Օրվա լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միջադեպից հետո. «Ինձ վրան պետք չէ» (ֆոտոշարք)
Ոստիկանների հետ բախմանը միջամտեցին Ռուբեն Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը
Ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ն. Ր. Հովհաննիսյանի կողմի ներկայացրած փաստերը հիմնավո՞ր են
Տիկին Եսայանը նշեց, որ շարունակում է մնալ այն գնահատականներին, որ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ էլ նրա համակիրները և կողմնակիցները երբևէ չեն պատկերացրել, որ պարոն Հովհաննիսյանն այդքան մեծ տոկոս ձայներ կստանա, հետևաբար չեն պատրաստվել հետագա գործողություններին:
Վաղը կորոշվեն ՉԼ քառորդ եզրափակչի զույգերը
Նյոնում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում վաղը կայանալու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչի ուղեգրերի համար պայքարը շարունակում են «Պարի Սեն Ժերմենը», «Յուվենտուսը», «Բորուսիան», «Ռեալը», «Բավարիան», «Մալագան», «Գալաթասարայը» եւ «Բարսելոնան»: Այս փուլից սկսած այլեւս ոչ մի սահմանափակում չի գործելու, ընդհուպ՝ մինչեւ այն, որ միեւնույն երկրի թիմերն արդեն կարող են զույգ կազմել: Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները նշանակված
Ընդհարում Ժառանգականների եւ ոստիկանության միջեւ՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)
Ոստիկանները ոտի տակ տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի վրանը
«ՀՀԿ-ն կլինի առաջինը»
Ով կլինի երկրորդը՝ «Ժառանգությո՞ւնը», թե՞ ԲՀԿ-ն «Մեր նախնական ցուցակը ինձ դուր է գալիս, այնտեղ մարդիկ են, ովքեր սրտացավ են քաղաքի, պետության եւ պետականության նկատմամբ եւ արժանի են մեր համաքաղաքցիների ձայնը ստանալու»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում խոսելով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության նախնական ցուցակի մասին, կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խորհրդակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Թեեւ մյուս
«Ֆաշիստներ». Ֆիրդուսի բնակիչները կառավարությանը (Տեսանյութ)
«Արդեն մոտ 2-3 տարի անցել է, բայց մենք մեր բնակարանները էդպես էլ չստացանք»: Այս պահին կառավարության շենքի մոտ իրացման գոտու՝ Հանրապետության 33, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆիրդուսի տոնավաճառի տարածքի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անում՝ «ֆաշիստներ», «խաբեբաներ» բացականչություններով: Ակցիայի մասնակիցների պատմելով այսօր մոտ 180 ընտանիք խաբված է «Սիթի Սենթր դեվելոփմենթ» ընկերության կողմից 2007 թվականին այս ընկերությունը
Նրանք կգնան մենակ. Կբաժանվեն եւ չեն տիրի
Փաստորեն հաստատվում են այն կանխատեսումները, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերն այնուամենայնիվ չեն կարողանա միավորվել եւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ոչ թե միասնական ցուցակով կմասնակցեն, այլ առանձին-առանձին։ Ինչպես ասվում է՝ ամեն մեկն իր ճամփով։ Մինչդեռ շատ ավելի հավանական ու տրամաբանական, նաեւ քաղաքական առումով խելամիտ էր թվում հակառակը, այսինքն՝ այն, որ ընդդիմադիր ուժերը միասնաբար հանդես գալու
Աղվան Վարդանյան. «Մենք գնում ենք դեպի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե»
Բնական է՝ մենք նաև դիտարկում էինք, որ ձևավորված այս շարժումը (այդ մասին մենք խոսել ենք «Ժառանգության» հետ), պահելով իր բուն նպատակը՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելը, պետք է գնա հետևողական, հանգրվանային քայլերի։ Առիթը կար՝ Երևան քաղաքի ավագանու ընտրություններն էին, և շարժման առաջին հանգրվանային նպատակը պիտի լիներ՝ փորձել ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնել Երևանում և հակակշիռ ստեղծել իշխանությանը։
12-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մարտի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Անկախ նրանից, որ, ՍԴ-ում ապացույցները պակաս են, բայց…
Բանը բոլորովին էլ այն չէ, թե ով է ճիշտ, ով սխալ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող դատաքննության հայցվոր եւ պատասխանող կողմերից, ով է իրավականորեն ավելի պատրաստված ու գրագետ, ով` ոչ: Կարեւորն այն պիտի լիներ, որ հասարակությունը շոու չհամարեր դատաքննությունը, որ պատասխանող կողմ ԿԸՀ նախագահի, արդարադատության նախարարի եւ մյուսների խոսքը լայն հանրությունը չընկալեր անվստահորեն կամ հեգնանքով` ճիշտ
