Օրվա լրահոսը
Քաղաքագետը Տեր-Պետրոսյանի մասին. «Գիտի, որ ջախջախվելու է, ասում է տարիքս»
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ, քաղաքական գործունեությունից դուրս գալու ԲՀԿ-ի քայլը բերեց ընդդիմության ֆիասկոյին ու կոլապսին: «Քաղաքական դաշտը փակուղի մտավ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը: Ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի որոշումը քաղաքագետը բնորոշեց նահանջ երգով. «Ջախջախվել են, բայց անընդհատ պատմում են, թե ինչ հաջողություններ ունեն: Ասում են 7 կետ ունենք: Ազնիվ խոստովանելը վա՞տ բան է,
Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Երեխաները հնարավորություն են ստացել դիտելու «Չիպոլինոյի զվարճալի արկածները» ամանորյա մանկական ներկայացումը: «Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու «Կիլիկյան» վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաև՝ քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցների 305 և
Սուրեն Զոլյանի հայցը մերժվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը (լուսանկարում) այսօր ամբողջությամբ մերժեց ԵՊԼՀ նախկին ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանի հայցն ընդդեմ Կրթության եւ գիտության նախարարության: Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանն Aravot.am-ին հայտնեց, որ վճիռն անպայման բողոքարկելու է վերաքննիչ դատարան:
Հ/կ-ների հայտարարությունը «Մատաղիսի» գործի վերաբերյալ
Հայտարարություն Մատաղիսի զորամասի 2 զինծառայողների` Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի մահվան գործով 2006թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը բացառիկ էր, եւ արդյունքն էր քաղաքացիների, լրագրողների եւ փաստաբանների ամենօրյա նվիրված և հետևողական աշխատանքի: Այդ որոշմամբ բեկանվեց Վերաքննիչ դատարանի որոշումը և գործը ուղարկվեց նոր նախաքննության`ապացույցների անբավարարության հիմնավորմամբ, իսկ այդ պահին ցմահ ազատազրկման մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանը,
ՀԴԿ ղեկավարը՝ Տեր-Պետրոսյանի չառաջադրման մասին. «Դա արհեստածին պատճառ էր»
«Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը ճգնաժամային է, և դրա պատճառով արտագաղթն ավելի բարձր տեմպերով շարունակվում է: Պետք են վճռական քայլեր, այլ ոչ թե իշխանության սովորական, մտածելով քայլերը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը: Շարունակելով նա ասաց. «Իրենք չեն պայքարում անհրաժեշտ կերպով ստվերի, օլիգարխիայի մենաշնորհի դեմ, ինչը երկրին անհրաժեշտ է, որ բյուջեն լցվի: Ավելին, բյուջեն
Ո՞րն է ԼՂՀ պետական լեզուն
Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը գեղեցիկ, մաքուր քաղաք է: Քաղաքի փողոցներում, բացի ծառերի տերեւներից, աղբ քիչ է լինում: Ստեփանակերտում կարելի է հանդիպել ռուսերեն բազմաթիվ գրությունների: Օրինակ, վաճառվող մսի մասին այս հայտարարությունը: Քաղաքի մուտքի մոտ, բարձունքի վրա ձգվող ճանապարհին տեղակայված ռուսերեն հայտարարությունն էլ վարորդներին զգուշացնում է, որ ճանապարհին մերկասառույց է, պետք է զգույշ լինել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
«Դեմ առ դեմ». Լիլիթ Գալստյան եւ Թեւան Պողոսյան
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 68-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ անդամ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը: Քննարկման թեման` 2012 թ. քաղաքական ձեռքբերումներն ու բացթողումները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով`
Գյումրիում ավելանում է վագոն-տնակներում բնակվող ընտանիքների քանակը (Տեսանյութ)
Գյումրիում կան տասնյակ վթարային շենքեր, որոնք հիմնականում մասնակի են բնակեցված: Դրանցում ապրող կամ գրանցում ունեցող ընտանիքներն ընդգրկված չեն երկրաշարժի հետևանքով անօթևան և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, թեև այդ շենքերի վերականգնման որևէ ծրագիր չի իրականացվում աղետի գոտում: Եվ քանի որ տարիների ընթացքում այդ շենքերը քանդվում ու ինքնափլուզվում են, դրանցում բնակվող ընտանիքները պարտադրված դուրս են գալիս
