Օրվա լրահոսը
Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն ԱԺ-ում. «ՀՀ նախագահ է հռչակվել մի մարդ, որը իրականում նախագահ չի ընտրվել»
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները եւս մեկ անգամ ամբողջությամբ բացահայտեցին Հայաստանում տիրող բռնապետության դեմքը: Ընտրություններն ի սկզբանե կեղծված էին: Չնայած Հայ Ազգային Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Ժառանգության ջանքերի, իշխանությունը մերժեց ընտրական համակարգի բարեփոխման փաթեթը, ուժի մեջ թողնելով մոտ 700 000 մարդկանցով ուռճացված ընտրական ցուցակները, պահպանելով ընտրակաշառքի բաժանմանման, ընտրողների եւ ընտրական գործընթացի մասնակիցների ահաբեկման
Նաիրա Զոհրաբյանը`ԲՀԿ-ի «խաչակրաց արշավանքի» մասին
«Այսօրվա հայտարարությունների ժամին հնչած որոշ ելույթներ ինձ մտովի տեղափոխեցին ՍՄԿԿ շրջանի խորհրդարան, քանի որ քծնանքից, շողոքորթումից բացի ուրիշ ոչինչ չլսեցի»,- խորհրդարանում իր հայտարարությունն այսպես սկսեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ապա, արդեն բուն նյութին անցնելով, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը համաձայն չէ այն տեսակետին, թե երկրում լրջագույն իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո, քանի որ
Ընտրություններ 2013. Ուսուցիչներին 40 000-ական դրամ բաժանելու լուրերը չեն հիմնավորվել
2013թ. փետրվարի 13-ին «epress.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի համար փող է բաժանում» վերտառությամբ հոդվածը, ըստ որի` Սամվել Ալեքսանյանը եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը այցելել են Վահան Թեքեյանի անվան դպրոց եւ ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ: ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում մատնշված հանգամանքներն
Լեւոն Ջուլֆալակյան. «Ադրբեջանն այս անգամ վատ հանդես եկավ»
Aravot. am-ը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, սպորտում հնարավոր բոլոր տիտղոսները նվաճած Լեւոն Ջուլֆալակյանին հարցրեց, թե Իրանում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկությունում վերջին տարիներին ՖԻԼԱ- ի գլխավոր հովանավոր Ադրբեջանն իրեն ինչպե՞ս էր դրսեւորում այդ օրերին ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիին պաշտոնանկ անելու հետ կապված, պատասխանեց. «Ձեր հարցին պատասխանել չեմ կարող, որովհետեւ Թեհրանում ես եւ մեր
«Եթե Հայաստանում տնտեսական սյուներ են առաջանում, դա չի կարելի օլիգարխիա համարել». Գալուստ Սահակյան
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը դեռևս 2009 թվականի մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր, որ հետևողական պայքար են տանելու օլիգարխների դեմ: Նա նշել էր, որ օլիգարխիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին քաղաքական որոշումը շատ վաղուց է կայացված եղել, քանի որ այդ երևույթները երկրի հետընթացն են ապահովում։ «Այս պայքարում մենք կաջակցենք մեր թիմի անդամին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին»,-
Մասիսցու որդուն ստիպում են մտնել «Օրինաց երկիր» (Տեսանյութ)
Արտակ Ստեփանյանը պատմում է, որ տղային սպառնում են գործից ազատել
Թիվ 08/22 ՏԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը հերքել է իրեն կաշառք առաջարկելու լուրերը
