Օրվա լրահոսը

Արդյո՞ք օրինական է Կառավարության կողմից մեռելոց համարվող աշխատանքային օրերի տեղափոխումը

2012թ. դեկտեմբերի 13-ին  Հայաստանի Հանրապետության կառավարությունն (այսուհետ՝ Կառավարություն) իր թիվ 1558-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ, որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի 1-ի (Սուրբ

Կմասնակցեն նաեւ Վրաստանի հրաձիգները

Փետրվարի 8-ից 10-ը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կկայանա մարզաձեւի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բաց առաջնությունը: Հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է նաեւ Վրաստանի հավաքականը: Հրաձիգները մրցելու են օդամղիչ հրացան, շարժական թիրախ եւ օդամղիչ ատրճանակ մրցաձեւերից:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են. Արագածոտնի մարզում` Չքնաղ-Ձորագլուխ և Նիգավան, Գեղարքունիքի մարզում` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` ան­վա­շղթաների

Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-ՀՀԿ-ականներին իր կողմը քաշել (Տեսանյութ)

Նախագահի թեկնածուի քարոզարշավը՝ Աշտարակում «Արի հլը տենանք», «Մենք քու հետն ենք», «Իմ ազգանունը քու ազգանունից ա, Հովհաննիսյան, քե՛զ ենք ընտրելու»,- Աշտարակում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այսպիսի բացականչություններով ընդունեցին: «9 ամիս առաջ այս հրապարակը դատարկ էր»,- աշտարակցիների հետ հանդիպմանը նկատեց պարոն Հովհաննիսյանը,- «Եթե դուք 9 ամիս առաջ քվեարկեցիք «Բարգավաճ Հայաստան», որովհետեւ դուք ուզում էիք տնտեսական զարգացում,

Լանան անկեղծացել է լուսանկարներում

Երգչուհի Լանա Դել Ռեյը լուսանկարվել է  «Numéro Tokyo» ամսագրի մարտ ամսվա համար նախատեսված թողարկման համար: Ֆոտոսեսիան, որի հեղինակը լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն է, կարելի է հաջողված համարել: Լանան ինչպես միշտ նուրբ է, առեղծվածային, միեւնույն ժամանակ կրքոտ: Լուսանկարներն այս անգամ տարբերվում են նախորդ ֆոտոսեսիաներից, նրանով, որ Լանան դրանցում  ոչ ստանդարտ ու անկեղծ դիրքերով է: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ  

«Հայրիկյանի մահափորձը պրոֆեսիոնալ է արվել»

«Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը չափազանց պրոֆեսիոնալ է կատարված, որի արդյունքում ունենք  վարկածների առատություն եւ ոչ մի հարցի պատասխան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Պարոն Սաֆարյանի համար կասկածելի է՝ ինչո՞ւ է մահափորձի վարկածներից ամենաշատը շրջանառվում արտաքին ուժերի կողմից կազմակերպված լինելու վարկածը. «Երբ ասում ենք դրսից  է կազմակերպված ու մյուս կողմից, երբ

Ահմեդ Թյուրք. «Ցանկանում ենք ներողություն խնդրել հայերից»

«Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում» Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էդողանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջև բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքն անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած դերին: Ստամբուլում հրատարակվող թուրքական

Սերժ Սարգսյանին ռուսական մամուլը ներկայացրել է որպես ՀՀ «հին ու նոր» նախագահ

Ռուսական մամուլը փորձել է իրերն իրենց անուններով կոչել: Այսպես է մեկնաբանում ռուսական «Կոմերսանտ» թերթի հրապարկումը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Թերթը Սերժ Սարգսյանին ներկայացրել է, որպես ՀՀ հին ու նոր նախագահ: Ըստ Խոսրով Հարությունյանի` դա խոսում է այն մասին, որ միջազգային հեղինակավոր կառույցներն ու մամուլը Սերժ Սարգսյանին համարում են ֆավորիտ: Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ, երբ

Խաղաղ պայմաններում զոհվածի հայր. «Բոլորից պատիվ եմ պահանջելու»

