Օրվա լրահոսը
«Նավը ծակվել է, առնետները փախչում են». Տիգրան Խզմալյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: – Պարո´ն Խզմալյան, վերջին օրերին հրաժարականների շարք է սկսվել, իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս քաղաքապետները, Շիրակի մարզպետը: Ինչո՞վ եք սա բացատրում, արդյոք պատճառը մարզերում Սերժ Սարգսյանի կրած պարտությո՞ւնն է: – Ես կարծում եմ, որ բոլոր պատճառներն էլ առկա են, սակայն պետք
«Այդ ինչպե՞ս է ստացվել, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ցավն էին որոշել տանել»,- Թեւան Պողոսյան
Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին՝ ասաց, թե եղել են քվեաթերթիկներ, որոնք միտումնավոր փչացրած են եղել, ինչպես օրինակ՝ նշելով Րաֆֆի Հովհհաննիսյանին, քվեաթերթիկի վրա գրել են «ցավդ տանեմ»: Պողոսյանին զարմացրել է այս փաստը` «Այդ ինչպե՞ս է ստացվել, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ցավն են որոշել տանել»: Թեւան Պողոսյանի խոսքով` «Մենք ունենալու ենք
Ես Րաֆֆիին չեմ համարում առաջնորդ. Գուրգեն Եղիազարյան
«Ամեն անգամ միջազգային դիտորդներն ընտրությունների ավարտից հետո հայտարարում են, թե այս անգամ մեկ քայլ առաջ ենք գնացել: Էսպես ո՞ւր: Էսպես,որ գնա, ուղեծրից կարող ենք դուրս գալ»,-այսօր այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում հեգնելով ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Բանախոսը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հարթակում հնչեցրած խոսքերին չի հավատում. «Մինչև այսօր մարդ չի հասկանում իր ուզածը: Առանց առաջնորդի
Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնում հավաքի կազմակերպիչներին տրամադրել խորհրդատվություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանը և իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից հավաքների անցկացման հարցի լուծման լիազորության իրականացման ընթացակարգը։ Ըստ այդմ նշվել է, որ Երևան քաղաքի տարածքում Երևանի քաղաքապետի կողմից հավաքներ անցկացնելու հարցի լուծումն իրականացվում է
ՀՀԿ-ն կարծես համաձայն է արտահերթ նիստին
Զրույց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միջեւ Քիչ առաջ՝ ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ նրա աշխատասենյակում հանդիպում ունեցան Արմեն Ռուստամյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Գալուստ Սահակյանը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հետ կապված: Քննարկումից հետո Ռուբեն Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջարկություն է եղել Հովիկ Աբրահամյանի կողմից, որ հետընտրական ստեղծված իրավիճակը կարելի է ԱԺ-ում քննարկել՝ ստեղծելով
Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ դասադուլի դուրս եկած ուսանողներին
Ցուցարարները վանկարկում են՝ «Դռները փակել եք, որ ի՞նչ անեք»:
«Ողջունելի կլիներ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեր մեր նախագահին, եւ կարծում եմ շուտով դրան էլ ականատես կլինենք»,- Կարինե Աճեմյան
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ կողմնակից չէ ուսումնական ընթացքը խաթարելուն: Խոսելով նախագահական ընտրությունների ընթացքից, ասաց. «Այս անգամ ունեցանք թափանցիկ, արդար ընտրություններ: Թերությունները չնչին են եղել, ես համոզված եմ, որ վերահահաշվարկի դեպքում էլ փոփոխություն չի լինի: Մենք որեւէ օրենք չենք խախտել: Ես համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք մեզ այսօր չհավատացին, նրանց
Ռուստամյան. Այսօր լավ հնարավորություն կա առանց արյան հասնելու 2008-ի ադյունքին»
Արմեն Ռուստամյանը պատմում է Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մանրամասները Հովիկ Աբրահամյանի հետ քիչ առաջ հանդիպում են ունեցել ՀՅԴ, ՀՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարները: Արմեն Ռուստամյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի արտահերթ նիստից, եթե հրավիրվի այն՝ պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հնարավոր չէր, որ ԱԺ-ն մի կողմ քաշված մնար այս
ԲՀԿ-ն զգուշացնում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների
ԲՀԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը որոշվել էր կուսակցության քաղխորհրդի և խմբակցության համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին: Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ: Հասարակության լայն զանգածների դժգոհությունը խոսում է այն մասին, որ երկրում կուտակված
ԿԸՀ-ն քննում է Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու վերաբերյալ դիմումը: ԿԸՀ նախագահը նախ ճշտեց նման լիազորություն ունի՞: «Այսպիսի լիազորություն ունեմ, Հովհաննիսյանը տեղյակ է այս փաստաթղթի մասին: Վստահեցնում եմ, որպես լիազոր ներկայացուցիչ ինձ հանձնարարեց, որ փաստաթուղթը ստորագրեմ ու ներկայացնեմ»,-
