Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հայտնվել է «սեւ ցուցակում»

«Հարցումները վերաբերվել են կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, կամ քաղաքացիներին, լրագրողներին հետաքրքրող տեղեկություններին: «Սեւ ցուցակում» ընդգրկված անձինք անպատասխան են թողել ոչ միայն առաջին տեղեկատվություն ստանալու հարցումը, այլեւ դրանից հետո ուղարկված կրկնակի հարցումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հրապարակեց 2012թ. ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների սեւ եւ տեղեկատվության ոլորտում իրենց

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «մեծ ձկներին» դեռ փնտրում է

Aravot.am-ը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե որպես ոլորտի մասնագետ, ի՞նչ կարծիք ունի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այն որոշման մասին, որով տասնյակ բուժհիմնարկների տնօրեններ տուգանվեցին մեծ գումարներով` դեղերը պետգնումներով թանկ գներով ձեռք բերելու համար, մինչդեռ բուժհիմնարկների ղեկավարները պնդում են, որ եթե հանձնաժողովի տրամաբանությամբ առաջնորդվեին եւ էժան դեղեր գնեին, ապա դրանք կլինեին անորակ եւ անարդյունավետ: «Այդ

ՀՅԴ-ն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի միանձնյա որոշումների մասին

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչության հրավիրած ասուլիսում, նախագահական ընտրություններին չմասնակցելու հայտարարությունից հետո, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսյանը «ոչ լեգիտիմ» նախագահի կարգավիճակից արդեն կունենա «լեգիտիմ» նախագահի կարգավիճակ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Ամբիցիաները նաեւ դերակատար են, բայց միայն դա չի: Միանձնյա որոշումներ կայացնելու իրողությունն է երեւում քաղաքական որոշ

«Օպել-Վեկտրա»-ն շրջվել է և գլորվել ձորը

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ճանապարհի 80-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Արմեն Ռուստամյան. «Ընտրություններին մասնակցելով՝ մենք կփչացնեինք մեր ընտրողներին»

ՖՈՏՈԼՈՒՐ Ընդդիմությունից Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել են առաջադրվելու մասին: Հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» համագումարում հավանական համարեց, որ ՀՅԴ-ն կսատարի իրեն, քանի որ հակասություններ չկան, ինքը ընդունել է  եւ միանշանակ կողմ է 7 կետերին: Այսօր այդ առնչությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հարցին, թե մեծ հավանականությո՞ւն կա, որ իրեն կսատարեք, քանի որ

Վրաերթի ենթարկվածը մահացել է. վարորդը դիմել է փախուստի

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.15-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այգեստան-Ներքին Դվին ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Աղասի   Մինասյանին և դիմել փախուստի: Ա. Մինասյանը հիվանդանոցում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Նոր տարին Սան-Տրոպեյում անցկացնողը կարող է ընդհանրապես երջանիկ չլինել». Հոգեբան

Տոնական օրերին նվերների եւ առեւտրի համար ծախսված փողը կարող է տոներից հետո սթրեսի պատճառ դառնալ: Իսկ տոնական օրերին գնումներ կատարելու անզուսպ ցանկությունը կարող է գնորդին շփոթության մեջ գցել ու ստիպել, որ նա անպետք ապրանք գնի: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական սրահում նախատոնական եւ տոնական սթրեսի թեման քննարկելիս նշեց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան Խաչատուր

Զոլյանը վաղն Աշոտյանին ապաշխարելու է կանչում

Այս տարվա ապրիլի 17-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից ազատվեց Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասութան դատարանում /դատավոր՝ Ռ.Ափինյան/ վաղն այդ գործով, հավանաբար, հրապարակվի վճիռը: Իսկ մինչ վաղը, նախկին ռեկտորը, որն իրեն «նախկին» չի համարում, այլ «ժամանակավոր արձակուրդի մեջ գտնվող», ասուլիս էր

Երիտասարդ կոմպոզիտորները կներկայացնեն 5 նոր ստեղծագործություն (Տեսանյութ)

Cultural.am կայքը եւ Հայաստանի գրողների միությունը ՀՀ մշակույթի նախարարության եւ Երիտասարդական բանկի աջակցությամբ դեկտեմբերի 28-ին Կամերային երաժշտության տանը կազմակերպում են «Ինտերվենցիա» խորագրով երիտասարդական գրական-երաժշտական երեկո-ցուցահանդես: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտնեց միջոցառման ծրագրի համակարգող Հասմիկ Խեչիկյանը: Նա նշեց, որ նախաձեռնության նպատակն է` համախմբել տարբեր ոլորտների երիտասարդ արվեստագետներին, համագործակցության եզրեր ստեղծել  եւ ներկայացնել նրանց աշխատանքները.

