Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց «Կիլիկյան» դպրոց

Հոկտեմբեր 22,2012 17:20

Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց շուրջ 3 շաբաթ առաջ Հայաստանում բացված սիրիական կրթական ծրագրով դասավանդվող «Կիլիկյան» դպրոց: Մինչև ուսումնական գործընթացին ծանոթանալը նախարարը խորհրդակցություն անցկացրեց դպրոցի տնօրինության, Երևանի քաղաքապետարանի մասնագետների, ուսուցիչների և Կիլիկյան բարեսիրական միության ղեկավարների մասնակցությամբ: Ներկաները նախարարին տեղեկացրին, որ  ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, երեխաները դասերն անցկացնում են վերանորոգված դասասենյակներում, ֆիզկուլտուրայի դասերը կայանում են կահավորված մարզադահլիճում, իսկ Սոֆի Դևոյանի շնորհիվ անվճար հաճախում են պարի դասերի: Ներկայումս դպրոցում սովորում է 1-9-րդ դասարանցի 265 աշակերտ,  դասավանդում են Սիրիայից Հայաստան եկած ուսուցիչներ, արդեն իսկ բազմացվել և աշակերտներին են տրվել համապատասխան դասագրքերը:

Նախարար Հակոբյանը հետաքրքրվեց դասավանդման և ուսման որակով՝ կարևորելով առանց թերացումների դասապրոցեսի կազմակերպումն ու աշակերտների՝ ուսման նկատմամբ տրամադրվածությունը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր փորձեցին օգտակար լինել այս նախաձեռնությանը: Մեր ուսուցչուհիներն այսօր հերոսական գործ են անում, նվիրյալ աշխատանք, որպեսզի ոչ մի աշակերտ խորթություն չզգա: Բնականաբար մենք չէինք կարող անտեսել սիրիահայերի ցանկությունը ունենալ սիրիական ծրագրով դպրոց: Այս դպրոցի բացումն առաջին հերթին ՀՀ նախագահի քաղաքական կամքի դրսևորումն էր: Եվ երբ կարգավորվի իրավիճակը Սիրիայում, մեր հայրենակիցները որոշեն գնալ հետ, երեխաները որևէ դժվարություն և ուսումնական բացթողում չեն ունենա՝ ի շնորհիվ նրանց համար կազմակերպված դպրոցի»,-նշեց ՀՀ Սփյուռքի նախարարը:

Այնուհետև նախարարը շրջեց դասասենյակներում, զրուցեց երեխաների հետ, լսեց նրանց տպավորությունները հայաստանյան կյանքի, ժամանցի ու կենսակերպի վերաբերյալ, ինչպես նաև՝ ծանոթացավ նրանց ընտանիքներին հուզող տարաբնույթ խնդիրներին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031