Այսօր Արտաշատ քաղաքում քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էր ցանկանում մոտենալ Ռոբերտ Խուդավերդյանը: Վերջինիս որդին զոհվել է խաղաղ պայմաններում, Նոյեմբերյանում: Մինչ Ռոբերտ Խուդավերդյանը փորձում էր հարմար  «դարանակալել», որպեսզի կարողանա մոտենալ նախագահին, անվտանգության աշխատակիցները նրան «մեկուսացրեցին»: Վիճաբանություն, որպես այդպիսին, չեղավ, զոհվածի հայրն ինքը չցանկացավ: Ավելի ուշ Aravot.am-ի հետ

«Դեմ առ դեմ». Տիգրան Տեր-Եսայան եւ Ստեփան Գրիգորյան

Փետրվարի 5-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 78-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը  եւ  «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Քննարկման թեման` որքանով էին  իրավաչափ Պարույր Հայրիկյանի դեմ  մահափորձին հետեւած  գնահատականները եւ պետական կառույցների գործողությունները:  Հաղորդման հյուրերին

«Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին մենք չպետք է վերաբերենք հումորով»

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը`  Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և Հայաստանի ռազմական  արդյունաբերության մասին Օրերս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում շիրակցի ՕԵԿ-ականների մոտ  երկրի նախագահի   քարոզն անելիս,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ նաև   5 տարի առաջ  Սերժ Սարգսյանի հետ միավորվելու ու նրա հետ  քաղաքական կոալիցիա կազմելու ՕԵԿ-ի որոշմանը: Նա արդարացավ` ներկայացնելով հետևյալ հիմնավորումը.

Քասախցիները վստահեցնում են, որ եթե Րաֆֆին չընտրվի՝ երկրից գնալու են (Տեսանյութ)

Նախագահի թեկնածուն խոստացավ Քասախ գյուղում փակ դռները բացել ու գնացածներին հետ բերել: «Քասախում 10 հատ սենյակի խփես, 3-ի դուռը չի բացվի»,- այսօր Քասախում քարոզարշավի ժամանակ գյուղացիներն արտագաղթից այսպես էին բողոքում Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախագահի թեկնածուն խոստացավ բացականերին հետ բերել: «Իմ ծրագրերը կկարդաք, որտեղ համաձայն եք՝ ասեք համաձայն եմ, կքվեարկեք, որտեղ համաձայն չեք, ձեր քվեն ուրիշին կտաք:

Րաֆֆին հորդորում է իր վրա «կարատե» ցույց տալ (Տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը՝ Քասախում: –         Իսկ ճի՞շտ է, Րաֆֆի Հովհաննիսյա՛ն, որ մի ամսից պիտի եռագույնը փոխվի –         Իսկ դու ուզո՞ւմ ես փոխվի: –         Հա, ես ուզում եմ կարմիր, սպիտակ, հետո խաչ, հետո մի հատ սպիտակ ու նարնջագույն… –         Էդպե՞ս եք ուզում, ես դեմ եմ, իհարկե, բայց կգանք այստեղ բանավեճ կանենք, տեսնենք ով

Անդրիաս Ղուկասյան. «Այս իրադրությունը բան չփոխեց»

15-րդ օրը ԳԱԱ շենքի առջեւ հացադուլ իրականացնող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը այսօր երկու ժամով է տուն գնացել: Ինչպես ինքն է պատմում, լոգանքից հետո տնեցիները չեն էլ փորձել հացադուլը շարունակելու որոշումից իրեն հետ կանգնեցնել, որովհետեւ. «Նրանք պատրաստված էին, դեռեւս հունվարի 20-ին կայացած որոշում էր, բնականաբար որեւէ մեկի համար այս իրադրությունը բան չփոխեց, պարզապես անհրաժեշտ գործողություն էր

Ղուկասյանը լողացավ, զգեստափոխվեց եւ վերադարձավ հացադուլի տարածք (տեսանյութ)

2 ժամ հացադուլի վայրից բացակայելուց հետո, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը վերադարձել է ԳԱԱ շենքի հարակից տարածք: Հիշեցնենք, որ նա այսօր գնացել էր տուն՝ լոգանք ընդունելու ու զգեստափոխվելու համար: Մինչեւ տուն նրան ուղեկցել են լրագրողները ու ոստիկանները: Վերջիններս սպասել են նախագահի թեկնածուին դրսում, որպեսի նորից, հետ ուղեկցեն ԳԱԱ շենք։ Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ ոստիկաններին

