Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Արմեն Բադալյան եւ Էդգար Վարդանյան

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 50-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը եւ ՌԱՀՀԿ փորձագետ  Էդգար Վարդանյանը: Քննարկման թեման`«Ժառանգություն» -«Ազատ դեմոկրատներ»  դաշինքի պառակտումն ու ընդդիմադիր դաշտում ընթացող զարգացումները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը: Հանրապետության ղեկավարն այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը,

Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում` Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության անունից` Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդման քննարկման ժամանակ

Հարգելի խորհրդարան,   Նախ ասեմ, որ գնալով ինձ շատ դուր է գալիս աշխատանքը խորհրդարանում, որովհետեւ ոչ մի տեղ մենք դեռ չենք ունեցել հնարավորություն` այսքան մանրամասն բացահայտել պետական միջոցների մսխման եւ հարկատուների թալանի ավազակապետական սխեմաները, ինչքան որ դա հնարավոր է դառնում Ազգային Ժողովում: Այս առումով փայլուն դեր են խաղում տարբեր պետական մարմինների հաշվետվությունները, որոնց շնորհիվ բացահայտվում

Բերման են ենթարկել ոստիկաններին հայհոյող Լիլուին

Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին: Նրանք, ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, այսօր «ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան

BBC. « Զմյուռնիա քաղաքում, որտեղից փախչում էին հայերը, ապաստանում են սիրիացիները»

«Բի Բի Սի»-ն հոդված է պատրաստել Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) քաղաքի մասին, որտեղ նկարագրված է, թե ինչպես են սիրիացի փախստականները հիմա ապաստան գտնում այն քաղաքում, որը առաջին Աշխարհամարտի տարիներին «սարսափելի կոտորածների և ոչնչացման» տարածք էր: Հրապարակման հեղինակը գրում է, որ այսօր հնարավոր չէ լսել սիրիայի փախստականների պատմությունները ու չմտածել, թե ինչ ճակատագրի արժանացան 1922թ. սեպտեմբերին Զմյուռնիայում

«Եթե հիմա հնարավորություն է ընձեռնվում, ինչո՞ւ չօգտվել». Ուսանողների աշխատանքային խնդիրները

2010-2011 թթ տվյալներով ՝ Հայաստանում պետական և ոչ պետական բուհերում սովորող ուսանողների թիվը մոտ 115.000 է. նրանք մեր երկրի երիտասարդներն են,  արտասահմանցիները եւ սփյուռքահայերը: Դեռևս անցյալ տարվանից պետպատվերով տեղերը կրճատվել են մոտ 50 տոկոս, իսկ վճարովի համակարգում սովորում է ուսանողության մեծամասնությունը: Նրանցից շատերը վարձը վճարելու համար ստիպված են ուսումը համատեղել աշխատանքի հետ, սակայն դա կարող

Ձեր բնավորությունը և ունակությունները մասամբ կախված են նրանից, թե որ ժամին եք դուք ծնվել

24:00-ից 2:00 ընկած ժամանակահատվածում ծնվում են հիմնականում հետաքրքրասեր և հարցասեր մարդիկ: 2:00-4:00-ն ծնվում են աշխատասեր, գործարար մարդիկ: Ժամը 4:00-6:00-ն ընկած հատվածում աշխարհ են գալիս առաջատարի դիրք գրավող և պարզ մարդիկ: 6:00-8:00-ն ծնվում են երազկոտներն ու միստիկները: Մարդասեր և մարդամոտ մարդիկ ծնվում են հիմնականում 8:00-ից մինչ 10:00-ն: 10:00-12:00-ն ծնվում են կարիերիիստ և ազնիվ մարդիկ: 12:00-ից 14:00-ն

Դերասանի քանդակը՝ առեւտրի կենտրոնում

Բրյուսելի քանդակագործներից մեկը Ժան Կլոդ Վան Դամի սիրահարներին նվեր է արել՝  քանդակելով դերասանին: Քանդակը շուտով կտեղադրվի Բրյուսելի  «Westland Shopping Center»-ում` առեւտրի կենտրոնի 40-ամյակի կապակցությամբ: Քանդակագործը ստեղծագործել է՝ հիմնվելով  լուսանկարների ու ֆիլմերի վրա: Ավելի ուշ դերասանը, տեղեկանալով իր քանդակի մասին, անձամբ է այցելել Բրյուսել՝ ծանոթանալու  քանդակագործի հետ: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ  

