Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի որդին դատապարտվեց պայմանական ազատազրկման

Հոկտեմբեր 22,2012 21:23
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Հրաչիկ  Սարգսյանի նախագահությամբ,  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն՝ Արտակ Գևորգյանին, դատապարտել է պայմանական ազատազրկման:  Գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1982 թ. ծնված Արտակ Գևորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:
Այդ առիթով ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի և 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք կրելու հատկանիշներով:
Գործի շրջանակներում ձերբակալված Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում հուլիսի 18-ի երեկոյան, ժամը 20.30-ին խուզարկություն էր կատարվել և խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել էր 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ:
Արտակ Գևորգյանին մեղադրանք էր  առաջադրվել այն բանի համար, որ նա  հուլիսի 18-ին  ժամը 03-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցով Պատվական Հարությունյանի «ԳԱԶ-24» մակնիշի 62ՍՏ 736 պ/հ ավտոմեքենայով երթևեկելիս , երբ Պ. Հարությունյանի ծանոթ Վիրաբ Ասեյանն իր ընկեր Վոլոդյա Խառատյանի հետ միասին իր կողմից վարվող «ՎԱԶ-2106» մակնիշի 13ԼՏ 896 հ ավտոմեքենայով հանդիպել ու կանգնեցրել է Գևորգյանի կողմից վարվող ավտոմեքենային, Գևորգյանն իջնելով մեքենայից Ասեյանի կյանքի, կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, առանց հափշտակելու նպատակի տիրացել է նրա «ՎԱԶ-2106» մակնիշի 13ԼՏ 896հ/հ ավտոմեքենային և այն փախցնելով տեղափոխել ու թողել է հարակից փողոցում:  Այսինքն՝  Արտակ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օրի 183հոդ.2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար՝   Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի:
«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031