Օրվա լրահոսը

Պատճառը կարևոր չէ

Փետրվարի 26-ն աչքի ընկավ Սերժերի նամակագրությամբ: Նախ Սերժ Սարգսյանին նամակ էր հղել Սերժ Թանգյանը՝ աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտը, իսկ հետո Սերժ Սարգսյանն էր պատասխանել Թանգյանի նամակին: Թանգյանն իր նամակում Սերժ Սարգսյանի ուշադրությունն էր կենտրոնացրել ժողովրդական բողոքի, անվստահության, ընտրակեղծիքների վրա: Սերժ Սարգսյանի պատասխանում անորոշ էր, թե ինչի վրա է նա կենտրոնացնում իր ուշադրությունը: Գեղեցիկ դարձվածքներ, հուզական և

Կյանքը Գյումրու տնակներում գնալով անտանելի է դառնում (Տեսանյութ)

Երկրաշարժից անմիջապես հետո խոստացվեց աղետի գոտին ու մասնավորապես Գյումրին կառուցել երկու տարում, և ընդամենը երկու տարվա հաշվարկով էլ, ուր պատահեր` առանց հիմքի և բետոնապատման, հողի վրա տեղադրվեցին վագոն-տնակները:Սակայն Գյումրիում արդեն 25 տարի է, ինչ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած և պարզապես բնակության համար ոչ պիտանի դարձած այդ ժամանակավոր կոչվող կացարաններում: Գյումրու

Շարժման մինիմալ խնդիրները

Ես սկզբում բավական թերահավատ էի հետընտրական լուրջ զարգացումների վերաբերյալ: Կարծում էի՝ այնքան է ամեն ինչ վարկաբեկվել, որ հրապարակային-հանրահավաքային պայքարը դժվար կայանա: Սակայն հետընտրական առաջին օրերը ցույց տվեցին, որ բազմաթիվ մարդկանց մոտ չի մարել այս ճանապարհով փոփոխությունների հասնելու ձգտումը: Հրապարակ դուրս եկող մարդիկ էականորեն տարբերվում են հինգ տարի առաջ հրապարակ դուրս եկողներից: Չկա աչքերի փայլ, փոխադարձ

«Ես դողում եմ, որ հանկարծ հեղափոխություն չլինի, կուտ չուտենք, և արաբական գարունները չհասնեն Հայաստան». Լեւոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանն այս օրերին Ազատության հրապարակ պայքարի դուրս եկած ժողովրդին զգոնության կոչ է անում, որպեսզի, նրա խոսքով, «արաբական գարուններն ու մարտի մեկերը չներթափանցեն Հայաստան»: «Մեդիալաբի» հետ զրույցում Լևոն Ջավախյանը նշեց, որ փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքը անակնկալ էր ինչպես իշխանության, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների համար: «Լավ կլինի խաղաղ ձևով այս ամենը վերջանա, Մարտի

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ

1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ իշխանությունների թողտվության և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում մարդկանց սպանում էին, բռնաբարում և խեղում լոկ այն պատճառով, որ նրանք հայեր էին: Սումգայիթում տասնյակ սպանվածները, հարյուրավոր խեղվածներն ու հազարավոր վտարված հայերը

ՃՏՊ Բագրատունյաց փողոցում

Փետրվարի 27-ին, ժամը 01.50 ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 33 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 21 LD 001 և «ՎԱԶ-2108» մակնիշի 09 ՏՍ 943 պետհամարանիներով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1986

Տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Հրանտ Բագրատյան. «Փառասիրություն չունեմ հարթակում կանգնելու» (Տեսանյութ)

Ինչպես է գնահատում Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների` ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը, որի ժամանակ պետք է քննարկվեն հետընտրական գործընթացները. «Ինձ թուղթ չեն բերել: Ինչի՞ չէ, թող լինի: Արտահերթ նիստ է, թող լինի»,-ասաց նա։ Հրանտ Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հայտարարություն արդեն արել է։ Ազատության հրապարակում ելույթ ունենալ դեռ չի պատրաստվում. «Փառասիրություն չունեմ

