Օրվա լրահոսը

Լիճքի գյուղապետ. «Եթե վաղը գետով ջուր չհոսեց, ես թույլ չեմ տա ՀԷԿ-ն աշխատի» (Տեսանյութ)

Սյունիքի մարզի Մեղրու Լիճք գյուղում փոքր ՀԷԿ է կառուցվում, որի վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել գյուղում: Լիճքում մեզ հանդիպած գյուղացիները վստահեցրին, որ իրենք ՀԷԿ-ի կառուցման մասին պատահաբար են իմացել, հասարակական լսումներ չեն եղել եւ գյուղացիները որեւէ մասնակցություն չեն ունեցել որոշման հարցում: «Անտառից մի ծառ ենք կտրում, գալիս են մեր վայը տալիս, բայց որ էնքան ծառեր

Ադրբեջանը «թույլ չի տա օգտագործել իր տարածքը երրորդ երկրի դեմ»

«Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը երրորդ երկրների վրա հարձակման համար», – հայտարարել է ադրբեջանական արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` մեկնաբանելով Sunday Times-ի տեղեկատվությունը։ Բրիտանական պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ Իսրայելը ծրագրում է պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանի տարածքում տեղակայված իսրայելական անօդաչու թռչող սարքերը օգտագործել Իրանի հրթիռային համակարգերին հարվածելու համար։ Դա, ըստ

Մարելով հրդեհը` փրկարարները կանխել են երկաթգծին սպառնացող վտանգը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 02.21-ին տեղեկություն է ստացվել, որ Փամբակ-Շահալի երկաթգծի 10-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք, հնարավոր է վնասվեն երկաթուղին սնուցող էլեկտրական լարերը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հրշեջ-գնացքը՝ 12 աշխատակիցներով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարք» մասնաճյուղի 20 աշխատակից և Վահագնի գյուղից 8 բնակիչ: Պարզվել է, որ այրվում է մոտ

Տեղի ունեցավ Թբիլիսիի «Ջեյրան» հայկական պարախմբի մենահամերգը

 Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության դահլիճում «Հայ Արտ պրոդակշն» հայ-կանադական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ Թբիլիսիի «Ջեյրան» հայկական պարախմբի առաջին մենահամերգը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Հանդես գալով բացման խոսքով` նախարարի տեղակալը նշեց, որ պարախումբը մշտապես գտնվել է գերատեսչության ուշադրության կենտրոնում. հաջողությամբ մասնակցել է 2012թ. «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում անցկացված պարարվեստի օրերին,

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանի միջնորդությունը բավարարեցին

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստն է տեղի ունեցել: Հայցվորի պաշտպան Մհեր Արշակյանը դատարանին միջնորդեց գործով որպես վկա ներգրավվել ֆրանսիական «Նուվել դ՛Արմենի» ամսագրի թղթակից Սեդա Մավյանին: Հիշեցնենք, այս ամսագրին տված հարցազրույցում էր Ռ.

Кавказский Узел. «Բարեգործական համերգ Մոսկվայում՝ սիրիահայերին օգնելու համար»

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կայացել է երգիչ Գառնիկ Սարգսյանի բարեգործական համերգը, որից ստացված ամբողջ գումարը կուղղվի սիրիահայերի օգնությանը: Գրում է «Կավկազսկի ուզել» պարբերականը: Լիբանանում բնակվող Գառնիկ Սարգսյանը բարեգործական համերգներ է տալիս ամբողջ աշխարհով, որտեղ կա հայկական սփյուռք: Հայկական հայրենասիրական երգերի վարպետը Մոսկվայում առաջին անգամ էր ելույթ ունենում: Միջոցառումը կազմակերպել էր Մոսկվայի հայկական երիտասարդական «Համշեն» ասոցիացիան՝ «Ռուս-հայկական

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վաճառքի հանել ՊԵԿ նախագահի՝ Ծաղկաձորի առանձնատունը