Աղբ` հուշարձանի ճանապարհին

Գառնիի հեթանոսական տաճարի ճանապարհին աղբ է կուտակված: Ճանապարհն անցնում է Կոտայքի մարզի Գառնի գյուղի կենտրոնով, աղբն էլ կուտակված է գյուղի կենտրոնական խաչմերուկի հարեւանությամբ` ճանապարհի եզրին: Հենց այդ ճանապարհն էլ տանում է դեպի տաճար: Գառնին զբոսաշրջային վայր է, այստեղ շատ այցելուներն են լինում արտասահմանից: Արթուր Հարությունյան՝ (mynews.am)

«Հնարավորինս պետք է նվազեցվի ավանդական գրիչի ու տետրի օգտագործումը». Գեւորգ Թադեւոսյան

Երեք օր շարունակ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Կուլտուրայի» ֆակուլտետում կլինի տոնական տրամադրություն: Անցկացվող միջոցառումները նվիրված են ՀՊՄՀ-ի 90-ամյակին: Առաջինը «Պարարվեստի մանկավարժություն» բաժնի պարային համույթի ելույթն էր, որին մասնակցում էր նաեւ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Նա իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են համալսարանի զարգացմանը, ապա ասաց, որ մեր երկրում

Фраза. «Ուկրաինայի հայկական ԶԼՄ-ները մրցանակներ են ստացել»

«Դիալոգ» ստուդիան (Կիև) և «Արագած» թերթը (Կիև) դարձել են «Հայ ինքնության պահպանման գործում նշանակալի ներդրում ունենալու համար» հայկական սփյուռքի ԶԼՄ-ների մրցույթի մրցանակակիրներ: Հայտնում է «Ֆրազա» թերթը: Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին սփյուռքի նախարարությունն ու հայերի համաշխարհային կոնգրեսը: Խարկովի «Պեռվայա ստոլիցա» հեռուստաալիքը արժանացել է խրախուսական մրցանակի: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ասել է, որ Ուկրաինայի հայկական երեք

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ռոյալ» տաքսի ծառայության գրասենյակում

«Ռոյալ» տաքսի ծառայության գրասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ավան վարչական շրջանի Նարեկացի 42 շենքի բնակիչ 35-ամյա Արթուր Խաչատրյանը մուտք է գործել նշված տաքսի ծառայության գրասենյակ, որպեսզի նույն տաքսի ծառայության վարորդ Գոռ Պետրոսյանից պահանջի իրեն պարտք գումարը: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի: Արթուր Խաչատրյանը վիճաբանության ընթացքում ձեռքերով հարվածել է իրեն գումար պարտք մնացած վարորդի մարմնի

Նախագահականը նախկին ոստիկանին 9,600 դոլարով օգնել է, բայց նա մինչեւ վերջ պայքարելու է ոստիկանության դեմ

Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որն իր արտաժամյա աշխատանքի մոտ 4 միլիոն դրամ գումարները ոստիկանությունից ստանալու համար էլ հացադուլ, էլ ինքնահրկիզման փորձ արեց, նույնիսկ իր անչափահաս երեխաների հետ նախագահի նստավայրի ու ոստիկանության գլխավոր շենքի մոտ մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպեց՝ այդպես էլ չստացավ իր հավելավճարները: Սակայն, պարզվում է, այդ հավելավճարները ոչ թե 4 միլիոն դրամ

Ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012»-ի խմբային մրցաշարն ավարտվեց

Շաբաթ եւ կիրակի օրերին ավարտվեց ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012» խաղարկության խմբային մրցաշարը: Յոթերորդ մրցափուլում ՀՀ դատախազության թիմը 15:1 խոշոր հաշվով պարտության մատնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, կրթության եւ գիտության նախարարությունն առավելության հասավ մշակույթի նախարարության հանդեպ` 6:1, ՀՀ ոստիկանությունը երկու անպատասխան գնդակ անցկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դարպասը: Տուրի մնացած երեք հանդիպումներում մրցակից

