Օրվա լրահոսը

Տ. Եգորյան. «Տեղի ունեցածը պայմանավորում եմ այն հանգամանքով, որ մենք «Հարսնաքար»-ի գործով ներգրավված ենք»

«Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի շահերի պաշտպան Լուսինե Հակոբյանը երեկ բացատրություն է տվել ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում: Բացատրությունը կապված էր  հոկտեմբերի 8-ին Քննչական գլխավոր վարչությունում տեղի ունեցած միջադեպի հետ: Խնդիրն այն է, որ հոկտեմբերի 8-ին, երբ «Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը Հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչություն է ներկայացել մի քրեական գործով իրենց վստահորդ,

«Էլիտ Շանթ»-ի հիմնադիր. «Այդ կրեդիտը լավություն է աշխատողներին»

«Մենք մեր աշխատակիցներին լավություն ենք անում: Նրանց կրեդիտ ենք տվել: Բոլորը ընդհանուր տետրի մեջ են գրանցում պարտքացուցակը, իսկ մեր խանութի վարիչը ավելի ժամանակակից տեխնոլոգիայով քարտեր է տվել, որ աշխատողները այդ քարտով գնան, առանց գումարը վճարելու, առեւտուր անեն խանութից եւ ապրանք տանեն իրենց տուն: Աշխատավարձը ստանալուց հետո կտանեն կվճարեն»,- Aravot.am-ին պարզաբանեց «Էլիտ Շանթ» ընկերության հիմնադիր նախագահ

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանին

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց պոլսահայ գրող, հրապարակախոս, «Մարմարա» քաղաքական, հասարակական օրաթերթի գլխավոր խմբագիր, բազմաթիվ մրցանակների, այդ թվում` 2011թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի արժանացած Ռոպէր Հատտէճեանին: Մեծապես գնահատելով վաստակաշատ խմբագրապետի` ավելի քան չորս տասնամյակ Սփյուռքի ամենահին համայնքներից մեկում` Պոլսում օրաթերթը պահելու եւ նորանոր բարձունքների հասցնելու ջանքերը` գերատեսչության ղեկավարը նշեց, որ միայն նման

Իրանի հնարավոր պատերազմը եւ Հայաստանը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կարծիք հնչեցրեց Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների մասին: Ըստ նրա՝ Թուրքիան հանդես է գալիս որպես երրորդ կողմ եւ ռազմաքաղաքական պլացդարմ: Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ՝ այսօր այդ տարածաշրջանում ունենք բավականին մահմեդականացված հասարակություն եւ Թուրքիան կարծես ջանում է  տարածաշրջանում հեգեմոն դեր ստանձնել: Նա նաեւ նկատեց, որ Սիրիայում «գործն ավարտելուց

Բնապահպանական բանավեճ խորհրդարանում

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Տավուշի մարզում կառուցվելիք նոր ՀԷԿ-ի ճակատագրով եւ արդյո՞ք փոխհատուցվել են արդեն գործող ՀԷԿ-ի հասցրած բնապահպանական վնասները: Հիշեցնենք, որ վերջերս Տավուշի մարզի Գետահովիտ եւ Ենոքավան բնակավայրերի բնակիչները բողոքի ակցիաներ էին անցկացնում արդեն իսկ գործող եւ նոր կառուցվելիք ՀԷԿ-երի հետ կապված: ՀՀ բնապահպանության նախարար Արամ

Դատավորի հարցով իրանցին դիմել է ՀՀ նախագահին

  Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Վանա Վարուջի Սաֆաիեն դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ կապված Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները դադարեցնելու հետ: Իրանցին հայտնում է, որ դատավորը մեկ գործի շրջանակներում կայացրել է երեք իրարամերժ վճիռներ:Այդ մեկ գործն էլ առնչվում է Առլեն Պետրոսյանի եւ նրա կնոջ՝ Կարինե Գաբրիի դեմ, առկա գույքից, պատասխանող

