
-Պարոն Գասպարյանը վերջերս ոստիկանությունը թիկնապահների զինաթափման գործընթաց է սկսել: Եվ ոստիկանապետը տեղեկացրեց, որ բոլոր նրանք ովքեր օգտվում են թիկնապահների ծառայությունից նախազգուշացված են այդ մասին: Դուք օգտվո՞ւմ եք թիկնապահների ծառայությունից , թե ոչ:
-Չէ, ես թիկնապահներ չունեմ, հետևաբար ես այդ մասին նախազգուշացված չեմ:
-Դուք այն պաշտոնյաներից եք, ում վրա աղմկահարույց մահափորձ տեղի ունեցավ: Ի՞նչ է պատճառը, որ թիկնապահների ծառայությունից չեք օգտվում:
Կարդացեք նաև
-Եթե փորձեն ինչ-որ մեկին վնաս տան այդ դեպքում թիկնապահները չեն օգնի: Եթե ուզեն ինչ-որ մեկին խփեն հաստատ կխփեն: Ես թիկնապահների ծառայությունից, ոչ օգտվել եմ, ոչ էլ պատրաստվում են օգտվել: Նույնիսկ մահափորձից հետո:
-Իսկ դա ձեր վերջին մահափորձն էր, թե այլ մահափորձեր էլ են եղել պարզապես հնչեղություն չի ստացել: Իհարկե, Աստված մի արասցե:
-Պատերազմի ժամանակ էլ թուրքերը, ադրբեջանցիները շատ փորձեցին, բայց չստացվեց:
-Ճիշտ է Ձեր մահափորձի գործով դատական գործընթացը ավարտվեց, բայց արդյո՞ք իրական մեղավորները պատժվեցին, թե, ինչպես միշտ, պատվիրատուները ստվերում մնացին:
-Դե իրական պատվիրատուները այդպես էլ չբացահայտվեցին:
-Դուք Ձեզ համար ևս չեք պարզե՞լ:
-Դե ես ինձ համար պարզել եմ, բայց դա իմ խնդիրն է:
-Մեծահոգի մարդ եք երևում, որովհետև դատարանին խնդրել էիք, որ մահափորձի մասնակիցներին մեղմ պատժի ենթարկեն:
-Այո, դե գիտեք` բերդը նրանց համար ոչ մի բան չէր փոխի: Վերևն Աստված կա, թող Աստծո մոտ և յուրաքանչյուրը իր խղճի առաջ պատասխան տա: Ես նման պատժի մեջ իմաստ չէի գտնում:
-Իսկ եկան Ձեզ շնորհակալություն հայտնեցին այդ մեծահոգի քայլի համար, թե ոչ:
-Ինչ շնորհակալություն հայտնեն: Հարազատները եկան ներողություն խնդրեցին իրանց լակոտների արարքների համար:
-Իսկ թիկնապահների զինաթափման գործընթացը շատերը շոուի են վերգրում: Ըստ Ձեզ դա շոու է, թե ոչ: Հայաստանում շատերը նշում են, որ թիկնապահներին պահում են մոդայից ելնելով, իրենց ազդեցությունը ընդգծելու համար եւ մի շարք այլ հարցեր լուծելու համար եւ շատ քչերն են, որ անվտանգության առումով են պահում: Ըստ Ձեզ, որ տարբերական է գործում:
-Եթե օրինական թիկնապահներ չեն պետք է զինաթափվեն, քանի որ այդտեղ ցուցադրական բան էլ կա, թե տեսեք ես այնքան ազդեցություն, կշիռ ունեմ, որ հետևից այսքան մարդ ա գալիս և այլն: Եթե օրինական թիկնապահների կարիք ունեն թող օրինական թիկնապահների պահեն եւ օրինականության սահմաններում օգտվեն թիկնապահների ծառայությունից: Եթե մեկին փորձեն վնասեն, ոչ թիկնապահը կօգնի, ոչ էլ որևիցե մեկը:Ճիշտն ասած միանշանակ չեմ կարող ասել: Մարդիկ կան, որ իրոք, երևի, կարիքն ունեն անվտանգությունը ապահովելու համար: Մարդիկ էլ կան շոուի համար են պահում կամ չգիտեմ ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Նայած մարդ, նայած ինչի համար: Բայց, իհարկե, մարդիկ կան, որ իրենց ռեկլամ անելու, ցուցադրելու համար են թիկնապահ պահում, թե տեսակ ես ախրանա ունեմ: Մարդ էլ կա, որ իրոք իր անվտանգության համար է պահում:
-Պարոն Գասպարյան Դուք պատերազմ անցած մարդ եք: Շատերը կյանքի և պատերազմի ընթացքում 2-րդ անուն են ձեռք բերում, այլ կերպ ասած` մականուններ: Դուք մականուններ ունենք, թե ոչ:
-Ես մականուն չունեմ: Բայց պատերազմի դաշտում մեր ջոկատը կոչվում էր «Սեւ հովազներ»:
-Իսկ ինչո՞ւ «Սեւ հովազ»
-Դե գիտեք սևը վրեժխնդրություն էր նշանակում: Իսկ հովազը, երևի, կովկասի ամենաճարպիկ կենդանին է, իր սլացքով, արագաշարժությամբ: Մեր ջոկատը միշտ գիշերային կռիվներ, դիվերսիոն գործողություններ է տվել: Սևը նաև վրեժխնդրության և գիշերվա խորհուրդը ունի:
-Իսկ Այդ անունը Ձեզ հետ ասոցացվե՞լ է:Առհասարակ ասե՞լ են Սեւ հովազը, թե ոչ:
-Դե Ադրբեջանցիները ևս մեզ այդ անունով էին ճանաչու: Ադրբեջանական «Գորշ գայլեր» ջոկատ կար: Ռուսական Ագանյոկ թերթը, որոնք որ ներկա են գտնվել մեր ջոկատի և «Գորշ գայլերի» կռվին գրել էին, որ «Գորշ Գալերը» վախենում են միայն «Սև հովազից»:
















