ՀՅԴ-ն չի մասնակցելու ընտրություններին

ՀՅԴ-ն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց իր որոշման մասին՝ թեկնածու չառաջադրել, լիազորել Գերագույն մարմնին հետեւել ընտրություններին, հետամուտ լինել 7 կետանոց առաջարկների իրականացմանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք բոլորիս աչքի առաջ փորձում էին համախմբել ընդդիմությունը, բայց չստացվեց, ամեն մեկը որոշեց առանձին գնալ ընտրության կամ չգնալ. «Պահանջելու ենք, որ ով էլ որ ընտրություններին

Հրայր Թովմասյան. «Շանտաժի ձեւով ոչ ոքի ընդառաջ չենք գնալու»

«Այսուհետ, երբ հարցազրույց եմ տալիս, հատկապես ոտքի վրա, պիտի նախադասությունները միմյանցից անջատեմ, ամեն հարցին տարբեր պատասխանեմ` նոր անցնեմ հաջորդ հարցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարից հետաքրքրվել էինք` որո՞նք էին իր համար անցնող տարում արված հիմնական հետեւությունները, մանավանդ որ, 2012-ն իր համար սկանդալային եղավ` կապված քրեակատարողական

«Թեժ գծին» ստացվել է 12 բողոք՝ մանկապարտեզների մասին

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության  վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ 2011-ի մարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից հետո, որի համաձայն նախադպրոցական հաստատություններ հաճախելը երեւանյան գրանցում ունեցողների համար անվճար է, մանկապարտեզի սաների թիվը հասել է 31500: Տիկին Սողոմոնյանը չթաքցրեց, որ կան բազմաթիվ հերթագրվածներ, որոնք կտեղավորվեն տեղերն ազատվելուց անմիջապես հետո: Վարչության պետի ասելով, նախադպրոցական հաստատությունների

Սահմանվելու է նոտարների հերթապահություն

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոտարական պալատի հետ համատեղ տեղեկացնում է, որ տոնական օրերին կգործի նոտարների հերթապահություն՝ ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով։  Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են

Ռիչարդ Կիրակոսյան. Ռամիլ Սաֆարովի ներումը Ադրբեջանի նվերն էր Հայաստանին

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, Ղարաբաղյան  կոնֆլիկտի կարգավորման առումով քիչ բան է փոխվել: «Փոխվել է Ադրբեջանը, այն դարձել է ավելի անխոհեմ ու անկանխատեսելի,  ինքն իրեն վնասող: Բավքում նախկին մարդասպանին ներում շնորհելը սեփական վարկը վնասող քայլ էր Ադրբեջանի կողմից ու նվեր էր Հայաստանի համար՝ եւս մեկ անգամ   ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղը այլեւս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ»,-

Գայանե Սողոմոնյան. 2012-ը բովանդակային ձեռքբերումների տարի էր

 Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության  վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր ամփոփեց տարին: Նա նշեց, որ  161 դպրոցներում ձեռքբերումների տարի էր հատկապես  բովանդակային առումով: Ատեստավորվել է 1099 ուսուցիչ, 1180 աշակերտների համար 41 դպրոցում ներառական կրթություն է իրականացվում: Ընդ որում, այդ դպրոցներում թեքահարթակներ են տեղադրվել ոչ միայն մուտքերի մոտ, այլեւ շենքի ներսում: Տիկին Սողոմոնյանը նշեց, որ Ucom ընկերության հետ

Գրիգոր Օրդոյանը՝ հայ կրկեսային արվեստի մասին

«Վան Արյան» հրատարակչությունը լույս է ընծայել թատերագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանի «Հայ կրկեսային արվեստի անցած ուղին» գիրքը, որը ԿԳ նախարարության կողմից երաշխավորվել է իբրեւ ուսումնական ձեռնարկ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: Հեղինակը ներկայացրել է հայ կրկեսային արվեստի պատմությանն ու տեսությանը նվիրված բովանդակալից եւ մատչելի շարադրված, փաստական հարուստ նյութով հագեցած մի գիրք, որը նրա երկարամյա եւ