Ավագանու անդամները բողոքում են, քաղաքապետը պարզաբանում է
Իջեւան քաղաքի ավագանու արդեն նախկին անդամներ Նարինե Գրիգորյանը եւ Նարեկ Օհանյանը դիմում-բողոք են ուղարկել Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Նրանք քաղաքապետին մեղադրել են օրենքների խախտման մեջ եւ պահանջել չեղյալ համարել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2012թվականի հոկտեմբերի 23-ի արձանագրությունը: Քաղաքապետ Վ. Ղալումյանին հարցրինք, թե ինչ հիմքով են դադարեցվել ավագանու վերոհիշյալ 2 անդամի լիազորությունները: Քաղաքապետը մեզ տրամադրեց հոկտեմբերի
Թուրքական սերիալը` Էրդողանի զայրույթի պատճառ
Ցոփ կյանք, կանանցով լի հարեմ, գայթակղություն, ինտրիգ. այսպիսի միջավայրում է ներկայացված թուրք սուլթան Աբդուլ Համիդ երկրորդը 16-րդ դարի մասին պատմող մի հեռուստասերիալում, որը շուրջ 150 միլիոն հեռուստադիտող ունի տարբեր երկրներից։ Ժամանցային սերիալը, սակայն, զայրույթի պատճառ է դարձել Էրդողանի համար, ով հայտարարել է, թա դա անարգանք է ամբողջ թուրք ժողովրդի նկատմամբ։ Այսպես է սկսվում TIME պարբերականում
ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ
Երնեկ թե այս նոր տարին Վերջ տա մեր բյուր ցավերին, Գրավենք Մուշն ու Անին, Դեռ մի բան էլ ավելի:
Պարույր Հայրիկյան. «Ասում են՝ եթե Հայրիկյանը կա, ուրեմն վերջ»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ընտրությունների ընթացքը դրական է գնահատում ու արդեն գիտի, թե իր հաղթելու դեպքում ինչ նոր իրավիճակ է երկրում լինելու: Այսօր ասուլիսի ժամանակ պարոն Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունների որակի վրա բացասական է ազդում քաղաքական ուժերի կողմից թեկնածու չառաջադրելը: Պարոն Հայրիկյանը նաեւ վստահ է՝ իր առաջադրումը որոշ քաղաքական ուժերի շրջանում պարկեշտություն եւ զսպվածություն
Նոր ծրագրեր՝ երիտասարդ ընտանիքների և մայրանալ ցանկացող աղջիկների համար
«Մեր խնդիրն է, որ Հայաստանը գրավիչ դառնա երիտասարդ ընտանիքների համար»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում: Aravot.am-ի զրույցում փոխնախարարն առանձնացրեց ոլորտում զբաղվածության, որակյալ կրթության ստացման, սոցիալական մի շարք խնդիրների ընդհանուր համալիր և տեղեկացրեց. «Երեքի հանրագումարում ունենք
Արձագանք՝ Ռուստամյանին. «Ցանկացած դեպքում ճանապարհ գնացողի շանսերն ավելի մեծ են տեղ հասնելու, քան տեղում մնացողներինը»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարում հույս հայտնեց, որ ՀՅԴ-ն կսատարի իրեն, քանի որ ինքը ընդունել է ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերը եւ իրենց մեջ հակասություններ չկան: Սակայն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հուսախաբ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասելով, որ միայն դեկլարատիվ հայտարարությունները չեն եւ որ իրենց 7 կետերը բոլորն էլ ընդունում են, դա
Հինգ տարի ՀԱԿ-ը, տեսնելով, թե ինչպես է ռեժիմը «հետեւողականորեն ոչնչացնում» ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների հնարավորությունը, միաժամանակ շարունակում էր մասնակցել դրանց
ՀԱԿ-ը անիմաստ է համարում «ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լիգիտիմացմանը»: ՀԱԿ-ն իր այս որոշումը պայմանավորել է «կատարելագործված ընտրակեղծարարության մեքենայի» գոյությամբ: Երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ռեժիմը հինգ տարի շարունակ հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը
Քարդաշյաններից պակաս տեղյակ ցանկանում է լինել ամերիկացիների 70 տոկոսը
«Հերիս ինթերնեշնլ» ընկերության կողմից ավելի քան 2000 մարդու մասնակցությամբ անցկացված ինտերակտիվ հարցման ընթացքում մասնակիցներին տրվել է հարց այն մասին, թե 2013 թվականին հայտնի անձանցից որ մեկին նրանք չէին ցանկա այլևս տեսնել: Հարցման մասնակիցների կողմից ամենից հաճախ տրվող պատասխանը եղել է «Քիմ և Քլոե Քարդաշյան քույերերի»՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող «ռեալիթի շոու» ծրագրերի աստղերի, որոնց կյանքի մանրամասները գրեթե
