Օրվա լրահոսը

Ժողովուրդը եւ ընտրությունները

1990թ.-ից սկսած Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, ներառյալ վերջին` 2012թ. մայիսի 6-ին կայացած Ազգային Ժողովի  ընտրությունը (բացառությամբ` 1991թ. նախագահական ընտրությունների), այսօրվա ընտրական օրենսգիրքը պարզորոշ վկայում են, որ մոտակա տարիների ընտրությունների ելքը համարյա միշտ կանխորոշված է լինելու: Ավելի պարզ ասած. նվազագույնը` ընտրությունները լինելու են ոչ մրցակցային: Իսկ ոչ մրցակցային ընտրություններն ընդամենը ծիսակատարությունների են նման, որոնց  արդյունքները նախապես

Պարույր Հայրիկյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քիչ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը: Նա նշեց, որ առավոտյան Հայրիկյանի վերքի «կարերը» քանդել են, վերքը մաքուր էր, հանգիստ էր, առողջական վիճակն էլ լավ է: Նախագահի թեկնածուն

«Սերժ Սարգսյանը պատասխանեց բոլոր հարցերին, երբ ասաց…» (Տեսանյութ)

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Պարույր Հայրիկյանի չկողմնորոշվածությունը՝ ընտրությունները հետաձգելու որոշման հարցում, բացատրեց նրա քաղաքական, ֆիզիկական եւ հոգեբանական հոգեվիճակով: «Բավականին բարդ է այս հանցագործությունից հետո: Լարվածության մեջ պահեց հանրությանը, որովհետեւ կարող էր ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Համարենք, որ այդ ազդեցությունը հասել է ավարտին: Իմ դիրքորոշումը նույնն է՝ երկրում ընտրությունները շինծու են, որովհետեւ հակասահմանադրական կուսակցությունը մասնակցում

Բացվեց «Մեդիա կենտրոնը»

«Մեր նպատակն է օգտակար լինել եւ կամրջել  լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակությանը»,-այսօր նորաստեղծ «Մեդիա Կենտրոն» նախագծի բացման ասուլիսի ժամանակ նշեց «Հանրային լրագրության ակումբի» ղեկավար Սեդա Մուրադյանը: Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսի պնդմամբ՝ բրիտանական դեսպանատունը կաջակցի հայերին՝ անցկացնելու այս ընտրությունները. «Մենք ուշադիր հետեւում ենք ընտրական գործընթացներին եւ կարող ենք Հայաստանին օգնել իր վճռական որոշման

Մեծ Բրիտանիայի դեսպանը չգիտի, թե ում էր Սերժ Սարգսյանն անվանել «նորաթուխ բլոգեր»

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն էր իր բլոգում մեկնաբանել Հայաստանում ընթացող նախագահական ընտրարշավը` բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տալով:

«Ստեղծվել է ֆաշիստական մի Թուրքիա պետություն». Սերոբ Գևորգյան

«Վերջին 2 ամիսների ընթացքում արդեն 5–րդ դեպքն է կանանց բռնությունների նկատմամբ, բոլորը նույն ձեռագրով են արված, ինչը հայերի մոտ անհանգստության ալիք է բարձրացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի տարածքում հայ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների մասին նշեց «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հ/կ նախագահ Սերոբ Գևորգյանը: Նրա պնդմամբ՝ նմանատիպ կեցվածքը հիվանդ հասարակության սինդրոմ է: Երկրում ատելության մթնոլորտ է

Սուրեն Դեհերյան. «Համացանցային ակտիվությունը քաղաքական PR-ի անբաժան մասն է» (Տեսանյութ)

«Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ն հրատարակել է «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գիրքը

Ավազակային հարձակում կատարողներից մեկը կալանավորված է (Տեսանյութ)

Հունվարի 30-նն էր: Աշխատանքային օրն ավարտվել էր, նաև՝ հերթապահությունից ազատ ոստիկանների համար: Մեկը տնեցիների հետ հոգեհանգստի արարողության էր մասնակցում, մյուսը` շանն էր տարել այգի` ման տալու: Այս խաղաղ անցուդարձին զուգահեռ երկու հոգի էլ պատրաստվում էին խախտել երեկոյի անդորրը: ՀՀ ոստիկանություն

