Օրվա լրահոսը
Տասը տարի՝ առանց Տիգրանի
Արդեն անցել է շուրջ տասը տարի այն ցրտաշունչ, չարաբաստիկ օրից, երբ ոճրագործի գնդակից սպանվեց Հանրային հեռուստառադիոխորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանը: Խելամիտ, տաղանդավոր, բանիմաց, բազմակողմանի զարգացած և իր ժողովրդին անսահման նվիրված երիտասարդ: Նրա սպանությունը մեծ հարված էր ողջ հայության համար: 2002թ. դեկտեմբերի 28-ին, մեր երկրի սաֆարովները, որոշակի ժամանակ հետապնդելով Տիգրանին, կարողացան իրականացնել իրենց նպատակը, զրկելով նրան
Մարգար Օհանյանով սկսեցինք, ավարտեցինք «Մատաղիսի գործով» արդարացմամբ
Տարին հարուստ էր դատական գործընթացներով «Առավոտի» տեսախցիկներն ու ձայնագրիչներն անպակաս են եղել ինչպես մարզերի դատական ատյաններում, այնպես էլ մայրաքաղաքի տարբեր ատյաններում ընթացող դատավարությունները լուսաբանելիս: Տարին սկսվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի եւ ՃՈ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով: Տարին ավարտվում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին
Դե, 52 միլիոն դոլար ներդրումն ինչ է, որ իրար խառնվեն
Հայաստանում մոտավորապես այսքան գումարի ներդրում էր պատրաստվում անել ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարկետների ցանցը: Օտարերկրյա ներդրումները սովորաբար հոսում են այն երկիր, որտեղ ներդրումային միջավայրը բարենպաստ է: Հավատալով մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուների խոստումներին, թե Հայաստանում ներդրումային դաշտը բարելավված է, եւ կան մի շարք հարկային արտոնություններ, ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարկետների ցանց, որն ամբողջ աշխարհում իր տեսակի մեջ
Նախագահի համագումարի ելույթից ՍԻՄ-ն ազդվել է ու որոշել սատարել նրան
Այսօր ՍԻՄ կուսակցության համագումարում միաձայն որոշվեց պաշտպանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «երկրի նախագահի ելույթը ՀՀԿ-ի 14-րդ համագումարում ամբողջությամբ համահունչ է ՍԻՄ ծրագրերին: Այն շեշտադրումը, որ նա արել է՝ մեզ համահունչ է, եւ մենք, ելնելով դրանից, կատարել ենք մեր որոշումը: Երկրի նախագահի վարած քաղաքականությունը վերջին 5
Աբորտներն ու սեռավարակները՝ անպտղության հիմնական պատճառ
Հայաստանում գրեթե ամեն 2-րդ հղիություն ընդհատվում է արհեստական ճանապարհով: Հայ կանայք իրենց կյանքի ընթացքում իրականացնում են միջինը 2 աբորտ: Սա փաստում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հրապարակած տվյալները: Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրական պատկերը եւ պտղաբերության ցուցանիշը, որը 1 կնոջ հաշվով կազմում է 1.4 երեխա, իսկ ժողովրդագրական եւ առողջության հարցերի հետազոտության տվյալներով՝ 1.7, յուրաքանչյուր առողջ
«Հո 1991 թիվը չի՞, որ աթոռ փախցնելու խուժան կռվի մեջ մտնենք»
«Երեւի բոլորը երբ տեսնում են, որ Հայրիկյանը մասնակցում է, հասկանում են, որ պարկեշտ չի լինի Հայրիկյանի դեմ մրցակից լինել պատմական այս փուլում, երբ երկրի համար ստրատեգիական խնդիրներ կան: Եվ ես ողջունում եմ բոլորի առողջ մոտեցումը: Ովքեր էլ որ դրել են, նրանք էլ շուտով կմտածեն դրա մասին, որովհետեւ եթե չմտածեն, նշանակում է՝ իրենց ժառանգների դեմ փորձում
Իրատեսության մունետիկը
ՀՀ նախագահի հավանական թեկնածուներից մեկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա ընտրապայքարին: Առաջին հայացքից տեղի ունեցածը սովորական մի դեպք է, բայց դրա մակերեւութային դրսեւորումների տակ թաքնված են խորքային երեւույթներ, որոնք արժանի են զննման ու անկողմնակալ քաղաքագիտական գնահատականի: Խնդիրն այն է, որ նա միայնակ չհեռացավ գործուն քաղաքական կյանքից, այլ իր այդ քայլով եզրափակեց քաղաքական կյանքի
Ահա եւ վերջ. իսկ այժմ՝ բոյկոտ, բոյկոտ, մինչեւ…