ՀՀԿ պատգամավոր. «Բարձր տարիքում նաեւ քաղաքական կենսափորձը կարող էր նպաստավոր լինել՝ երկիրը ղեկավարելու համար»
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, հակադարձելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նշած պատրվակին, որ 68 տարեկան է, դրա համար չի առաջադրվում՝ ասաց, որ տարիքը խոհեմություն է: Տարիքի բարձր կամ ցածր լինելը խիստ հարաբերական է. «Մենք Սահմանադրությամբ որոշել ենք ներքին շեմ՝ 35 տարին, իսկ դա նշանակում է,
Ամենատխուր նախագահական ընտրություններից հասարակությունը որևէ փոփոխության ակնկալիք չունի
2012-ը ամփոփելիս մի յուրահատկություն կարելի է նկատել. գրեթե բոլորը (իշխանությունից բացի) տարին համարում են կորսված հնարավորությունների և ձախողումների տարի: 2012-ը բավական հարուստ էր քաղաքական գործընթացներով, որոնք շատերի մեջ փոփոխությունների հույսեր էին արթնացրել: Նախ 5-րդ անգամ Հայաստանում ձևավորվեց երկրի օրենսդիր մարմինը, որը որևէ բեկում չբերեց հայկական գորշ իրականության մեջ: Տխուր ավանդույթի համաձայն՝ պատճառը կրկին ընտրությունների կեղծումն
Աշոտ Մանուչարյան. Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտավոր է իր զինակիցներին ցույց տալ ճանապարհը
Հատված «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի հետ «168 ժամ»–ի հարցազրույցից: – Պարոն Մանուչարյան, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանիչառաջադրվելու մասին որոշումը ճի՞շտ քաղաքական քայլ եք համարում: – Այս հարցն ունի երկու կողմ: Մեկը հարցի առարկայական կողմն է. երբ քո ետևից մարդիկ են գնում, դու պարտավոր ես լուծել այն հարցը, որ քեզ հավատացողները չվհատվեն,
«Բարսելոնան» մերժել է Լիոնել Մեսսիին 260 միլիոն եվրոյով գնելու՝ ռուսական ակումբի առաջարկը
Կատալոնյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է վերջին տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստին այդ ֆանտաստիկ գնով վաճառել ռուսական ակումբներից մեկին, որի անունը չի հրապարակվում: Սակայն լրատվամիջոցները ենթադրում են, որ այդպիսի շռայլություն իրեն թույլ տալ կարող էր միայն Մախաչկալայի «Անժին» եւ նշում, որ գործարքը կայանալու դեպքում արգենտինացին տարեկան կստանար 30 միլիոն եվրո: Մեսսիի հոր խոսքերով, որը նաեւ նրա գործակալն
ՀԱԿ-ը մենակ թողեց Հրանտ Բագրատյանին
Հայ ազգային կոնգրեսը փաստորեն մենակ թողեց Հրանտ Բագրատյանին` չներելով նրան, որ նա Լևոն Տեր-Պետրոսյանից «անկախ» որոշում կայացրեց: Սա լիովին Կոնգրեսի ոգով է՝ մերժել ամենայն բան, որը չի գալիս Լևոն Տեր-Պետրոսյանից կամ չի ստանում նրա հավանությունը: Նման մոտեցումներով ընդդիմությունը ամենևին ի զորու չէ գալ իշխանության մի երկրում, որտեղ պետք է նախ և առաջ փոխել հենց նման
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ընթանում է 1-ին տեղում
Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ Աին քաղաքում ընթացող «Al Ain Classic 2012» միջազգային մրցաշարում Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 7 տուրից հետո եւս վեց շախմատիստների հետ վաստակել է 5,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գլխավորում է միցաշարային աղյուսակը: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, 4,0 միավորով 30-րդ հորիզոնականում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Բալասանյանը «կրակն է ընկել» Վարդան Ղուկասյանի թագավորների արձանախմբի ձեռքը
Գյումրու այսօրվա ավագանու նիստի ժամանակ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը ակամայից նորից սկսեց դժգոհեց Վարդան Ղուկասյանից: Բանն այն է, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինն ավարտած ու պատմաբանի որակավորում ստացած Վարդան Ղուկասյանը, Գյումրու համար նոր արձանախումբ էր պատվիրել, այս անգամ 12 թագավորների` Պապ թագավորի, Տիգրան Մեծի և այլոց արձանները: Ղուկասյանը, քաղաքապետարանի աշխատակիցների ասելով, փորձել
