Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Լի Կեցյանին ՉԺՀ Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

«Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները և մաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՉԺՀ կառավարությունը մեծ հաջողությունների կհասնի` ապահովելով Չինաստանի հետագա կայուն ու ներդաշնակ զարգացումը: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության

ԱԺ նախկին աշխատակից-լրագրողը հաղթեց դատարանում

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ ավարտվեց ԱԺ նախկին աշխատակից, լրագրող Գոհար Արշակյանի դեմ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոնի հայցով դատական  քննությունը:: Դատարանը մերժեց «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոնի հայցը: Հիշեցնենք, որ Գ.Արշակյանը անցյալ տարվա հունիսի 1-ին  դիմել էր «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոնին` գործազուրկի կարգավիճակ ու նպաստ ստանալու համար: Մի քանի

Ի՞նչ խնդրել Պուտինից

Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումները մի տեսակ անշուք անցան։ Այցի եւ հանդիպման մասին թե ռուսական եւ թե հայկական պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունները, մեղմ ասած, ձանձրալի էին։ Ըստ դրանց բովանդակության, ստացվում է, որ Սարգսյանն ուՊուտինը հանդիպել եւ զրուցել են տունուտեղից, հարեւաններից, եղանակից…: Հանդիպման ու քննարկման մասին պաշտոնական հաղորդագրությունների այսպիսի

Գիտական գործուղումներ

Չորս երիտասարդ գիտնականներ առաջիկա ամիսներին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կմեկնեն միջազգային գիտական գործուղումների։ Մասնավորապես, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Գարիկ Եգանյանը մարտի 21-ին Մոսկվայում կմասնակցի Պիրոգովյան ուսանողական միջազգային 8-րդ գիտաժողովին։ Գարիկ Եգանյանը հանդես կգա զեկույցով։ Պիրոգովյան միջազգային ուսանողական գիտաժողովում երիտասարդ հետազոտողները

Եթե Տարոնին չընտրեք` Սեդրակը կգա

Արդեն մի քանի օր է՝ Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ մեր թղթակիցների հետ զրույցում ավելի քան անվստահությամբ են խոսում՝ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում իրենց հնարավոր հաղթանակի մասին։ Նույն թեմայի շուրջ որոշակի անվստահ շեշտադրումներով, նրանցից ոմանք խոսեցին նաեւ հրապարակայնորեն՝ անցած շաբաթվա ընթացքում իրենց ասուլիսների ժամանակ։ «Մենք միակ հաղթող ուժն ենք, ժողովրդի վստահությունը վայելող մեծամասնությունը, մյուս

Մարտենսը զարմացած է Հովհաննիսյանի քննադատությունից

ԵԺԿ-ի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խիստ զարմացած է գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրության կապակցությամբ: Այդ մասին երեկ երեկոյան Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ

ՐԱՖՖԻԻ ՍՓՈՓԱՆՔԸ

Եթե Նիկոլայիչը չմիանա, Նիկոլը կա ու կա:

Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. Առկա էին բազմաթիվ չլուծված խնդիրներ կապված` Նախարարության կողմից վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումը և փոխադրումը խախտումներով իրականացնելու հետ: Ստացվել են բնապահպանական մի շարք ոլորտներին վերաբերող բազմաթիվ դիմում–բողոքներ` ծառահատումների, մթնոլորտային օդի աղտոտվածության, գետերում ջրերի և/կամ ձկների թունավորման, ապօրինի որսի և փայտանյութի առգրավման, վտանգավոր նյութերիև թափոնների, թունավոր արտանետումների հետ կապված: Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պար­տա­վո­րությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրն ըստ էության չի կատարվել, մասնավորապես, չի իրագործվել ոլորտում առկա իրավահարաբերություններիհստակ կարգավորումը: Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել ՀԷԿ–երից ջրառի վերաբերյալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Նախարարության կողմից չի իրականացվել ոլորտում առկա խախտումների պատշաճ արձագանքմանն ու լուծմանն ուղղված հետևողական քաղաքականություն: Խիստ մտահոգիչ էին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության հետևանքով տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի բազմաթիվ դեպքերը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկում է մարզերում

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի մեկնարկի մասին: 2013թ-ի մարտ ամսվա ընթացքում Սյունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների աշխատանքներին: Ծրագրի ֆիլմերը կցուցադրվեն մարզերի շրջկենտրոններում` Գորիս, Հրազդան և Աշտարակ քաղաքներում: «Հայաստանում կինոարվեստն ավանդաբար եղել է և մնում է

