Օրվա լրահոսը
Взгляд. «Վլադիմիր Սաժին. Իրանը քարոզչություն է անում Ադրբեջանում»
«Իրանցիները ակտիվ գործում են Ադրբեջանում քարոզչական եղանակով: Ադրբեջանի հանրապետությունը աշխարհիկ պետություն է: Այդ պատճառով Իրանն այնտեղ կոնկրետ շիիզմ չի քարոզում, այլ առաջարկում է կրոնական բարոյականություն, հակաամերիկյան տրամադրություններ է բորբոքում», -«Վզգլյադ» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԳԱ Արևելագիտության ինսիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Վլադիմիր Սաժինը, հավելելով. «Հայաստանի դեպքը առանձնահատուկ է: Իրանի հետ նրան կապում է քաղաքական միասնությունը:
Շվեցարական ֆիլմերի փառատոնը այս տարի կանդրադառնա հայկական արտադրությանը
Լոկարնոյի ֆիլմերի փառատոնի այս տարվա բաց դռների բաժինը նվիրված է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կինոարտադրությանը: Այդ առիթով գործունեության ձեռքբերումների համար մրցանակը կտրվի վրացի ռեժիսոր և սցենարիստ Օթար Իոսելիանիին: Հայտնում է «Հոլիվուդ ռիփորթըր» պարբերականը: Լոկարնո միջագային ֆիլմերի փառատոնը անցկացվում է Շվեցարիայի Լոկարնո քաղաքում, ամեն տարվա օգոստոս ամսին: Փառատոնի բաց դռներ բաժնում ներկայացվում են ֆիլմեր և ֆիլմ
5 հետաքրքիր փաստ դրոշների մասին
Աշխարհի ամենահին դրոշը: Չնայած այն բանին, որ առաջին դրոշներն ի հայտ են եկել Չինաստանում և Հնդկաստանում, այդուհանդերձ հնարավոր չէ հստակ ասել , թե կոնկրետ ինչ տեսք է ունեցել ամենաառաջին դրոշը, սակայն ապացուցված է, որ Դանիայի ազգային դրոշը՝ Դաննեբորգը, գործող դրոշներից հնագույնն է աշխարհում։ 2.Ազդանշանային դրոշներ: Ծովային ծառայողների կողմից ժամանակին ստեղծվել և մշակվել է հատուկ լեզու,
Հայաստանի քաղաքագետների միության հայտարարությունը
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին, ժամը 10 անց 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Տիգրան Մեծի փողոց, 23/1 հասցեում, շարունակվելու է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ իշխող վարչախմբի պատվերով հարուցված, սուտ մատնության վրա հիմնվող քրեական գործով դատավարությունը: Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը առ այն, որ ժողովրդի
«Պետք է օգտագործել նաև ատամնաթելեր». Այսօր մերկապարուհիների եւ ատամնաբույժերի միջազգային օրն է
Ատամնաբուժների միջազգային օրը ասոցացվում է Ապոլլոնիա անունով մի քրիստոնյա աղջկա հետ: Բանն այն է, որ մեզանից 1764 տարի առաջ այս օրը աղջկան կրոնի պատճառով կապել են և ենթարկել տանջանքների՝ ստիպելով հրաժարվել քրիստոնեությունից: Ապոլլոնիան խնդրել է արձակել կապերը, որպեսզի դուրս գա և կատարի նրանց պահանջը, մինչդեռ աղջիկը հավատարիմ է եղել իր կրոնին և դավաճանելու փոխարեն իրեն
Եվրատեսիլից մինչև Հայաստանից հեռանալու մասին լուրեր. Շոուբիզնեսյան անցուդարձը
Վերջին մի քանի ամսում Եվրատեսիլին անդրադարձել ենք գրեթե յուրաքանչյուր շաբաթ. այս մեկն էլ բացառություն չէ: «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի կազմակերպիչները որոշել են, թե որտեղ է անցկացվելու այն. եվրոպական երկրների մի քանի հեռարձակողներից վերջիններս նախապատվությունը տվել են ուկրաինական NTU հեռարձակողին: Այս մասին գրել է armstar.am -ը: «Մենք զգացինք, որ եղած տարբերակներից ամենաուժեղը NTU-ի հայտն է: Շնորհակալ եմ
Ոսկյա զարդեր գողացողները հայտնաբերվել և ձերբակալվել են
Փետրվարի 7-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից 500.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր են գողացել: Փետրվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Գոռավան գյուղի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Հովիկ Ա.-ն և 1989 թ. ծնված Արա Բ.-ն:
Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության հետ