ՀԱԿ անդամ. «Ովքեր դուրս են եկել ՀԱԿ-ից, վերջ նրանց, վերջ»
«ՀԱԿ առաջնորդը առաջին հայացքից տեսական թվացող ելույթ ունեցավ ՀՀՇ համագումարում, բայց այդ ելույթը խիստ գործնական ելույթ էր, հատկապես այն ուղղված էր վերջին մեկուկես տարվա ընթացքում իրենց քաղաքական գործիչ անվանող, բայց իրականում գործակալական ցանցը սպասարկող անհատներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահան Վարդապետյանը: Նրա խոսքով՝ ՀԱԿ առաջնորդի ելույթից հետո շատ մարդիկ են իրենց վրա վերցրել նրա
2013թ.-ին Կապանի տեղական բյուջեից հնարավոր չի լինելու շատ ծրագրեր իրականացնել
Կապանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային լսման ժամանակ քննարկվեց Կապան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. ծրագրի եւ համայնքի 2013թ.-ի բյուջեի նախագծերը, որին մասնակցում էին Կապանում գործող հ/կ-ների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ (ոչ բոլորը): Հանրային լսմանը ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախագծերին ծանոթացել են տեղում: Նրանցից ոմանք նախքան հանրային լսումը մեզ տեղեկացրել էին, որ նախկինում նախագծերի փաթեթները թղթային տարբերակով նախապես
Դեպի «Ապահով Հայաստան»` Գյումրու սառցակալած փողոցներով
Այսօր Aravot.am-ը Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանին հարցրեց`հնարավո՞ր է դեպի ապահով Հայաստան գնալ Գյումրու սառցակալված փողոցներով, երբ հազիվ կարողացանք առանց ոտք ու ձեռք կոտրելու մի կերպ հասնել մարզխորհրդի նիստին մասնակցելու: Մարզպետը, խորհուրդ տվեց հարցը ուղղել պարոն Բալասանյանին, որն, ի դեպ, ևս մասնակցում էր մարզխորհրդի նիստին, սակայն այնտեղ էր հասել թանկարժեք, տաքուկ մեքենայով: Այնուհետ Աշոտ Գիզիրյանը
Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ակտիվիստներին և լրագրողներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ը Ամանորին ընդառաջ ներում է շնորհել 87 մարդու, որոնց թվում են լրագրողներ, մարդու իրավունքների ջատագով ճանաչված ակտիվիստներ, ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներ, ինչպես նաև դպրոցներում աղջիկների կողմից մահմեդական զգեստ կրելու դեմ իրենց բողոքն արտահայտած անձինք: Ազատ արձակվածներից է խուլիգանության մեղադրանքներով անցյալ տարվա նոյեմբերին երեք տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր թերթի լրագրող Այդին
Լրագրողներին ապշահար արեց ինչպես քաղաքապետ Բալասանյանը, այնպես էլ ավագանին
Շիրակի մարզխորհրդի նիստից անմիջապես հետո այսօր ավագանու տարեվերջյան նիստ գումարվեց նաև Գյումրու քաղաքապետարանում: Նիստերը,ինչպես տեղեկացրել ենք, բաց ու թափանցիկ են բոլոր լրատվամիջոցների համար:Սակայն այսօր ավագանու նիստը սկսվեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի ու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի թունդ վիճաբանությամբ: Պատճառն այն էր, որ քաղաքապետարանի նախասրահում հավաքված մի խումբ գյումրեցիներ, այդ թվում
«Դեմ առ դեմ». Լիլիթ Գալստյան եւ Թեւան Պողոսյան
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 68-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ անդամ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը: Քննարկման թեման` 2012 թ. քաղաքական ձեռքբերումներն ու բացթողումները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով`
Ղրղզներն ուզում են չեղյալ համարել Նոր տարին (Տեսանյութ)
Ղրղզստանի մահմեդականները կոչ են անում իշխանություններին չեղյալ համարել Նոր տարվա տոնակատարությունները: Նրանք դա բացատրում են նրանով, որ այդ տոնը կապ չունի իսլամի հետ, եւ բացի այդ՝ դրա վրա շատ գումար է ծախսվում: Մահմեդական կրոնական վարչակազմի ղեկավարը կոչ է արել բոլոր մահմեդականներին, որոնք երկրում մեծամասնություն են՝ անտեսել այդ տոնակատարությունը: Նա ասել է, որ իրենք երեք տոն


















