«Բանդայի գործով» վկային հարցաքննել են տուժողի տանը

Քանի որ վկան ոչինչ չէր հիշում, նախագահող դատավորը փորձեց հիշել նրա տարիքը, պարզվեց՝ 22 տարեկան է եւ հետեւեց Մ. Պապոյանի ռեպլիկը. «Հույս ունեմ՝ 40 տարեկանում ձեր անունն էլ կմոռանաք», եւ ավարտվեց վկայի հարցաքննությունը:

Սերժ Սարգսյանի նյարդերն էլ չեն դիմանում. համոզված է Արամ Հարությունյանը

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը «Սլաք» ակումբում անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի հացադուլին՝ ասաց, որ անկախ ամեն ինչից, նա  մնաց այս խաղի մեջ, չնայած ինքը հարգում է այն ամենը՝ ինչ արեց Անդրիասը: Հարությունյանի խոսքով` «Իմ դուրս գալուց հետո վիճակը դարձավ ավելի զավեշտական, տեսնում ենք իշխանությունների նյարդային վիճակը, նախագահը սկզբում կոպտում էր զոհվածի այրուն, ապա գյուղացուն, արդեն

Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ-ի շահը և Գյումրիի ու Հայաստանի շահը բացարձակապես նույնն է»

Պարտավորված լինելով պարզաբանել այն ամենն ինչ մամուլում շրջանառվելու պատճառով հետաքրքրական է դառնում հանրության համար, անդրադառնում եմ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքերի շուրջ տարածված ոչ ամբողջական, նաև կարծում եմ թյուր տեղեկատվությանը: Կարծում եմ Սամվել Բալասանյանի խոսքերը կամ որոշակիորեն խեղաթյուրվել են մամուլում, կամ Բալասանյանը մինչև վերջ չի հասցրել միտքը ձևակերպել, ինչևէ, կուզեի որ բոլորը իմանան՝ ԲՀԿ-ի շահը

Ֆերդինանտ Առաքելյան. Եթե պետք լիներ Հայրիկյանին վերացնել, ապա раз плюнуть

Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանին անհրաժեշտ է օրենքի գերիշխանություն ու Ֆրանկլին Ռուզվելտի նման մի անհատ, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից: Ու մեկ էլ, ըստ մեր զրուցակցի, նախագահը պիտի իր «ներսում» մշակութային լինի: Խոսելով թեկնածուների մասին՝ նա նշեց. «Այսօր Բագրատյանը քննադատում է այն, ինչ ժամանակին իրենք են արել…Բագրատյանը գուցե

Սերժ Սարգսյանը 3-րդ տեղում է, Հայրիկյանը՝ 1-ին

ՀՌԱՀ նախագահը ամփոփում է օգտագործած եթերաժամանակի ցուցանիշները «Առաջին տեղում Պարույր Հայրիկյանն է, երկրորդ տեղում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, երրորդ տեղում՝ Սերժ Սարգսյանը, չորրորդ տեղում՝ Հրանտ Բագրատյանը, հաջորդը՝ Արամ Հարությունյանը, վեցերորդը՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, յոթերորդը՝ Անդրիաս Ղուկասյանը եւ վերջին տեղում՝ Արման Մելիքյանը: Սրանք հեռուստատեսությամբ թեկնածուների լուսաբանվածության, օգտագործած եթերաժամի ցուցանիշներն են: Այս մասին այսօր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հրավիրած

Բողոքի ակցիա. Հայաստանում եվրոպական կառույցներն իրենց առաքելությունը չեն իրականացնում (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» կազմակերպությունն այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ բողոքի ակցիա անցկացրեց՝ դատապարտելով Թուրքիայում հայերի դեմ սկսված բռնությունների նկատմամբ ՄԱԿ-ի անտարբերությունը: Երթին միացել էին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները: Ակցիայի մասնակիցները դեսպանի խորհրդականին հանձնեցին իրենց բողոք-նամակը: «ՄԱԿ-ի կրավորական կեցվածքն ու լռությունը էլ ավելի են խորացնում հակահայկական մթնոլորտը: Ակնկալում ենք, պահանջում ենք ՄԱԿ-ի գնահատականը եւ պահանջը՝ թուրքական

«Հայրիկյանը իրեն, Սահմանադրական դատարանին եւ իշխանությանը դրել է հիմարի տեղ».Արամ Հարությունյան