Սերժ Սարգսյանը չի լքի «զոռբային լռեցնելու մարտադաշտը» (Տեսանյութ)

«Քննադատում են, լավ են անում, իհարկե պիտի քննադատեն, որովհետեւ նրանք դրանից կարծես թե հաճույք են ստանում: Բայց ես վստահ եմ, որ հաստատ հնարավոր է հաղթահարել մեր երկրում գոյություն ունեցող բոլոր արատները: Ես վստահ եմ, որ 100 քայլ չէ, այլ 100 անգամ հազար քայլ էլ կանենք, որ չկորցնենք պատմական պահը եւ իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Կկազմվի հանցագործի ֆոտոռոբոտը

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ այսօր կազմվելու է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացրած կասկածյալի ֆոտոռոբոտը՝ Հայրիկյանի նկարագրությունների հիման վրա: Իրավապահ մարմինները առգրավել են նաեւ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայից մինչեւ մահափորձի վայրը տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:

Վթարի է ենթարկվել Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկաններից մեկը

Ինչպես տեղեկանում ենք  NEWS.am-ից՝ երեկ, փետրվարի 3-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում  43-ամյա ոստիկան Կոստյա Բուդաղյանը վթարի է ենթարկվել՝ իր մեքենայով տուն գնալու ճանապարհին մեկ այլ մեքենա հարվածել է նրա մեքենային: Վթարի հետեւանքով Կոստյա Բուդաղյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:NEWS.am–ի տեղեկություններով՝ Կոստյա Բուդաղյանը հունվարի 31-ին մահափորձի ենթարկված եւ ներկայումս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում հետվիրահատական շրջանն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին՝  Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Եվրոպական միության հետ արդեն տարիներ տևող համագործակցությունը, մասնավորապես՝ աջակցությունն ու օժանդակությունը ոստիկանության բարեփոխումների գործընթացին: Ոստիկանության պետն անդրադարձավ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին և նշեց, որ նախագահի թեկնածուի հետ կատարվածը բացահայտելու

Դատախազը միջնորդել է ԴԱՀԿ պետին կալանել հենց դատարանում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Արտակ Շախկուլյանի եւ Արմեն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով այսօր դատական վիճաբանությունների փուլն էր: Արտակ Շախկուլյանն աշխատել է, որպես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու  մարզային բաժնի հարկադիր կատարող, իսկ Արմեն Հարությունյանը նշյալ բաժնի պետն էր: Ըստ մեղադրողի՝ նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնատար դիրքն օգտագործել

Ինչի՞ համար են առավելապես զղջում մահամերձ մարդիկ

«Մահացողների ամենատարածված հինգ զղջումները» գրքի հեղինակ Բրոնի Վենը երկար տարիներ հետազոտություններ է անցկացրել` պարզելու համար, թե ամենաշատը ինչի համար են ափսոսում իրենց կյանքի վերջալույսին մոտ կանգնած մարդիկ, գրում է mirvam.org-ը: Այս ընթացքում նա լսել է շատ զղջումներ և կազմել է հինգ ամենատարածված զղջումների ցանկը: 1. Ես զղջում եմ, որ բավարար խիզախություն չեմ ունեցել ապրել այնպես,

Րաֆֆի Հովհաննիսյանը «բռնացրեց» Քասախի գյուղապետին (Տեսանյութ)

Քասախի գյուղապետը ապահով Հայաստանի շարֆը եռագույնից թանկ է գնահատում

«Պարույր Հայրիկյանը, հռոմեացի հայտնի սենատորի պես, միայն հարաբերություններ է փչացնում»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համոզմամբ, Պարույր Հայրիկյանը վնասում է հայ-ռուսական հարաբերությունները:

Միջազգային ուսումնասիրության արդյունքներով Orange-ի ցանցը Հայաստանում ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը

Օրանժ Արմենիայի 3G+ ցանցը ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում՝ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի պատվերով իրականացված ուսումնասիրության արդյունքների: Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են եվրոպական 8 երկրներում շարժական կապի 26 օպերատորների ցանցերի մի շարք պարամետրեր, ինչպես մուտք ստատիկ վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ,

Պաշտոնյաների առաջարկած վարկածները կարող են շեղել Հայրիկյանի գործով նախաքննությունը

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ ներկայումս բազում կարծիքներ են  հնչում: Քաղաքական գործիչներից շատերը կատարվածը համարեցին քաղաքական դրդապատճառներ ունեցող հանցագործություն, կան նաեւ տեսակետներ, թե սա PR ակցիա է և այլն: Aravot.am-ը իրավապաշտպանների հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք այսպիսի ենթադրությունները չե՞ն կաշկանդում նախաքննական մարմնի աշխատանքները, սահմանափակելով հնարավոր վարկածների շրջանակը: «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանն այս կապակցությամբ փոխանցեց

Զբոսաշրջիկների թիվը նվազում է

Ձմռանը Ծաղկաձոր քաղաքում աշխատելը  շահավետ էր տարիներ առաջ: «Ամեն տարի զբոսաշրջիկների թիվը նվազում է: Նախկինում շատ էին, նույնիսկ հերթեր էին գոյանում, բայց այսօր ժամերով սպասում ենք, որ մեկը գա ու քշի»,- ինձ հետ զրույցում ասաց  մեքենայի վարորդը: Հանգստացողները մեծ սիրով են գալիս Ծաղկաձոր, բայց երբ տեսնում են ցեմենտի գործարանի ծուխը, ցավ են ապրում, որ այս

Մի քանի փաստ «Люди в чёрном 3» ֆիլմի մասին

Ուիլ Սմիթը հանգստից հետո իր աշխատանքային գործունեությանն է վերադարձել այն ժամանակ, երբ մեծ էկրան պետք է բարձրանար «Люди в чёрном» կատակերգության շարունակությունը: «Առավոտ երիտասարդական»-ը Ձեզ համար հավաքել է մի քանի հետաքրքրաշարժ փաստ ֆիլմի մասին: 1. Պարանի համակարգը, որը ցուցադրվում է ֆիլմում, «Ապոլոն»-ի թռիչքի հրապարակն է եւ այն իրականում գոյություն ունի: 2. Բորիսի դերի համար քննարկվել է

«Տնօրենիս հետ մոտ էի». Աշխատավայրում տեղի ունեցող զավեշտալի դեպքերի մասին

Ֆիզիկական աշխատանքը նպաստում է երկարակեցությանը. փաստում են բրիտանացի գիտնականները: Նրանց խոսքով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է բորբոքումների հավանականությունը, ամրապնդում սրտանոթային համակարգը: «Տագնապի զգացում ունեցող կամ սթրեսային վիճակում գտնվող մարդը հազիվ թե լուրջ ֆիզիկական վարժություններ կատարի, մինչդեռ դա կօգնի խուսափել մի շարք խնդիրներից և պահպանել հոգեկան հավասարակշռությունը»,-ասում է ուսումնասիրության ղեկավար Մարկ Համմերը: «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»,-ասում է

Քննարկվել է «Լույս» հիմնադրամի 2013 թ. գործունեությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի նիստ, որի ընթացքում արծարծվել են հիմնադրամի ընթացիկ և հետագա աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը խորհրդի անդամներին է ներկայացրել հիմնադրամի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաև համայնքին վերաբերող որոշ վիճակագրական տվյալներ: Ի գիտություն են ընդունվել նրա զեկուցումները տարեկան

Ադրբեջանը դժգոհ է փարիզյան հանդիպումից

Ադրբեջանի փոխարտգործնախարարի պնդմամբ` Հայաստանը «փորձում է ժամանակ շահել` չգիտակցելով, որ ժամանակն իր դեմ է աշխատում»։ «2010 թվականից ի վեր Ղարաբաղի հարցում ոչ մի կոնկրետ զարգացում չկա»  Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն այսօր հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն չի կարող բավարար համարել Փարիզում հունվարի 28-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման արդյունքները։ Նա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031