Օրվա լրահոսը
«Շատ խիստ եք, տիկին Զոհրաբյան». Հովիկ Աբրահամյանը` Նաիրա Զոհրաբյանին
Ծառուկյանի դեմ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 58 «կողմ», 32 «դեմ», 2 «ձեռնպահ» քվեարկության արդյունքներով այսօր առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքում առաջարկվող փոփոխությունները`պատգամավորների բացակայությունների հարցը պետաիրավական հանձնաժողովի լիազորություններից էթիկայի հանձնաժողովի քննությանը հանձնելու մասին: Մինչ քվեակությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վերահաստատեց խմբակցությն երեկ արտահայտած բացասական դիրքորոշումը`հավելելով, որ էթիկայի հանձնաժողովը իրեն ոչ հարիր լիազորություններով
Կբարեւի՞ Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 1-ին
Երեկ«Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կողմից մարտի 1-ին միջոցառումներ անցկացնելու առնչությամբ տեղեկատվությունների պակաս չզգացվեց: Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, ի գիտություն ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի` մարտի 1-ին ժամը 17.00-19.45 Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ: Իսկ ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն էր ընդունել մարտի 1-ին հավաք-երթ անցկացնելու մասին ՀԱԿ-ի ներկայացրած հայտը, այդ
Ակցիայի ժամանակ կոշտ իր գցեցին «ՀԺ»-ի լրագրողի գլխին
Քիչ առաջ դասադուլավորները «բարեւ» ասելով մոտեցան Ագրարային համալսարանի շենքին, իսկ այստեղ նրանց դիմավորեցին համալսարանի ուսանողներն ու դասախոսները՝ պրոռեկտոր Յուրի Մարմարյանի գլխավորությամբ՝ հաջողություն ասելով: Ի պատասխան դասադուլավորները գոռացին՝ մենք ենք տերը մեր երկրի, ազատ, անկախ ուսանող: Այստեղ միջադեպ տեղի ունեցավ համալսարանականներից մեկի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի միջեւ: Նրա պատմելով՝ համալսարանականներից մեկը ինչ-որ կոշտ
Երթուղային տաքսին ընկել է դիտահորը
Փետրվարի 27-ին, ժամը 19.40-ի սահմաններում Երևանի Աբովյան 34 շենքի մոտ «ԳԱԶել» մակնիշի թիվ 41 երթուղային տաքսին ընկել է դիտահորը: Պատահարի հետևանքով ուղևոր, 1967 թ. ծնված Ժաննա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մ. Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: ԱԻՆ
Լեւոն Բարսեղանը ԿԸՀ-ից խնդրել է բոլոր քվեաթերթիկների պատճենները` էլեկտրոնային տարբերակով
Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկության հարցում է ուղարկել Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Հարցման մեջ ասվում է հետեւյալը. «Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել 2013 թվի փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների բոլոր վավերական եւ անվավեր քվեաթերթիկների պատճենները` էլեկտրոնային տարբերակով, եթե, իհարկե, դրանք տնօրինում է ԿԸՀ-ն:»
Ուղիղ միացում. Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները Սյունիքում
Դիտեք Մեղրիում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները՝ ըստ «Սիվիլնեթի» հեռարձակման: Այս պահին նա հանդիպում է Մեղրիի քաղաքապետի հետ: Հիշեցնենք, որ Մեղրի քաղաքի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը նախապես ասել էր «Առաջին լրատվական»-ին՝ եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հարգել տեղական իշխանությանը, Մեղրի քաղաքի ժողովուրդն էլ իրեն չի հարգի: Քաղաքապետի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հարգեր ՏԻՄ-ը՝ երեք օր առաջ
Պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձը
Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձին կարելի է արձագանքել ՀՀ օրենսդրությունից ընդամենը չորս կարճ մեջբերումներով: «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է»: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված) «… Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ»: (ՀՀ
Վարչապետի որոշմամբ Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Բաբկեն Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 18:00-ից, Չարենցի 4 հասցեում, հուղարկավորությունը՝ փետրվարի 28-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (Բաղրամյան 24):
Ցավակցագիր
Խորը ցավով տեղեկացանք մեծ պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան մասին: Բաբկեն Հարությունյանն այն եզակի գիտնականներից է, որոնց ներդրումը հայ ժողովրդի կյանքում լուրջ հետագիծ է թողնում՝ դառնալով երիտասարդ գիտնականների համար յուրօրինակ ուղենիշ ու գաղափարախոսություն: Այդ առումով նա մեծ, հայրենանվեր ուսուցիչ էր, որից սովորելու շատ բան ունեն
Ալեքսան Հարությունյանի թափուր պաշտոնի համար դիմած երկու անձինք էլ հաղթող են ճանաչվել
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթում հաղթող են ճանաչվել դիմած երկու թեկնածուները: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աստղիկ Ավետիսյանը. «Մի քանի րոպե առաջ, սահմանված կարգի համաձայն, տեղեկացա, որ մրցութային հանձնաժողովի կողմից երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Սպասենք Հանրապետության նախագահի որոշմանը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Խաչիկ Ասրյանին. «Չգիտեմ, արծիվ է, որը Նժդեհ է ասում, բայց Նժդեհից շատ հեռու են»
Ագարակում նա զգուշացրեց միլպետին, մարզպետին, որ իր հանրահավաքների օրը չփորձեն ճանապարհները փակել
Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով նշանակվել է դատաքննություն
Փաստինֆո. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մարտի 5-ին տեղի կունենա սոցիալական ոլորտում խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը: Գործով մեղադրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք: Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
Հայտնաբերվել է դի
Փետրվարի 26-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար–Դոսի 75 շենքի 71-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերել են 1933 թ. ծնված Թամարա Նավոյանի դին: ԱԻՆ
Տիգրան Խզմալյան. «Աջակցում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին»
Հատված ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հարցազրույցից: – Ո՞ւմ եք սատարում, Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն։ – Նախ եւ առաջ մենք սատարում ենք ժողովրդի ապստամբությանը, ու քանի որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն է այն գլխավորում, աջակցում ենք իրեն այնքան ժամանակ, որքան որ նա պատրաստ է գործել համակարգը տապալելու համար։ – Հավատո՞ւմ եք, որ կգա մի օր, երբ գործող համակարգը կտապալվի։
ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի մոտ ճգնաժամ չկա, որովհետեւ նրա ուղեղը սահմանափակ չէ
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն, արձագանքելով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ կուսակցության հասցեին հնչող քննադատություններին, ԱԺ դահլիճում որոշեց հակադարձել «Ժառանգության» պատգամավորներին։ Դիմելով այդ խմբակցության իր գործընկերներին, նա ասաց. «Եթե ճգնաժամ կա, դա հասարակության մեջ չի, ճգնաժամը սահմանափակ մարդկանց ուղեղներում է, որոնք չգիտես ինչու ընտրական հանձնաժողովի արդյունքները կարող են դնել մի կողմի վրա, համարել, որ դա կարևոր չի,
Ծեծկռտուք հայերի և ադրբեջանցիների միջև Ֆրանսիայի Ազգային ժողովում
Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարեզ» թերթի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ուենցել փետրվարի 25-ին՝ 1988թ. Սումգայիթում հայերի ջարդերի հիշատակի արարողության ընթացքում: Միջոցառումը կազմակերպել էր ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշեբլոունը, և այն կրել է «Սումգայիթյան դեպքերից 25 տարի անց. ներկա վիճակն ու ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»
Սերժ Թանգյանը ՀՀ նախագահին` «թույլ տվեք նկատել, որ Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին»
Մեդիամաքս: Շարունակվում է նամակագրությունը ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ: Հիշեցնենք, որ երեկ Սերժ Թանգյանը նամակ էր հղել ՀՀ նախագահին: Երեկ ՀՀ նախագահը հանդես էր եկել պատասխան նամակով: Այսօր Սերժ Թանգյանը հանդես է եկել նոր նամակով, որը Մեդիամաքս-ին փոխանցել նրա մենեջեր Ջորջ Տոնիկյանը. «Հարգելի Պարոն Նախագահ, Ինձ համար մեծ
Տիգրան Ուրիխանյան. «Որտե՞ղ էր Ր.Հովհաննիսյանը, երբ ԲՀԿ-ն ժողովրդի հետ էր»
Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, «Բարգավաճին» առաջարկեց միանալ «շարժմանը»՝ հույս հայտնելով, որ կկանգնեք «ժողովրդի կողքին»։ Մտադի՞ր եք արձագանքել «Ժառանգության» հրավերին։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին՝ ԲՀԿ մամուլի խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ երեկ նշեց. «Ի՞նչ է նշանակում՝ կանգնել ժողովրդի կողքին։ Որտե՞ղ էր Ր.Հովհաննիսյանը, երբ ԲՀԿ-ն ժողովրդի հետ էր, ժողովրդի մեջ էր, ժողովուրդն էր եւ է։ Իմ եւ իմ
ՀՀԿ-ում ափսոսում են, որ առաջինն իրենք գլխի չեն ընկել, օրինակ, Մեսրոպ Մաշտոցին ՀՀԿ անդամատոմս տալ
Բանից պարզվում է՝ վերջերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մայրենիի դեսպան» մեդալով պարգեւատրել է անձամբ Մեսրոպ Մաշտոցին։ Բնականաբար՝ հետմահու։ «ՉԻ» – Մեսրոպ Մաշտոցի համար, իհարկե, մեծ պատիվ է անձամբ Հրանուշ Հակոբյանից նման մեդալ ստանալը, եւ եթե նա կենդանի լիներ՝ հաստատ կարդարացներ «ցուցաբերված բարձր վստահությունը»: Այլ հարց է, որ ՀՀԿ-ում խանդով են վերաբերվում Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությանը եւ
Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդականները: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Ռազմիկ Դավոյան. «Նախորդ 5 տարիները՝ նախորդ 10 տարիների հասցրած վերքերը ապաքինելու ժամանակ էր»
Մեր երկրում կոնկրետ կայունություն պետք չէ Միացյալ Նահանգներին, եվրոպական որոշ կառույցների, աղանդավորական որոշ խմբերի։ Դրանց պետք չէ մեր երկրում կայունություն, որովհետեւ մեր երկիրը հստակորեն դիտում է իբրեւ հենարան խոշոր մի կայսրության՝ Ռուսաստանին։
Դասադուլավորները դարձյալ վիճեցին ԵՊՀ ռեկտորի օգնականի հետ (Տեսանյութ)
Այսօր դասադուլ-ակցիայի 3-րդ օրն է, դասադուլավորները կրկին շրջում են բուհերով՝ ուսանողներին կոչ անում միանալ իրենց, այսկերպ բոյկոտելով կեղծված ընտրությունները: Դասադուլավորները քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական շենքի առջեւ կրկին վեճի էին բռնվել ԵՊՀ ռեկտորի օգնականի եւ աշխատակազմի ղեկավարի հետ: Այսօր էլ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը ակտիվիստներից պահանջում էր տարածքն անհապաղ լքել, չխանգարել բուհի ուսանողների դասընթացը: «Դուք այդ
Արամ Մանուկյանին ՀԱԿ-ում հարկ չե՞ն համարել տեղեկացնել հետագա անելիքների մասին
