Լրահոս
Օրվա լրահոսը

Живая Кубань. «Հայաստանցին մտադիր է Նոյյան տապան կառուցել Սոչիում»

Դեկտեմբեր 03,2012 15:47

«Հայաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը հայտնել է, որ մտադիր է Սոչիում Նոյյան տապան կառուցել: Գրում է «Ժիվայա Կուբան» պարբերականը` հղում անելով «Երկրամաս» թերթին:

Այս հարցը նա քննարկել է Պետրոզավոդսկում՝ Կարելիայի ծովային կենտրոնի նախագահ և «Բևեռային Ոդիսևս» ակումբի նախագահ Վիկտոր Դմիտրևի հետ:

«Ինձ դուր եկավ Կարեն Բալայանի առաջարկը: Քննարկման արդյունքում մենք եզրակացրեցինք, որ բիբլիական նավի կառուցումը պետք է լինի միջազգային սոցմշակութային նախագիծ, որին հույս ունենք կմասնակցեն ոչ միայն մեր եղբայրական երկրներն ու ժողովուրդները, այլև շատ ուրիշ երկրներ ևս, առաջին հերթին` Սևծովյան-Միջերկրածովյան  ավազանի երկրները, ինչպես նաև հայկական Սփյուռքը», – հայտնել է Վիկտոր Դմիտրևը:

Ըստ նրա, «Տապանի կառուցումը եզակի հնարավորություն է աշխարհի ամենահայտնի նավի վերակառուցման գիտափորձ անցկացնելու համար, ապացուցելու նրա գոյությունն ու լողունակությունը»:

Կողմերը եկել են այն եզրակացության, որ տապանի համար ամենահարմար տեղը Սոչիի սևծովյան ափն է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31