Օրվա լրահոսը
Նախարարը` երեխաների հանդեպ բռնության դեպքերի մասին (Տեսանյութ)
Աշոտյան. «Ես շոումեն չեմ» «Մամուլի համար գայթակղիչ է աշակերտի հանդեպ բռնության յուրաքանչյուր դեպք կամ ահազանգ դարձնել օրվա թեմա»,-այսօր ԿԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով վերջերս մամուլում աշակերտների հանդեպ բռնությունների մասին հրապարակումներին: «Ես շոումեն չեմ, որ ինձ ահազանգ տաք, ես էլ սուրս ճոճեմ ու ասեմ` վերջ այս ուսուցչուհուն: Ինձ կամ մարզպետներին մի ուղղորդեք
«Մարտի 1»-ի հանձնաժողովում կոալիցիան երեք անդամ կունենա
Գագիկ Ջհանգիրյան. «Ակնկալում եմ, որ այս հանձնաժողովի գործունեության արդյունքում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարող ենք տեղից շարժել առնվազն տասը սպանություններից հինգ-վեցի նախաքննությունը»
Ուղիղ միացում. Ստեփան Սաֆարյանը եւ Արտակ Դավթյանը` «Դեմ առ դեմ»
Դիտեք «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի «Դեմ առ դեմ» բանավեճը նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկվա որոշման եւ դրա արդյուքում ձեւավորված հետընտրական իրավիճակի շուրջ:
Լեւոն Արոնյանի երկրպագուները հավատում են նրա հաղթանակին
Այսօր աշխարհի ութ սուպերգրոսմայստերներ Լոնդոնում մեկնարկող հավակնորդների մրցաշարում Երեւանի ժամանակով 18:00-ին սկսում են երկու շրջանով պայքարը` որոշելու, թե ով է եկող տարի շախմատային թագի համար կռիվ տալու գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Ճակատամարտին մասնակցող հսկաների մեջ է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Չնայած խաղատախտակների առջեւ գրեթե հավասարազոր ուժեր են, մասնագետներն ու ԶԼՄ-ները երեք
Լեւոն Իգիթյանի համոզմամբ` Ազատության հրապարակում թամաշա ու մեյմունություն են անում
Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի գնահատմամբ՝ Ազատության հրապարակում ժողովրդական շարժումը թամաշա է: «Կողքից չե՞ք նայում այդ ամեն ինչին : Ինձ համար ահավոր վիրավորական է` որպես հայի: 5000 տարվա պառավ ժողովուրդ, այդքան արհավիրքներ տեսնելով, սենց թամաշա է սարքում, մեյմունությունով է զբաղված: Որովհետեւ երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել… Ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է: Ուրիշի կարծիքը
Աշոտյան. «Պետք է պայքարել յուրաքանչյուր գյուղական դպրոցի պահպանման համար» (Տեսանյութ)
Նախարարը ներկայացրեց հակակոռուպցիոն ծրագիրը Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ներկայացրեց «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» նախագիծը: Նախարարը փաստեց, որ ԿԳՆ-ն նախորդ երկու տարիների համար ուներ նման ծրագիր, որն ամբողջությամբ իրականացվել է, ներկայացվել են արդյունքները: «Մեր մասնագետների կողմից մշակված 2013-2014 թվականների միջոցառումների համալիր
Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիա
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Եվրոպայի քաղաքական իրավիճակին, ԵՄ ֆինանսատնտեսական հիմնահարցերի կարգավորմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ: Գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ս.թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին, հետընտրական
«Դինո գոլդ մայնինգի» հանքի աշխատակազմը երեկ մեկ ժամից ավելի հրաժարվում էր գիշերային հերթափոխի մտնել
Երեկ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հանքի աշխատակազմը գիշերային հերթափոխի չէր մտնում` այդպիսով իր դժոգհությունը հայտնելով տնօրինությանը՝ հանքի աշխատակից, մեքենավար Արմեն Խուրշուդյանին անհիմն աշխատանքից ազատելու համար: Աշխատանքից ազատված մեքենավարի խոսքով` երեկոյան աշխատանքի գնալիս տեղում պատահական պարզել է, որ իր մուտքի քարտն արգելափակված է, իսկ ինքը` աշխատանքից ազատված: Երեկ հանքի անձնակազմը մոտ մեկ ժամից