Նախօրեին, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը հետաքրքրվել էր, թե հնարավոր է՝ ՀԱԿ–ը միանա «Ժառանգության» ակցիային՝ ի հարգանք 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարկացած տոնով պատասխանել էր. «Դա ի՞նչ հարց է, ո՞ւմ միանանք։ Նույնիսկ ժամերն են տարբեր»։ Սակայն մեկ օր անց՝ արդեն երեկ, ՀԱԿ-ը հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում երկու միջոցառումների միաժամանակ
ՍԴ դիմելն ավելի շատ քաղաքական դիվիդենտներ շահելու խնդիր է
Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Այդ մասին նա հայտարարեց նախօրեին կայացած ասուլիսում, թեեւ թեկնածուի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցը դեռ կքննարկվի, եւ իրենց վերջնական որոշման մասին տեղյակ կպահեն հանրությանը: Նշենք, որ Հայաստանում կայացած գրեթե բոլոր նախագահական ընտրություններից հետո քվեարկության վերջնական արդյունքներից դժգոհ թեկնածուները դիմել են
Սոցիոլոգիական կազմակերպությունները կարողացել էին որոշել միայն թեկնածուների դասավորվածությունը
Կա սուտ, կա ավելի սուտ եւ կա սոցիոլոգիա, ու եթե անգամ սոցիոլոգներն իրենք են այս մասին բարձրաձայնում, ուրեմն կա այստեղ ճշմարտություն: Այնուամենայնիվ այսօր քաղաքական սոցիոլոգիան մնում է քաղաքական դաշտը հստակեցնող, գուցե այդ հստակեցումը պարտադրող, ուղղորդող մի, եթե կուզեք, շարժում: Հետեւաբար, սոցիոլոգիական կարծիքի ուսումնասիրման կենտրոնները, անկախ սոցիոլոգները լուրջ պատասխանատվություն ունեն, ու իրենց ներկայացրած թվերում արտահայտվում է
Կառավարությունն աջակցելու է Թեղուտին
Փետրվարի 28-ի կառավարության նիստին էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկում է 3 տարով հարկային արտոնություն տրամադրել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությանը։ Որոշման նախագծի համաձայն՝ «Թեղուտ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013թ. մարտի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներմուծվող ?300 մլն-ը գերազանցող արժեքով ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը սահմանվում
ԱԺ պատգամավորների երեկվա հայտարարությունները գրվել էին մի կենտրոնում՝ նույն ոճով, նույն ոգով
Ի՞՞նչ էր մտածում հայ ունկնդիրը Ազգային ժողովի պատգամավորների երեկվա հայտարարությունները լսելիս: Առաջին հերթին այն, որ դրանք գրվել են մի կենտրոնում՝ նույն ոճով, նույն ոգով ու թերեւս նույն անձի կողմից, ապա բաժանվել են ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք առանց գոնե մեկ անգամ ընթերցելու, մի կերպ հեգելով` կարդում էին դրանք ԱԺ ամբիոնից: Մտածում էին, որ դրանք գրվել են պնակալեզ
Առաջատարների թիվը Ֆրանսիայում ստվարանում է
Կապել-լե-Գրանդ քաղաքում ընթացող շախմատային փառատոնի 5-րդ տուրից հետո առաջատարների թիվը կտրուկ ավելացել է՝ հասնելով 26-ի: Նրանց մեջ են հայաստանցիներ Սամվել Տեր-Սահակյան, Կարեն Գրիգորյանը եւ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը (նկարում): Նրանք եւս 23 շախմատիստների հետ իրենց անվան դիմաց գրանցել են 4,0 միավոր: Վեցերորդ տուրում Սամվելը սպիտակներով խաղալու է Տիգրանի հետ: Էլինա Դանիելյանը, Դավիթ Հարությունյանը (Վրաստան) ունեն
Մեղքը միայն Սահմանադրական դատարանինը կամ նրա նախագահինը չէ
Միշտ նախանձով եմ նայել այն պետություններին, որտեղ ներքաղաքական տագնապները լուծվում են սահմանադրական կարգով կամ դատական վերին ատյանների իրավարարությամբ: Խոսքը Մ. Նահանգներին կամ զարգացած ժողովրդավարություն ունեցող մյուս երկրներին չի վերաբերում, որտեղ դատավորի մուրճիկի երեք հարվածը բավարար է լուծելու, ասենք, Բուշ կրտսեր-Ալ Գոր ընտրամրցման ճակատագիրը հօգուտ առաջինի: Վստահ եմ, Իտալիայում նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրություններին հետեւած ներկա


















