Փետրվարի 8-ին Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության հետ՝ Հեյդի Տալյավինիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը նշել է, որ ընտրությունները արդեն կարելի է համարել ձախողված, քանի որ ընտրական ցուցակների անճշտությունների և դրա հետ կապված պետականորեն կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության խնդիրները չեն լուծվել, հակառակ
Հայրիկյանի վրա կրակել են «Նագան»-ից
Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված ցուցմունքների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ:Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության
Տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև ոչ աշխատանքային օրերին
Տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև փետրվարի 9-ի և 10-ի ոչ աշխատանքային օրերին` հերթափոխով, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությանը ըստ գտնվելու վայրի մասնակցելու համար այլ համայնքի հաշվառում ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 11-ին: Այդ առիթով
Բանաստեղծ. «Եթե Տերյանը չմահանար, Չարենցի պես անհատի պաշտամունքի զոհ կդառնար» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Վարդ Ղազարյանը` Տերյանի մասին Այսօր Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրվա առթիվ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` կազմակերպված Տերյան մշակութային կենտրոնի, Գրողների միության եւ Ջավախք հայրենակցական միության կողմից: Aravot.am-ը զրուցեց բանաստեղծ Վարդ Ղազարյանի հետ, ում պապը եւ Տերյանը երկու եղբոր թոռներ են եղել: «Ես մանկուց տարված եմ եղել Տերյանով, ով հազվագյուտ,
«Ր. Հովհաննիսյանը ԲՀԿ-ի համակիրներից ավելի մեծ աջակցություն է ստանում, քան գործող նախագահը». Սթիվ Շվարցեր
«Այժմ մենք տեսնում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ ընտրողներ, որոնց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է նրան հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին: Այդուամենայնիվ, հարցվածները նշում են, որ առայժմ Ր. Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում՝ կենտրոնանալով հիմնականում տնտեսական խնդիրներին ուղղված քարոզչության վրա: Հետաքրքրական է, որ նա այժմ ԲՀԿ-ի համակիրների ավելի մեծ աջակցություն
Կազմակերպվում է ցուցահանդես, որտեղ կներկայացվի Հայաստանում գործող քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը
Արդյունաբերական ռազմավարության շրջանակներում ՀՀ կառավարությունը տնտեսության մի շարք ոլորտներ հայտարարել է գերակա, այդ թվում նաև` դեղագործությունն ու ճշգրիտ ճարտարագիտությունը: Հիմք ընդունելով այս ոլորտներում կառավարության գործողությունները և ռազմավարական ծրագրերը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը կազմակերպում է մեծամասշտաբ ցուցահանդես, որտեղ կներկայացվի Հայաստանում գործող քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը։ Հայաստանյան քիմիական ընկերությունների
Նախագահի թեկնածուի ՍԴ դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է
ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է: Սա բխում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի` Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը կանոնակարգող 75-րդ հոդվածի պահանջից: Հիշյալ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի
Տեղեկատվություն` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության` 2012թ. կատարած աշխատանքների մասին
2012թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատախազական ղեկավարում և հսկողություն է իրականացվել 76 նյութերի նախապատրաստման և 14 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ: Նախապատրաստված նյութերից 14-ով հարուցվել են քրեական գործեր և 32-ով քրեական գործ հարուցելը մերժվել է` բոլորը արդարացման հիմքով, 30-ն ուղարկվել է ըստ ենթակայության: Քննված քրեական գործերից 3-ը` 4
Հարձակում Հրանտ Բագրատյանի շտաբի վրա