Կառավարությունը Համաշխարհային բանից 12 մլն դոլարի նոր վարկ է վերցնելու՝ հարկային վարչարարության բարելավման նպատակով: Այսօր ԱԺ նիստում Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց, թե մասնավորապես ինչ են անելու այդ վարկով, ինչպես են վերազինելու իրենց տեխնիկան եւ այլն: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց՝ ասելով, որ կառավարությունը պարբերաբար տարբեր վարկային ծրագրեր է բերում, տարբեր տոկոսադրույքներով. «Մեր

407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 3-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,420,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:

Անտեսված կերպարվեստ

Ընդամենը 8 հազար դրամ: Այս գումարը գեղանկարիչ Գևորգ Սարգսյանը ստացավ իր աշխատանքներից մեկի դիմաց, որը ստեղծելու համար օրեր էր ծախսել: Նկարիչը հավատացնում է ,որ գնորդների հետ երբեք չի սակարկում, քանի որ նկարները հազվադեպ են վաճառվում. «Հիմնականում գինը իրենք են առաջարկում, ասում են իրենց ունեցած գումարի չափը և հարցնում արդյոք այդ գումարին ինչ որ բան կարող

Живая Кубань. «Հայաստանցին մտադիր է Նոյյան տապան կառուցել Սոչիում»

«Հայաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը հայտնել է, որ մտադիր է Սոչիում Նոյյան տապան կառուցել: Գրում է «Ժիվայա Կուբան» պարբերականը` հղում անելով «Երկրամաս» թերթին: Այս հարցը նա քննարկել է Պետրոզավոդսկում՝ Կարելիայի ծովային կենտրոնի նախագահ և «Բևեռային Ոդիսևս» ակումբի նախագահ Վիկտոր Դմիտրևի հետ: «Ինձ դուր եկավ Կարեն Բալայանի առաջարկը: Քննարկման արդյունքում մենք եզրակացրեցինք, որ բիբլիական

2013 թվականին կջեռուցվեն քաղաքապետարանի ենթակայության արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տներն ու գրադարանները

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: <<2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի

Արման Մուշեղյան. «Մի երկու պաշտոնյայի ոտքը պետք է ջարդենք, որ դառնան հաշմանդամ ու հասկանան» (Տեսանյութ)

 Հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիաները վավերացրած մեր երկրում փողոցներից, տրանսպորտից, հասարակական վայրերից սկսած` դեռեւս անմատչելի են հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: «Հաշմանդամների միջազգային օրվա» առիթով, հաշմանդամ մարդկանց խնդիրներից խոսելու համար այսօր «Ելակետ» ակումբ հրավիրված «Փարոս» հ/կ նախագահ Սուրեն Օհանյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Մհեր Վասիլյանը, «Հույսի

Ընտրական գործընթացների լեգիտիմությունն ապահովելու նպատակով հրատապ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության հիմնավորում

Համառոտ նկարագիր Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական սկզբունքներին` երկրում ձախողվել է ընտրական ինստիտուտի` որպես քաղաքական իշխանության ազատ և արդար ձևավորման և/կամ փոփոխության միջոցի, կայացումը: Ընտրությունները Հայաստանում սովորաբար ուղեկցվում են բազմաթիվ խախտումներով` կասկածի տակ դնելով գործընթացի անցկացման ու ընտրությունների արդյունքների օրինավորությունը: Քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հաջողությունն ապահովելու և Հայաստանի` որպես ժողովրդավարական երկրի հեղինակությունը բարձրացնելու

ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումը զինծառայող Արթուր Քոչարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ

ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նրա առողջությունը վերականգնելուն և կյանքը փրկելուն, ինչի մասին սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր պարզաբանում: Ըստ բժշկական հետզոտության արդյունքների՝ գոյություն ունի ապլաստիկ անեմիայի պաթոգենետիկ բուժման երկու տարբերակ՝ իմունոսուպրեսիվ բուժում և ոսկրածուծի փոխպատվաստում: Հիվանդի՝ ոսկրածուծի

Հնարավոր է` Ջհանգիրյանը հավաստի տեղեկություններ ունի, որ նախագահը փոխվելու է. Հ. Խառատյան

Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի  հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել մեկ տարով հետաձգել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության՝  Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկության քննարկումը: Նման առաջարկությամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, առանց առարկությունների, համաձայնել է: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հարցին՝ ինչպե՞ս կբնորոշեք ՀԱԿ-ի նման գործելաոճը այն պարագայում,