Ալեքսանդր Կարաչունսկի. Արյունաբանական կենտրոնի բյուջեն բավարար է միայն 5 երեխայի բուժելու համար (Տեսանյութ)

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կազմակերպած Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում այսօր պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում՝ Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների հետ: Բժիշկները ժամանել են փառատոնի «Դու մենակ չես…Միասին կհաղթենք…» ծրագրին մասնակցելու առթիվ: «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը հայտնեց, որ փառատոնի բազմաթիվ ծրագրերի

ԵԱՀԿ դեսպանը ՝ Հայաստանում ընտրակաշառք բաժանելու մասին

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նախորդ բոլոր ընտրությունների համեմատ ավելի ժողովրդավարական են անցել: Aravot.am-ը պարոն Սորոկինից հետաքրքրվեց՝ հայ դիտորդների արձանագրած խախտումները՝ օքսիդացող կնիքներն ու ընտրակաշառքը, որքանո՞վ են ազդել ժողովրդավարական ընտրությունների արդյունքների վրա: «Մտածել է պետք, հետաքրքիր հարց է, պետք է

Հարբածն ընկել է Մhեր Մկրտչյանի արձանի վրա

Անվանի դերասան Մհեր Մկրտչյանի արձանն արդեն երրորդ անգամ վնասվում է: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ վնասվել է տակառիկը: Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ա1+»-ին հայտնեց, որ արձանն արդեն վերականգնվել է և գտնվում է իր տեղում: «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված կավե արձանի հեղինակ Սուրեն Մելքոնյանը «Ա1+»-ի

Թեթեւ վերք տեսնելիս դիմում են հիվանդանոց` մտածելով սիբիրյան խոց է

«Ես կասեի հիվանդների վիճակը շատ լավ է, այսօր 5-6 հոգու կուղարկենք տուն»,-Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նորություն կա սիբիրյան խոցի կասկածներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից, ասաց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բուժկենտրոնի փոխտնօրեն Վարդան Կարապետյանը: Օրեր առաջ այս բուժկենտրոն է տեղափոխվել մոտ 15 քաղաքացի: Քանի դեռ չկան լաբորատոր հետազոտության արդյունքները, բժիշկ Կարապետյանը հստակ չի կարող ասել՝ արդյոք այդ քաղաքացիները

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված,   հոկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի, Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս. Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Զ.Եսայան, Գործարանային, Գորգագործների, Բայդուկով, Թ.Սարյան, Լ. Խաչիկյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան,

Տիեզերական կրոնի մասին

Մեր հասարակության լայն զանգվածները թերևս տեղեկացված չեն 20-րդ դարի 2-րդ  կեսում Արևմուտքում / առաջին հերթին ԱՄՆ-ում/ ծագած, նախապես աղանդների տեսքով  հանդես եկող, իսկ ներկայում «ուսմունքի» վերածվող տիեզերական կրոնի մասին: Շատերը չգիտեն, որ վերջին շրջանում նաև որոշ ռուսական հեռուստաալիքներ ողողած տիեզերական եկվորների, աստղային պատերազմների, խորհրդապաշտական ձեռնածությունների վերաբերյալ «վավերագրական» և գեղարվեստական կինոնկարները նպատակաուղղված են տիեզերական կրոնի քարոզչությանը:

ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց «Կիլիկյան» դպրոց

Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց շուրջ 3 շաբաթ առաջ Հայաստանում բացված սիրիական կրթական ծրագրով դասավանդվող «Կիլիկյան» դպրոց: Մինչև ուսումնական գործընթացին ծանոթանալը նախարարը խորհրդակցություն անցկացրեց դպրոցի տնօրինության, Երևանի քաղաքապետարանի մասնագետների, ուսուցիչների և Կիլիկյան բարեսիրական միության ղեկավարների մասնակցությամբ: Ներկաները նախարարին տեղեկացրին, որ  ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, երեխաները դասերն անցկացնում են վերանորոգված դասասենյակներում, ֆիզկուլտուրայի

«Փուչիկների գործով» դատապարտվածի կնոջ հարցազրույցը, ըստ իրավապաշտպանների, փոխում է գործի ընթացքը. «Պետք է նոր քննություն իրականացնել»