Դավութօղլուն հակադարձում է իր ռուս գործընկերոջը

Սիրիական ճգնաժամը շարունակում է խորացնել պաշտոնական Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում առկա առանց այդ էլ լուրջ տարաձայնությունները: Դրանց հիմնական պատճառը կրկին Մոսկվա – Դամասկոս չվերթի հետ հոկտեմբերի 10-ին  տեղի ունեցած միջադեպն է, երբ թուրքական իշխանությունները ստիպեցին «Սիրիական ավիաուղիներ»-ին պատկանող A-320 օդանավին վայրէջք կատարել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում` հատուկ զննման նպատակով: Երեքշաբթի օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ. «2500 դրամը կօգնի միայն «լեւի» հաստիքներ պահողներին»

Այսօր Aravot.am –ի հետ զրույցում Գյումրու անօթևանների ու սոցիալապես անապահովների հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, անդրադառնալով կառավարության` նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու, այսինքն` 35000 դրամ սարքելու առաջարկին, այսպիսի կարծիք հայտնեց. «2500 դրամը ի՞նչ մի գումար է, որ էդպիսի աղմուկ են բարձրացնում, մի բան էլ ֆինանսների նախարարը Ազգային ժողովում ժամերով բացատրություն ու կարծիք

Ստախանովյան շարժումը եւ քաղաքական ֆոլկլորը

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը գրավոր հարց էր ուղղել, թե 2006թ.-ից մինչ օրս որքա՞ն գումարներ են ծախսվել «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրով գյուղական համայնքներում բնակիչների համար դասախոսություններ կարդալու համար: Կառավարության ներկայացրած գրավոր տեղեկանքում, ինչպես նաեւ Վաչե Գաբրիելյանի հնչեցրած բանավոր արձագանքում նշվեց, որ 32 մլն ԱՄՆ դոլար ծախսվել է ընդհանուր առմամբ: Այդ գումարի մեջ են մտնում նաեւ գյուղացիական

Ժողովուրդը իշխանության արարքներում կեղծիք է տեսնում

Վերջին մի քանի ամիսների ամենաշատ քննարկված թեման ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի անցկացրած խորհրդակցություններն ու ելույթներն են: Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած սուր քննադատությունից և դրան հաջորդող այցելություններից՝ մի շարք գերատեսչություններ: Նախագահը շատ խիստ խոսեց ներկա իրավիճակի մասին և մի շարք հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին: Սակայն, ինչպես պարզվում է, բոլորը չէ, որ

«Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը նախատեսում է ժամանել Երևան»

«Azerisport» լրատվականը հայտնում է, որ Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը նախատեսում է ժամանել Հայաստան՝ մասնակցելու բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը մեկնարկելու է նոյեմբերի 25-ին: Ըստ «Azerisport»-ի, Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան հայկական կողմից անվտանգությունը երաշխավորող պաշտոնական գրության է սպասում: Լրատվականը նաև նշում է, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը մասնակցել է Երևանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Աշոտ Վարդապետյան. « Պիտի կազմակերպություններ, անհատներ լինեն, որ գումարներ ներդնելով ուժեղ ակումբներ ստեղծեն»

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ Էյլաթում «Միկա» շախմատային ակումբի տղաները չմասնակցեցին, ակումբի տնօրեն Աշոտ Վարդապետյանը, որը նաեւ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարի տեղակալն էր, պատասխանեց. «Պատճառները մի քանիսն էին: Այս տարի ակումբի ֆինանսական հնարավորությունները թույլ չտվեցին: Բայց այս խնդիրը միայն մերը չէր: Նկատած պիտի լինեք, որ Էյլաթում ընդհանրապես մասնակից թիմերը քիչ էին: Երկրորդ հանգամանքն այն էր, որ

Արծվիկ Մինասյանը դիմում է դահլիճի գործարարներին. «Լավ, գոնե ձեր մասին մտածեք, տիկի՛ն էսինչյան»

