Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Հակոբյան. Արզումանյանը զոհ գնաց Քոքոբելյանին

Հոկտեմբեր 22,2012 14:32 Share

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ բացի պատգամավորական մանդատը վայր դնելու պայմանավորվածությունից, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մի շարք այլ պայմանավորվածություններ եւս խախտել է: Մանրամասներին անդրադառնալ պարոն Հակոբյանն առայժմ չցանկացավ: Միայն նշեց, որ այս հարցերը կուտակվել են խորհրդարանական ընտրություններից հետո. «Քոքոբելյանն ըստ էության իրեն դուրս է դրել խմբակցությունից: Եթե ուշադրություն դարձրել եք, որեւէ ելույթ ինքը չի ունեցել: Խմբակցությունն էլ քվեարկեց Քոքոբելյանի կեցվածքը եւ…»: Այն, որ Խաչատուր Քոքոբելյանն էլ իր հերթին առաջարկել էր Ռուբիկ Հակոբյանին հեռացնել խմբակցության ղեկավարի պաշտոնից,  Հակոբյանը հակադարձեց. «Երբ խմբակցության ղեկավար էր ընտրվում, առանց դեմի ընտրվեց: Ցավում եմ, որ պարոն Քոքոբելյանը իրեն այդպես է դրսեւորում»: Ի դեպ, Հակոբյանի համար անակնկալ էր, որ  Քոքոբելյանը լրագրողներին ասել էր այդ մասին: Ռուբիկ Հակոբյանը գտնում է, որ Քոքոբելյանն այժմ պետք է մտածի այն մասին, թե ինչու այսպես եղավ, ոչ թե  խմբակցության նիստի օրակարգը ձեւավորվելուց հետո արած իր առաջարկությունը անմիջապես լրագրողներին ծանուցի: «Քոքոբելյանն ավելի ճիշտ կաներ ոչ թե ծանր վիճակում հայտնվեր, այլ որպես մարդ, քաղաքական գործիչ, տղամարդ, պահեր իր պայմանավորվածությունները, ծանր վիճակի մեջ չդներ իրեն, իր կուսակցությանը եւ կուսակից ընկերոջը՝ Ալեքսանդր Արզումանյանին: Ցավում եմ, որ Արզումանյանը զոհ գնաց այս իրավիճակին, որովհետեւ նորմալ աշխատում էր»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Կատարվածից հետո Հակոբյանը որեւէ խնդիր չի տեսնում «Ժառանգություն» խմբակցության հետագա աշխատանքների համար: Նա չի ընդունում Խաչատուր Քոքոբելյանի այն պնդումը, որ ներդրել է բոլոր ջանքերը, որպեսզի խմբակցությունը չպառակտվի. «Եթե այդ ցանկությունից դուրս լինեին նաեւ կոնկրետ քայլեր… Քոքոբելյանը գործնական որեւէ քայլ չի արել»:

Պարոն Հակոբյանը վերհիշելով մանդատը վայր դնելու մասին նախկինում արած իր հայտարարությունը, այսօր մեկ անգամ եւս վերահաստատեց, որ Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի միջեւ նման պայմանավորվածություն եղել է: Ավելացրեց նաեւ, որ դրան ներկա են եղել  խմբակցության բոլոր անդամները. «Դա քմահաճություն չի եղել, քաղաքական պայմանավորվածություն է եղել»:

Խաչատուր Քոքոբելյանի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելուն առնչվող բոլոր հարցերը Հակոբյանը համարում է բարոյականության խնդիր: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այս իրավիճակն արդյունքն է ԱՄՆ դեսպանատան միջնորդությամբ պարտադրված դաշինք ձեւավորելու,   Ռուբիկ Հակոբյանը հակադարձեց. «Ժառանգության» կուսակցության անունից ես հայտարարում եմ, որ դրսից որեւէ նախագիծ չի եղել դաշինք ձեւավորելու, եղել է երկու կուսակցությունների պայմանավորվածություն: Որեւէ տեղից որեւէ ցուցում չի եղել: Եթե լիներ՝ այս ճակատագիրը չէր ունենա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031