Մհեր Սեդրակյանի եւ Մհեր Արշակյանի նոր հանդիպումը (Տեսանյութ)

Երեկ Ազգային Ժողովում հանդիպել են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանն ու Ճանաչված լրագրող Մհեր Արշակյանը: Հանդիպման մանրամասները՝ Lurer.com-ի տեսանյութում:

Տիգրան Սարգսյան. Այո, հնարավոր է, որ ներկայացված հրաժարականները չհաստատվեն

Կառավարությունը հրաժարականների հարց չի պլանավորում, իսկ եթե կան մարդիկ, ովքեր հրաժարական են տվել, դա իրենց սեփական նախաձեռնությունն է, դրանք ինքնաբուխ ծնվող հրաժարականներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` այդ հրաժարականները պլանավորված չէին եւ ոչ մի շարունակական բնույթ չեն ունենալու: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ներկայացված հրաժարականները չհաստատվեն, վարչապետն ասաց.

Էջմիածին. «Ժողովրդին չեն ասել, իրենց ոտով են եկել: Սրանց ստիպող չի եղել» (Տեսանյութ)

«Րաֆֆու հետ է 1.5 մլն ժողովուրդը դրսում՝ աշխարհի բոլոր անկյուններում: Միայն ու միայն ուզում են Րաֆֆի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես վստահեցրեց էջմիածինցի Վազգեն Կիրակոսյանը: Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում 58 տոկոսից ավելի ձայն ունի՝  նա հակադարձեց. «Սերժ Սարգսյանը լավ կլինի դառնա Ֆիզկուլտ ինստիտուտի դիրեկտոր: Նա երկիր չի կարա ղեկավարի: Նա սպորտով է զբաղվում,

«Էդ ե՞րբ իմ մոտ չեն եղել հարկայինները». Սամվել Ալեքսանյան

Վերջերս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» և «Լուս Աստղ» ընկերություններում ստուգումներ են իրականացվում: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ հարկային աշխատակիցններն ի՞նչ են ստուգում Ձեր ընկերություններում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Էդ ե՞րբ իմ մոտ չեն եղել որ, միշտ էլ եղել են»: Նշենք, որ այս տարի ՊԵԿ-ի կողմից ստուգվելիք ձեռնարկությունների ցանկում նշված են

Հրայր Թովմասյան. «Որ հանկարծ որեւէ մեկի քթից արյուն չգա» (Տեսանյութ)

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին զվարճացնում է այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է իշխանափոխություն անել.  «Ծիծաղելի բան եք ասում»: Նախարարը հետեւում է իշխանափոխության ձգտող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին։ Չի բացառում, որ դրանց ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Ոստիկանությունն, ըստ նրա, պարտավոր է արձագանքել. «Որ հանկարծ որեւէ մեկի քթից արյուն չգա» Այսօր նախարարն ուզում է հասկանալ՝ ի՞նչ չի

The Armenian Weekly. «Անդրեի և Սիբիլի Ստամբուլի համերգը գերել է հարյուրավոր մարդկանց»

Անդրադառնալով Անդրեի և թուրքահայ երգչուհի Սիբիլի հունվարի 22-ի Ստամբուլի համերգին, որը նվիրված էր Վարդանանց եկեղեցու 150-ամյակին և հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակին, «Արմենիա ուիքլի» թերթը գրում է, որ երգիչների միջև համագործակցությունը սկսվել է մեկ ու կես տարի առաջ, Ստամբուլում, որտեղ Անդրեն հանդիպել էր Սիբիլին՝ դա նոր հնարավորությունների հանդիպում էր. «Այդ ժամանակ ես Հունաստանում էի և որոշեցի

Խոստանում են Արմավիրի քաղաքապետի առանձնատները քանդել տալ (Տեսանյութ)