Այս գիշեր նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի շտաբի վրա հարձակում է եղել: «Ա1+»-ի հետ զրույցում նախագահի թեկնածուի շտաբի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը հայտնեց, որ հարձակումը եղել է Էրեբունի վարչական շրջանի շտաբի վրա. Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական
Ընտրողների 69 տոկոսը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին. The Gallup Organization
«Արմնյուզ» հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիր, որի նպատակն է բացահայտել և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի նախագահական ընտրություններից առաջ ընտրական նախասիրությունների դինամիկային: Այս ծրագրի համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի երրորդ` վերջին հարցումն իրականացվել է հունվարի 25 – փետրվարի 02-ը: «Քանի որ դաշտային աշխատանքները ավարտվեցին
«Լորդի» անբնակ դղյակը
Դրա տերը չհասցրեց այն վայելել Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, բարձունքում հառնում է հսկա մի առանձնատուն, որը շուրջ երկու տասնամյակ անբնակ է: Դրա տերը՝ ծագումով նոյեմբերյանցի Գուրգեն Ամիրաղովը Թբիլիսիում գործարարությամբ կարողություն էր կուտակել, որի համար նրան կոչում էին «լորդ» մականունով: Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատանը կանգնեցված է «լորդի» շքեղ մահարձանը: 90-ական թվականների սկզբներին Գ. Ամիրաղովին դանակահարել է իր մանկության
The Armenian Reporter. «Նվիրատվություն Զորյան ինստիտուտին և Սումգայիթի ջարդերի մասին գրքի նոր հրատարակություն»
Հայ բարերար, հայտնի գործարար և արդյունաբերական ու էներգետիկ ծրագրեր իրականացնող համաշխարհային բարձր վարկ ունեցող ընկերությունների ղեկավար Հենրի Սարգսյանը այս տարվա ամենամեծ նվիրատվությունն է արել Զորյան ինստիտուտին՝ 100 000 դոլար: Գրում է «Արմենիան ռիփորթեր» պարբերականը: Լիբանանահայ Սարգսյանը վաղուց է աջակցում ինստիտուտին, որի առաքելությունն է համամարդկային իրավունքների, ցեղասպանության և հայրենիք-սփյուռք հարաբերությունների հետ կապված հանրային իրազեկումը և կրթաթոշակ տրամադրելը:
The Who-ն շարունակում է «Quadrophenia and More» շրջագայությունը
Օրերս լեգենդար բրիտանական The Who խումբը հայտարարել է, որ 2012-ին մեկնարկած «Quadrophenia and More» շրջագայությունը, որի երկրորդ հյուսիսամերիկյան համերգաշարի առաջին համերգը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում հունվարի 28-ին, եւ ներկայումս անցնում է ԱՄՆ-ում ու Կանադայում, կշարունակվի Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում: Այս համերգաշարի ընթացքում խումբը ելույթ կունենա 10 քաղաքներում: Համերգաշարը կմեկնարկի հունիսի 8-ին Դուբլինում եւ
Ռեժիսոր. «Պատերազմում զոհվածների որդիները պատրաստ են հայրերի պես ջարդել թշնամուն» (Տեսանյութ)
«Կինը» կարճամետրաժ ֆիլմի ուղերձը «12 րոպե տեւողությամբ «Կինը» ֆիլմի նպատակն է` ճիշտ կերպով ներկայացնել հայ կնոջ կերպարը, ինչը, դժբախտաբար, չի անում ներկայիս հայկական կինոն,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց ֆիլմի ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ապա հավելեց,-այսօր չեն խոսում հայ կանանց մասին, ովքեր օջախն են պահում, երբ ամուսինները խոպանում են կամ պատերազմի են գնացել: Ֆիլմի ուղերձն էլ հենց դա
Մենք. գնացող ու անստույգ
Լիլիթ Գալստյան Միշտ սիրել եմ օդակայանում լինել։ Մանկությունից ինձ ուղեկցող հետաքրքրությունս չի մարել։ Նայում եմ հեւքոտ, սեւեռուն, շտապող մարդկանց կենտրոնացած դեմքերին ու փորձում հասկանալ՝ ո՞ւր են գնում, ինչո՞ւ, ի՞նչ են մտածում։ Երեւան-Մոսկվա թռիչքն, ինչպես միշտ, լեցուն է, դեմքերի խճանկարը բազմազան, մեր ազգային խառնվածքն անփոփոխ. օդանավի ճշգրիտ տարածության ու կանխորոշված տեղերի ու հարմարությունների պայմաններում հայրենակիցներիս մեծ
Ո՞ւմ թեւերով է վեր-վեր թռչում դպրոցի տնօրենը
