Օրվա լրահոսը

Մոհամեդ Ալին կարող է մահանալ մոտ օրերս

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին (Կասիուս Քլեյ) մահացու հիվանդ է եւ կարող է մոտ ժամանակներս վախճանվել: «Daily Mail» հանդեսի ինտերնետային կայքէջը, վկայակոչելով մարզիկի եղբորը՝ Ռահման Ալիին, տեղեկացնում է, թե 71-ամյա չեմպիոնը, որ 1984 թվականից տառապում է Պարկինսոնի հիվանդությունով, արդեն ի վիճակի չէ խոսել եւ իրեն էլ չի ճանաչում: «Նա կարող է մահանալ մի քանի ամսից,

Կապանցիները` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Մեր հույսը դու ես, Րաֆֆի» (Տեսանյութ)

Քիչ առաջ ինձ այստեղ ասացին, որ անձնագրեր են հավաքում, անձնագրերի տվյալներ: Իշխանության բարձր ներկայացուցիչների հետ զրուցել եմ եւ նրանք համարյա երդվել են, որ այդպիսի բաներ չեն անի, բայց պարզվում է, որ անձնագրերի տվյալների հավաքումը համատարած է դարձել ամբողջ հանրապետությունով մեկ:

Կաթողիկոսն այցելել է Պարույր Հայրիկյանին

Իր հետ բերել էր նաև հաղորդություն և ասաց, որ այսօր պատարագի ժամանակ աղոթել են իմ առողջության համար»,-ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ զրուցել են և վերհիշել երիտասարդ տարիները:

Խցանում` Արեգունի-Վարդենիս ավտոճանապարհին

Փետրվարի 3-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից դեպի Վարդենիս քաղաք տանող ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19.50-ին փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 3 ավտոմեքենա: ԱԻՆ

Լեւոն Բաբուջյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացած արագ շախմատի Հայաստանի 2013 թվականի առաջնությունում չեմպիոնի կոչումը վիճարկեցին 24 շախմատիստներ, նրանց թվում՝ գրոսմայստերներ, դասական շխամատի հանրապետության չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արսեն Եղիազարյանը, Լեւոն Բաբուջյանն ու Գեւորգ Հարությունյանը: Ութ հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց Լեւոն Բաբուջյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Կապանում 14-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է արել

Այսօր ժամը 17:00-ի սահմաններում Կապանում 14-ամյա մի աղջիկ ինքնասպանության փորձ է արել` իրեն ցած նետելով մոտ 5-6 մետր բարձրություն ունեցող Բաղաբերդ թաղամասի կամրջից: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ` 17:30-ի սահմաններում աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել  ողնաշարի կրծքային հատվածի փակ վնասվածքներով, տրավմատիկ շոկով: Ներկա պահին աղջկա վիճակը գնահատվում է ծանր կայուն, ներքին օրգանների

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել սյունեցիների հետ (Տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվանից Սյունիքի մարզում է եւ Սիսիանից մեկնարկել է նախընտրական հանդիպումները Սյունիքի բնակչության հետ: Այսօր թեկնածուն գորիսյան հանդիպումից հետո Կապանի մշակույթի հրապարակում հանդիպել է  արդեն հավաքված եւ թեկնածուի գալուն սպասող բազմամարդ ընտրազանգվածին: Հանդիպման եկած մեծ ու փոքր կապանցիները, գործազուրկներն ու թոշակառուները, եւ հատկապես պետական կառույցների աշխատակիցներն այս անգամ նախընտրական հանդիպման եկել

Նկարներ` պատրաստված սքոչից (Տեսանյութ)

 Ամստերդամցի նկարիչ Մաքս Զորնը ստեղծում է յուրօրինակ ու հետաքրքիր նկարներ սովորական սքոչի օգնությամբ: Չինաստանում հատուկ տարաների մեջ վաճառում են մաքուր օդ: Այն բանից հետո, երբ Չինաստանի հյուսիսային մասը ծածկվեց թունավոր գազերով և օդն ախտոտվեց, մարդիկ, ովքեր դուրս չէին գալիս տանից առանց հատուկ պաշտպանական դիմակների, հնարավորություն ստացան 80 ցենտի դիմաց ձեռք բերել մաքուր օդ, որն լցված