Բոյկոտը այլեւս Սերժ Սարգսյանի իշխանության «ջրաղացին ջուր լցնել» չէ Երեկ քաղաքական առօրյայում նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Սեյրան Յուզբաշյանը ԿԸՀ է ներկայացրել նրա առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Հայ ազգային կոնգրեսն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը, ինչպես եւ ԲՀԿ-ն, նույնպես չի մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին եւ որեւէ առաջադրված թեկնածուի
Գեներալ-գնդապետ Խաչատուրովի ամանորյա ուղերձը
Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ և զինվորներ, Հայոց բանակի ծառայողներ, բանվորներ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մեր նորանկախ պետության ազգային բանակի տարեգրությունը հարստացավ ևս մեկ տարով: Վերհիշելով անցած տարվա մեր բանակային կյանքը և փորձելով ամփոփիչ խոսք ասել կատարված աշխատանքների մասին, առաջին հերթին հիշենք, որ 2012 թվականը զինված ուժերում հայտարարված էր
ԱՎԾ մասնագետ. «Բնական է, որ որքան մոտենում է Ամանորը, այնքան գները բարձրանում են»
Որքան մոտենում է Ամանորը, այնքան բարձրանում են գնաճի տեմպերը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա ներկայացմամբ՝ այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.1% գնաճ: Իսկ այս տարվա դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել
Վարչապետը` սիրիահայ ուսանողներին. «Մենք հետեւելու ենք, թե ինչպես են ընթանում Ձեր գործերը բուհում»
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) այսօր ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Հիմնադրամի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հայտնեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ` Հայաստանում սովորող ավելի քան 110 սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ. «Մենք տարբերություն չենք դրել` ուսանողը պետական, թե ոչ պետական բուհում է սովորում»:
«Կլինի՞, որ ես իր փոխարեն չկարծեմ»
Հովիկ Աբրահամյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման մասին «Ես յուրաքանչյուր քաղաքացու որոշումն էլ հարգում եմ: Իսկ այս դեպքում՝ առավել եւս, առաջին նախագահի որոշումները նույնպես հարգում եմ»,- երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում չմասնակցելու որոշումը, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով տարիքային ցենզը,
Անձնական
Այս տարվա վերջին խմբագրականում ես չեմ անդրադառնա առաջիկա նախագահական ընտրություններին, ոչ էլ նույնիսկ ժողովրդավարության եւ բռնապետության խնդրին՝ մանավանդ, որ ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում գոյություն չունի: Ես ուզում եմ գրել անձնական թեմայով, քանի որ՝ ա/ Նոր տարին տրամադրում է նման բնույթի հիշողություններ, բ/ հունվարին՝ առաջադրումների, չառաջադրումների եւ այլ «այսրոպեական» խնդիրների, իրադարձությունների համատեքստում նման բան գրելու
Ուղիղ միացում. Լիլիթ Գալստյանը եւ Թեւան Պողոսյանը՝ «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 68-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ անդամ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը: Քննարկման թեման` 2012 թ. քաղաքական ձեռքբերումներն ու բացթողումները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Ամանորը` Հայկական բարձրավանդակում. Զարուհի Փոստանջյանը և Շուշան Պետրոսյանը` տոնական սեղանի մոտ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող երգչուհի Շուշան Պետրոսյանն ասում է, որ եղել են տարիներ, երբ Նոր տարին անցկացրել են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, սակայն այս տարի կլինեն տանը: «Հայրիկիս մահվան առաջին տարին է, անխոս Հայաստանում կլինենք, ընտանեկան հարկի տակ»,- ասում է նա: Սիրում է լինել խոհանոցում միշտ, այդ թվում և` Ամանորին: «Միայն հատուկ ուտեստներ կան, որոնք պատվիրում եմ