Այսօր «Սլաք» ակումբում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը անդրադառնալով իր ինքնաբացարկին, ասաց, որ իմաստ չի տեսնում անընդհատ խոսել այդ մասին, բայց, ամեն դեպքում ինքը գտնում էր, որ անիմաստ է լեգիտիմացնել ընտրությունները: Նա կոչ էր արել թեկնածուներին՝ Սերժ Սարգսյանին մենակ թողնել, բայց այդ կոչին ահազանգող այդպես էլ չեղավ: Անդրադառնալով Հայրիկյանին, նա ասաց, որ վերջինը հայտնվեց

Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածներն էպոսագետի մոտ են աշխատել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող Սամվել Հարությունյանին անցած տարի նվիրել է իր «Volvo» մակնիշի ավտոմեքենան: Էպոսագետ թեկնածուն ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է, որ նման մեքենա է ունեցել: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ս. Հարությունյանը Վ. Սեդրակյանի հարևանն է և նրա տանը

Կառավարման փորձագետ. Մտել են մրցապայքար, որ իրենց գինը բարձրացնեն

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի գնահատմամբ՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը՝ ՍԴ դիմելու, քաղաքական գործընթացում ինտրիգ մտցնելու քայլ էր: «Ներքին խաղեր են գնում, ինտրիգ են մտցնում, իրեն բարձրացնում ու փորձում են հետաքրքրություն մտցնել այս չընտրություններում, որ դրսում ցույց տան՝ տեսեք, ինչ ընտրություններ են»,- այսօր «Հենարան» ակումբում  ասուլիսի ժամանակ ասաց կառավարման փորձագետը: Նրա խոսքերով՝ Հայրիկյանը մահափորձի դեպքից

ԲՀԿ-ի համար ոչինչ չի փոխվել

Ըստ Տիգրան Ուրիխանյանի, ԲՀԿ-ում այս պահին բացառում են կոալիցիայի թեման «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չունի որեւէ քննարկում այդ թեմայի շուրջ այս պահի դրությամբ, առավել եւս՝ այն պատճառով, որ բացարձակապես աննպատակահարմար է նման հարց քննարկելը, որեւէ բան դեռ չի փոխվել, ինչը կարող է մեզ ուղղորդել ոչ թե այդ քայլին, որովհետեւ ես առհասարակ բացառել եմ կոալիցիա արտահայտությունը, եզրույթը

4-5 հազար հեկտարին մեկ տեսուչ է տիրություն անում

Բնապահպաններ. «Սյունիքի արոտավայրերը Իրանի անասուններին հանձնելն այնքան էլ մեր սրտով չէ, քանի որ ոչխարներն ամենաահավորն են. հողը քանդում են, բույսերը քոքով են ուտում եւ իրենցից հետո բան չեն թողնում»

Ի՞նչ էր ուզում Պարույր Հայրիկյանը և ի՞նչ սպասել նրանից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք , ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը երեկ դիմեց ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով: Սակայն թեկնածուն պայման է դրել, որ եթե ընդդիմադիր թեկնածուները միավորվեն, իր դիմումը ետ կվերցնի: Թեկնածուները չմիավորվեցին, սակայն նա այսօր ետ վերցրեց դիմումը: Պ. Հայրիկյանի վարած քաղաքականությունը որոշ շրջանակներում մեկնաբանվում է նաև որպես «պաշտոն պոկելու» քաղաքականություն: Այնուամենայնիվ ի՞նչ

Ամերիկահայ Քիմ Քաշքաշյանը հաղթել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը

Այս տարվա «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությանը  ամերիկահայ Քիմ Քաշքաշյանը հաղթել է դասական գործիքային մենանվագ անվանակարգում: Փետրվարի 4-ին տեղի ունեցած «Գրեմմի»-ի մնացած անվանակարգերում հաղթողներին կարող եք ծանոթանալ՝ մտնելով մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջ: Իսկ մինչ այդ առաջարկում ենք ունկնդրել երաժշտի կատարումներից մեկը.

