Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումներն առնվազն տարակուսանք են առաջացնում»

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանի հարցազրույցից:  – Դուք սոցիոլոգիական հարցումներին հավատո՞ւմ եք։   – Նայած ինչ բնույթի են, եթե քաղաքական ենթատեքստ չեն պարունակում, հավատում եմ։ – Խոսքը քաղաքական հարցումների մասին է։ Վերջերս Ահարոն Ադիբեկյանի հարցումները մշտապես նույն «բովանդակությունն» ունեն։ Օրերս հերթական հարցումներից պարզվեց, որ հասարակության 90 տոկոսը համակրում է Գագիկ Ծառուկյանին, իսկ Դուք

Վահան Արծրունին հավատում է արդար ընտրություններին, ինչպես եւ անվճար առողջապահությանը

ՀԱՐՑ. Հավատո՞ւմ եք, որ փետրվարին անցկացվելիք նախագահական ընտրությունները կընթանան արդար եւ թափանցիկ։   ՊԱՏԱՍԽԱՆ. Հավատում եմ, ինչպես նաեւ հավատում եմ նրան, որ մեր երկրում անվճար առողջապահություն եւ կրթություն է, անկախ դատական համակարգ կա եւ օրենքի գերակայություն, ազնիվ, քաղաքակիրթ բիզնես եւ սոցիալական դրախտ։ Իսկ թե ինչու է Եվոոպան հավատում Հայաստանի խոսքերին, պետք է ասեմ, որ նրանք

Թուրքիան` լրագրողների ձերբակալության «առաջատար»

2012-ի օգոստոսի 1-ի դրությամբ թուրքական բանտերում է պահվել 76 լրագրող։ 2011-ի տարեվերջի դրությամբ կար լրագրողներին վերաբերող մոտ 5 հազար անավարտ գործ։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն երկուշաբթի օրը հրապարակել է զեկույց, որի համաձայն` Թուրքիան աշխարհում «առաջատարն» է բանտարկված լրագրողների թվով։ Նյու Յորքում տեղակայված իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ասվում է, որ այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ թուրքական բանտերում է

Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու թույլ չտալ, որ «ճշմարտությունը նորից հիվանդանա»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է Վարդան Օսկանյանին դարձնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ՝ այդպիսով փորձելով նրա համար ապահովել առավել մեծ պաշտպանվածություն։ Անշուշտ, դրանով Օսկանյանին իրավական առումով որեւէ «լրացուցիչ իմունիտետ» չի տրվում՝ ինչպես որ երեկ ներկայացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Խոսքն ավելի շատ քարոզչական լրացուցիչ լծակների եւ Օսկանյանին քաղհալածյալի կերպարով անմիջապես եվրոպական ամբիոններում ելույթներ ունենալու հնարավորության

ԲՀԿ-ն շարունակում է խուսափել պատասխանել՝ պատրա՞ստ են համագործակցե՞լ ՀԱԿ-ի հետ՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու համար

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն անցյալ շաբաթ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ այսօր Հայաստանում երկու ուժ կա, որոնք կարող են մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին՝ Հայ ազգային կոնգրեսը եւ «Բարգավաճ Հայաստանը»։ «Երբ կան այս երկու ուժերը, հատկապես՝ եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ (…): Հենց այդ պատճաոով է,

Կամուֆլյաժի քաղաքականություն

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի զորամասեր, շփվել զինվորականության հետ: Նմանօրինակ այցերը հայաստանյան քաղաքական իրականության մեջ իրենցում անպայման որոշակի մեսիջներ են պարունակում: Մեսիջներն ուղղվում են կա՛մ արտաքին աշխարհին, կա՛մ ներքին քաղաքականության սուբյեկտներին: Տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնց ֆոնին Սերժ Սարգսյանի, այսպես ասած, զորանոցային այցը ուշագրավ երանգ է ստանում: Նախ՝ խոսակցություններ են

Հանրապետական մրցույթ՝ «Լավագույն ուսանող»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացման կարգը: Մրցույթի նպատակն է  բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում: Մրցույթը կնպաստի ուսանողների առաջադիմության բարձրացմանը և կխթանի ուսանողների մասնակցությունը գիտահետազոտական

Մանդատը հազիվ ձեռք գցած Քոքոբելյանն ատամներով պահում է այն

Անհեթեթ ու ոչ քաղաքական կոնֆլիկտը «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միջեւ վերջապես հանգուցալուծվեց։ Դեռ նախընտրական շրջանում ընթացող երկար-բարակ բանակցություններից եւ համամասնական ցուցակի կազմման շուրջ ընթացող թեժ վեճերից պարզ էր, որ այս դաշինքն այնքան ծանր երկունքով է ծնվում, որ երկար կյանք չի ունենալու։ Բայց իրական հակասությունները սկսվեցին ընտրություններից ժամեր անց, երբ պարզ դարձավ, որ սպասված քվեները չեն