«Փուչիկների գործով» միակ մեղավորի` մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի կնոջ հարցազրույցը, ըստ իրավապաշտպաների, փոխում է գործի ընթացքը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ հարցազրույցը, ուր կինը նոր մանրամասներ է հաղորդում տեղի ունեցածի մասին, դատախազության համար բավարար հիմք է դատարան միջնորդագիր ներկայացնելու և գործի նոր քննություն իրականացնելու: «Բոզոյանի կնոջ հայտարարությունը

Քաղաքապետարանի ծրագրով շուրջ 140 տարբեր օբյեկտներ արդեն ապահովված են WiFi համակարգով

Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն ասֆալտապատվել է 1մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ծրագրով արդեն ավարտվել են նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմնանորոգման

Արյան քաղցկեղով հիվանդ երիտասարդը մահացել է

Երեկ Երեւանի արյունաբանական կենտրոնում մահացել է արյան քաղցկեղով հիվանդ դարպասեցի Սուրեն Ասլամազյանը: Aravot.am-ը վերջերս անդրադարձել էր ԼՂ Հադրութի շրջանի զորամասերից մեկում զինծառայության ընթացքում արյան քաղցկեղ հիվանդությունը ձեռք բերած 24-ամյա երիտասարդի խնդրին: https://www.aravot.am/2012/10/12/119611/ Սուրենի մայրը՝ Թամարա Թորոսյանը, մեզ հետ զրույցում նշել էր, որ  4 հոգանոց ընտանիքն անգամ սննդի գումար չի կարողանում հայթայթել. նրանց միակ եկամուտը հենց

Բարելավվում են բնական գազի և ջրի ոլորտի օրենսդրական կարգավորումները

  Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջարկությունների փաթեթը, որը ներառում էր բնական գազի և ջրի ենթաոլորտները: Այս ոլորտներում ուսումնասիրվել են միացման և սպասարկման

ԵՄ-ը Հայաստանից պահանջում է ժողովրդավարական ընտրություններ

ԵՄ-ը  Հայաստանից պահանջում է, որ փետրվարի 13-ին նախատեսված նախագահական ընտրությունների ընթացքը համահունչ լինի միջազգային չափանիշերին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեա : «Հետեւաբար Հայաստանը պետք է անդրադառնա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված բացթողումներին: Վերստին հիշեցնենք, որ դա անելուց կախված կլինի Հայաստանի հետ

Վարչապետը հանձնարարել է Քասախ գետի վրա, Օշական գյուղի տարածքում, կամուրջ կառուցել

    ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար: Նշենք, որ  ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա` Օշականի մանկական առողջարանի

Azerisport. «Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հնարավոր է չգա Հայաստան»

Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հնարավոր է հրաժարվի Հայաստանում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելուց: Այս մասին հայտնում է «Ազերիսպորտ» լրատվականը: Առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի 25-ին, սակայն Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան առաջնությանը մասնակցելու կապակցությամբ իր պաշտոնական որոշումը դեռ չի հայտնել: Այս պահին ֆեդերացիայի ղեկավարությունը քննարկում է այդ հարցը: Հավանական է, որ Ադրբեջանը կհրաժարվի մրցաշարին մասնակցելուց: Վերջնական որոշումը սպասվում է

Արեգ Միքայելյան. Երեւանյան աստղացուցարանը թալանվել է, շենքն էլ՝ վաճառվել

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորեց Արցախում աստղացուցարանի կառուցման նախաձեռնությունը, որում ներգրավված են Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն ու սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանը: Միքայելյանը շեշտեց, որ աստղացուցարանները կրթական գործունեության համար կարեւոր դեր են կատարում: «Դրանք հատուկ սարքեր են՝ շատ բարդ, պրոյեկտորներից բաղկացած համակարգեր: Նորմալ աստղացուցարանը կես

Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը ընդունվել է վարույթ

Քաղաքացիական ակտիվիստ, «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը վարույթ է ընդունվել: Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց Դավիթ Սանասարյանը: «Վարույթն ընդունվել է, սակայն, ամսաթիվ նշանակված չի»,-ասաց ակտիվիստը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի քաղաքացիական ակտվիստներ Դավիթ Սանասարյանը, Հրանուշ Խառատյանը և Գարեգին Չուքասզյանը հայց էին ներկայացրել Ավան և Նոր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031