«Հարսնաքարի» գործով» պաշտպանի բացակայությունը անհարգելի համարվեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված ռազմական բժիշկների եւ Վահե Ավետյանի մահվան գործով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս անգամ էլ պաշտպանական կողմից ամբաստանյալների պաշտպաններից երկուսն էին բացակայում՝ Արմեն Խաչատրյանն ու Երեմ Սարգսյանը: Ա. Խաչատրյանից դատարանը նոյեմբերի

Նիկոլ Փաշինյան. «Բրյուսելից բերել ենք նորմալ փաստաթուղթ»

ԱԺ 6 պատգամավորներով Բրյուսել էին մեկնել՝ մասնակցելու ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին: Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ընդունված եզրափակիչ հայտարարությունն արձանագրել է, որ չի կարող որեւէ այլընտրանք լինել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը կարեւոր էր վերջին ամիսների Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական հռետորաբանության ֆոնին: Ս. Ֆարմանյանը նաեւ կարեւորեց եզրափակիչ հայտարարության

ՀԵՀ-ը բարեկարգել է Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Կապանում բարեկարգել է Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակը։ Բարեկարգման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել նաև Սյունիքի մարզպետարանը և Կապանի քաղաքապետարանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ պուրակի բարեկարգման նախաձեռնությունը Կապանի երիտասարդներինն էր, ովքեր էլ անձամբ մասնակցել են տարվող աշխատանքներին։ ՙՇատ կարևոր է, որ երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են համայնքային աշխատանքներին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվան

Այս տարվա Պարաօլիմպիական խաղերը հաշմանդամություն ունեցող անձանց վիթխարի ներուժի ճախրելու և ոգեշնչվելու հիշեցում էին: Մի աղջիկ նամակ էր գրել Պարաօլիմպիական խաղերի ոսկեմեդալակիր չեմպիոնին. «Նայելով, թե դուք ինչպես եք հաղթահարում կյանքի դժվարությունները` սպորտում հասնելով նորանոր  հաղթանակների և բարձունքների, ես ուժ եմ ստանում և ոգեշնչվում եմ»: Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության վրա էապես դրական ներգործություն են թողնում, և

ՀՀ նախագահի կայքը վատ վիճակում է

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» ակումբում ներկայացրեց ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների: Մելիքյանի փոխանցմամբ՝ հետազոտությունն իրականացվել է 2 փուլով, մեթոդաբանությունը մշակվել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտում: «Կայքերում գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը, ամբողջականությունը, հրատապությունը, մատչելիությունը: Դիտարկումն իրականացվել է 177 չափանիշներով՝ 150-ը բովանդակային,

Fars. «Իրանում Հայաստանի դեսպանը կոչ է անում զարգացնել բոլոր տեսակի կապերը Իրանի հետ»

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը խոսել է Թեհրանի և Երևանի միջև սերտ հարաբերությունների մասին և կոչ է արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում: Գրում է «Ֆարս» լրատվական գործակալությունը: «Հաշվի առնելով մշակութային ընդհանրությունները և Իրանի հետ վաղեմի ու պատմական հարաբերությունները` Հայաստանը կարող է զարգացնել և ընդլայնել երկու երկների մշակութային և մտավոր շրջանակները», – ասել է

Պոռնկությանը նպաստելու համար կինը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի 54-ամյա բնակիչներ Սարգյուլ Սիրեկանյանը եւ Կարինե Օթարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»): Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Ամբաստանյալ Սարգյուլ Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիս ամիսը Իջեւան քաղաքի Չըռչռ կոչվող տարածքում իր կողմից

Հաշմանդամ մարդն աշխատաշուկայում առայժմ տեղ չունի

«Այսօր դեկտեմբերի 3-ն է՝ հաշմանդամների միջազգային օրը, այսօր տոն չէ, այլ հնարավորություն ամբողջ աշխարհում եւս մեկ անգամ բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող անձանց դեռեւս չլուծված խնդիրները»-«Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: «Պետական քաղաքականության տեսանկյունից ես պետք է կարեւորեմ, որ մենք կառավարության քննարկմանն ենք ներկայացրել օրենքի նախագիծ, որը կառավարությունում քննարկվելուց