Կոտրել է մրցավարի ծնոտը եւ հայտարարել սպորտին հրաժեշտ տալու մասին

«Ինդեպենդենտիեի» ֆուտբոլիստ Ջոննի Դոս Սանթոսը «Մարիլիայի» հետ հանդիպման վերջնամասում, հարձակվել է մրցավարի վրա եւ արեւելյան մարտարվեստի վարպետի նման ոտքով հարվածել դեմքին: Ֆուտբոլիստի կարծիքով, մրցավարն իր թիմին չի տրամադրել փոխհատուցված չորս րոպեն, որպեսզի հնարավորություն ունենա պայքարել պարտությունից խուսափելու համար: Մրցավարին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ դեմքի ամբողջ հատվածում ստացած ծանր կոտրվածքներով: «Ինդեպենդենտիեն» արդեն հրաժարվել է Դոս Սանթոսի

Նյու-Յորքում ցուցադրվել է «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը (Տեսանյութ)

Նյու-Յորքի Արվեստի և մշակութի համալսարանի դահլիճում տեղի է ունեցել վերջերս «Ազգային կինո» մրցանակին արժանացած «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը: Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկի՝ Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանն էին մասնակցում պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ արևելքի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ: Տեսաուղերձի միջոցով իր օրհնությունը հանդիսատեսին փոխանցեց Օձունի հոգևոր հովիվ

ՃՏՊ Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհին

Մարտի 15-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆոլկսվագեն Գոլֆ” մակնիշի 14 օօ 755 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի

Հայաստանը նահանջել է 84-րդ հորիզոնական

ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակում Հայաստանի նահանջը շարունակվել է: Մեր ընտրանին զիջել է եւս չորս քայլ՝ հանգրվանելով 84-րդ հորիզոնականում: Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր մրցակիցները, համապատասխանաբար, զբաղեցնում են հետեւյալ տեղերը. 5. Իտալիա, 25. Դանիա, 27. Չեխիա, 46. Բուլղարիա, 147. Մալթա: Իսկ առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի. Իսպանիա,

«Դեմ առ դեմ». Ստեփան Սաֆարյան եւ Արտակ Դավթյան

Մարտի 15-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի  «Դեմ առ դեմ»   բանավեճը նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկվա որոշման եւ դրա արդյուքում ձեւավորված հետընտրական իրավիճակի շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ճանապարհահատվածը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են

Ահազանգ. Սեւանի միջադեպին քաղաքապետին «նեղած» աղջկան կանչել են ոստիկանություն (Տեսանյութ)

Աստղիկից ոստիկանները պահանջում են բացատրություն Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ հայտնի միջադեպի ժամանակ մի սեւանցի աղջիկ, լսելով, որ քաղաքապետն ասում է, թե Սեւանը ընտրել է Սերժ Սարգսյանին, ուղիղ նրա երեսին շպրտեց. «Ոչ, սուտ է, մի կեղծարար էլ դուք եք» Քաղաքապետը հենց զրույցի ժամանակ ճշտեց՝ ո՞վ եք դուք, սեւանցի՞ եք: Աղջիկն էլ

Հայաստանից Պերմ միս տանելն արգելված է

Ռուսաստանի Պերմ երկրամաս Հայաստանից և Ադրբեջանից անասնաբուծական արտադրանք տանելն  արգելված է խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով: Այս երկրներից Պերմ բերված ցանկացած կաթնամթերք և մսամթերք կոչնչացվի: Գրում է «59» լրատվականը: Երկար դադարից հետո 2013թ. ապրիլին վերաբացվում է Հայաստանի և Պերմի միջև ավիահաղորդակցությունը: Գյուղտնտեսական վերահսկող մարմինը հիշեցրել է, որ Հայաստանից ներմուծվող անասնաբուծական ապրանքի արգելքը դեռ գործում է: Դա

Հովսեփ Խուրշուդյան. «Չեմ բացառում, որ Ծառուկյանի վրա ճնշումներ են եղել» (Տեսանյութ)