Շուրջ 40կգ թմրադեղը Մեքսիկայից ԱՄՆ է հասել գնդացիրների շնորհիվ
Մեքսիկացի թմրավաճառների բարձր երևակայություն ունենալու փաստում տեղի ոստիկանները վաղուց են համոզվել: Ամեն անգամ նոր ձևերով, տարբեր, յուրահուտուկ միջոցներով թմրավաճառները իրենց ապրանքը` թմրանյութը, բազմիցս են հանձնել գնորդերին: Այս անգամ արդեն նրանց մտքում ծագել էր անբնական մի գաղափար, որն առաջին հայացքից շատ հեշտ իրագործելի էր թվում: Հատուկ գնդացիրների մեջ տեղադրելով տարաների մեջ փակված շուրջ 40 կիլոգրամ թմրադեղ,
Անկանոն միգրացիայի թեմայով մրցույթի հաղթողները ստացան դրամական մրցանակներ
Գագիկ Եգանյան. «Հիմնվելով տեղեկատվության կասկածելի աղբյուրների վրա եւ ցանկալին ընդունելով իրականության փոխարեն` մարդիկ երբեմն կապում են ճամպրուկներն ու ճամփա ընկնում»: Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու թեմայով անցյալ տարվա հունվարի 31-ից այս տարվա հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում մրցույթ էր հայտարարված: Այսօր «Անի» հյուրանոցում Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփեց մրցույթի արդյունքները:
Հերթական միջադեպը՝ Ազատության հրապարակում
Բաքվեցի կինը «Պաշոլ վոն, այ հիվանդ, պրիդուրոկ» էր գոռում Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների հասցեին:
Մարտի 14-ի դրությամբ ստացվել է 252 հաղորդում. հարուցվել է 13 քրեական գործ
ՀՀ Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ին ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հունվարի 14-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ մարտի 14-ի դրությամբ ստացվել է 252 հաղորդում, որոնցից 189
Բախվել են մեքենաներ
Մարտի 14-ին, ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` 50-ամյակի հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման հերթապահ խումբը: Չպարզված հանգամաքներում բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 14 ՕՍ 622 պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Վարդան Սողոմոնյան) և «Ֆոլքսվագեն Գոլֆ»
Օմբուդսմենի պատասխանը իր տարեկան զեկույցով վրդովված պետական պաշտոնյաներին
Շարունակում ենք ստանալ գրեթե միանման արձագանքներ բոլոր այն պետական մարմիններից, որտեղ ոչ միայն կան լրջագույն թերացումներ, այլև քննադատության նկատմամբ էական անհանդուրժողականություն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ և անթերի մատուցելով: Ավելին՝ առանձին գերատեսչություններ միմյանց հետ մրցակցում են, թե ով ավելի խորամանկ և ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց
«Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները պետք է իրենց տեղն ունենան Հայաստանի այսօրվա եւ վաղվա իրականությանմեջ». Թաթուլ Մանասերյան
«Կառաջարկեի կառուցվածքային փոփոխություն անել կառավարությունում: Օրինակ, որ լիներ արտաքին առեւտրի եւ եւ արդյունաբերության նախարարություն: Կառավարությունում ոչ միայն տնտեսության, այլեւ կադրերի առումով են լուրջ փոփոխություններ պետք: Եթե նախարարական պորտֆելները ճիշտ բաշխվեն, ապա վարչապետի փոփոխության կարիք չեմ տեսնում»,- այսօր «Սլաք» ակումբում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Մանասերյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին, ասաց, որ դրանց մեջ շատ դրական բան
«Հանրությունը պետք է իմանա`ո՞վ է տվել կրակելու հրաման»
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը այսօր միաձայն «կողմ» քվեարկեց, որպեսզի մարտի մեկի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ընդգրկվի ԱԺ քառօրյայի օրակարգ: «ԲՀԿ-ն միանշանակ կողմ է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի: Մենք, իհարկե, կողմ կլինեինք նաեւ նախնական տարբերակին, քանի որ խորհրդարանը քաղաքական մարմին է` տրվեր նաեւ քաղաքական գնահատական, ի վերջո, մարտի 1-ի պատասխանատուների