«Ազգային վերածնունդ»-ը համագումար է արել
Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության Խաչեն գյուղում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն և ազգային ուղղվածություն ունեցող այս քաղաքական ուժի ձևավորման գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, հիմնադիր համագումարը կուսակցության վերջնական գրանցման համար անհրաժեշտ քայլերից է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հյուրանոցային համալիրի տնօրենը կալանավորված է
Ի լրումն փետրվարի 21-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում արձանագրված մահվան ելքով թունավորման դեպքի` ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասով Սամվել Թ.-ին մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանովորումը: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Փաստեր «Հիշել ամեն ինչ» ֆիլմի մասին
«Հիշել ամեն ինչ». ռեժիսոր Լեն Ուայզմենի ֆանտասիկ մարտաֆիլմն է: Նկարահանվել է ֆանտաստ Ֆիլիպ Կ. Դիկի «Հիշողության խորքից» պատմվածքի եւ համանուն ֆիլմի ռեմեյկի հիման վրա: 1. Որպես առաջաբան` հնչում է Լյուդվիգ Բեթհովենի «Լուսնի սոնատ» ստեղծագործությունը: Երաժշտությունը, որը գլխավոր հերոսն է նվագում տեսարաններից մեկում` համար 17 սոնատի երրորդ մասն է: 2. Ֆիլմի յոթերրորդ րոպեին կադրում հայտնվում են
Ճիշտ կլիներ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տրորված ճանապարհով չանցեր. Արտակ Դավթյան
«Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է շնորհակալություն հայտնել» «Ելակետ» մամուլի ակումբում` «Ներկա քաղաքական իրավիճակը, hետընտրական գործընթացներ» թեմայի շրջանակներում հյուրընկալվել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը: Հետընտրական ամբողջ ընթացքում գնահատականների պակաս չի զգացվել, նկատեց Արտակ Դավթյանը: Նա հավելեց, որ այս ընտրությունները իրենց մթնոլորտով տարբերվում էին նախորդներից եւ
ԿԸՀ-ն ազդարարում է ընտրության վերջնական արդյունքները. ուղիղ միացում
Դիտեք ԿԸՀ նիստը՝ «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ: Նիստին մասնակցում են Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը: Նրանց եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջեւ ծավալվել է բանավեճ:
Դասադուլ. Ուսանողները խոստանում են անցկացնել խաղաղ ցույց (Ֆոտոշարք)
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից մեկնարկեց հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների կողմից կազմակերպված դասադուլը: ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են նշանակել նոր ընտրություններ եւ չոտնահարել իրենց իրավունքները: ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եկավ ուսանողներին ընդառաջ՝ հորդորելով չխոչընդոտել դասապրոցեսը: Ուսանողները խոստացան անցկացնել խաղաղ ցույց եւ հորդորեցին միմյանց` չբախվել ոստիկանների հետ: Ցուցարարները երթով շարժվեցին Երեւանի պետական
Հայրենիքի պաշտպանը՝ սոցիալապես անպաշտպան
130 հազար դրամը բազմանդամ ընտանիքին բավարար չէ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Կոթիում ավելի քան 1000 հա հող սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով չի մշակվում: Կոթեցի ազատամարտիկ, ներկայումս պայմանագրային զինծառայող Արտավազդ Բեջանյանը յոթ երեխա ունի,որից մեծը 21, փոքրը 3 տարեկան է, երեխաներից 4-ն անչափահաս է: Արտավազդի զավակներից ոչ
Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞. ո՞րն է ելքը
Լավագույն լուծումը, որի արդյունքում թե իշխանությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատվով դուրս կգան ներքաղաքական ճգնաժամից՝ այն է, որ անցկացվեն խորհրդարանական նոր ընտրություններ՝ պայմանով, որ դրանք չեն կեղծվում:
Ոստիկանները շրջափակել են ԿԸՀ-ն
Րոպեներ անց կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Այս պահին հանձնաժողովի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում: Ըստ որոշ տեղեկությունների, ակցիային են միանալու բուհերում դասադուլ հայտարարած ուսանողները: Քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել արդյունքները եւ իրական վերահաշվարկ անել: Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, համախմբում է տեղի ունենում. «Ընդդիմադիր տարբեր խմբավորումներ այսօր հասկանում են, որ ամբիցիաները
Վահան Խաչատրյան. «Ոստիկանությունը իրեն շատ այլանդակ պահեց»
ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատիրոջ կարծիքով, ընտրությունների ժամանակ ոստիկանները ոչ թե աշխատեցին, այլ իմիտացիա ստեղծեցին: Հեռուստաընկերությունը, որն ընտրություններից դեռևս մի քանի օր առաջ նկարահանում ու բացահայտում էր Գյումրիում 5-ական դրամ ընտրակաշառք բաժանելու փաստերը, հրաժարվեց համագործակցել ոստիկանության հետ ու իր ձեռքի տակ եղած փաստերը , աղբյուրների անունները տրամադրել իրավապահներին: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը սա պատճառաբանել էր ոստիկանությանը չվստահելու հանգամանքով: Aravot.am-ի