ԱԺ-ում այսօր քննարկվեց կուտակային կենսաթոշակային օրենսդրության փաթեթը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հասարակությանը զգուշացրեց, որ այս փաթեթով կառավարությունը մասնավորեցնում է կենսաթոշակային համակարգը՝ փուլային ձեւով, փաթեթով բերեցին, տեսան չանցավ, հիմա էլ որոշել են փուլային ձեւով անցկացնել. «Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային համակարգը բերելու է աշխատաշուկայի գերկարծրացմանը եւ ստեղծված իրավիճակի բետոնացմանը: Երկրորդ ռիսկը կախված է ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխման

Երևանի մամուլի ակումբը կիսում է «Պարադա» ֆիլմին դահլիճ չտրամադրելու կապակցությամբ ՀԿ-ների վրդովմունքը

Երևանի մամուլի ակումբը կիսում է «Պարադա» ֆիլմի ցուցադրման համար հերթական անգամ դահլիճ չտրամադրելու  կապակցությամբ հոկտեմբերի 23-ին նամակով հանդես եկած հայկական հասարակական կազմակերպությունների վրդովմունքը։ Նման հրապարակային միջոցառումների անցկացման խոչընդոտումը մենք գնահատում ենք որպես կարծիքների արտահայտման իրավունքի կոպիտ խախտում։ Հազիվ մեկ տարի է անցել այն բանից հետո, երբ մենք գոհունակությամբ նշեցինք, որ համարյա դադարել է քաղաքական նկատառումներով

405 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 24-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:

Անահիտ Բախշյան. Ներառական կրթությունը դրսից ներմուծված մի բան չէ

Արդեն 11 տարի է՝ ՀՀ ԿԳ նախարարությունը՝ մի խումբ հ/կ-ների հետ, Հայաստանում ներմուծել է ներառական կրթության գաղափարախոսությունը, սկզբունքները: Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը, որ առաջինն իր ղեկավարած թիվ 27 դպրոցում է այն «փորձարկել», Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Ներառական կրթության համակարգը լուրջ փորձության է ենթարկվել Հայաստանում, քայլեր են եղել, հետազոտություններ արվել, այն փորձել են ներդնել սկզբում

Georgia Օnline. «Համայնքները իրենց աջակցությունն են հայտնում «ՊԻԿ» հեռուստաալիքին»

Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները և Կանադայի չեչենների համայնքը իրենց աջակցությունն են հայտնել վրացական ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքին: Հաղորդում է «Ջորջիա օնլայն» լրատվականը: «Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին և խորհրդարանին չզրկել հարյուր հազարավոր մարդկանց իրենց սիրելի հեռուստաալիքից», – ասված է Կանադայի չեչենների համայնքի հաղորդագրության մեջ: Վրաստանի հայերի միության նախագահ Գենադի Մուրադյանը հայտնել է, որ Վրաստանում առկա

Դաֆինա Գերչեւան հավատում է Սերժ Սարգսյանին

Վերջերս կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վկայակոչելով մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության եզրակացությունը, խոստացավ, որ 2013թ. նախագահական ընտրությունները եւս ազատ եւ արդար մրցակցային սկզբունքով են լինելու: Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր համար արժանահավա՞տ էին նախագահի խոստումները ազատ եւ արդար ընտրություններ

Սերգեյ Շաքարյանց. «Հայերի սպանությունները պատահականություն չեն»

«Վերջին տագնապալի զարգացումները կարելի է կոնկրետ ամսաթվի հետ կապել. հոկտեմբերի 3-ին, ըստ թուրքական աղբյուրների, ինչ-որ հրետանային արկեր ընկել են թուրքական տարածք, ի պատասխան՝ Թուրքիան բացել է կրակ սիրիական տարածքի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սիրիայում տեղի ունեցող դեպքերի ու սիրիահայերի անվտանգության մասին, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Ինձ համար տարօրինակ էր, որ Սիրիայի իշխանությունները շտապեցին

ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը շնորհավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանին «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ

Տեղի է ունեցել  հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ  Տիգրան Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնի միջև՝ վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպան Հեֆֆերնը շնորհավորել է վարչապետին Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ՝ նշելով Հայաստանի զգալի առաջընթացն այդ առումով (18 կետ): Կարևորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել

ՀՀԿ պատգամավոր. ՀԱԿ համախոհների հետեւում կանգնածը, եթե տղամարդ է, թող խոսի (Տեսանյութ)

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից Aravot.am-ն այսօր հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերում ՀԱԿ համախոհների ստեղծած «Հակահարված» նախաձեռնության գործունեությանը: Հիշեցնենք, որ նախօրեին նախաձեռնության անդամները Հյուսիսային պողոտայում բաժանել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարով եւ «ճանաչիր թշնամուդ » գրությամբ թռուցիկներ: «Այդ նախաձեռնության մասին լսել եմ , նրանց արարքը համարում եմ ուղղակի դավաճանություն: Դրա համար կոչ եմ անում պատժել այդ

Voice of Russia. «Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքները որոշել են համագործակցել»

Հայաստանի և Ադրբեջանի ռուսական համայնքները համաձայնել են համագործակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու գործում: Հաղորդում «Վոյս օֆ Ռաշա»-ն: Մոսկվայում երեքշաբթի օրը կայացած կլոր սեղանի ժամանակ համայնքները որոշել են Ռուսաստանում կոնֆլիկտային իրավիճակները հարթելու համար ստեղծել մշտական հանձնաժողով: «Մենք բոլորս Ռուսաստանի քաղաքացիներ ենք: Մենք կիսելու կամ վիճելու ոչինչ չունենք այստեղ: Մենք պետք է հաշտության օրինակ ցույց տանք մեր

Հարիկա Դրոնավալին ամենանվիրված «միկայականն» է

Ասօրվա ասուլիսում շախմատի Երեւանի «Միկա» ակումբի անդամ հնդիկ գրոսմայստերին այսպես բնութագրեց Գագիկ Հովհաննիսյանը. «Հարիկան  ամենանվիրված «միկայականն» է: Նա, գուցե, միակ շախմատիստուհին է, որ չորս տարի ամենուրեք շրջում է «Միկայի» մարզահագուստով եւ այն հպարտությամբ է կրում», – ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վ. Խաչատրյան. «Իրականում ինդեքսը այլ տնտեսական կյանք է ցույց տալիս, իրական կյանքը՝ այլ»

Doing business-2013-ում, որն այս տարի հրապարակվել է «Խելամիտ կարգավորումներ միջին եւ փոքր բիզնեսի համար» խորագրի ներքո, Հայաստանը զբաղեցրել է 32-րդ տեղը: Ըստ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի՝ դա լավագույն ցուցանիշն է ՀՀ-ի ողջ պատմության ընթացքում: Արդյոք իրական կյանքում զգալի՞ է այս առաջընթացը, Aravot.am-ն այս մասին մեկնաբանություններ ստացավ ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանից: Նա

AFP. «Թուրքիայի կրթության միությունը՝ ատելություն քարոզող գրքերի դեմ»

Թուրքիայի կրթության միությունը հայտնել է, որ պետք է հեռացնել անցած ամիս Ստամբուլի մի քանի դպրոցներում բաժանված գրքերը, որոնք ծաղրում են ոչ մահմեդական պատմական գործիչներին՝ գրքերի խմբագրին մեղադրելով ատելության քարոզ անելու մեջ: Հայտնում է «Էյ Էֆ Փի» լրատվական գործակալությունը: «Գրքերում առկա են ոչ գիտական, հակասեմիտ, հակահայկական, քրիստոնեությունը, ոչ կրոնական մարդկանց և ձախականներին ստորացնող արտահայտություններ», – նշվում