2013թ. փետրվարի 18-ին եւ 19-ին էլեկտրոնային լրատավամիջոցներով տարածվել է «Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագիր»-ը, որտեղ ի թիվս այլ խախտումների` նշված էր, որ թիվ 08/22 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Համբարձումյան Արմենուհուն նախ փորձել են կաշառել, ապա` սպառնացել: ՀՀ դատախազությունը նշված հրապարակումներն ուղարկել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին` հանձնարարելով ստուգել դրանցում մատնանշված հանգամանքները:
Ինչո՞ւ են Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված գյումրեցի ուսանողները խուսափում դասադուլից
Գյումրու ամենամեծ բուհում` պետական մանկավարժական ինստիտուտում, դասերը շարունակվում են նորմալ ընթացքով
Ընտրություններ 2013. Դատախազը հանձնարարել է սեղմ ժամկետում հայտնաբերել ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձին
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու բաժնի պետին գրավոր ցուցում է տվել ակտիվացնել 18.02.2013թ. թիվ 09/02 ընտրատեղամասում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի հայտնաբերման աշխատանքները: Հիշեցնենք, որ թիվ 09/02 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Զ. Միրիջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ
Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուիելի Մաուրերը, Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Չիոնգ Տան Շանգը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սլովենիայի Հանրապետության նախկին նախագահ Դանիլո Թյիրկը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սուրճով ընթացող ավտոմեքենան ռեկորդ է գրանցել
Ավտոմեքենան, որն իբրև վառելիք օգտագործում է սուրճի հատիկներ, վերջերս մեծ ուրախություն պարգևեց իր տիրոջը՝ գրանցելով նոր ռեկորդ: 42-ամյա բրիտանացի Մարտին Բեյկոնին հաջողվել է 1989թ.-ին արտադրված «Ford» մակնիշի սովորական ավտոմեքենանան վերածել մի մեքենայի, որն սուրճի միջոցով կընթանա ժամում 105 կիլոմետր: Բրիտանացի թոշակառու Փիթեր Գլեիզբուրգին հաջողվել է աճեցնել 8,1 կիլոգրամ քաշով սոխ, որն համարվում է ամենամեծն աշխարհում:
Հաշմանդամություն ունեցող 956-ից միայն 17-ն են տեղավորվել աշխատանքի (Տեսանյութ)
Չնայած դրան` Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձինք շտապում են գրանցվել Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնում
«Եռեսուներեք ձայն» Հրանտ Բագրատյանին. վրիպակն «Առավոտինը» չէ
Հանձնաժողովի քարտուղարը մարզպետարանի քարտուղարության պետն է
ԱԺ փոխնախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Այս ճանապարհը, որով գնում եք և ուզում եք տանել հայ ժողովրդին փակուղի է»
Ընդամենը 20 ամյա Հայաստանի անկախ Հանրապետությունը հերթական անգամ նախագահի ընտրություն կատարեց: Եվ չնայած այն դրական արձագանքին, որ, առանց բացառության, ունեցան բոլոր միջազգային դիտորդները, չնայած նրան, որ չկա արդյունքի վրա որևէ էական ազդեցություն ունեցող փաստ, չկա որևէ իրական հիմք ընտրության արդյունքները վիճարկելու համար, այնուամենայնիվ, այս անգամ էլ հետընտրական զարգացումները գնում են հասարակությանը փոթորկելու ճանապարհով: Չավարտած ընտրությունը,
Միջադեպ. Ակտիվիստը միջնամատ է ցույց տվել ոստիկանին, իսկ ոստիկանը ճանկռել ակտիվիստի ձեռքը (Տեսանյութ)
«Խորապես հիասթափված ենք նախագահական ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանին ձեր երկրի նախագահի շնորհավորանքում տեղ գտած գնահատականներից: Մեր կարծիքով նման գնահատականներ կարող էին ի հայտ գալ երկու դեպքում: Կամ ձեր պետության ղեկավարը չի տիրապետում Հայաստանում նախագահական ընտրություններում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների, ընտրողների ահաբեկման եւ կաշառման մասին տեղեկություններին կամ նա սատարում է քրեաօլիգարխիայի կողմից Հայաստանի իշխանույթունների ուզուրպացմանը»,- այսօր