Լարվածություն խորհրդարանում

Ազգային ժողովում լարվածության տարրեր են նկատվում։ Երեկ ԱԺ հերթական քառօրյայի առաջին նիստի ժամանակ իշխող մեծամասնության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչների նյարդերը սկսեցին տեղի տալ։ Նախ, դա զգացվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի զեկույցից հետո։ Հակոբյանը հանդես եկավ ՀՌԱՀ 2010-2011 թվականների գործունեությանը նվիրված հարակից զեկույցով, որն ավելի շատ քննադատություն էր պարունակում, ինչն էլ, բնականաբար, խորթ էր ներկաների, հատկապես՝ հանրապետականների

ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ

Եթե թվերս մի քիչ էլ աճեն, Դուք արդեն լրիվ կբարգավաճեք:

Միասին շարժված բարոյականություն

Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական շարժիչ ուժերից մեկն իմիտացիան է` բառի ուղղակի և անուղղակի իմաստով: Իմիտացիայով զբաղվում են գրեթե բոլորը` իշխանությունները, ընդդիմությունը, իրենց ընդդիմություն համարողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Դժբախտաբար, քաղաքական ուժերի իմիտացիային հաճախ մեծապես նպաստում է նաև մամուլը` կամա թե ակամա տուրք տալով այն էժանագին հնարքներին, որոնք կուսակցությունները կիրառում են իրենց այս կամ այն կերպ ներկայացնելիս:

Դոպինգի վաղեմության ժամկետը կարող է երկարացվել

Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը (VADA) առաջարկվել է դոպինգի օգտագործման պատժաժամկետը 8 ից հասցնել 14 տարվա, որի ընթացքում կարող են մարզիկի՝ արգելված խթանիչներ օգտագործած լինելու ապացույցներ գտնվել: Այս առաջարկը հեծանվորդ Լենս Արմսթրոնգի գործով Ամերիկայի հակադոպինգային գործակալության (USADA) հետաքննության հետեւանքն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եվգենի Պլյուշչենկոն Սոչի 2014-ից հետո կտեղափոխվի Իտալիա

 Հանրահայտ գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, որին հայ մարզասերը հիշում է նաեւ ՄՀՀ-ում «Ստրադիվարիուսի ջութակը» սառցաբալետի ներկայացումով, որոշել է մարզական կարիերան ավարտել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերից հետո: Նա մտադիր է զբաղվել միայն շոույով, ինչի համար էլ վերաբնակվելու է Իտալիայում: «Ոչ միայն Թուրինը, այլեւ ամբողջ Իտալիան իմ երկրորդ տունն են դարձել: Ես ինձ այնտեղ

Պատահար երկաթուղում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 09.45-ին Վարդենիս-Շորժա երկաթգծի 165-րդ կիլոմետրում գծերից դուրս են եկել 4 բեռնատար  դատարկ վագոն, տուժածներ չկան: Վագոնների գծերից դուրս գալու պատճառ է հան­դիսա­­ցել խոշոր եղջերավոր անասունի շարժակազմի տակ ընկնելը: Հոկտեմբերի 23-ին ժամը 04.30-ի սահմաններում երկաթգիծը վերականգնվել է: ԱԻՆ    

Րաֆֆին՝ առանց ժառանգության

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պառակտումը և Րաֆֆի Հովահաննիսյանի փոխարեն խորհրդարանում Թևան Պողոսյանի հայտնվելը թույլ է տալիս ասել, որ «Ժառանգություն» խմբակցությունը փաստացի այլևս գոյություն չունի: Իսկ եթե ավելի մեղմ արտահայտվենք, ապա ներկայիս «Ժառանգություն» խմբակցությունը էականորեն տարբերվում է նախորդ գումարման խորհրդարանի «Ժառանգությունից»: Աժ ընտրություններում 5 տոկոս ստացած քաղաքական ուժը այժմ խորհրդարանում ունենալու է ընդամենը երկու ներկայացուցիչ՝ Զարուհի

Իգիթյանն արդեն կարող է՞ր դատված լինել Գևորգ Մհերյանի սպանության գործով.Եթե չլիներ Հեկտոր Սարդարյանը

  Ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների նկատմամբ խարդախության համար դատապարտված Գ. Իգիթյանը որոշակի նախադրյալների, ցուցմունքների հիման վրա իրավապահների (և ոչ միայն) կողմից կասկածվում էր ու միգուցե հիմա էլ կասկածվում է փոխոստիկանապետ Գ. Մհերյանի սպանությունը կատարելու մեջ: «Արա, էդ դու ընչի՞ ինձ ասեցիր էդ Մհերյանի սպանության մասին» Իր հայտարարությունում Գրիգոր Իգիթյանը պատմում է, որ իր,