«Համմերի» հարվածից հետո հիվանդանոց տեղափոխված Նուբարաշենի բանտի պատասխանատու հերթապահը մահացավ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Դավթյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է նոյեմբերի

New Europe. «Ղարաբաղի հակամատությունը կարգավորելու Պատմական հնարավորություն»

Եվրամիությունը պատմական հնարավորություն ունի իր հարևան երկրների սառեցված հակամարտությունները կարգավորելու համար: Գրում է Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստինա Օյուլանդը «Նյու Եուրոփ» թերթում: Հեղինակը գրում է, որ լինելով էստոնացի` նա պատկերացնում է, թե ինչ բարդ է ավտորիտար երկրի մի մասը լինելուց հետո անցում կատարել եվրոպական անկախ պետության. «Մենք բախտավոր էինք, որ դրսից օգնություն էինք ստանում»: Ըստ հեղինակի, այժմ

«Ցավոք սրտի, չկա Գեորգիսյանի նման մեկը, ով կկանգնի այսօրվա իշխանության դեմ». Այսօր Մովսես Գեորգիսյանի ծնունդն է

Այսօր  հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի` Մովսես Գեորգիսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 51 տարեկան: Գեորգիսյանը ծնվել է Երևանում: 1979թ. Փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ որդեգրվեց Հայաստանի պետականության վերականգնման, հայրենիքն անկախացման ազգային ազատագրական պայքարին ու դարձավ ընդհատակյա Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) երդվյալ անդամ: Պետության կարևորագույն կառույցի` Ազգային բանակի ստեղծման անհրաժեշտության գիտակցումով,

ՀՀ-ում կներդրվեն էլեկտրոնային կառավարման 7 համակարգեր

 Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը, որի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն: Ծրագրի նպատակն է ներդնել էլեկտրոնային գործիքների իրականացման ծրագրեր, օժանադակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը և քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղիներ: Դավիթ Սարգսյանը տեղեկացրել

«Իմ ընկերոջը «նվիրեցի» նրան, իսկ նա անգամ շնորհակալություն չասաց»

Եթե ոմանք անհամբեր սպասում են առաջին ձյանը, Սառան ընդհակառակը՝ չի ուզում, որ ձյուն գա, պատճառն ամենևին էլ այն չէ, որ նա ձյուն չի սիրում, այլ այն, որ հիշողությունները նորից կարթնանան, թեև ինչպես ինքն է ասում՝ դրանք երբեք էլ չեն քնել: Հիշողությունները կապված են նրա նախկին ընկերոջ՝ Միքայելի հետ: «Ես ու Միքայելը ծանոթացել ենք նախորդ տարվա

Նոր հարցում՝ կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը

Հուլիսի 11-ից մեր կայքում իրականացվում էր հարցում « Ժողովրդավարական երկի՞ր է արդյոք Հայաստանը»: Հարցման 1,425 մասնակիցների գերակշիռ մասը՝ 48%-ը  բացասաբար է պատասխանել: 17%-ն ավելի արմատական պատասխան է տվել «Լիովին բռնապետական է»: 16%-ի կարծիքներն են համընկնում այն տեսակետին, որ Հայաստանի վերաբերյալ արտահայտվում է միջազգային շատ զեկույցներում, այն է, թե մեր երկիրը «մասամբ ազատ է»: Հարցմանը մասնակցածների

Գյումրեցիների պասիվության պատճառը ընտրակաշառք չբաժանե՞լն էր

Երեկվա ԱԺ լրացուցիչ ընտրություններով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղը բաժին հասավ ՀՀԿ-ական Արման Սահակյանին: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը 10.100 ձայնով հաղթեց իր մրցակցին` Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանին: ՀՀԿ-ականը, նախնական տվյալներով, հավաքել է 13.337 ձայն, իսկ ՀՀՇ-ականը` 3237: Ընտրությունները թեև կայացան, սակայն մասնակիցների փոքր թվաքանակից ակնհայտ է, որ ժողովուրդը կամ ծայրահեղ հիասթափված է, կամ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031