Նա հույս հայտնեց, որ կհասնեն այնպիսի Հայաստանի, որտեղ Գագիկ  Ծառուկյանը անկաշկանդ կպատմի իր չառաջադրման պատճառները Օրերս ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Կենտրոն հեռուստաընկերությամբ ասաց, որ կգա ժամանակը եւ իրենք կասեն, թե ինչու նախագահական ընտրություններում այնուամենայնիվ չառաջադրվեց Գագիկ Ծառուկյանը: Այսօր այդ առնչությամբ Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչո՞ւ չի

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվո՞ւմ է

 Բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ չի հարուցվել:   Մարտի 15-ին  ՀՀ բնապահպանության նախարարությունում կկայանա «Խաչաղբյուր-2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության  հետ կապված քննարկում, որին, մասնագետներից զատ, կմասնակցեն Իջեւանի տարածաշրջանի  Գետահովիտ համայնքի բնակիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին, ով  մասնակցելու է այդ քննարկմանը, հարցրինք, թե համայնքի բնակիչներն ինչպե՞ս են վերաբերում  ՓՀԷԿ-ի շինարարությանը: Նա ասաց, որ

Սահմանամերձ Ծավ գյուղում բնակիչները շարունակում են փայտե տնակներում ապրել

  Կապանի տարածաշրջանի սահմանամերձ, Արցախյան գոյամարտի տարիներին պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած Ծավ համայնքում բնակիչները շարունակում են ապրել փայտե տնակներում: Ծավ գյուղի վարչական տարածքում 2 բնակավայր է ընդգրկված` Շիշկերտ եւ Ծավ գյուղերը: 1968թ.-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած Շիշկերտ գյուղի բնակիչներին ժամանակավոր  տեղափոխել են Ծավ գյուղում կառուցված փայտե տնակներ, սակայն մինչեւ օրս նրանք  դեռ  շարունակում են

The Armenian Reporter. «Մահացել է Ջերարդ Գաֆեսջյանի կինը»

Երկարատև հիվանդությունից հետո, մարտի 7-ին մահացել է Ջերարդ Գաֆեսջյանի կինը՝ Քլեո Գաֆեսջյանը: Հայտնում է «Արմենիա ռիփորթըր» պարբերականը: Քլեոն ծնվել է 1925թ., հոկտեմբերի 9-ին: Նա ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆորթի Ֆորթ քաղաքից էր: Ավարտել էր Ռուզվելթ հիվանդանոցի բուժքույրական դպրոցը: Ջերարդ Գաֆեսջյանն ու Քլեոն ծանոթացել էին երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ Քլեոն բուժքույր էր, իսկ Ջերարդը ԱՄՆ-ի նավատորմում էր

Օլիգարխներին` ոչ, բայց որսագողերին կչեզոքացնի

3 տարի տնօրեն եմ եղել, ոչ մի փամփուշտ արգելոցի տարածքում չկրակվեց: Էն որսագողությունը, էն կապիկությունը, որ արեցին՝ այծի գլուխ, տո չգիտեմ` ինչի գլուխ էին բերել, էդ ժամանակ, չեմ իմանում էդ ովքեր են, բերում կապում են իմ հետ: Ես արձակուրդում եմ եղել, հիվանդանոցում պառկած եմ եղել էդ ժամանակ

Ազատամարտիկ. «Սամվել Բալասանյանը Գյումրու քաղաքապետարանը չի տարբերում գարեջրի գործարանից»

ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանի պնդմամբ` իրեն անհիմն ազատել են աշխատանքից: Օրերս այս մասին   Aravot.am-ին բողոք էր ներկայացրել  ընդդիմադիր ազատամարտիկ  Գևորգ Ալիխանյանը: Ըստ նրա` Գյումրու քաղաքապետը , երկար տարիներ աշխատելով ԱԺ-ում, զբաղեցնելով ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, ոչ միայն չի հարգում իր իսկ կողմից գրված օրենքները, այլեւ չի հարգում ազատամարտիկներին: Գևորգ Ալիխանյանը ներկայացմամբ՝ իրեն անցած տարվա հուլիսին 

Ալեքսանդր Իսկանդարյան. «Դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չէին, դրանք «հակասերժ» ձայներն էին»

Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր հյուրընկալվել էր «Նովոստի» մամուլի ակումբում, որտեղ քննարկվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ կատարած այցի արդյունքները: Պարոն Իսկանդարյանի խոսքերով՝ հանդիպման մասին բավականաչափ տեղեկատվություն չկա, բայց առանց այդ տեղեկատվության էլ հանդիպման ընդհանուր իմաստը պարզ էր. «Այս երկու այցերը՝ սկզբում Մոսկվա, հետո՝ Բրյուսել, հաստատեցին Ռուսաստանի հետ ռազմավարության կարևորությունը Հայաստանի համար»: Ալեքսանդր