Իկեր Կասիլիասը հարգել է Լեւ Յաշինի հիշատակը

 Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը հարգել է խորհրդային լեգենդար դարպասապահ Լեւ Յաշինի հիշատակը, որը հոկտեմբերի 22-ին կդառնար 83 տարեկան: «Այսօր կլրանար Լեւ Յաշինի՝ «Սեւ սարդի», 83 տարին: Նա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ միակ դարպասապահն է, որը 1963 թվականին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին: Ով իսկապես սիրում է ֆուտբոլը, Լեւը նրա համար

Երբ հաց ու շաքարավազ իրացնելիս այնքան են խաբում, որ դանակը հասնում է ոսկորին

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ նախագահի վերահսկիչ ծառայությանը հղել է բաց նամակ, որում իր անհանգստությունն է հայտնում վաճառվող հացի և շաքարավազի որակի առումով առկա խախտումների վերաբերյալ: Հիշյալ կազմակերպության նախագահը շաբաթ օրն այդ կապակցությամբ նույնիսկ մամուլի ասուլիսով է հանդես եկել: Ըստ ասոցիացիայի, վերջին ժամանակներս սննդային ապրանքների անվտանգությունը և որակը լրջորեն բարձրացել է, սակայն առաջին անհրաժեշտության որոշ

Հեղինակ կատարող. «Հիմա մարդկանց մեջ չկա ներքին լույսը, որը եղել է նախկինում»

Հոկտեմբերի 22-ին կայացավ հեղինակ կատարող Վախթանգ Հարությունյանի ձայնասկավառակի շնորհանդեսը: Այն թվով հինգերրորդն է եւ կոչվում է`«Գիշեր է, գիշեր…»: Առավոտ.am-ի հետ զրույցում հեղինակը պատմեց վերնագրի ընտրության մասին, եւ ասաց, որ թեեւ այժմ լույս ունենք, ի տարբերություն 90-ականների, սակայն հիմա մարդկանց մեջ չկա ներքին լույսը, որը եղել է նախկինում. «Այսօր այդ լույսը չկա եւ գիշեր է: Մարդկանց

Թե ինչպես կարելի է կրկնապատկել հայոց բյուջեն դեկտեմբերին ինտերնետով

Դեկտեմբերին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Այս 96 միլիարդ դոլլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան: Այն ճանապարհը, որ ես կշարադրեմ այստեղ` 100 տոկոսանոց երաշխիք չէ, դրա համար վերնագրում գրեցի «կարելի է», սակայն կարող է և 1 ամսվա ընթացքում եռապատկել, կամ նույնիսկ

«Ժառանգությունն» ԱԺ- ում այլեւս չի ներկայանա

 «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Կարինե Հակոբյանի համոզմամբ, «Ժառանգություն» կուսակցությունն այլեւս Ազգային ժողովում ներկայացված չէ: «Իրականում դաշինք չի եղել: Ի սկզբանե: Զարմանում եմ` ո՞նց դա պարզ չի եղել Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Րաֆֆի  Հովհաննիսյանը դյուրահավատ գտնվեց, չկողմնորոշվեց ու սխալվեց: Մանդատը վայր դնելու Հովհաննիսյանի որոշումը նրա երկրորդ սխալն էր, ինչը կուսակցությանը դուրս հանեց Ազգային ժողովից:  «Ժառանգությունն»  Ազգային

Շուշան Պետրոսյանը բացի իրենից ուրիշ հիպի պատգամավորի առայժմ չի տեսնում

«Ես առաջին հիպի պատգամավորը կլինեի, որը շատ զիլ կլիներ»,- մինչեւ պատգամավոր դառնալը՝ այսպիսի խոստում էր տվել երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Այսօր Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ կատարե՞լ է իր այսպես ասած՝ նախընտրական խոստումը, հիմա ինքը հիպի պատգամավո՞ր է եւ ի՞նչ է արել այդ ուղղությամբ: Նա պատասխանեց. «Ես այնպիսին եմ, ինչպիսին որ եղել եմ՝ միշտ իմ

Կապանի երիտասարդությանը մտահոգում է զբաղվածության հարցը

Այսօր Կապանում մարզի  ակտիվ երիտասարդների, բարձրագույն եւ միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսանողների, ուսխորհուրդների նախագահների հետ քննարկվեցին եւ վեր հանվեցին մարզի երիտասարդության հիմնախնդիրները, բարձրացվեցին առաջարկներ, որոնք հետագայում պետք է հաշվի առնվեն եւ տեղ գտնեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդության ակտիվ գործունեության խթանմանն ուղղված  եւ աշխատանքների կանոնակարգման նպատակով մշակվող  նոր ռազմավարության մեջ: Այդ նախագծի հիման