Այսօր Արմավիրում բնակիչներից մեկը՝ Սերգեյ Մալխասյանը վրդովված խոսում էր, որ եթե դպրոցում ուսուցիչը համոզում է երեխային, որ նրա ծնողն անպայման ընտրի իշխանական թեկնածուին, սխալ քվեարկություն է անում, էլ ի՞նչ դասատու: Մեր հարցին՝ նման դեպք եղե՞լ է, գիտե՞ք՝ նա պատասխանեց. «Շատ է եղել: Ոնց գիտենք, ընտրությունների վախտ լրիվ ըտենց եղել է: Չես ընտրի՝ գործից կազատեմ քեզի:

«Հիշեցե՛ք, ամենակարեւորը ժողովրդի շնորհավորանքն է ու վստահությունը»

Բաց նամակ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին` պատասխանի ակնկալիքով Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան, Մամուլում կարդացի հայազգի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանգյանի նամակը Ձեզ եւ Ձեր զգացական պատասխանը նրան: Ես սփյուռքահայ չեմ, ոչ էլ` հանրահայտ, ինչպես Սերժ Թանգյանը: Ես ՀՀ պարզ մի քաղաքացի եմ, որն այսօր ապրում է արտասահմանում եւ վաղուց կարող էր հանձնել ՀՀ անձնագիրն ու

APA. «Ադրբեջանական գրաքննություն ռուսական լրատվամիջոցում»

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամմադ-Գուլիևը հանդիպել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին և իր մտահոգությունները հայտնել ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության կայքում հրապարակված «25 տարի չճանաչված Լեռնային Ղարաբաղը» հոդվածի կապակցությամբ: Հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Փոխնախարարը հայտնել էր, որ Ռուսաստանում շատացել են Ադրբեջանի դեմ ուղղված հոդվածները: Իր բողոքները ներկայացնելով՝ փոխնախարարը հույս էր

Ստյոպա Սաֆարյանը՝ լացող կնոջը. «Պինդ կացեք մի ամիս ու մի փոքր» (Տեսանյութ)

Մեր հարցին՝ ի՞նչ դժգոհություններ ունեք տեղի իշխանություններից՝ մեծահասակ կինը ժպտաց՝ ասելով, թե չունի: Այնուհետեւ նա ավելացրեց. «Մենակ ես եմ, թոշակ ա կառիմ: Դե խասկցի, էլի: 20 հազար եմ ստանում, դե ապրի»:

«Հայ ուսանողներն, ի տարբերություն ֆրանսիացի ուսանողների, ավելի լավն են». Ժակ Կոմբի

«Մեր համագործակցությունը թույլ տվեց մանկավարժական եւ գիտական փորձի արգասաբեր փոխանակում իրականացնել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում հայ-ֆրանսիական համագործակցության մասին նշեց Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ժակ Կոմբին: Նրա պնդմամբ համագործակցությունը հնարավորություն տվեց, որպեսզի ուսանողները ստանան միջազգային միտվածությամբ որակյալ մասնագիտական կրթություն: Կրթություն, որը իսկական մասնագետներին հասցեագրված դասավանդման տեխնիկական հայեցակետերից զատ, ձգտում է նաեւ կրթել աշխարհի իսկական

Հոգեբանը` Շիրակի մարզպետի ու քաղաքապետերի հրաժարականի մասին

Աշոտ Հակոբյանը Աշոտ Գիզիրյանի հրաժարականը չի ողջունում, Վանաձորի քաղաքապետի հայտարարությունն էլ ճղճիմ է որակում

The Star. «Կանադայի խորհրդարանական. մեզ ասում էին՝ «մեր եղբայր հայերը»

Սարգիս Ասատրյանը, ով 1960-ականներին Հալեպի Մեյդան թաղամասում էր ապրում, այնտեղ իրեն ապահով և պաշտպանված էր զգում: Գրում է «Սթար» պարբերականը: «Այն առևտրի տարածք էր, գյուղի պես, և մարդկանց 90 տոկոսն այնտեղ հայեր էին», – ասում է Ասատրյանը՝ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավորը, – «Ոչ ոք չէր անհանգստացնում մեզ: Մահմեդականնները մեզ ասում էին՝ «մեր հայ եղբայրները»: Բայց

Ընտրություններ 2013. Թվով 3 անձանց մեղադրանք է առաջադրվել

Թիվ 12/16-ում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած 2 անձանց եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին։ Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը եւ թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների

«Ֆրանսիական համալսարանը կարողացել է զարգանալ եւ համապատասխանել Հայաստանի կարիքներին». Անրի Ռենո

«Համալսարանում դուք ձեռք եք բերել գիտելիքներ եւ աշխատանքային մեթոդներ, որոնք ձեր ապագայի հաջողության գրավականներն են: Երկար տարիների ջանքերի, համառության, երբեմն նույնիսկ կասկածների արդյունքում դուք այսօր ստանում եք բարձրագույն կրթության ձեր դիպլոմները»,-այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2011-2012թթ ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան: Ռեկտորի խոսքով շրջանավարտները կօգտագործեն իրենց

Մարգարիտ Եսայանի հայտարարությունն ԱԺ-ում

Երկու օրից գարուն է, երկու օրից մարտի մեկն է… Մարտի մեկն այլեւս անդառնալիորեն դարձել է մի օր, որը ոչ միայն գարուն է ավետում, այլեւ՝ իր մեջ տխուր, շատ տխուր հիշողություն ունի: Մարտի մեկը քաղաքական կատեգորիա է: Հինգ տարի առաջ այս օրը սարսափելի դաժան եւ տխուր էր: Տասը զոհերն ամեն գարուն հիշեցնելու են իրենց անմեղ թափված

Ծանրորդ Էլեն Գրիգորյանը Հայաստանի չեմպիոն չէ

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում անցկացված ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճած մարզուհիների ցուցակում 48 կգ քաշային կարգում նշել են Էլեն Գրիգորյանի անունը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր Aravot.am-ին դիմեց հետեւյալ պարզաբանումը հրապարակելու խնդրանքով: «Կանանց առաջնությունում 48 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձել է ոչ թե Էլեն Գրիգորյանը,

Արտաշատում հայհոյում են «Առավոտի» լրագրողին՝ նկարելու համար (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի բարեւարշավն ընթացավ թեժ եւ լարված մթնոլորտում: Ոստիկանության աշխատակիցները եւ քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մեկ առ մեկ տեսանկարահանում էին հանրահավաքին մասնակցող մարդկանց՝ «zoom» անելով եւ ֆիքսելով բոլորի դեմքերը: Մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գալը՝ Անահիտ Բախշյանի ելույթի ժամանակ քաղաքացիական հագուստով մարդիկ, թաքնված սյուների հետեւը, գաղտնի նկարահանում էին: Հետո տեսնելով, որ

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացել է ՀՀ ԱԳ նախարարության թիմը

  Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին: Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ պաշտպանության նախարարության թիմի նկատմամբ: Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ առողջապահության թիմը: «ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած ԱԳ նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է

ԲՀԿ-ական պատգամավորը` ՀՀԿ-ական պատգամավորին` «Մեծն իրավաբան»

Այսպես դիմեց Նաիրա Զոհրաբյանը` Դավիթ Հարությունյանին «Բարի եղեք ծանոթացեք էթիկայի հանձնաժողովի լիազորություններին: Էթիկայի հանձնաժողովը ոչ միայն էթիկայի կանոնների խախտումներն է քննարկում, այլ նաև որոշ դեպքերում տալիս է եզրակացություն»,-այսօր խորհրդարանում իր ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Դավիթ Հարությունյանը: Aravot.am-արդեն տեղեկացրել է, խորհրդարանում` էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Ըստ քաշային կարգերի` չեմպիոն դարձան

Փետրվարի 14-ից 17-ը Երեւանի օլիմպիական հերթափողի պետական քոլեջում անցկավեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց արդյունքով որոշվում էր, թե ովքեր են մեր երկիրը ներկայացնելու ապրիլին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Ըստ քաշային կարգերի չեմպիոն դարձան: Տղամարդիկ. 56 կգ քաշային կարգ` Արման Քյափանակցյան, 62` Ծերուն Առաքելյան, 69` Վլադիկ Կարապետյան, 77` Անդրանիկ Կարապետյան, 85` Տիգրան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031