերի» միջոցառումը: Գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը: Միջոցառման ժամանակ տեղի կունենա Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ.)» գրքի շնորհանդեսը: Գիրքը առաջին համապարփակ գիտական վերլուծությունն է Հայաստանի Հանրապետության և բոլշևիկյան հեղափոխությունից հետո ձևավորված Ռուսաստանի պետական անձանց`Անտոն
ՀԱԿ անդամ. «ՕԵԿ-ից մի կին կրծքերը բացել է դեսպանի առջեւ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի գնահատմամբ, նախօրեին ԱԺ լրացուցիչ ընտրություններն անցել են բարձր մակարդակով: «Եթե որեւէ մեկը փորձի այս ընտրություններին էթիկետներ կպցնել, նշանակում է այդ մարդը ցանկացած լավ բանի նայում է սեւ ակնոցով: Ճիշտ է, ակտիվությունը շատ մեծ չէր, բայց այդ ակտիվության պայմաններում էլ շատ նորմալ ընտրություններ անցկացվեցին: Բացի պարտվողներից, որոնք ճիշտ կլիներ, իրենց
ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում անտառային հրդեհների վերահսկման ռազմավարության մշակմանը
Հայաստանում անտառային հրդեհների ռիսկերի կառավարման գործող օրենսդրական, կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները քննարկվեցին այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը` Համաշխարհային հրդեհների վերահսկման կենտրոնի (GFMC) համագործակցությամբ` «Շրջակա միջավայրը և անվտանգությունը» (ENVSEC / ՇՄԱ) նախաձեռնության շրջանակներում: Կլոր սեղանին մասնակցեցին համապատասխան պետական մարմիններից, միջազգային
Անջելինա Ջոլին պատրաստ է հեռանալ կինոյից՝ հանուն երեխաների
Անջելինա Ջոլին առաջիկա մի քանի տարիների ընթացքում հավանաբար կդադարի նկարահանվել կինոնկարներում: Այդ մասին նա հայտնել է Channel 4 News-ին տված հարցազրույցում: Հայտնի դերասանուհին ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին. «Կարծում եմ, ստիպված եմ լինելու հրաժարվել նկարահանումներից, երբ երեխաները դառնան դեռահաս: Չափազանց շատ գործ կա տանը»: 37-ամյա Ջոլին եւ նրա ապագա ամուսին Բրեդ Փիթն ունեն 6
The Wall Street Journal. «Հայաստան. շախմատի վրա հաղթած երկիր»
Լրագրողները Տիգրան Պետրոսյանի տան դիմաց ցցված իրեն են սպասում: Երկրպագուները նրա ստորագրությունն են փորձում վերցնել: Նրա պատկերը հանդեսների առաջին էջերում է և նրա երիտասարդ դեմքը պատկերված է պլակատների վրա, որոնք զարդարում են պատերը: Գրում է «Ուոլ սթրիթ ջորնալը» թերթը` Հայաստանի շախմատի մասին պատրաստած նյութում: 28-ամյա տոկուն տղամարդը մարզիկ չէ և ոչ էլ կինոաստղ: Նա շախմատի


















