Վիրահայ համայնքի ներկայացուցիչ. մենք սովորում են հայերենը եւ հայոց պատմությունը

Երեկ Armenia Delux Complex-ում տեղի ունեցավ  Hay Party Tbilisi-Yerevan խորագրով համերգային ծրագիր՝ նվիրված հայ վրացական բարեկամությանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը: Միջոցառման կազմակերպիչ Արման Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկոն անցկացնելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ օգոստոսին «Երիտասարդության կամք» ռազմահայրենասիրկան հ/կ-ի կազմում երիտասարդները  համերգներով  հանդես եկան Վրաստանում. «Հայկական եւ վրացական երգերի, պարերի, ասմունքի եւ այլ

Ռուսաստանում ձերբակալվել է հակապուտինյան եւս մեկ գործիչ

Ռուսաստանում ձերբակալվել է նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ զանգվածային անհանգստություններ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր երկրորդ գործիչը՝ Լեոնիչ Ռազվոզժաեւը։ Արդար Ռուսաստան կուսակցության անդամ Ռազվոզժաեւը, ինքնակամ հանձնվելով, ընդունել է անկարգություններ կազմակերպելու գործում իր մասնակցությունը։ Սակայն ինչպես նրա աջակիցներն են ասում, Ռազվոզժաեւին առեւանգել են Ուկրաինայում, ուր նա մեկնել էր քաղաքական ապաստան խնդրելու նպատակով։ Համացանցում տեղադրված մի տեսագրության մեջ, որը

Բալասանյանն աշխատում է կասկածելի կադրերի հետ

ԲՀԿ-ական  Սամվել Բալասանյանի` Գյումրու քաղաքապետ ձեռնադրվելուց 5 օր անց` հոկտեմբերի 16-ին,  Շիրակի մարզի  քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի 7-8 աշխատակիցների կողմից աղբահանության կեղծ պայմանագրեր սարքելու, իրավաբանական ու  ֆիզիկական անձանց դրամաշորթության ենթարկելու փաստի առթիվ: Այս գործով քննիչ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ  2006-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում  Գյումրու քաղաքապետարանի վերոհիշյալ

Պատգամավորի որդին դատապարտվեց պայմանական ազատազրկման

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Հրաչիկ  Սարգսյանի նախագահությամբ,  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն՝ Արտակ Գևորգյանին, դատապարտել է պայմանական ազատազրկման:  Գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ

«Էլիտ Շանթի» տնօրինությունը աշխատակիցների աշխատավարձից անօրինական պահումներ է՞ անում

«Էլիտ Շանթ» ընկերության տնօրինությունը իր աշխատակիցներին պարտադրում  է համանուն «Շանթ» սուպերարկետից  նվազագույնը 10.000 դրամի առեւտուր անել:  Aravot.am-ի տեղեկություններով,  100.000 դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցների աշխատավարձից  ամեն ամիս 10.000 դրամը փոխանցվում է սուպերմարկետից առեւտուր անելու համար նախատեսված քարտերին, որոնք տնօրինությունն է բաժանել բոլորին:  Իսկ 200.000 դրամ աշխատավարձ ստացողները հարկադրված են 20.000 դրամի առեւտուր անել: Հարկադիր առեւտուրից դժգոհող

BoxKO. « Ռուսաստանում մենամարտելը Վիկ Դարչինյանի համար գրեթե նույնն է, ինչ հայրենիքում»

«ԲոքսՔՈ»-ի հետ զրույցում բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաստատել է, որ Ռուսաստանում մենամարտելու, իրեն աջակցելու կգան ավելի քան 10 հազար երկրպագուներ: «Հայաստանը մոտ է Ռուսաստանին, Մոսկվայում էլ շատ-շատ են համերկրացիներս: Երբ Ռուսաստանի մայրաքաղաք եմ գալիս, մենք հաճախ 200 հոգանոց խնջույքներ ենք կազմակերպում: Այնպես, որ համոզված եմ, եթե դահլիճը 10 հազար հոգանոց լինի, ապա բոլորն այնտեղ ինձ կաջակցեն:

Գյուղապետը` մեղադրյալ, ՏԻՄ ընտրություններում նրա մրցակիցը` քրեական գործով տուժող

Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում  սկսվեց  Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ  նրա 3 որդիների դատավարությունը: Նրանց բոլորին  մեղադրանք է առաջադրված  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն): Մարտիրոսյանները մեղադրվում են այն բանում, որ այս տարվա մարտի 25-ին Ազատամուտում քարերով, բահի կոթերով, անկոթ բահերով, կենցաղային կացնով եւ մետաղական խողովակների կտորներով ծեծի են ենթարկել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031