«Ընկերուհուդ չես կարում առնել էն, ինչ ուզում ես». Տղամարդկանց «տանջանքների» մասին

«Ընկերուհիս զանգեց ու ասաց, որ ընտանիքով մեկնելու են Մոսկվա, այլևս չեն վերադառնալու: Մի պահ քարացա, հուզվեցի»,- պատմում է 21-ամյա Գոռը: Շարունակում է. «Սկսեցի հանգստացնել նրան՝բա կգնաս էնտեղից կխոսենք, մինչև կարգին գործի լինեմ, կգամ, քեզ կբերեմ»: Գոռը խոստովանում է՝ ողջ օրը տանջվել է այդ մտքից, սակայն օրվա վերջում ընկերուհին խոստովանել է, որ չար կատակ է արել.

Քաղաքացին ընկել էր վերելակի հորանը

Փետրվարի 3-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ «Անուշ»  գործարանի վերելակի հորանում մարդ է ընկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Գագիկ Նազարյանը (ծնվ.1956 թ.) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից և

Օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 3-ին, ժամը 13.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և չի ցանկանում իջնել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Փրկարարները ծառից անվնաս իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել  Նոր Խարբերդ գյուղի

Ֆեյսբուքյան դժգոհությունների ու սոցիալական ցանցերի նորույթների մասին

Նորից դժգոհություններ, քննադատություններ ֆեյսբուքի, իսկ ավելի շատ ֆեյսբուքի օգտատերերի մասին: Համացանցը միշտ ակտիվ է, սոցցանցերի օգտատերերը՝ էլ ավելի: «Էսօր Facebook-ը նման է իմ զորամասի ճաշարանին՝ ստուգման եկող գեներալի համար հատուկ պլպլացրած և գարու միջի յուղի հայրենասիրական «պերեբոռ»-ով», – վերջերս նման գրառում էր արել Պետրոս Ղազարյանը: Արմեն Դուլյանն էլ կարծում է, թե ֆեյսբուք մտնելն արդեն դժվար

«ԴԱՎՈՍ» մրցանակը` «Հաղարծին» հյուրանոցային համալիրին

Տավուշի մարզի գործարարների տարածքային միության խորհրդի որոշմամբ 2012 թվականի Տավուշի մարզի լավագույն գործարարի «ԴԱՎՈՍ» մրցանակը որոշվել էր շնորհել «Հաղարծին» հյուրանոցային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանին: Ս/թ փետրվարի 2-ին, Դիլիջանի  «Հաղարծին» հյուրանոցային համալիրում տեղի ունցավ 2012 թվականի Տավուշի մարզի լավագույն գործարարի «ԴԱՎՈՍ»  մրցանակի հանձնման միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 2-ին, ժամը 21.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք-Վարդենիս ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնացով: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Ն. Հակոբյանին պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի 08 ՏՏ 579 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր): ԱԻՆ

Նետվել է Կիևյան կամրջից

Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում կամրջից նետվել է Շահումյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 55 տան բանկիչ` 1981 թ. ծնված  Ա. Խաչիկյանը: Իսկ երեկ, փետրվարի 2-ին,  կանխվել է ինքնասպանության փորձ: Ժամը 19.12-ին ահազանգ է

Հնդկաստանում ուսանողուհուն սպանողներն իրենց անմեղ են հայտարարել

Հնդկաստանում 5 այն անձինք, ովքեր մեղադրվում են 23-ամյա մի ուսանողուհու բռնաբարելու ու սպանության մեջ, դատարանում իրենց անմեղ են հայտարարել։ Այս մասին տեղեկացրել են նրանց դատապաշտպանները Նյու Դելիի դատարաններից մեկում սկսված դատական նիստից հետո։ Աղմկահարույց այս դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել Հնդկաստանում, որտեղ ցույցի ելած տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին մահվան պատիժ։ Դատարանը վկայություններն է լսելու

Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփել իր թիմին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվել է «Գրանադեին»: Հանդիպման միակ գոլը սեփական դարպասը խփել է Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Նա մրցակից թիմի իրացրած անկյունային հարվածի ժամանակ գնդակն անհաջող է գլխով ետ մղել՝ այն ուղարկելով սեփական դարպասը: Հետագայում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ֆուտբոլիստների ջանքերը՝ շտկել իրադրությունը, հաջողություն չեն ունեցել

Լիլիթ Գալոյանը հաղթանակով է մեկնարկել

Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի սրահներում մեկնարկած «Moscow Open» իններորդ շախմատային փառատոնի «B» խմբում, որտեղ հանդես են գալիս միայն կանայք եւ որը նաեւ Ռուսաստանի կանանց գավաթի փուլ է, Հայաստանը ներկայացնում է միայն Լիլիթ Գալոյանը: Հայ մարզուհին առաջին տուրը գրանցել է իր օգտին եւ ընթանում է առաջատարների խմբում: Այսօր երկրորդ տուրի օրն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մասսայական հաղթանակներ Մոսկվայում

ՌԴ մայրաքաղաքում մեկնարկած «Moscow Open 2013»  շախմատի ավանդական փառատոնի մեկնարկային տուրում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ հաջող են մեկնարկել: Տղամարդկանց ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող մեր շախմատիստներից հաղթանակ են տարել Հովհաննես Գաբուզյանը (նկարում), Հովիկ Հայրապետյանը, Ռոբերտ Աղասարյանը, Տիգրան Սիմոնյանը եւ Դավիթ Պետրոսյանը: Այս խմբի մրցաշարը նաեւ շախմատի Ռուսաստանի տղամարդկանց գավաթի փուլ է:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Եվգենի Պլյուշչենկոն «չկա՞»

Աշխարհի լրատվամիջոցներն տեղեկացրել են, որ ժամանակակից գեղասահքի մեծություններից մեկը՝ ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն, Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում եռակի ակսելն անհաջող կատարելիս վնասել է ողնաշարը, որի պատճառով լքել է մրցաշարը: Տեղեկատվություն կար նաեւ, որ նրան օրերս վիրահատել են Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկում: Սակայն իսրայելական «Jewish» կայքը, հղում անելով գեղեասահքի աշխարհի անանուն աղբյուրին, կասկածի տակ է

Կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանա­պարհ­ներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են` Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Սևան-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները, Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի և «Զանգեր» կոչվող հատվածները,

Սպիդից մահացած Էշի իրերը հանվել են աճուրդի

Ամերիկացի լեգենդար թենիսիստ Արթուր Էշի անձնական իրերը փետրվարի 6-ին հանվելու են օնլայն աճուրդի: 70-ական թվականներին «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն Արթուր Էշը մահացել է 1993 թվականին՝ սրտի վիրահատության ծամանակ ՍՊԻԴ-ով վարակվելուց: Էշի մահվան 20-ամյակին նվիրված աճուրդում կարելի է գնել մարզիկին պատկանած շուրջ 300 իր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Նախկին քաղբանտարկյալներն այցելել են Պարույր Հայրիկյանին

Խորհրդային տարիների նախկին քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը, Ռազմիկ Մարկոսյանը եւ Մեխակ Գաբրիելյանն այսօր այցելել են հրազենային վնասվածք ստացած ՀՀ նախագահի թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանին: Լուսանկարը՝ Հայրիկեան Նախագահ – Hayrikyan for President էջից:

Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա կլինի՞ հանրահավաքին

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող  ՀՀՇ-ն  իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար: Քաղաքապետարանը երեկ  ի գիտություն է ընդունել ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ներկայացրած իրազեկումը: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, իրազեկումը ներկայացված է  սույն թվականի մարտի 1-ին, ժամը 16:00-23:00-ը Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20:00-ին, Ազատության

Вечерняя Москва. «Հայ աղջկա խաբեությունները. դրամաշորթություն սկսնակ աստղերից»

Հեռուստատեսությունում կամ գովազդային պաստառներում երևալու երիտասարդ մոսկվացիների անհաղթահարելի ցանկության շնորհիվ Հայաստանցի 18-ամյա աղջիկը մի քանի ամիս գումար էր աշխատում: Գրում է «Վեչեռնայա Մոսկվա» թերթը: Երիտասարդ աղջիկը, որը ներկայանում էր Ալյոնա անունով, շոու բիզնեսում աշխատանք փնտրողների համար կայքում գտնում էր սկսնակ աստղերի և նրանցից փող շորթում՝ խոստանալով անհավանական պայմանագրեր առաջատար ընկերությունների հետ: Նրա խաբեությանը զոհ դարձածները

1TV. Վրաստանում հայազգի տղան սպանել է իր նշանածին

Երեկ Թբիլիսիի Աթոնելի 31 հասցեում 18-ամյա Մարիամ Առաքելովային դանակով սպանել է իր նշանածը՝ Սերգո Մելքոնյանը: Հաղորդում է Վրաստանի առաջին հեռուստակայանը: Հարևանները պատմել են, որ աղջկան սպանելուց հետո տղան ուզեցել է ինքնասպանություն գործել: Մելքոնյանն այժմ բուժօգնություն է ստանում Ինգորկվա հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը ծանր է: Ասվում է, որ հանցագործության շարժառիթը խանդն է եղել: Վրաստանի քրեական օրենսգրքի

Asbarez. «Բողոքի ցույց Հորիզոն հեռուստակայանի հեռարձակումը կասեցնելու դեմ»

Հայ համայնքի հարյուրավոր անդամներ ուրբաթ օրը «Չարթեր Քոմյունիքեյշընս» հեռահաղորդակցության ընկերության գրասենյակի մոտ բողոքի ցույցի էին դուրս եկել՝ փետրվարի 19-ից հայկական «Հորիզոն» հեռուստաալիքի հեռարձակումները կասեցնելու կամայական որոշման դեմ: Գրում է «Ասպարեզ» թերթը: Ավելի վաղ «Հորիզոն»-ի ղեկավարությանը «Չարթեր Քոմյունիքեյշընս»-ից տեղեկացրել էին, որ փետրվարի 19-ից «Չարթեր»-ը կդադարի հեռարձակել Հորիզոն հեռուստաալիքը, որը երկու տասնամյակ է, ինչ ծառայություններ է մատուցում

Անդրիաս Ղուկասյանը՝ Պարույր Հայրիկյանին. «Կոչ եմ անում Ձեզ դիմել ՍԴ նոր ընտրություններ նշանակելու պահանջով»

Ես կոչ եմ անում Ձեզ դիմել սահմանադրական դատարան նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետեւելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից եւ մինչեւ նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել ևս մեկ նոր նախաձեռնությամբ: Մասնավորապես, ԿԸՀ կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժինը համալրվել է նոր ծառայությամբ: Այցելելով կայքի նշված բաժինը և հավաքելով քաղաքացու անունը և ազգանունը` հնարավոր էր ծանոթանալ նշված քաղաքացու վերաբերյալ տվյալներին: Այժմ, ստացված տեղեկությունների «հասցեի» հատվածից հղում կատարելով` հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները`

Բրազիլիայի ոստիկանությունը ծառայության է վերցրել «Բեթմենին»

 Բրազիլիայի իրավապահ մարմինները հանցագործությունները վերահսկելու նոր ու հետաքրքիր տարբերակ են գտել: Նախկին զինվորական Անդրե Լուիս Պինհերիոն, իր վրա կրելով հայտնի կինոհերոս «Բեթմենի» զգեստը, այսուհետ շրջելու է Բրազիլիայի առավել կրիմինալացված քաղաքներում և փորձլու իր գործունեությամբ օգտակար լինել տեղի խաղաղ ու անվտանգ առօրեային, գրում է korrespondent.net-ը: Լյուքսեմբուրգցի Ժորժ Կրիստենը իր կատարած արտասովոր ռեկորդով գրանցվել է Գինեսի գրքում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031