Սուրբ ծննդյան երեկոներ մեծերի համար չկան

Ամանորի օրերին երեխաները գնում են «տոնածառի», մեծերը՝ քանի որ նրանց համար հատուկ տոնական միջոցառումներ չեն կազմակերպվում, լավագույն դեպքում՝ «շնորհավորական» այցեր են կազմակերպում բար, ռեստորան կամ պարզապես այդ նպատակով փոխայցելություններ տնից տուն: Մինչդեռ աշխարհում Ամանորը տոն է բոլորի համար՝ անկախ տարիքից: Ռուսաստանում եւ Արեւմուտքում կազմակերպվում են Սուրբ ծննդյան երեկոներ եւ այդ համերգաշարերի ընթացքում գոնե տարին մեկ

ՀԴԿ-ն ԻԱԿ-ին կվճարի 100.000 դրամ՝ տեղեկատվությունը թաքցնելու համար

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին տեղեկատվություն եւ փոխհատուցել 100.000 ՀՀ դրամ կազմող դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը՝ համաձայն 2012թ. դեկտեմբերի 21-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռի (դատավոր՝ Արայիկ Մելքումյան): Դեռեւս 2012թ. ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ

Քրեական գործը կարճվել է. գիշերամիզությամբ տառապողը ազատվել է բանակից

Դեկտեմբերի 21-ին «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեց «Բժշկական ծառայության հետ կապված զորակոչիկների եւ զինծառայողների մարդու իրավունքների վիճակը» զեկույցը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստված այս զեկույցի մի հատվածն ենք կարողացել ներկայացնել, քանի որ այն ծավալուն էր: Ըստ այս զեկույցի, տեղեկանում ենք, որ 2010-2012թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 32 զինակոչիկների ծնողներ՝ կապված առողջական խնդիրների հետ: 2012թ. կազմակերպությանը դիմած

«Իրար հերթ չեն տալիս՝ սայլակավոր երեխային օգնելու համար»

Խարբերդի մանկատան հաշմանդամ երեխաների կյանքը միանգամայն փոխվել է ներառական դպրոց հաճախելուց հետո: Խարբերդի թիվ 2 հանրակրթական դպրոցի աշակերտներն ամեն առավոտ դպրոցի դարպասների մոտ իրար հերթ չեն տալիս, որ հաշմանդամության սայլակով դպրոց հաճախող Տիգրանուհուն, Դավիթին, Վերոնիկային ու Լյուդային օգնեն դպրոց մտնել: Խարբերդի մանկատանն ապրող հենաշարժողական եւ մտավոր խնդիրներ ունեցող այս երեխաներն արդեն 5 ամիս է՝ ներառական

Տեր-Պետրոսյանը գիտակցված հայտնվեց ռուսական «խաղում»

Նա անհնարին էր համարում ժողովրդով իշխանափոխություն իրականացնելը 2008թ. փետրվարյան նախագահական ընտրություններից հետո տեւական ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում Արեւմուտքին եւ ՌԴ-ին ուղղված մեսիջներ էին՝ հստակ նպատակներով եւ ակնկալիքներով: Նախ ինտենսիվ հանրահավաքները, ապա արդեն հանրահավաքային դադարները՝ տարբեր պատճառներով, մտորելու տեղիք էին տալիս: Արտաքին աշխարհը, ի հակառակ Տեր-Պետրոսյանի սպասումների, մտադրություն չուներ աջակցել հայաստանյան ընդդիմությանը: Թե ինչու՝ սա

ՄԻԵԴ վճիռները պետք է ազդեն մեր դատարանների վրա

ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Դեմ առ դեմ» բանավիճում են ՀՀ դատաիրավական համակարգի վրա ՄԻԵԴ կայացրած վճիռների ազդեցության շուրջ: «Առավոտ»- Պարոն Մելիքյան, ՀՀ քրեական օրենսգիրքը պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի վնասի համար բավականին խիստ պատժաչափ է նախատեսում: Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված 43 վճիռների արդյունքում ՀՀ

Խնդիրը ժամանակացույցն է

Դեկտեմբերի 14-ին՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, ՀԱԿ-ի քաղխորհուրդը նիստում քննարկեց ստեղծված իրավիճակը: Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է՝ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը, եւ այսպիսով Հայաստանի իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Այսինքն՝ տեղի ունեցավ