Հրդեհ` Ամիրյան փողոցում
Մարտի 15-ին, ժամը 06.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Ամիրյան 13 շենքի մոտ այրվում է ավտոտնակ` մոտ 25 քմ մակերեսով և հարակից կայանված Լ. Բարբարյանին (Սիրիայի քաղաքացի) պատկանող «ԿԻԱ» մակնիշի 813615 սիրիական պ/հ ավտոմեքենայի սրահը ու մեկ
Ինտերնետ Հիմա 4 գերարագ մոդեմն այժմ ավելի հասանելի է
Մարտի 15-ից Orange-ն իր` մինչև 42.2 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա 4 մոդեմն առաջարկում է ձեռք բերել իջեցված գներով: Ինտերնետ Հիմա 11000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել 9,000 դրամով, իսկ Ինտերնետ Հիմա 20,000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրության դեպքում՝ ընդամենը 1 դրամով: Հիշեցնենք, որ Orange-ի ցանցն
Երկար նստածներից պետք է ազատվել
Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ տնտեսության զարգացման համար այն նախարարները, որոնք տարիներով չեն իջնում իրենց աթոռներից` պետք է փոխվեն: Այսօր «Սլաք» ակումբում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով տնտեսության մարտահրավերներին ասաց, որ նախընտրական փուլում տնտեսությունը սպասումների մեջ է եղել, իսկ այժմ եկել է պահը, որ տնտեսությունը մտնի զարգացման փուլ, ինչի համար անհրաժեշտ է ոչ միայն կայունություն,
«Եթե տաքսի քշելը եկամտաբեր բիզնես ա, թող պատգամավորներն էլ տաքսի քշեն». Բողոքում են տաքսիստները (Տեսանյութ)
Այսօր առավոտյան Էրեբունի թանգարանին կից հրապարակում երեք տասնյակից ավելի տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ կառավարության նոր օրենսդրական նախաձեռնության: Հրապարակում հավաքված տաքսիստները դեմ են, որ դեղին համարանիշները փոխվեն սպիտակ համարանիշներով, քանի որ լուրջ մտավախություն ունեն, որ խոշոր ձեռնարկատերերը մեծ քանակությամբ մեքենաներ կներմուծեն երկիր՝ այդպիսով մենաշնորհ մտցնելով տվյալ ոլորտ: Aravot.am-ի հետ զրույցում տաքսու վարորդ Գուրգեն
Տիկոյի օֆիս չհասած՝ աջի վրա
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է այն տեղերի հասցեները, որտեղ մայիսի 5-ի ընտրություններից առաջ կարելի է քարոզչական պաստառներ փակցնել։ Հասցեներից մեկն այսպիսին է. «Մանթաշյան 53 շենքի պատին՝ սպիտակ ռեշռտկով բալկանի կողքը»։ Կա նաեւ այսպիսի հասցե. «Արշակունյաց 65 (կալանավորների վարչության մոտ, հայրենիքից գնալուց չհասած ՇԿՈԴԱ)»: «ՉԻ» – Սա, հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական փաստաթուղթն է։
Անսարք բիոզուգարանով՝ զբոսաշրջություն
Պարզվում է՝ 2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տեւական ժամանակ է, ինչ չեն շահագործվում։ Նշենք, որ դրանցից մեկը գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, իսկ մյուսը՝ «Տաթեւեր» ճոպանուղու հարակից տարածքում։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Զուգարանը տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից։
Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողության պատճառները
Անկախ հետընտրական հետագա զարգացումներից, արդեն հանգիստ խղճով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի նախագահական վերջին ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի վաստակած քվեների քանակությունն անկանխատեսելի ու մեծ հաջողություն էին Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության » համար: Ընդ որում, ԿԸՀ- ի հրապակած պաշտոնական արդյունքները նկատի ունենք: Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ ամենաանկախ ու ամենաընդդիմադիր սոցիոլոգները չէին կանխատեսում, որ նախագահական այս ընտրություններում
