Լրահոս
Օրվա լրահոսը

Անջելինա Ջոլին պատրաստ է հեռանալ կինոյից՝ հանուն երեխաների

Դեկտեմբեր 04,2012 15:41

Անջելինա Ջոլին առաջիկա մի քանի տարիների ընթացքում հավանաբար կդադարի նկարահանվել կինոնկարներում: Այդ մասին նա հայտնել է Channel 4 News-ին տված հարցազրույցում: Հայտնի դերասանուհին ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին. «Կարծում եմ, ստիպված եմ լինելու հրաժարվել նկարահանումներից, երբ երեխաները դառնան դեռահաս: Չափազանց շատ գործ կա տանը»:

37-ամյա Ջոլին եւ նրա ապագա ամուսին Բրեդ Փիթն ունեն  6 երեխա՝ 6,7,8 տարեկան ու նաեւ 14 տարեկան երկվորյակներ”

«Ես կնկարահանվեմ մի քանի ֆիլմերում: Բախտս բերել է, որ այսպիսի աշխատանք ունեմ: Այն ինձ շատ է դուր գալիս, եւ եթե վաղն ամեն ինչ ավարտվի՝ ես երջանիկ կլինեմ տանը երեխաների հետ»:

Ու թեեւ Ջոլին պատրաստ է դադարեցնել իր կինոկարիերան, չի պատրաստվում հրաժարվել մարդասիրական գործունեությունից:

Որպես ՄԱԿ-ի հատուկ բանագնաց՝ նա անցած շաբաթավերջին միացել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին, որպեսզի  Channel 4 News-ին պատմի բրիտանական կառավարության համընդգրկուն ծրագրի մասին՝ ռազմական գործողությունների տարածքում բռնաբարությունների դեմ պայքարի մասին:

Ջոլին համարում է, որ ՄԱԿ-ում իր աշխատանքը մարդկանց համար ավելի օգտակար է, քան նկարահանումները կինոյում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31