Սիրահարվածությունից բուժվելու համար կա ընդամենը 2 միջոց
«Ընկերդ կարող է հավանել ինչ-որ աղջկա կամ հետաքրքրվել նրանով: Իմ կարծիքով` դա նորմալ է, սակայն ուրիշին սիրելն արդեն չափազանց է: Պիտի զսպի իեն, սպանի իր մեջ զարգացող զգացմունքները: Ուրիշին սիրելը խաբեություն է, ստորություն»,-ասում է 22-ամյա Անժելան: «Առավոտ երիտասարդականի» հարցին, թե ինչ կանի այն դեպքում, երբ ընկերը խոստովանի, որ ուրշին է սիրոմ, նա պատասխանում է. «Թարս
Ռուբեն Հակոբյան.Իրենց բնակավայրերը պարտադրված լքած Հայաստանի քաղաքացիների հաշվին եք դուք «հաղթել» ընտրություններում
Ընտրությունների ընթացքին դրական գնահատական է տրվել նաև մի շարք եվրոպական կառույցների դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից: Հիշեցնեմ, որ դրանք նույն այն կառույցների ներկայացուցիչներն են, որոնք անթաքույց շատ դեպքերում մեր ազգային շահը վաճառել են մեր թշնամիներին:
Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը հացադուլ կհայտարարի, եթե…
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր Aravot.am-ին ասաց, որ իր տեղեկություններով 1996 թվականին Անկախ Հայաստանի դրոշի ներքո Ատլանտայի եւ 2000 թվականին արդեն Բուլղարիայի հավաքականի կազմում Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանը հայտարարել է, թե հացադուլ կհայտարարի, եթե Բուենոս-Այրեսում կայանալիք համաժողովում ՄՕԿ-որոշի ըմբշամարտը հանել 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայտարարությունների ժամին «Ժառանգության» պատգամավորները բարեւեցին
Ի դեպ, երբ Զարուհի Փոստանջյանը մոտենում էր խոսափողին, ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր նստած տեղից տիկին Փոստանջյանին հուշում էր՝ «Չմոռանաք բարեւել»:
Վահան Մարտիրոսյան. Լավ նվագելը լավ վարձատրվելու հետ կապ չունի
Ըստ դիրիժորի , դա նույնն է, որ ֆուտբոլի մասին ասում են՝ մերոնք լավ չեն խաղում, որովհետեւ քիչ են վաստակում
«Լեզվակռիվ» կին պատգամավորների միջեւ
Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին միջադեպ գրանցվեց ՀՀԿ-ական պատգամավորներ Մարգարիտ Եսայանի, Շուշան Պետրոսյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ: ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս նախագահական ընտրությունների գովքն էր անում, Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբիկ Հակոբյանը վեր կացան, որպեսզի դուրս գան դահլիճից: Մինչ դուրս գալը՝ Զարուհի Փոստանջյանը միջանցքում կանգնեց եւ ժեստիկուլյացիաներով ինչ-որ բաներ էր փորձում
Ուրիխանյանը`«երիտթեւի դափնիներին հավակնող տարեց գործընկերներին»
«Հիմարների միջավայրում կա աղանդավորների մի տեսակ, որոնց փարիսեցիներ են ասում, իրենք անընդմեջ սովորում են խաբել, խաբել իրենց եւ ուրիշներին, ավելի շատ ուրիշներին, բայց վերջին հաշվով իրենք իրենց են խաբում». Լեոնարդո Դա Վինչիին ԱԺ հայտարարություներիժաին հիշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Ուրիխանյանը հերթական անգամ «բան ու գործը թողած»՝ ստիպված է ժամանակ տրամադրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանը Սերժ Թանգյանին
Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ:
Կարեն Ավագյան. «Ընդդիմադիր դաշտում այսօր կատարյալ քաոս է, կոկորդկրծոցի»
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Այսօր, ըստ էության, տեղի է ունենում նոր ընդդիմության ձևավորման գործընթաց։ Դա բնական քաղաքական պրոցես է, որը համընկավ հետընտրական շրջանի հետ։ Թե ինչ դեմք ու դերակատարներ կունենա նորաստեղծ ընդդիմությունը, ժամանակը ցույց կտա։ Եվ պետք չէ հանրահավաքներն ու ընդդիմադիր բևեռի ձևավորման
