Օրվա լրահոսը
«Հարսնաքարի» գործով բացարկ հայտնվեց դատախազին
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի» գործով դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի ինքնաբացարկի միջնորդությունը: Մերժվեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Ինչպես խոստացել էր Ավագ Լալայանը, հետեւեց այս գործով մեղադրանքը պաշտպանող ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի ինքնաբացարկ
Ռուբեն Հակոբյան. «Քոքոբելյանը մի քիչ գուցե իրեն կորցրել է այս պահին»
«Հարցն այն է, որ Խաչատուր Քոքոբելյանը խախտել է մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում նաեւ՝ մանդատից հրաժարվելու հարցն է խախտել: Եվ, բնականաբար, մենք պատրաստվում էինք երկար ճանապարհ անցնել, եւ եթե խախտելով պայմանավորվածությունները, ինքը մտածում է, որ իր հետ կարելի է երկար ճանապարհ անցնել, մենք գտնում ենք, որ նպատակահարմար չի: Սա վերաբերում է միայն Քոքոբելյանին, մենք որեւէ
Փիղը ճզմել է կենդանաբանական այգու աշխատակցուհուն
Սիդնեյի կենդանաբանական այգում փիղը պատին է ճզմել աշխատակցուհուն, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ ստանալով ՝ աշխատակցուհին տեղափոխվել է հիվանդանոց: Նա մի քանի րոպե անգիտակից է եղել, կանգնել է նաև շնչառությունը: Դեպքին ականատես են եղել այգու այցելուներն ու մյուս աշխատակիցները և շտապել են օգնության: Թե ինչու է փիղը ճզմել աշխատակցուհուն, պարզ չէ: Նշեմ նաև, որ փիղը 2
Շարմազանով. «Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որևէ սադրանք»
Հոկտեմբերի 17-ին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որը նվիրված էր ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարին: Հիմնական բանավեճը եղել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև: Այդ մասին այսօր լրագրողների զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երբ հերթը հասել է Հայաստանին և Ադրբեջանին, Է.Շարմազանովի խոսքով, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը
Եվրադատարանը Տեր-Պետրոսյանի բողոքը մասնակի է ընդունել քննության Վարույթ չի ընդունվել, մասնավորապես, 2008-ի նախագահական ընտրություններում ազատ ընտրության իրավունքի խախտումը ճանաչելու պահանջը։
Հայաստանի կառավարությունը Եվրադատարանից եւս երկու ամիս ժամանակ է խնդրել՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի վերաբերյալ Եվրադատարանի հարցադրումներին պատասխանելու համար։ Եվրադատարանի՝ այս տարվա հուլիսին ուղարկված հարցերին պատասխանելու ժամկետը լրանում էր սեպտեմբերի 7-ին, բայց սահմանված ժամկետում հարցերի պատասխանները չեն ուղարկվել։ Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանն ուղղված հարցադրումներում մասնավորապես
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հոկտեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Glendale News Press. «Habitat for Humanity». փողը վերածում են բնակարանների»
«Գլենդել նյուզ փրես» թերթը գրում է, որ նախորդ շաբաթ Գլենդել էին այցելել «Habitat for Humanity» կազմակերպության Երևանի ներկայացուցիչները, որոնք երեք քաղաքային շրջայց են կատարել, որպեսզի կարողանան հավաքել 185,000 դոլար՝ Հայաստանում մարդկանց կացարաններով ապահովելու համար: «Սփյուռքը պետք է անհանգստացած լինի Հայաստանի բնակարանային շուկայի կատարվելիքով», – կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանի խոսքն է փոխանցում
Նոր զարգացումներ՝ «Հարսնաքարի» գործով
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը բացարկ է հայտնել: Բացարկի հիմքում նա դրել է Եվրոպական կոնվենցիայով սահմանված արդար դատաքննության, հավասարության, մրցակցության սկզբունքների խախտումը դատարանի կողմից: Պաշտպանը խնդրել էր իրեն մեկ օր ժամանակ տրամադրել՝ մեղադրող Արթուր Դավթյանի մեղադրական եզրակացության հետ կապված պարզաբանումներին