Նիկոլ Փաշինյանը բոյկոտում է քվեարկությունը (Տեսանյութ)
ԱԺ-ում քվեարկության դրվեցին մի շարք օրենքների նախագծեր: Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի համար քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ցանկացած օրինագծի քվարկությանը ինքը չի մասնակցելու եւ չի քվեարկելու՝ անկախ տվյալ օրենքի բովանդակությունից եւ նրբություններից. «Դրանով ես արտահայտում եմ իմ բողոքը օրենքի հետ
Ճանապարհային ոստիկանության տեսուչը նստած սպասում է, որ վարորդը մոտենա
«Քաղաքակիրթ երկրներում ակտը երեք օրինակից են գրում, մեկը ոստիկանություն է գնում, մյուսը վարորդին են տալիս, երրորդ օրինակը` ֆինանսների նախարարություն: Մեզ մոտ միայն մեկ օրինակից է»:
«Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցների հետ ունի ահռելի ռեսուրս». Սերգեյ Մինասյան
«Ակտիվ քաղաքական փուլում ենք: 2013թ.-ի ընտրությունները տարբերվում էին բոլոր ընտրություններից, քանի որ մրցակցային բնույթ չէին կրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետընտրական զարգացումների մասին նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա պնդմամբ, ընտրությունները չճանաչած թեկնածուն այլ մարտավարություն է ծավալում: Րաֆֆի Հովհաննիսյանը 3-րդ սցենարի տարբերակն է ընտրել, այսինքն երկարաժամկետ քաղաքական պայքարի մեջ է մտնել. «Ի տարբերություն նախորդ
Հովիկ Աբրահամյան. « Ես շատ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, պատրաստ ենք դեբատի»
Բանավեճ ԱԺ-ում՝ հետընտրական զարգացումների շուրջ «Մենք հարգում ենք 539 հազար այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց դուք էլ պետք է հարգեք այն 861 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Սերժ Սարգսյանին»,- քիչ առաջ ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ «Ես շատ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց այդ քարոզարշավի ընթացքում
Հովհաննիսյանն ուզում է ամեն օր հանրահավաք անել
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների դիմումը Ազատության հրապարակում փետրվարի՝ 28-ին եւ մարտի 2-ին, ժամը 15-19-ը հավաք անցկացնելու վերաբերյալ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Գիրք կարդալն այսօր Հայաստանում նորաձեւ է
«Նման նախաձեռնություններ կան ամբողջ աշխարհում, հատկապես նախկին սովետական պետություններում՝ Ռուսաստանում եւ Վրաստանում: Գիրք կարդալն այսօր Հայաստանում նորաձեւ է: Գիրք նվեր ստացող ցանկացողների քանակը մեծ էր: Մեր նախաձեռնությունը հայտնի չէր լինի, եթե չլիներ Ֆեյսբուք սոցիալական ցանցը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նվիրիր գիրք» սոցիալական ցանցերում ծավալված ակցիայի մասին նշեց «Անտարես» հրատարակչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Բանախոսի պնդմամբ՝ սկսվեց
ՀԱԿ խմբակցության հայտարարությունը. Չեն մասնակցի ԱԺ այս քառօրյա նիստերին
Միեւնույն ժամանակ, Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությունը կօգտագործի ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը, մասնավորապես հայտարարությունների ժամը, ԱԺ ամբիոնից մեր դիրքորոշումները հնչեցնելու նպատակով:
Չարի վերջը՝ ԱԺ-ում, կամ սերը կփրկի՞ աշխարհը (Տեսանյութ)
ԱԺ-ն սկսեց իր աշխատանքները «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ դեպի հայոց Արարատ մեծ ծրագրի համար: Շնորհավորում ենք, որ կարողացանք Բաղրամյան 26-ում՝ ճաղավանդակների հետեւում մեկուսացնել չարը: Մենք նաեւ բռնազավթելու ենք այդ չարից նրան: Դեպի մեծ վերադարձի ծրագիր: Շնորհավորում եմ այն քաղաքացուն, ով ընտրեց ազատ, անկախ Հայաստանում: Կեցցե Հայաստանը»,-այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարման կարգի
Պայթյուն և վնասվածքներ
Փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Վիրահայոց փողոցում գտնվող գազալցակայանի աշխատակից, 32-ամյա Դավիթ Սուքիասյանը: Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 14.20-ի սահմաններում, «ԳԱԶել-2213» մակնիշի միկրոավտոբուսի գազալիցքավորման ժամանակ` գազաբալոնային սարքավորման պայթյունի հետևանքով: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանություն
Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Ի դեպ նշենք, որ վերջինս նախապես մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն չունեն և որ ինքը կպատասխանի մեր հարցին: Իսկ մինչ այդ քաղաքապետարանի աշխատակցուհին չէր ցանկանում որևէ մեկի


















