Գագիկ Հովհաննիսյան. «Եվրոպայի առաջնության կանոնակարգը վիճելի կետեր ունի»

Շախմատի «Միկա» կանանց ակումբի այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը, խոսելով Էյլաթում անցկացված Եվրոպայի ակումբային առաջնությունում մեր շախմատիստուհիների անհատական ցուցանիշների մասին, ասաց. «Սա մեր աղջիկների ամենակայուն մրցելույթն էր միջազգային մրցաշարերում: Բոլորն էլ հավասար խաղ ցուցադրեցին: Էլինան 1-ին խաղատախտակի առջեւ ցույց տվեց 3-րդ արդյունքը` իրենից առաջ թողնելով միայն աշխարհի գործող չեմպիոն Հոու

ՀՀԿ պատգամավոր.Հերոսաբար պայքարում ենք ՀԱԿ-ի վատ ժառանգությունը վերացնելու դեմ

«ՀԱԿ-ը ամեն իր հայտարարությունից առաջ թող մտածի, թե ինչպես են այն ժամանակներում տեղի ունեցել ընտրությունները: ՀԱԿ-ը փորձում է իրեն ցույց տալ այնպիսի մի քաղաքական ուժ, որն ընդհանրապես նախկինում որեւէ խնդիր չի ունեցել, խնդիրների հետ կապ չի ունեցել եւ այսօր լուսնից է իջել ու տեսնում է բազում թերություններ եւ փորձում է դրանց արձագանքել, շտկման մասին խոսել:

Fars. «Հայ-իրանական մարզային համագործակցությունը շարունակում է զարգանալ»

Հայաստանի Արմավիրի մարզի և Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի պաշտոնյաները երկուշաբթի հանդիպել էին երկու շրջանների համագործակցությունը զարգացնելու հեռանկարով: Հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը: Արմավիրի մարզի ներդրման կենտրոնի ղեկավար Արամ Վարդանյանի և Արևելյան Ադրբեջանի գյուղդեպարտամենտի գլխավոր տնօրեն Ջիհադ Մասուդ Մոհամմադյանի հանդիպման ժամանակ վերջինս ասել է, որ Հայաստանը լավ առևտրային տարածք է իր նահանգի համար: «Հայաստանի հետ առևտրային

Լեւոն Շիրինյան. «Եթե նախագահ լինեի՝ ավելի սերտ կհամագործակցեի Ռուսաստանի հետ»

Սիրիայի հարցում Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետության եւ հայության շահերը համընկնում են, չնայած ունեն տարբեր մոտիվացիաներ. այս կարծիքին է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Եթե Ռուսաստանը կորցնի Սիրիայի նավահանգստային Տարտուս քաղաքը՝ նրա ներկայությունը Սեւ ծովում կդառնա խնդրահարույց եւ այդպիսով Ռուսաստանը Միջերկրական ծովում որեւէ հենակետ չի ունենա: Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ Սիրիան չտրոհվի»,-համոզված է քաղաքագետը: «Եթե, օրինակ, ես

Հասարակական գործիչ. Հայը, ով հեռվից հեռու սիրում է իր երկիրը, պետք է տուն գա

«Տեղի է ունենում տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերաձեւավորում: Սառը պատերազմից հետո ամենասուր ու քաղաքական իրադրությունն է, որը հիմա շրջապատում է մեզ: Այս ամենի հիմքում նավթի պրոբլեմ կա, արեւմուտքը աշխատում է փրկել ոչ միայն նավթի պաշարները, այլ նաեւ փոխադրման ուղիները: Եթե այսպես շարունակվի պարզապես կոտորած կլինի»,-այսօր «Սիրիական պատերազմը, Սիրիայում բնակվող հայերին Հայաստանի կողմից աջակցման ուղիները» թեմայի շուրջ խոսեց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031