Հ. Համբարձումյան. «ՀԱԿ-ի որոշ դիտարկումներ ինձ համար անհասկանալի են»
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը,Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը հանդես են եկել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Որպես հիմնավորում՝ ՀԱԿ խմբակցության անդամները նշում են. « Ընտրությունից ընտրություն կատարելագործվող ընտրակեղծարարության մեքենան սպառնում է վերջնականապես ոչնչացնել երկրում սահմանադրական կարգը: Այն վերացնում է ընտրական գործընթացների, հետեւաբար` նաեւ իշխանության նկատմամբ
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սիրիայում
Հոկտեմբերի 21-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը ներկա էին հայկական համայնքային կառույցների ղեկավարներ եւ հոգեւոր առաջնորդներ: Սիրիայի կառավարության կողմից ընդունելությանը ներկա գտնվեց բնապահպանության հարցերով պետական նախարար տիկին Նազիրա Սարգիսը: Ներկաների առջեւ ելույթ ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Հայաստանի անցած 21-ամյա ուղուն` բարձր արժեւորելով
Աշոտ Մելիքյան. Հետազոտությունները ապացուցել են, որ ընտրությունների ժամանակ իրավիճակը սրվում է
«2-րդ եռամսյակը ներառում էր խորհրդարանական ընտրությունները, իսկ 3-րդը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Մեր հետազոտությունների համաձայն, ընտրությունների ժամանակաշրջանում ճնշումները սաստկանում են լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ: Ցավոք սրտի այս ընտրություններն էլ բացառություն չդարձան եւ սեպտեմբերի 9-ին եւ 21-ին քարոզարշավի ժամանակ արձանագրվեց 5 դեպք, որից մեկը ֆիզիկական բռնություն է,մնացած 4-ը տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում»,- լրագրողների հետ
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները «միասնական դիտավորությամբ» իրենց մեղավոր չեն ճանաչում
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր սկսվեց «Հարսնաքարի» գործով մեղադրվող Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի եւ Արման Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախ դատարանը մերժեց պաշտպան Խաչատրյանի միջնորդությունը՝ դատակոչել վկաներ Դավիթ Հայիրյանին, Գեւորգ Միքայելյանին, Մանուկ Մնացականյանին եւ Դիաննա Նավոյանին: Պաշտպանական կողմը գտնում
Ռ. Հակոբյան. Արզումանյանը զոհ գնաց Քոքոբելյանին
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ բացի պատգամավորական մանդատը վայր դնելու պայմանավորվածությունից, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մի շարք այլ պայմանավորվածություններ եւս խախտել է: Մանրամասներին անդրադառնալ պարոն Հակոբյանն առայժմ չցանկացավ: Միայն նշեց, որ այս հարցերը կուտակվել են խորհրդարանական ընտրություններից հետո. «Քոքոբելյանն ըստ էության իրեն դուրս է դրել խմբակցությունից:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի
Վրաստանի նոր խորհրդարանը գլխավորեց Դավիթ Ուսուպաշվիլին
Վրաստանի նոր խորհրդարանը երեկ գլխավորել է հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական դաշինք» կոալիցիայի ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության 44-ամյա առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին։ «Նովոստի – Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ`երկրի օրենսդիր բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում Ուսուպաշվիլիի ընտրությանը կողմ են քվեարկել խորհրդարանի 150 պատգամավորներից 88-ը։ Նախկին իշխանական «Միավորված ազգային շարժում» կուսակցության խմբակցությունը, որը ներկայումս խորհրդարանական փոքրամասնություն է, հայտարարել է
Independent. «Հայոց Ցեղասպանության զոհերի ետևում կանգնած են գերմանացի սպաներ»
