Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. ՀԱԿ համախոհների հետեւում կանգնածը, եթե տղամարդ է, թող խոսի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2012 15:53 Share
Աջակցեք aravot.am-ին

ՖՈՏՈԼՈՒՐ

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից Aravot.am-ն այսօր հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերում ՀԱԿ համախոհների ստեղծած «Հակահարված» նախաձեռնության գործունեությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին նախաձեռնության անդամները Հյուսիսային պողոտայում բաժանել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարով եւ «ճանաչիր թշնամուդ » գրությամբ թռուցիկներ:

«Այդ նախաձեռնության մասին լսել եմ , նրանց արարքը համարում եմ ուղղակի դավաճանություն: Դրա համար կոչ եմ անում պատժել այդ մարդկանց, նմանատիպ բաների համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Չգիտեմ, ով է դրա հետեւում կանգնած, բայց եթե տղամարդ է , թող վեր կենա ու կոնկրետ ասի, ոչ թե ինչ-որ մարդկանց գումարներ տալով, թերթիկները ձեռքները տա՝ տարեք բաժանեք»:

Մեր հարցին, թե ՀՀԿ թեկնածուի հակաքարոզչությունից չե՞ն մտահոգվում, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Մանր ժուլիկություն է, ոչ թե հակաքարոզչություն, որովհետեւ դա չի կարող ազդել մեր թեկնածուի վարկանիշի վրա: Էլի եմ ասում, դրա հետեւում կանգնածը, եթե տղամարդ է, թող կանգնի ասի՝ ես եմ, սրա համար եմ անում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: