Օրվա լրահոսը

Ոստիկաններն անհասանելի են, իսկ Բալասանյանենք հերքում են թիկնապահների ծեծուջարդը

Այսօր մամուլում  նամակներ հրապարակվեցին ու լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնական լիազորությունները ստանձնելուց մեկ օր առաջ, նրա թիկնապահները Շիրակացի փողոցի միջնամասում ընտանիքի անդամների  ու հարևանների ներկայությամբ ծեծի են ենթարկել Արթուրին ու Ռուբենին: Պատճառը եղել է այն, որ Արթուրը, աշխատելով թիկնապահ Բալասանյանի օբյեկտներից մեկում` Անուշարանում,  ու իրեն անհասկանալի պատճառով  աշխատանքից ազատվելով,

Hurriyet Daily News. «Թուրքիայում կնվագեն հայ երգահանների գործերը»

Հայ և թուրք երաժիշտները վաղը հանդես կգան հատուկ համերգով ` նվագելով Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին և թուրք ջութակահար Ջիհատ Աշքընը հանդես կգան Ստամբուլի «Ջեմալ Ռեշիտ Ռեյ» համերգասրահում: «Կոմիտասն այս տարածքի առաջին երգահաններից և էթնոերաժշտագետներից է: Նա առաջինն էր, որ հավաքեց անատոլիական երգերը»,

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԿԵՆԱՑ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ վեցերորդ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԿԵՆԱՑ  Եվ Ֆերեշեթը քթի տակ փնթփնթալով ասաց՝ «ես մի հատ կենաց եմ ուզում ասեմ», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «ես իմ կենացը դեռ չեմ ավարտել, պարոն մուսա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ իմ կենացի միայն առաջին արարն եմ ավարտել» եւ ոտքի կանգնելով

«Եթե ծխում ես, ուրեմն լավ տղա ես»

Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է. այդ առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը եւ էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը խոսեցին ծխելու հետեւանքով առաջացած հոգեբանական եւ առողջական խնդիրների մասին: Խուդոյանի ձեւակերպմամբ՝ սխալ է այն տեսակետը, թե ծխելուց հանգստանում են նյարդերը: Իսկ եթե այդպես է, ինչպես շատերն են պնդում, ապա ըստ Խուդոյանի՝ «Ինչպես

Երևանի քաղաքապետը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալիռեզա Պակֆետրատի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը մասնակցելու առիթով: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Խոսելով Երևանի պատմամշակութային ընդհանուր նկարագրի մասին՝ քաղաքապետը կարևորել է նաև քաղաքի զարգացմանն ուղղված նոր մոտեցումներն

ՀԱԿ-ը դեռ չի որոշել

Հայ Ազգային Կոնգրեսը դեռ վերջնական որոշում չի կայացրել` առաջադրել պատգամավորի թեկնածու թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում, թե` ոչ: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, երեկ իրենք քաղխորհրդի նիստ են հրավիրել, սակայն քննարկումները դեռ շարունակվում են: «Երբ որոշում եղավ, դուք անպայման տեղյակ կլինեք»,- ասաց Արման Մուսինյանը; Դեկտեմբերի 2-ին

ESPN Star. «Բալոտելին չի խաղա Հայաստանի դեմ»

Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին բաց կթողնի Հայաստանի հետ հանդիպումը, քանի որ դեռ չի վերականգնվել գրիպից: Այս մասին հայտնում է «Ի Էս ՓԻ ԷՆ սթար» լրատվականը` հղում անելով Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին: Բալոտելին, որը աչքի լազերաբուժության պատճառով բաց էր թողել նաև 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին երկու խաղերը, այսօր Պաբլո Օսվալդոյի հետ միասին

Ալեքսանդր Գրիգորյանը, Ռաֆայել Վահանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

 Հոկտեմբերի 12–ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես  կապիտալ   սուբվենցիա  տրամադրված 1,300,000.0  հազար  դրամը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին. «Քաղաքապետարանն իրականացնում  է  բոլոր  չջեռուցվող կրթական,  մշակութային,  նախադպրոցական   հաստատությունները, գրադարանները  ջեռուցման   համակարգերով  ապահովելու   լայնամասշտաբ ծրագրեր, որոնց արդյունքում Երևան  քաղաքի  

Բաբուխանյանի կալիբրը ներո՞ւմ է Օսկանյանին դեբատի հրավիրելու, թե՞ թուղթ պիտի բերի (Տեսանյութ)

Այսօր ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին «Փաստարկ» ակումբում հրավիրեց հրապարակային դեբատի: Երբ վերջերս ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հրավիրել էր դեբատի, պարոն Բագրատյանը, ի պատասխան` հորդորել էր թուղթ բերել նախագահից կամ վարչապետից, որ Արամյանը հանդես է գալիս նրանց անունից, որ բանավիճի: Ուստի Aravot.am-ը Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեց` հիմա ձեր կալիբրը

Եվրամիությունը դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը տրվեց մի ամբողջ կառույցի` Եվրոպական միությանը։ Մրցանակը հանձնվել է` Եվրոպայում խաղաղության եւ ժողովրդավարության հաստատման համար։ Համարվել է , որ Եվրամիությունը Եվրոպան պատերազմի մայրցամաքից վերածել է խաղաղության մայրցամաքի:  

Երվանդ Բոզոյանը՝ Օսկանյանի գործով դրսից հնչած մտահոգությունների մասին. «Շատ պարզ են ուզում հասկացնել ՀՀ իշխանություններին»

ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրման առնչությամբ վերջին օրերին իրենց մտահոգությունը հայտնեցին բազում միջազգային պաշտոնյաներ: Օրինակ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տեսաուղերձ տարածեց, որտեղ նա մասնավորապես ասաց. «Այս զարգացումը, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից:  Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում

Արտեմ Հարությունյան. «Հո պարտադի՞ր չէ՝ ատրճանակով մտնեն ու թալանեն»

Վերջին շրջանում մեծ աղմուկ հանեց Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման խնդիրը. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս: ՀՀ վարչապետն էլ կատարվածը որակեց խայտառակություն, փաստելով, որ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող կարևորագույն օբյեկտի համար շուրջ 700 մլն դրամ է հատկացվել, որը, ըստ էության, փոշիացվել է:  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`

ԵՀՄՖ նախագահ. «Էդվարդ Նալբանդյանը միայն ման է գալիս, կայֆ է բռնում»

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը  (ԵՀՄՖ)  պատրաստվում է երկու դատական հայց ներկայացնել Ստրասբուրգի դատարան՝ Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների  դեմ՝ առաջինին  կաշառք վերցնելու, մյուսին կաշառք տալու մեղադրանքով: Այսօր ասուլիսում այս մասին ասաց ԵՀՄՖ նախագահ  Աշոտ Գրիգորյանը: Ըստ նրա՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը  Ստրասբուրգի կոնվենցիայի կոպիտ խախտում էր. «Ստրասբուրգի կոնվենցիան արգելում  է այսպիսի արտահանձնումը եւ ներում շնորհելը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը ՀՀ կառավարությանը եւ «Տանգո» ընկերությանը` ՀՀ ԱԳՆ շենքի առուվաճառքից հրաժարվելու հորդորով

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է Ասոցիացիայի հետևյալ դիմումը   «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան» համամիտ է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, հարգարժան պարոն Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքը որակում է որպես քաղաքական սխալ:   Պատմական փորձի և արդի հայկական

Ռուբեն Սաֆրաստյան. «Երիտասարդ արեւելագետների լավագույն զեկույցները կտպագրվեն» (տեսանյութ)

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ երիտասարդ արեւելագետների հանրապետական 33-րդ համաժողովը: Բացման խոսքում ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից-անդամ Ռուբեն Սաֆրաստյանը հայտնեց, որ 1970-ականներից ի վեր Արեւելագիտության ինստիտուտը կազմակերպել է հանրապետական եւ միջազգային գիտաժողովներ՝  երիտասարդ արեւելագետների համար ճանապարհներ հարթելով գիտության ասպարեզում. «Համոզված եմ, որ այս գիտաժողովի ընթացքում երիտասարդ գիտնականները նոր գիտելիքներ կստանան իրենց

Ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը

 ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նախքան ընդլայնված կազմով նիստի մեկնարկը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակություների նեղ կազմով հանդիպումը: Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը նախ շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին հանձնաժողովի

Telegraph. «Անաստաս Միկոյանը խաբել է Կաստրոյին գոյություն չունեցող օրենքով»

ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության հրապարակած արխիվային փաստաթղթերը  ցույց են տալիս, թե 1962թ. Կուբան ինչքան մոտ էր լատինաամերիկյան առաջին միջուկային տերությունը դառնալուն: Այս մասին գրում է «Թելեգրաֆ» թերթը: Սովետական Միությունը,  ԱՄՆ-ից գաղտնի, 100 միջուկային հրթիռ էր թողել Կուբայում և նախատեսել էին կուբացիներին սովորեցնել դրանց օգտագործման ձևը: Սակայն դիվանագիտական այցի ժամանակ ԽՍՀՄ առաջին քարտուղարի տեղակալ Անաստաս Միկոյանը

Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական

Հոկտեմբերի 13-ին, Սրբոց Թարգմանչաց տոնին, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ: Այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կտարվի Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.): Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ

Տարօրինակ նոր մարզաձեւ. օդում սեքսի աշխարհի առաջնություն

Մարզաձեւն ստեղծվել է Ճապոնիայում եւ սկսած 2006 թվականից, արդեն աշխարհի առաջնություններ են կազմակերպվում: Կանոններն այսպիսին են. մասնակիցը չի մերկանում, այլ հանդիսականի առջեւ ցուցադրում է սեքսուալ ակտիվության տեսարան` երեւակայական զուգընկերոջ հետ: Իսկ մրցավարները գնահատում են սեռական գործողության իմիտացիայի հաջողվածության աստիճանը եւ երեւակայական սեքսում մասնակցի էներգիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սոցապ նախարարը տնտեսագիտականում բաց դաս անցկացրեց

Աշխարհն աննախադեպ արագությամբ ծերանում է: 2050 թվականին 60 եւ ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի շատ կլինի, քան 15 տարեկանների: Հայաստանի բնակչության կեսը 2050-ին կլինի 50 տարեկանից բարձր: Այսօր Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին այսպիսի տխուր վիճակագրություն ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Ըստ նրա, տնտեսությունը նույնպես ծերանում է: ՄԱԿ-ի մասնագետը ապագա տնտեսագետներին

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. « Էլդա Գրինը մեղավոր է սույն գործում նույնքան, որքան նախաքննական մարմինը»

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 10-ի նիստում, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն անդրադառնալով հոգեբան Էլդա Գրինի կողմից կատարված Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննությանը, հայտարարեց. « Այդ փորձաքննությունն իր հիմքում հանցավոր է: Մենք առաջիկայում կմիջնորդենք , որպեսզի բերվի դատարան եւ հարցաքննվի Էլդա Գրինը եւ պատասխան տա այն հարցերին, թե նա ինչպե՞ս կարող էր

«Ես տեղյակ եմ ԵԴ որոշումներից»

Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, Վրաստանում  Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: – Պարոն Մանուկյան, կարծում եմ հետեւո՞ւմ եք վերջին իրադարձություններին՝ կապված Հայաստանի դատարանների քննած գործերով պետության վրա ֆինանսական պարտավորություններ դնելու հետ: Օրեր առաջ տեղեկացանք Գ. Վիրաբյանի եւ Ժ. Սեֆիլյանի գործերից: Երեկ եւս երկու գործով եղել են վճիռներ, որոնցով ասում են՝ տուգանվել

«Գլխավոր օնկոլոգը կանգնեցրել է մեր երկրում օնկոլոգիայի բուժման զարգացումը»

Այս կարծիքին է Սեւակ Ավագյանը, որը «Ոսկրածուծի դոնորների ռեեստրի» բժշկի հետ առաջարկում է որոշ ուռուցքների բուժման արդյունավետ մեթոդ: Առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ փաստում են, որ Հայաստանում օնկոլոգիական բժշկությունը մնացել է դեռեւս 70-ականների մակարդակին, մինչդեռ ամբողջ աշխարհում այնպիսի արդյունքներ են արձանագրվում այս ոլորտում, որ ուռուցքային հիվանդություններից մարդկանց մահացությունը նվազագույնի է հասցված: Ընդ որում, ինչպես վստահեցրեց «Ոսկրածուծի

Խորհրդավոր ու անթափանց մրցույթ` գերմանական կազմակերպության կողմից

Երեկ Aravot.am-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ) հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ամփոփվեցին այս տարի մայիսին հայտարարված ընտրությունների եւ օրենսդրական դաշտի լուսաբանման թեմայով մրցույթի արդյունքները, ովքե՞ր ի վերջո հաղթեցին, ինչպե՞ս եւ ովքե՞ր որոշեցին հաղթողներին: Բանն այն է, որ հաճախ նման մրցույթներում, հատկապես, երբ գործ ունենք միջազգային կազմակերպության եւ բավականին գայթակղիչ մրցանակների հետ, մրցույթներն անցկացվում են ձեւական, հայտարարությունները

«Օսկանյանին ապաշխարության Քրիստոս չդարձնել»

«ԱՄՆ-ն Օսկանյան Վարդանին անպայման սրընթաց տանելու է գահակալության, եւ մտածել, թե հալածանքներով նրան կոչնչացնես՝ քաղաքական կարճատեսություն է: Օսկանյան Վարդանին կդարձնեք Վարդան Մամիկոնյան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Փետրվարին վճռականորեն նախագահական ընտրությունների գնալու համար նա Սերժ Սարգսյանին առաջարկում է. «Կանգնեցնել այդ հալածանքները, Օսկանյանին ապաշխարության Քրիստոս չդարձնել»: Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար համախմբել ներքին քաղաքական ուժերը.

Մեր կիսատ խոսքը

Աղապատանքի կամ անքնության ժամերին, երբ հոգիդ բաց է երկնքի առջեւ, եւ դու խոսքում ես անխոս, քանզի բոլորը քնած են եւ մեն մենակ ես աստղերի դեմ. խոսում ես զավակներիդ հետ, չասված ասելիք ես ասում կնոջդ, սիրելիներիդ, ընկերներիդ, հին եւ օր օրի մոռացվող ազգիդ թագավորներին, երկրիդ նախագահին… Խոսում, խոսում-ասում ես ինքդ քեզ, իսկ երբ լույսը բացվում է

«Ի՜նչ պույպույ, ինչ վույվույ՝ Վարդանին փուռը տալուց հետո»

«Աղվան ապարանցի պարտակիչը», «կապիտալի առյուծազգի Ծառուկյանը», «բանդերլոգների որջը» եւ «Քաջ Նազարը» Խորհրդարանում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «Աղվան ապարանցի պարտակիչին հանձնելու արարողակարգի ընթացքից» Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ապշած է. «Ես սպասում էի կապիտալի առյուծազգի Ծառուկյանի մուտքը քաղաքական մարտադաշտ՝ այնպես, ինչպես Կիպլինգի «Մաուգլիի» իմաստուն վիշապ Կան՝ բանդերլոգների ողջը ներխուժելիս: Ես սպասում էի, որ հանրապետական

Արա Աբրահամյանը խոստովանում է, որ Լիբիայի պատերազմի արդյունքում կորցրել է 1 մլրդ դոլար

Արա Աբրահամյանը Լիբիայում պատերազմի արդյունքում մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի չափով կորուստներ է ունեցել։ Այս մասին նա հայտարարեց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բայց եթե ինքը կորցրել է բիզնեսը, ապա Լիբիայում կորցրել են պետությունը։ «Քաղաքականություն է, մի օր լավ է լինում, մի օր վատ է լինում, տենց ստացվեց։ Բայց որ բանկրոտ եմ, ինչպես գրում են

Զուտ ձեւականություն չէ

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ՝ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի «թագադրման» արարողության ժամանակ, ասաց՝ թող վրացիները գլուխ չգովեն, որ իրենք առաջինն են իշխանությունը խաղաղ, ընտրությունների միջոցով փոխանցում, իրականում առաջին անգամ դա տեղի է ունեցել Գյումրիում: Ցավոք սրտի, պարոն Գիզիրյանը սխալվում է. պարզապես նախորդ քաղաքապետն իր էքսցենտրիկ բնավորությամբ եւ քրեական հակումներ ունեցող զավակով սկսել է ազդել «նաչալստվայի»

Բաբուխանյանին զարմացրել է Ռոբերտ Քոչարյանի որակը եւ զուսպ չլինելը

«Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս ասելիք չունի: Նրա ամբողջ քաղաքական ծրագրերն ավարտվեցին ֆիասկոյով: Անգամ նրա 7 պատգամավորները տարբեր ձեւ են քվեարկում: Վերցրեք ՀԱՊԿ-ի քվեարկությունը: Դուք տեսաք, որ մարզերում Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորում է 3-4 հոգի: Նա հասկացավ, որ այլեւս չունի լուրջ դերակատարություն: ՀԱԿ-ը կմնա պառլամենտում՝ որպես ծայրահեղ ընդդիմություն: Ինչ վերաբերում է Րաֆֆին, այստեղ պարզապես մանկապարտեզ է, լուրջ որեւէ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031