Նախագահն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային ՀԿ-ի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին և Կարեն Միքայելյանին: Կարևորելով համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը` Նորատ Տեր-Գրիգորյանցը և Կարեն Միքայելյանը Նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արևմտահայերի` Օսմանյան կայսրության

Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանին համեմատեց Ռուզվելտի եւ Էյդենհաուերի հետ

«Ես ուզում եմ, ես վստահ եմ, որ այս ընտրությունները մեր նորագույն պատմության մեջ լինելու են ամենալավը»,- այսօր «Ջազզվե» սրճարանում լրագրողների հետ անկաշկանդ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության ՀՀԿ-ական նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, առաջիկա նախագահական ընտրություններն արդեն իսկ քննարկվում են հանրության շրջանում, մասնավորաբար այն տեսանկյունով, որ դրանք լինելու են առանց լուրջ մրցակցության: Նախարար Թովմասյանը բերեց

Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ թողնում է տխուր ժառանգություն

Մեր զրուցակիցը քաղաքագետ   ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑՆ  է -Նախագահական ընտրություններին չմասնակցելու Տեր-Պետրոսյանի որոշումից հետո նախընտրական խճանկարում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ -Տվյալ դեպքում ցավով պետք է արձանագրեմ. այն, ինչի մասին ասում էի դեռ մեկուկես տարի առաջ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու նախագահի թեկնածու, դարձավ իրականություն։ Իհարկե, սա՛ չէր այս ընտրարշավի գլխավոր ինտրիգը՝ մինչ այդ եղավ Գագիկ Ծառուկյանի

Մի՞թե իրավիճակը պակաս ֆորսմաժորային է այսօր, երբ ամեն տարի երկրից արտագաղթում է բնակչության 3-4 տոկոսը

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, ապա միակ վիճելի «կետը» թերեւս նրա արտահայտած այն միտքն է, որ Հայաստանում այսօր իրադրությունն արտակարգ չէ, ոչ քաոսային վիճակ է, ոչ էլ կառավարելիության պակաս կա, հակառակը՝ իրավիճակը գերկառավարելի է, եւ ամեն ինչ կենտրոնացած է «իշխանությունը գավթած մի բուռ հանցագործների ձեռքում»։ Կարծում ենք՝ հենց այս բավականին վիճելի դրույթն էլ

Վատ բան է ուժեղ ընդդիմության չգոյությունը հատկապես իշխանության համար

ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրեց իր թեկնածությունը որպես նախագահի թեկնածու: Այդ որոշումը անսպասելի չէր, եթե նկատի ունենանք քաղաքական գործիչ Տեր-Պետրոսյանի պրագմատիզմը: Մարդը արդեն 25 տարի քաղաքական դաշտում է եւ ոչ ածանցյալ դերում: Եվ ինչպես ինքն ասաց, 68 տարեկանում նորից ինչ-որ պայքարի մեջ մտնելը ճիշտ չէ: Նրա ելույթն էլ կառուցված էր նույն տրամաբանությամբ եւ

Շոթա Վարդանյանի խիղճը հանգիստ է

Երեկ իր պաշտոնից ազատման դիմում է գրել Հայաստանի գլխավոր դատաբժիշկ, դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը, որը 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում արյան լճակի մեջ հայտնաբերված մարդու ծնոտն անվանել էր «խոճկորի ծնոտ»։ Ավելին, պնդել էր, որ այդ օրը տասնյակ ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել, ինչը հետո հերքվել էր։ Վարդանյանի ղեկավարած կառույցը մռայլ

« Նախագահական ընտրությունների ինտրիգը տեղափոխվել է այլ հարթակ»

2012-ը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, ձգձգվող կոնֆլիկտների տարի էր: «Թվում էր՝ ԲՀԿ-ՀԱԿ-Դաշնակցություն- «Ժառանգություն» կուսակցությունների գործունեությունը ԱԺ-ում քանակական կազմով պետք է ստեղծեր վտանգավոր հավասարակշռություն իշխանության համար, բայց Սերժ Սարգսյանի իշխանությունը, իշխող կուսակցությունը որեւէ մեթոդի դեմ կանգ չառան ՝թուլացնելու ընդդիմությունը եւ վանելու ՀՀԿ-ից հնարավոր վտանգները»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Սաֆարյանը: Որպես օրինակ նա

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031