«ՎԱԶ-2106»-ը բախվել է բեռնատար գնացքի վագոնին
Մարտի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան շրջանցելով Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի երկաթգծի ուղեփակոցը` բախվել է բեռնատար գնացքի վագոնին: Ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է լուրջ վտանգներ պարունակել»
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ վտանգներ պարունակել» , – պնդում են ամերիկյան հետախուզության մասնագետներըհամաշխարհային ռիսկերին նվիրված իրենց ամենամյա զեկույցում: Երեքշաբթի օրը Սենատում կայացած հատուկ լսումների ընթացքում այս զեկույցն ամերիկացի օրենսդիրներին է ներկայացրել Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Ջեյմս Կլապերը: Ամերիկյան հետախուզական կառույցների կողմից կազմված այս փաստաթղթի` Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորաբար, ասված է. – «Հայերի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւառկա
Ինչո՞ւ է ՀՀ ոստիկանապետն այդքան բարեհաճ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ
Բոլոր ժամանակներում ոստիկանապետերն ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ շատ վատ վերաբերմունք են ունեցել, անգամ 2008թ. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը «հեղափոխությունը կխեղդի օրորոցում»։
Նորընտիր Հռոմի Պապը Արգենտինայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբներից մեկի երկրպագուն է
Արգենտինայի «Սան-Լորենսո» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքէջով շնորհավորել է երեկ երեկոյան Հռոմի Պապ ընտրված իր հայրենակից Խորխե Բերգոլյոյին: Այս մասին տեղեկացնում է «Еврофутбол»-ը եւ ավելացնում, որ վերջին հազարամյակում առաջին ոչ եվրոպացի պանտիֆիկը, որ ընտրել է Ֆրանսիսկ Առաջին անունը, «Սան-Լորենսո» ՖԱ երկրպագուն է: Նախկին կարդինալն անցյալում հաճախել է սիրելի թիմի հանդիպումներին եւ մինչեւ հիմա պահում է
Հայկական ֆիլմը՝ «Նիկա» մրցանակաբաշխությունում
Արցախյան պատերազմի եւ խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է հավակնորդ` մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության, «ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում: Ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերասան Միքայել Պողոսյանի խոսքերով, այդ անվանակարգում կինոնկարի մրցակիցներն են եղել Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթեւանն է»
Բաց նամակ Բարաք Օբամային. «Նամակիս չպատասխանելու կամ Ձեր շնորհավորական ուղերձը հետ չվերցնելու դեպքում հացադուլ կհայտարարեմ»
Ամերիկայում բնակվող իրավապաշտպան, ակտիվիստ եւ լրագրող Արա Մանուկյանը բաց նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով նրան հետ վերցնել ժամանակից շուտ Սերժ Սարգսյանին հղված նրա շնորհավորական ուղերձը։ «Կուզենայի իմ մտավախությունները հայտնել ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ձեր շնորհավորական ուղերձի վերաբերյալ, որը ստացվել է նախագահական ընտրություններից 12 օր անց։
Սամուել Սեւյանը խաղացել է Տեխասում
Տեխասում անցկացված շախմատի «Spring FIDE» միջազգային բաց մրցաշարում ՖԻԴԵ-ի պատանի վարպետ, հայազգի 13-ամյա Սամուել Սեւյանը 4,5 միավորով 43 մասնակիցների մեջ գրավել է 23-րդ տեղը: Իսկ մրցաշարի հաղթող դարձել է հնդիկ փորձառու գրոսմայստեր Փարիմարջան Նեգին՝ 6,5 միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նոր Պապը սերտ կապեր ունի արգենտինահայ համայնքի հետ
Արգենտինահայերը ուրախությամբ են ընդունել Հռոմի նոր Պապի ընտրության լուրը` նշելով, որ արքեպիսկոպոս Բերգոլիոն միշտ բարեկամական կապեր է ունեցել հայ համայնքի հետ ու մասնակցել է տարբեր հայկական միջոցառումներին` նվիրված Հայոց ցեղասպանությանը, ներկա է եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի մատուցած պատարագներին։ 7 տարի առաջ արքեպիսկոպոսը հրապարակավ պահանջել է Թուրքիայից` առանց նախապայմանների ընդունել Ցեղասպանության փաստը։ Նա ընդգծել է, որ հայերը կարիք
Օրենսդրական նախաձեռնության մերժումը ցույց է տալիս, որ այս իշխանությունների խոստումներն ու ծրագրերը ոչինչ չարժեն
Իսկ բազմազավակ եւ ոչ բազմազավակ ընտանիքներն իրենց խնդիրները լուծում են արտագաղթելով։
Վաղը մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցաշարը
Այսօր Լոնդոնում կկայանա շախմատի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղը ութ մասնակիցները կխաղան առաջին տուրում: Մրցաշարի կանոնակարգով, եթե երկու կամ ավելի գրոսմայստերներ ամփոփիչ աղյուսակում ունենան հավասար միավոր, հաղթողը որոշվելու է հետեւյալ լրացուցիչ չափորոշիչներով: Միմյանց միջեւ հանդիպումների արդյունքով: Բոլոր պարտիաներում տարած հաղթանակների քանակով: Զոննեբորն-Բերգերի գործակիցներով: Եթե բոլոր ցուցանիշներն այստեղ էլ հավասար լինեն, կխաղացվի արագ շախմատի
Խաչատուր Սուքիասյանն Ազատության հրապարակում էր
Երեկ՝ Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանը։ – Պարոն Սուքիասյան, ներքաղաքական որոշակի պրոցեսների՝ Ձեր մասնակցության հավանականություն կա՞։ – Ես ինքս ցանկանում եմ, որպեսզի ՀՀ-ում համակարգերը գործեն, լինի համակարգային պետություն, սոցիալական խնդիրները լուծվեն, արդյունաբերությունը զարգանա, տնտեսությունը վերելք ապրի, եւ դրան ինչ գործիքներ պետք են, ես պատրաստ եմ էդ գործիքները ստեղծել եւ
Եթե մինչեւ քարոզչության մեկնարկը «սպիտակ ռեշոտկով բալկոնը» ներկեն վառ կարմիր, ինչպե՞ս է կողմնորոշվելու ԿԸՀ-ն
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի՝ 1,2 X 1,2 տախտակների ցանկը։ Ցանկում կա 144 հասցե։ Բոլորը հասկանալի են, սակայն ոչ բոլորն են հայերեն։ Օրինակ, Մաշտոց 7 («Beko» խանութի պատին) կամ Մաշտոց 7ա («ModernArt Museum») հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, թե
Մարդու իրավունքների վիճակը Գյուղատնտեսության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները. Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ: 2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին: Օրենքով որպես պարտադիր
Հռոմի նորընտիր պապը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է
Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկը 2006թ. ապրիլին կոչ է արել Թուրքիային առանց նախապայմանների ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես հայ ժողովրդի և ամբողջ մարդկության դեմ գործած ծանր հանցագործություն: Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոյի կազմակերպած միջոցառումն ազդարարել է Ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված
ՀԱԿ 1, ՀԱԿ 2
«Մենք ունեինք առաջնորդ` Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա գնացել է` ՀՀՇ-ի հետ միասին: Քանի կար Լևոն Տեր-Պետրոսյան առաջնորդ, ինքը քաղխորհրդում ուներ ներկայացուցիչ` իր համակարգողին: Հիմա ինքը գնացել է` իր համակարգողն էլ հետը»,-168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` տեղեկացնելով, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորումը գոյություն ունի, և կառույցի կազմում մնացած կուսակցությունները շարունակելու
Կարապետ Ռուբինյան. «Պետք չէր շարժումը խարսխել Ազատության հրապարակում»
Չարժի խարսխվել հրապարակում եւ մարդկային ռեսուրսները մաշեցնող շուրջօրյա հավաքներ կազմակերպել։ Շատ ավելի արդյունավետ ու անվտանգ է տանը քնել-հանգստանալը եւ առավոտյան նոր տեղում, թարմ ուժերով տարբեր միջոցառումներ անցկացնել։
Քաղվածքներ ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչի եզրափակիչ խոսքից
Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանն ընդունեց, որ հասարակությունում անվստահություն կա ընտրությունների և դրա արդյունքների նկատմամբ: Դրա պատճառն, ըստ մեզ, այն է, որ պետական իշխանության երեք թևերը նույնանում են Նախագահի ինստիտուտի հետ, որը ընտրությունների ժամանակ վերածվում է ընտրական համակարգի և հակաիրավական ձևով գործում է ի շահ իշխող քաղաքական ուժի և/կամ դրա թեկնածուի, կասկածի տակ դնելով ընտրությունների
Գյումրու վթարային շենքերում բնակվում են հարյուրավոր անօթևան ընտանիքներ (Տեսանյութ)
Գյումրիում վթարային բնակելի բազմահարկերից և նախկին գործարանների խարխուլ հանրակացարանների շենքերից բացի կան նաև տասնյակ նախկին նախակրթարանների ու գրադարանների շենքեր, որոնք ևս չեն ամրացվել ու չեն վերականգնվել, 88-ի երկրաշարժից ի վեր չեն ծառայում իրենց բուն նպատակին:Այդ շենքերում շարունակում են բնակվել անօթևան ընտանիքներ, որոնց մի մասին նախորդ տարիներին անգամ թույլատրվել է սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները: Սակայն այդ
Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 14-ին՝ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Աշոցքում, Սևանում տեղում է ձյուն: Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է


















