Նախընտրական այս շրջանում գործող նախագահն ինքն է բարձրաձայնում այն մասին, որ քանի դեռ երկրում ապահովված չէ արդարադատության մարմինների գործունեության օրինականությունը, ապահով Հայաստանի մասին երազել էլ չենք կարող: Միանգամայն իրավացի եզրակացություն, որի տակ կստորագրեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, պարզվում է՝ նախագահից սկսած: Այժմ այն մասին, թե մեր երկրում գործո՞ւմ է, արդյոք, արդարադատությունը: Ինձ համար այս հարցի պատասխանը
«Նախագահի հրամանով էլ օտարամոլությունը չի վերանա»
Հովհաննես Չեքիջյանը՝ մշակութային քաղաքականության մասին Հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի 52 տարվա գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի համար 2013 թվականը հոբելյանական է. մաեստրոն դառնում է 85 տարեկան: Աշխարհի հեղինակավոր համերգասրահներում ճանաչված նվագախմբերի ու մենակատարների, ինչպես նաեւ հարազատ երգչախմբի հետ ունեցած համերգների քանակը նա ստույգ հիշում է: Հիշում է նաեւ ծննդավայրում՝ Թուրքիայում ղեկավարած 17 կոլեկտիվները:
Չեն կատարում կառավարության որոշումներն ու դատարանի վճիռը
Փաստաբան Վարդան Սաֆարյանը դիմում է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հույս ունենալով, որ երկրի ղեկավարի միջամտությամբ պատկան մարմինները կկատարեն կառավարության որոշումները, ՀՀ վարչապետի հանձնարարականը և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Կառավարության 2003թ. փետրվարի 16-ի թիվ 26-Ա «Բնակարանների սեփականաշնորհման մասին» որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող, «Գալակտիկա» ՓԲԸ-ին պատկանող ծառայողական բնակարանները հանձնվել էին Կոտայքի մարզպետարանի տնօրինմանը՝ դրանք
«Արցախ» հայրենակցական բարեգործական-հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին
Արցախ հայրենակցական բարեգործական-հասարակական կազմակերպության հինգորերդ արտահերթ համաժողովում հայտարարություն է ընդունվել, որում մասնավորապես ասված է. «Հայկական անկախ պետականության հիմքերը ավելի ամրապնդելու, ազատ եւ ինքնիշխան Արցախ կերտելու իրավունքի իրացման եւ մեր ժողովրդի անվտանգ ներկայի ու ապագայի համար մղված սրբազան գոյամարտի տարիներից ի վեր «Արցախ» հայրենակցականը հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքներին եւ առաքելությանը: Նախընթաց հինգ տարիների ընթացքում
Առողջապահության նախարարությունը կիսում է ՀՀ ԿԸՀ մտահոգությունը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացադուլի 20-րդ օրվանից սկսած մարդու օրգանիզմում կարող են առաջանալ և զարգանալ առողջությունը վնասող անդառնալի պրոցեսներ, որոնց հետագա բժշկումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անիրականալի լինել, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը փետրվարի 8-ին ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին կատարած այցի ժամանակ նրան առաջարկել էր շատ կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային
Մեր չրերը, մեր ջրերը Դուբայ կհասնե՞ն
Հայ գործարար կանայք Դուբայ այցելության ժամանակ պարզել են, որ մեր ապրանքներով արաբներին չենք զարմացնի, բայց մեր չրերով ու ջրերով նրանք հետաքրքրված են: Մի խումբ հայ գործարար կանայք որոշել են նվաճել Արաբական Միացյալ Էմիրությունների շուկան. 20 գործարար կին վերջերս մի քանի օրով մեկնել էին Դուբայ՝ նախ հանդիպելու արաբ գործարար կանանց հետ եւ հասկանալու, թե ինչով կարող են զարմացնել
«Որոշ մարդիկ իրենց հաշվարկներում սխալվել են»
ՀԴԿ նախագահը՝ ներքաղաքական իրավիճակի մասին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն օրերս հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարում է ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ պայմանով, եթե պաշտոնավարման հաջորդ տարում Սերժ Սարգսյանի իշխանությունը կազմաքանդի «ստվերային, օլիգարխիկ, մենաշնորհային, կոռումպացված համակարգը՝ նպաստելով հասարակական արդար հարաբերությունների ձեւավորմանը, պետական, հասարակական պաշտպանության տակ վերցնի աշխատավոր մարդու իրավունքներն ու շահերը՝ նրան արժանավայել վարձատրություն երաշխավորելու


















