«Ինդիփենդենթ» թերթը գրում է, որ նախկինում երբեք չհրապարակված մի լուսանկարում, որը հավանաբար արվել է 1915թ. ամռանը, երևում են թուրքերի կողմից սպանված հայերի գանգեր, որոնք գետնին շաղ են տված: Գանգերի ետևում կանգնած է երեք թուրք և Գերմանիայի կայսերական բանակի երկու սպա: Թերթը գրում է, որ նկարը հայտնաբերել է ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ երևույթին լուսանկարն
Չլսող երեխաների իմպլանտն արժե 20 հազար եվրո, պետությունը տալիս է ընդամենը 5 միլիոն 400 հազար դրամը
«Ես հասկանում եմ, որ ես գնում եմ ընդունելության Սանտա Կլաուսի մոտ, բայց ամեն դեպքում մենք հույս ունենք, որ լավ արդյունքներ կլինեն»,-առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց THE SOUND WORLD հիմնադրամի հիմնադիր նախագահ Ռոզա Ալպերտը: Տիկին Ալպերտը հույս ուներ, որ առողջապահության ոլորտի մասնագետները չլսող մարդկանց համար ականջի խխունջային իմպլանտ ձեռք բերելու
ՀՀԿ պատգամավոր. «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» պառակտումը թուլացրեց 2-ին էլ
«Ընդդիմադիր խմբակցությունում ուժերը փոշիացան, ինչը իրենց համար լավ չէ»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով քիչ առաջ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությանը, թե իրենք ֆորմալ առումով մնալու են «Ժառանգություն» խմբակցությունում, բայց ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներին»: Պարոն Բադեյանը դաշինքի պառակտման պատճառները չգիտի, բայց պառակտումը սպասելի էր. «Ես անգամ իրենց միավորվելու հիմքը չեմ պատկերացնում: Եթե
Հյուրանոցային ծառայություններ նաև կենդանիների համար
Յուրատեսակ հյուրանոցային ծառայություններ Այսօր արդեն աչքի են ընկնում ոչ միայն յուրօրինակ հյուրանոցները, այլև հյուրանոցային ծառայությունները: Ի ուրախություն ընտանի կենդանիների սիրահարների` այժմ հյուրանոցներում ստեղծված են հարմարավետ պայմաններ նաև կենդանիների համար, նույնիսկ` շատ հարմարավետ: Ըստ արտասահմանյան աղբյուրների` բոլոր նրանք, ովքեր մշտապես ճանապարհորդում են իրենց տնային կենդանիների հետ, կարող են հյուրընկալվել Բոստոնի Nine Zero հյուրանոցում (https://www.inlobby.com/r/Nine-Zero.html), քանի
ԲՀԿ-ն առաջարկում է, որ Սամվել Բալասանյանին փոխարինի Մարտուն Գրիգորյանը
Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ առաջարկում են գյուղատնտեսության հանձնաժողովում Սամվել Բալասանյանին փոխարինի Մարտուն Գրիգորյանը: Նա էլ վստահեցրեց, որ հանձնաժողովում ամեն ինչ կլինի բաց եւ թափանցիկ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց. «Մեզ քիչ առաջ բաժանվեց ձեր կենսագրությունը, որտեղից իմացանք, որ 2001-2003-ին եղել եք «Տրանս ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար, դա ի՞նչ
Ստեփան Ռոստոմյան. Թագավորական նվագախմբի համերգը մշակութային շոկ է
«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին «Երևանյան հեռանկարներ» 13֊-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը և փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Փառատոնը ներկայացնում է երբեւէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը հայկական երաժշտարվեստում` Royal Concertgebouw Orchestra (Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը` 120 հոգանոց կազմով) Նիդերլանդներից` լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի գլխավորությամբ: Նվագախումբը ելույթ կունենա Արամ Խաչատրյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատմում է, թե ինչու են իրեն նաև որպես «Սև հովազ» ճանաչում
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը իր դեմ կատարված աղմկահարույց մահփորձից հետո էլ առաջ էլ թիկնապահների ծառայությունից չի օգտվում, քանի որ համոզված է, որ եթե մեկին որոշեցին խփել, ոչ թիկնապահը կօգնի, ոչ էլ մեկ ուրիշը: Ավելին` խնդրել է, որ իր մահափորձի մասնակիցներին մեղմ պատիժ տան: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Արցախի
Սամվել Կարապետյան. «Մենք նպաստել ենք Անիի կործանմանը» (Տեսանյութ)