Տեղամասային ընտրական հանձնաժողովների 16,000 անդամների վերապատրաստում ԵԱՀԿ, ԵՄ աջակցությամբ

Տեղամասային  ընտրական հանձնաժողովների  անդամների համար առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ, ԵՄ  աջակցությամբ անցկացվող ուսուցողական դասընթացի ծրագիրը ներկայացվեց այսօր Երևանում: Վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հունվարի 28-ին և ավելի քան 40 դասավանդողների օգնությամբ անցկացվում է երկրի ամբողջ տարածքով: Դրա նպատակն է նախապատրաստել տեղական ընտրական հանձնաժողովների մոտ 16,000 անդամների փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունավետ անցկացմանը: Ծրագիրը ներառում է

Էթիկայի հանձնաժողովի նիստը հետաձգվեց

Ընթացիկ նստաշրջանի համար կազմավորված Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր, ժամը 11-ին հրավիրված իր անդրանիկ նիստում նախատեսում էր քննարկել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի և հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկման ընթացքի վերաբերյալ հարցը: Առաջին հարցի զեկուցողը հանձնաժողովի նախորդ կազմում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էր, ով հանձնաժողովի այս կազմում ընդգրկված չէ: Ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ

Նոր մանրամասներ Պ.Հայրիկյանի գործի վերաբերյալ

Դատաձգաբանական եզրակացության համաձայն, դեպքի վայրի զննությամբ և տուժող՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ 7,62 մմ տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության ուղարկված «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։ Քիչ առաջ տարածված մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Քրեական վարույթն իրականացնող

«Սերժ Սարգսյանը մոդե՞լ է, որ բոլորին դուր է գալիս»,- հարցնում է նախագահի չգրանցված թեկնածուն

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՀՀ նախագահի չգրանցված թեկնածու «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը անդրադարձավ նախագահական ընտրություններին: Սիմոնյանի խոսքով` բոլոր պաշտոնական փաստաթղթերը բացարձակապես փաստում են մի բան, այն է, որ բոլորը գործում են մեկ նպատակով, այսինքն` կողմ են անօրինական ընտրություններին: «Ի սկզբանե ամբողջությամբ ամեն ինչ համաձայնեցված է, նույնիսկ դիտորդների ներկայացումները»,- ասաց Սիմոնյանը, մատնանշելով մի շարք

Բազմազավակ ընտանիքին աջակցելու փոխարեն զրկել են անգամ սոցիալական նպաստից (Տեսանյութ)

Համատարած աղքատության և գործազրկության պայմաններում հայտնված շատ բազմազավակ գյումրեցի ընտանիքներ իշխանությունների կողմից աջակցություն ստանալու փոխարեն ներքաշվում են ավելորդ թղթարարության ու քաշքշուկների մեջ և անգամ զրկվում են սոցիալական նպաստից: Եվ որևէ մեկի պետքն էլ չի լինում, թե վեց կամ յոթ երեխաներ ունեցող ընտանիքն ինչպես է գոյատևելու և ինչ միջոցներով է խնամելու ու կերակրելու երեխաներին: Առաջին հայացքից

Արման Վեզիրյանն արդարացվեց

Շենգավիթ վարչական շրջանի դատարանն այսօր, ըստ էության, բավարարեց գործով մեղադրող դատախազի միջնորդությունը և դադարեցրեց «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարացնելով նրան։ Իսկ գործով մյուս մեղադրյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով: Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի դատական նիստի

Սյունիքի մարզի գյուղերը սերմնացուի պարտքերը չեն կարողանում լիովին մարել

2012թ.-ը Սյունիքի մարզի շատ գյուղերի համար բարեհաջող տարի չէր: Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղի համար նույնպես տարին հաջող չէր. Եղանակային անբարենպաստ պայմանները, գարնանային կարկտահարությունը գյուղացիներին տհաճ անակնկալ մատուցեցին: Մշակված տնամերձ այգիների բանջարանոցային կուլտուրաները, ծառերի բերքն ու դաշտերի գարու ու ցորենի ցանքսերը կարկուտը հողին է հավասարեցրել, գյուղացիների ամբողջ չարչարանքը մի քանի ժամում ամբողջովին ջուրը լցրել: Տարվա վերջին

Պարույր Հայրիկյանը հետ վերցրեց դիմումը

Այսօր` ժամը 12:25-ին, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմել է Սահմանադրական դատարան` իր  դիմումը հետ վերցնելու համար։ Դիմումը հետ է վերցրել Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:  

Կոչ Անդրիաս Ղուկասյանին

«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին հացադուլը դադարեցնելու կոչով՝ «մտահոգված լինելով այսուհետ հացադուլի շարունակման դեպքում նրա առողջությանն անդառնալի վնաս հասցնելու հետևանքներով»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031