Ոստիկանները թույլ չտվեցին կնոջը վրան տեղադրել նախագահական նստավայրի դիմաց (Տեսանյութ)
Շուրջ 200 օր նախագահական նստավայրի դիմացի մայթին բողոքի ակցիա անցկացնող Էմմա Սահակյանին ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել: Երեկ բողոքող կինը Еpress.am-ի հետ զրույցում նշել է, որ իր ինքնազգացոությունը ցրտից կտրուկ վատացել է, ու այլևս չի կարողանում գիշերել բաց երկնքի տակ: Նա պատմել է վրան տեղադրելու առաջին փորձի մասին: «Հոկտեմբերի 30-ի գիշերը 12-ին տեղադրեցի, առավոտյան
Սամվել Թադեւոսյան. «Ա/Ձ-ն ընդամենը 1 աշխատողով, 150 օբյեկտ է ստուգել»
Փակ շուկայում պարբերաբար աշխատանքներ են տարվում, մինչդեռ ճարտարապետները վստահեցնում են, մինչեւ շինարարության նախագիծը չհրապարակվի՝ կառուցապատողն իրավունք չունի այնտեղ որեւէ շինարարություն անելու: Այսօր քաղաքաշինության նախարարությունում ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը պատասխանելով Փակ շուկայի վերաբերյալ հարցին ասաց. «Փակ շուկայում շինարարության թույլտվությունը տրված էր զրո նիշից ցածր: Ես հանձնարարություն եմ տվել ուսումնասիրությունից հետո հանրությանը կտեղեկացնենք»: Պարոն Թադեւոսյանն ամփոփելով
Ակումբի նկարները գողանալ չհաջողվեց
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.55-ին, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի ակումբներից մեկում ոստիկանության ծառայողին է մոտեցել մենեջերն ու հայտնել, որ երկու երիտասարդ ակումբի պատից հանել են նկարները և ուզում են գողանալ: Նշված անձինք՝ 1982 թ. ծնված Արմեն Կ.-ն և 1982 թ. ծնված Մխիթար Փ.-ն բերման են ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Քաղաքագետը Տեր-Պետրոսյանի մասին. «Գիտի, որ ջախջախվելու է, ասում է տարիքս»
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ, քաղաքական գործունեությունից դուրս գալու ԲՀԿ-ի քայլը բերեց ընդդիմության ֆիասկոյին ու կոլապսին: «Քաղաքական դաշտը փակուղի մտավ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը: Ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի որոշումը քաղաքագետը բնորոշեց նահանջ երգով. «Ջախջախվել են, բայց անընդհատ պատմում են, թե ինչ հաջողություններ ունեն: Ասում են 7 կետ ունենք: Ազնիվ խոստովանելը վա՞տ բան է,
Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Երեխաները հնարավորություն են ստացել դիտելու «Չիպոլինոյի զվարճալի արկածները» ամանորյա մանկական ներկայացումը: «Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու «Կիլիկյան» վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաև՝ քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցների 305 և
Սուրեն Զոլյանի հայցը մերժվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը (լուսանկարում) այսօր ամբողջությամբ մերժեց ԵՊԼՀ նախկին ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանի հայցն ընդդեմ Կրթության եւ գիտության նախարարության: Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանն Aravot.am-ին հայտնեց, որ վճիռն անպայման բողոքարկելու է վերաքննիչ դատարան:
Հ/կ-ների հայտարարությունը «Մատաղիսի» գործի վերաբերյալ
Հայտարարություն Մատաղիսի զորամասի 2 զինծառայողների` Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի մահվան գործով 2006թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը բացառիկ էր, եւ արդյունքն էր քաղաքացիների, լրագրողների եւ փաստաբանների ամենօրյա նվիրված և հետևողական աշխատանքի: Այդ որոշմամբ բեկանվեց Վերաքննիչ դատարանի որոշումը և գործը ուղարկվեց նոր նախաքննության`ապացույցների անբավարարության հիմնավորմամբ, իսկ այդ պահին ցմահ ազատազրկման մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանը,
ՀԴԿ ղեկավարը՝ Տեր-Պետրոսյանի չառաջադրման մասին. «Դա արհեստածին պատճառ էր»
«Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը ճգնաժամային է, և դրա պատճառով արտագաղթն ավելի բարձր տեմպերով շարունակվում է: Պետք են վճռական քայլեր, այլ ոչ թե իշխանության սովորական, մտածելով քայլերը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը: Շարունակելով նա ասաց. «Իրենք չեն պայքարում անհրաժեշտ կերպով ստվերի, օլիգարխիայի մենաշնորհի դեմ, ինչը երկրին անհրաժեշտ է, որ բյուջեն լցվի: Ավելին, բյուջեն
Ո՞րն է ԼՂՀ պետական լեզուն
Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը գեղեցիկ, մաքուր քաղաք է: Քաղաքի փողոցներում, բացի ծառերի տերեւներից, աղբ քիչ է լինում: Ստեփանակերտում կարելի է հանդիպել ռուսերեն բազմաթիվ գրությունների: Օրինակ, վաճառվող մսի մասին այս հայտարարությունը: Քաղաքի մուտքի մոտ, բարձունքի վրա ձգվող ճանապարհին տեղակայված ռուսերեն հայտարարությունն էլ վարորդներին զգուշացնում է, որ ճանապարհին մերկասառույց է, պետք է զգույշ լինել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
«Դեմ առ դեմ». Լիլիթ Գալստյան եւ Թեւան Պողոսյան
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 68-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ անդամ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը: Քննարկման թեման` 2012 թ. քաղաքական ձեռքբերումներն ու բացթողումները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով`
Գյումրիում ավելանում է վագոն-տնակներում բնակվող ընտանիքների քանակը (Տեսանյութ)
Գյումրիում կան տասնյակ վթարային շենքեր, որոնք հիմնականում մասնակի են բնակեցված: Դրանցում ապրող կամ գրանցում ունեցող ընտանիքներն ընդգրկված չեն երկրաշարժի հետևանքով անօթևան և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, թեև այդ շենքերի վերականգնման որևէ ծրագիր չի իրականացվում աղետի գոտում: Եվ քանի որ տարիների ընթացքում այդ շենքերը քանդվում ու ինքնափլուզվում են, դրանցում բնակվող ընտանիքները պարտադրված դուրս են գալիս
Ավագանու անդամները բողոքում են, քաղաքապետը պարզաբանում է
Իջեւան քաղաքի ավագանու արդեն նախկին անդամներ Նարինե Գրիգորյանը եւ Նարեկ Օհանյանը դիմում-բողոք են ուղարկել Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Նրանք քաղաքապետին մեղադրել են օրենքների խախտման մեջ եւ պահանջել չեղյալ համարել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2012թվականի հոկտեմբերի 23-ի արձանագրությունը: Քաղաքապետ Վ. Ղալումյանին հարցրինք, թե ինչ հիմքով են դադարեցվել ավագանու վերոհիշյալ 2 անդամի լիազորությունները: Քաղաքապետը մեզ տրամադրեց հոկտեմբերի
Թուրքական սերիալը` Էրդողանի զայրույթի պատճառ
Ցոփ կյանք, կանանցով լի հարեմ, գայթակղություն, ինտրիգ. այսպիսի միջավայրում է ներկայացված թուրք սուլթան Աբդուլ Համիդ երկրորդը 16-րդ դարի մասին պատմող մի հեռուստասերիալում, որը շուրջ 150 միլիոն հեռուստադիտող ունի տարբեր երկրներից։ Ժամանցային սերիալը, սակայն, զայրույթի պատճառ է դարձել Էրդողանի համար, ով հայտարարել է, թա դա անարգանք է ամբողջ թուրք ժողովրդի նկատմամբ։ Այսպես է սկսվում TIME պարբերականում
ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ
Երնեկ թե այս նոր տարին Վերջ տա մեր բյուր ցավերին, Գրավենք Մուշն ու Անին, Դեռ մի բան էլ ավելի:
Պարույր Հայրիկյան. «Ասում են՝ եթե Հայրիկյանը կա, ուրեմն վերջ»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ընտրությունների ընթացքը դրական է գնահատում ու արդեն գիտի, թե իր հաղթելու դեպքում ինչ նոր իրավիճակ է երկրում լինելու: Այսօր ասուլիսի ժամանակ պարոն Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունների որակի վրա բացասական է ազդում քաղաքական ուժերի կողմից թեկնածու չառաջադրելը: Պարոն Հայրիկյանը նաեւ վստահ է՝ իր առաջադրումը որոշ քաղաքական ուժերի շրջանում պարկեշտություն եւ զսպվածություն


















