Սումգայիթյան ցեղասպանության 25-րդ տարելիցը. ճանաչում, դատապարտում և փոխհատուցում
Փետրվարի 26-ին լրանում է Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանահայերի ասամբլեաի նախագահ Գրիգորի Այվազյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ կոչ արեց հայերին Սումգայիթյան ջարդերը ճանաչել ցեղասպանություն: Նա իր խոսքում նշեց, որ ցեղասպանության ճանաչումը բխում է ոչ միայն Հայաստանի շահերից, այլ նաև Լեռնային Ղարաբաղի: Նա նաև հավելեց, որ եթե Հայաստանի կառավարությունը չի ճանաչում Սումգայիթյան դեպքերը որպես ցեղասպանություն, ինչպե՞ս
Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը 2013 թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին
Մենք, մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակված քվեարկության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը:
Եվրասիա՞, թե՞, Եվրոպա. երիտասարդները գտնում են, որ` Եվրասիա
Եվրասիամե՞տ, թե եվրոպամե՞տ Հայաստան. այսօր այս հարցի շուրջ Թեքեյան կենտրոնում կազմակերպված համաժողովի ժամանակ փորձում էին պարզել Հայաստանի Եվրասիական երիտասարդական շարժման անդամները: Նշենք, որ այս տարվա փետրվարի 20-ին կայացած նիստում ազդարարվել է շարժման բացումը: Շարժման գլխավոր ասամբլեայի նախագահ Արման Ղուկասյանի խոսքերով, շարժման նպատակն է ստեղծել ունիվերսալ կառույց, որը թույլ կտա երիտասարդությանը «ռեալիզացվել, ինքնահաստատվել, մասնակցել Եվրասիական ինտեգրացմանը
Նախագիծ Ծառուկյանի դեմ Նաիրա Զոհրաբյանն ընդվզեց
«Ես ճիշտ չեմ համարում, որ քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցած պատգամավորների հարցը պետք է քննարկվի էթիկայի հանձնաժողովում»,-այսօր ելույթ ունենալով խորհրդարանում, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Խոսքը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցին, որով հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանն առաջարկ ներկայացրեց`պատգամավորների բացակայությունների հարցի քննարկումների մասին: Սահակյանն ասաց, որ այս հարցի շուրջ վերապահումներ ունեն. «Ես անձնապես դեմ
Քաղաքագետ. «Հայ զինվորը դիակի հետ չի կռվում» (Տեսանյութ)
Մելիք-Շահնազարյանը` Խոջալուի ազատագրման մասին «Իրականում Խոջալուի զինված գործողություններն անհրաժեշտ էին` ժողովրդին սննդով, դեղորայքով ապահովելու եւ բլոկադան ճեղքելու համար: 1992թ-ի հունվար-մարտ ամիսներին Ստեփանակերտում մեկ շնչին բաժին էր հասնում ընդամենը 400 գրամ ալյուր: Խնդիրն այն էր, որ Խոջալուն «կտրում» էր Ստեփանակերտը շրջաններից, իսկ սնունդ ձեռք բերելու համար զրահապատ մեքենա էր պետք»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
Սերգեյ Շաքարյանցի համար պարզ չեն այն կետերը, որոնցով Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի բարեփոխումներ կատարել
«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր հյուրընկալված քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը առանձնացրել է հինգ արտաքին գործոններ, որոնք ազդում են ներքաղաքական իրավիճակի վրա: «Առաջինն ու ամենակարևորը այս պահին Ադրբեջանում զարգացող հակաիշխանական գործընթացներն են, որը կապված չեն Հայաստանի հետ, սակայն Ադրբեջանը մոտ է ներքին ապակայունացմանը, և մենք պետք է ճիշտ ժամանակին ձուկ որսանք»: Քաղաքագետի խոսքերով երկրորդ գործոնը Վրաստանն է. «Վրաստանը


















