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը անընդունելի է նկատում քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին և ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը
Հետևելով հետընտրական զարգացումներին և դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին`հարկ ենք համարում նշել հետևյալը: Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ կազմակերպման և իրականացման: Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների
Գուրգեն Եղիազարյան. «Էս մարդը տառապում է ֆյուրերիզմով»
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած մտքերը, մեղմ ասած, անտրամաբանական ու անընդունելի են ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ համար – Պարոն Եղիազարյան, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրեն հանիրավի մեղադրում են, որ 2008-ի ապրիլի 9-ին շնորհավորել է Սերժ Սարգսյանին, իբր «Ժառանգության» անդամները ոստիկանությանը պաշտպանել են ընդդիմությունից և հակառակը։ Այդ մեղադրանքների հեղինակը հիմնականում Դուք եք։ Որո՞նք են
Մարտի մեկի հարցը`կրկին օրակարգում
ԱԺ ԱԺ պետա-իրավական հանցերի մշտական հանձնաժողովը սկսեց նոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը -10 րոպե է տեւելու, տիկին Զոհրաբյան: -Դուք կձգձգեք, պարոն Հարությունյան, ես Ձեզ լավ եմ ճանաչում: Այս երկխոսությունն այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի
Հ/կ-ների հայտարարությունը Ազատության հրապարակում 2013 թ. մարտի 14-ին ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ
2013 թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ անօրինական ուժային գործողություններով խոչընդոտեց Ազատության հրապարակում 2013 թ. մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրմանը: Միջադեպին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիներ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նույնպես ներկա են գտնվել
Նորկևորկովները պետք է հասկանան, որ պատմության անիվը ետ տալն անհնարին է
Հայաստանում հանուն ազատության, արդարության և արժանապատվության բարձրացած ժողովրդային ներկա ալիքը համընկեց Հայրենիքի հետ վերամիավորվելու Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին: Թեև Արցախը համահայկական պայքարի շնորհիվ ազատագրվել և փաստացի միացել է Հայաստանին, այնուամենայնիվ անցնող երկու տասնամյակների ընթացքում այն արհեստական միջոցներով` հոգեբանորեն, իրավականորեն և վարչականորեն պահվել է Հայրենիքից որոշակի հեռավորության վրա և այդ հանգամանքը Հայաստանում տիրող վարչախումբը տևաբար ծառայեցրել
Ր.Հովհաննիսյանը կամ կհայտնվի Ս. Դեմիրճյանի կարգավիճակում, կամ հրապարակում կմնա մենակ. մեկնաբանություններ
Սահմանադրական դատարանը երեկ ՀՀ նախագահի թեկանածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա կայացրեց որոշում. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս տարվա փետրվարի 25-ի 62-Ա որոշումը թողեց ուժի մեջ: Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց՝ ՍԴ-ի որոշումից հետո պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար իրավական ճանապարհով հաղթանակի հասնելն արդեն անհնար է, այդ դեպքում ուրիշ ի՞նչ ճանապարհ է
Կեղծիքի գործիքները
Կեղծիքի գործիքները նույնն են՝ ԿԸՀ եւ ԸԸՀ-ներ, Սահմանադրական դատարան, տարբեր սոցիոլոգներ ու սոցիոլոգիական հարցումներ անող կազմակերպություններ: Երեկ այս փնջից մի քանիսը միաժամանակ հանդես եկան. ՍԴ-ն հրապարակեց իր միանգամայն կանխատեսելի վճիռը, իսկ Gallup կոչվող կազմակերպությունը հրապարակեց հերթական ուսումնասիրության արդյունքները՝ այս անգամ Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ: Դրանք ավելի քան «տպավորիչ» էին. երեւանցիների 60 տոկոսը քաղաքապետ է տեսնում


















