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում պատմել է 2000 թվականին Անի կատարած ուխտագնացության մասին: Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիի հսկիչները, իմանալով, որ խումբը Հայաստանից է, շրջապատել են ուխտագնացության մասնակիցներին և խնդրել Հայաստան վերադառնալիս մի հնարով դադարեցնել Ախուրյանի հանդիպակաց ափին շահագործվող քարհանքի պայթեցումները:
Հայաստանում քիմիաթերապիան կաղում է
Կրծքագեղձերը ստուգելու համար 25 տարեկանից հետո կինը 6 ամիսը մեկ պետք է դիմի բժշկի , 40 տարեկանից հետո պետք է անպայման ուլտրաձայնային հետազոտություն անցնի։ «Շատ հաճախ ժամանակին բացահայտված քաղցկեղը հնարավոր է լինում կանխել և անցկացնել լիարժեք բուժման կուրս»,- հայ կանանց խորհուրդ է տալիս Հայդելբերգի համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի ղեկավար դոկտոր-պրոֆեսոր Քրիստոֆ Զունը։ Հայ-ամերիկյան առողջության
Ահարոն Ադիբեկյանը քաղաքապետի մասին. Վոլոչկովայի հետ նկարվել է, գուցե վաղն էլ գեյերին թույլ տա
Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հանդիպումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ վերջին օրերին ոչ միայն սոցիալական ցանցերի քննարկումների , այլեւ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Պատճառներից մեկը Վոլոչկովայի «անկեղծ» հանդերձանքն էր՝ հայաստանցիների ընկալմամբ` համեստ ու զուսպ անձնավորություն համարվող Տարոն Մարգարյանի շփոթված դեմքի «ֆոնին»: Aravot.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այդ ամենի մեջ սարսափելի
Փրկարարները վերականգնել են երթևեկությունը
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Նոր Հաճն ավտոճանապարհի 14-րդ կմ-ում ծառի ճյուղը կոտրվել է և խոչընդոտում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կտրել և հեռացրել են ծառի ճյուղը: Երթևեկությունը վերականգնվել է: ԱԻՆ
Հրդեհ Սասունիկ գյուղում
Հոկտեմբերի 22-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.41-ին, մարվել՝ 07.06-ին: Մ. Խաչատրյանին պատկանող տան բակում այրվել է թոնրատան տանիքը` մոտ 30 քմ մակերեսով, իսկ ներսում` 20 մեղվի փեթակ: ԱԻՆ
Փրկարարները վնասազերծել են կատաղած շանը
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Աբովյանի 4-րդ միկրոշրջանի 13 շենքի 1-ին մուտք կատաղած շուն է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վնասազերծել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք: Տուժածներ չկան: ԱԻՆ
Հայկական դրոշը բարձրացվեց Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում
Այսօր Խոհարարների Հայկական Ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը եւ Խոհարարների Հայկական Ասոցիացիայի ավագ մասնագետ, օլիմպիական չեմպիոն` Վերա Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացան հոկտեմբերի 5-10-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացած խոհարարական օլիպիադայում հաղթած ոսկե մեդալով: Ռուսաստանաբնակ Վերա Հովհաննիսյանը մասնակցելով օլիմպիադային՝ առաջին տեղն է գրավել անհատական աշխատանք նոմինացիայում, հավաքելով 100 բալ, որն առավելագույնն է, եւ արժանացել է ոսկե մեդալի: Հովհաննիսյանի խոսքով.
Խաչատուր Քոքոբելյան. «Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցն այլեւս ավելորդ է» (Տեսանյութ)
«Ես առաջարկեցի, որ Ռուբեն Հակոբյանը չներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը, որովհետեւ միակ ժառանգականը մեր խմբակցությունում, այդպես ստացվեց, Զարուհի Փոստանջյանն է: Ես առաջարկեցի, դա օրակարգ չմտավ, որովհետեւ մեծամասնությունը դրան դեմ եղավ»,- այսօր «Ժառանգություն» խմբակցության նիստից դուրս գալով՝ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Հարցին՝ իսկ ինչո՞ւ եք նման բան առաջարկել՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իրավիճակից ելնելով: Որովհետեւ ես


















