Շարունակվում են ապահով ինտերնետին նվիրված միջոցառումները. ուշադրության կենտրոնում ծնողներն են

Շարունակվում են Orange Արմենիա ընկերության, «Մեդիակրթության կենտրոնի» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների համատեղ «Ապահով համացանց Հայաստան 2013» լայնածավալ ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Այսօր մեկնարկում է ծնողական ժողովների փուլը, որոնց նպատակն է բարձրացնել դպրոցական աշակերտների ծնողների տեղեկացվածությունն ինտերնետային անվտանգության մասին, տալ գիտելիքներ ու գործիքներ՝ վերահսկելու իրենց անչափահաս երեխաների կողմից սպառված առցանց բովանդակությունը, պաշտպանել վերջիններիս հնարավոր վիրտուալ վտանգներից:

Վանաձորի բնակիչները շարունակում են կենցաղային աղբը թափել գետերի մեջ

Խնդրի հետեւանքները փոքր-ինչ մեղմելու համար առաջիկայում Վանաձորի տարածքով հոսող գետերը կմաքրվեն կենցաղային աղբից: Առաջիկայում Վանաձոր քաղաքի տարածքով հոսող Տանձուտ, Փամբակ, Վանաձոր գետերի հուները հնարավորություն կլինի մաքրել կենցաղային աղբից, թաց տիղմից ու քարերից: Այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Իշխանյանը` նշելով, որ մարտի վերջերին Վանաձորի քաղաքապետարանում

Ազատուհի (Տաթև) Մնացականյան. «Մեր միակ հարստությունը մշակույթն է»

ՀՀ նախագահի 2012 թ. արվեստի բնագավառի մրցանակին ներկայացված ճարտարապետության և կերպարվեստի աշխատանքները ցուցադրվում են «Ակադեմիա» պատկերասրահում: Երիտասարդ, բայց մեծահասակ արվեստագետների կողքին իր աշխատանքներն է ներկայացրել նաև դիզայներ, լուսանկարչուհի Ազատուհի (Տաթև) Մնացականյանը: Նա բավականին մեծ սիրով է խոսում իր աշխատանքների մասին, որոնք առանձնանում են իրենց նմանը չունեցող օրինակներով: Տաթևը ներկայացրել է հայ մեծահասակ անվանի արվեստագետներին իրենց

Արթիկի գաղութի կալանավոր. «Ես, Սերժ Սարգսյանը ու Աղվան Հովսեփյանը չենք կարող ունենալ մեկ աշխարհագրական հայրենիք»

Շմայսի  եղբոր թիկնապահ  Մալախը հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ քննեց  Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանի (հայտնի է Մալախ մականունով) բողոքը ընդդեմ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի: Արթուր Այվազյանը, ով եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր` «Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» Հ/կ  նախագահ

Վրաերթի ենթարկված 85-ամյա տատիկի գոտկատեղում 1,5 միլիոն դրամ է եղել

Տատիկը ամբողջ կյանքում գումարը հավաքում եւ խնայում էր, ասելով, թե սեւ օրվա համար է: Նրա մտքով երբեք չէր անցնի, որ այդ գումարը հենց նրա սեւ օրվա համար է պետք գալու: Այսօր Երեւանից ոչ հեռու գտնվող Փարաքար գյուղում վրաերթի է ենթարկվել 85-ամյա Գ. Մարգարյանը: Քաղաքացին առանց ուշադրություն դարձնելու անցել է փողոցը եւ վարորդը չի հասցրել արգելակել:

Բժիշկները Րաֆֆի Հովհաննիսյանի ճնշումն էլ չեն չափել

Հացադուլի 5-րդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը ժպտում է, զրուցում, երգում:   Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 5-րդ օրն է: Նա ժպտում է, մոտենում մարդկանց ձեռքով բարեւում՝ իր բարեկրթությամբ: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր բացօթյա ասուլիսն անցկացրեց նստարանին նստած, մարդիկ խոսում էին, որ արդեն էներգիան չի բավարարում, երեւի գլուխը պտտվում է: Իսկ այսօր նա նորից խոսեց եւ հարցերին պատասխանեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031