Օրվա լրահոսը
Վարդան Ղուկասյանն ու նրա տեղակալը հրաժարականի դիմում են գրել
Քիչ առաջ Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում է գրել այն մասին, որ իր պաշտոնավարման ժամկետից մեկ ամիս շուտ ցանկանում է դուրս գալ աշխատանքից` այդպիսով դադարեցնելով քաղաքապետի իր լիազորությունները: Այս տեղեկատվությունը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ, ՀՀ կոմունիստական կուսակցության անդամ Գագիկ Մանուկյանը: «Այո՛, Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում արդեն գրել է»,- galatv.am-ին փոխանցել է փոխքաղաքապետը:
Սմբատ Այվազյանը ՀԱԿ-ին միանալու մտադրություն չունի
Մինչ ծանր ու թեթեւ են անում 2013 թ. նախագահական ընտրություններում Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը, կուսակցության որոշ կարկառուն ներկայացուցիչներ Հայ ազգային կոնգրեսի շարքերը վերադառնալու մասին են մտմտում։ Մասնավորապես խոսքը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի մասին է։ Իսկ Այվազյանի ու Սարգսյանի լարված հարաբերությունների մասին խոսվում է դեռեւս ամառվանից։ Ասում են՝ Այվազյանը համարելով, որ
Արամ Հարությունյանը բնապահպանական խնդիրներ է քննարկել կանանց հանրապետական խորհրդի նախագահության հետ
«Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Խորհրդի նախագահության անդամների և մարզային կառույցների ղեկավարների հետ: Նախարար Արամ Հարությունյանը ողջունելով խորհրդի անդամների նախաձեռնությունը՝ նշել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկման. «Ես ցանկանում եմ, որ մեր հետագա գործունեության ընթացքում դուք տեղեկացված լինեք և ցանկության դեպքում կարող եք մասնակցել մասնագիտական քննարկման
«Նապոլիի» պաշտպանը ծեծել է մամուլի ներկայացուցչին
Իտալիայում խոսքի ազատությունը խոչընդոտելու սկանդալային դեպք է արձանագրվել: «Ուդինեզեին» 2:1 հաշվով հաղթելուց հետո, «Նապոլիի» պաշտպան Սալվատորե Արոնիկան անսպասելի հարձակվել է մամուլի ներկայացուցիչներից մեկի վրա: «Ես քեզ կսպանեմ», – բղավել է ֆուտբոլիստը եւ մոտենալով հեռուստաօպերատոր Անտոնիո Կորրադոյին, նախ երկու անգամ ապտակել է, ապա հարվածել արմունկով, ինչն արգելված է անգամ որոշ խառը մարտարվեստներում: Բարեբախտաբար, բանը սպանության
«Դեմ առ դեմ». Շիրակ Թորոսյան եւ Ռուբեն Մեհրաբյան
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 44-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քննարկման թեման` հայ- վրացական հարաբերությունները Վրաստանի նոր ներքաղաքական իրավիճակում: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Սադոյան. «Հրանտ Բագրատյանը 100 քայլ ծրագիրը «պլեճ» ա արել ինձնից ու հիմա իրա անունից է ասում» (Տեսանյութ)
«Այսօր Հրանտ Բագրատյանը խոսում է կառավարությունից, քննադատում է, բան…: Այ ախպեր, դու քանդեցիր այս երկիրը, միլիարդավոր դոլարների վնաս տվեցիր այս երկրին, հիմա կանգնել ես ասում ես` ղալա՞թ է անում Տիգրան Սարգսյանը: Էդ դու չէի՞ր, որ մեռանք քեզ ասելով՝ էլի չէիր անում: Մազութի գործը…: Պատկերացնո՞ւմ ես, էսօր մարդիկ գալիս են իշխանության, ասում են ի՜նչ մազութի գործ,
Լեւոն Անանյան. «Հայաստանում Լեհաստանի դեսպանը ամենագրասերն է»
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «100 բանաստեղծություններ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ժամանակակից այլ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսը: Այնտեղ ներկայացված են 20-րդ դարի երկրորդ կեսի ազգությամբ լեհ բանաստեղծների չափածո ստեղծագործությունները: Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ասում է, որ գրքում տեղ գտած վեց գրողների ստեղծագործությունները առաջին անթոլոգիական պոեզիան է հայերեն լեզվով. «Գիրքը հայ ընթերցողին հնարավորություն կտա ծանոթանալ
Արոնյանը ոչ-ոքի արեց Կարյակինի հետ
Շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի երկրորդ շրջանում, որն այսօր բրազիլական Սան-Պաուլուից ընդունել է Բիլբաոն (Իսպանիա), Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնայնը սեւ խաղաքարերով 35-րդ քայլում ոչ-ոքի արեց մրցաշարի ետնապահներից ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Խաղաղության ձեռքսեղմումով բաժանվեցին նաեւ Վալյեխոն եւ Անանդը, իսկ այս պահին Կարլսեն-Կարուանա հակամարտությունը դեռ շարունակվում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոնական ընդդիմությունը մահացել է, իսկ «Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» լուսանցքում են
Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ` առաջիկա նախագահական ընտրություններում պայքարն ընթանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ թեկնածուի միջեւ: «Լեւոնական ընդդիմությունը մահացած է: Նա վաղուց էր մահացել, ուղղակի դրա մասին քչերը գիտեին, հիմա բոլորը ակնհայտ տեսնում են: Մյուս ընդդիմության ձեւաչափերը, որ երբեւիցէ գոյություն են ունեցել՝ Դաշնակցություն, «Ժառանգություն», դրանք չկան, համարյա լուսանցքային վիճակում են: Հետեւաբար շարունակվում է
Թիվ 1 ընտրատարածք. Սաֆարյանը կառաջադրվի, իսկ Հովհաննիսյանը դեռ չի որոշել
Այսօրվանից սկսվել է թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման գործընթացը: «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հստակ որոշել է, որ առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում: Միաժամանակ նա մտահոգվելու մի շարք առիթներ ունի. «Վարչական եւ այլ կարգի ռեսուրսների չարաշահումներից, ընտրակաշառքի բաժանման փաստերից կարող եմ մտահոգվել»: Մանրամասները կարդացեք այստեղ:
Հայկական համույթը կմասնակցի Հարավային Օսեթիայում անցկացվող փառատոնին
Վաղը Հյուսիսային Օսեթիայում կմեկնարկի «Ալանիայի արշալույսները» ազգային պարերի 5-րդ միջազգային փառատոնը: Գրում է «Ռու ֆոքս» լրատվականը՝ հղում անելով օսական լրատվամիջոցի: Հայաստանից փառատոնին կմասնակցի «Նինար» ժողովրդական երգի-պարի համույթը: Փառատոնին կմասնակցեն նաև ռուսական և մոլդովական խմբեր: Փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը, իր մեջ ներառում է ոչ միայն խմբերի համերգային ծրագրեր, այլև ազգային խորեոգրաֆիայի վերաբերյալ վարպետության դասեր,
Եզդիական ավանդական հարսանիք (տեսանյութ)
«Սինջար» եզդիների ազգային միավորումը «Առավոտին» է տրամադրել մի տեսանյութ` եզդիական հարսանիքների մասին: Տեսանյութին կից մեկնաբանություն կա, որում ասվում է. «Եզդիական հարսանիքների ավանդույթների մասին բավական սխալ կարծիք կա մեր հայ եղբայրների կողմից: Այս հարցի լուծման համար Սինջար եզդիների ազգային միավորումը պատրաստել է մի տեսանյութ, որտեղ հստակ բացատրվում է եզդիական հարսանեկան ավանդույթները»: Իրական եզդիական ավանդույթներին կարելի է
ԺՈՒԿ-ը բողոքում է ԱԳՆ շենքի վաճառքի դեմ
Ս/թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Կառավարության նիստում հերթական անգամ ժողովրդից թաքուն, կայացվեց մեր երկրի համար անհարիր ևս մի՝ նախորդ ռեժիմից որդեգրված, ապօրինի որոշում. հավանություն տրվեց Պետական գույքի կառավարման վարչության միջնորդագրին, ընդամենը 51,0 մլն. ԱՄՆ դոլարն համարժեք գումարով ինչ որ անհայտ «Տանգո» ՓԲԸ-ին ԱԳՆ շենքի ուղղակի վաճառելու վերաբերյալ: Ինչպես, սովորույթի ուժով, վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ լինելով այն ժամանակ
«Այսօր ո՞վ ա շան տեղ դնում ՀԱԿ-ին, հիմա Նիկոլն ավելի մեծ արժեք ունի, քան Տեր-Պետրոսյանը»
«Այսօր ես նույնիսկ կասկածում եմ ասելու, որ ՀԱԿ-ն էլ է ընդդիմադիիր, որովհետեւ այն ֆունկցիաները, այն ճանապարհները, որ նա գնաց վերջին պառլամենտական ընտրություններում, երբ որ դոդացման եւ սերժանտացման դեմ պայքարելուց հետո մեկ էլ հանկարծ մնաց սերժանտացումը՝ առանց դոդացան, դրանից ակնհայտ երեւաց, որ գործարքների մեջ են մտել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Դուք հիմա ո՞ւմ եք
Աշոտյան.«Օսկանյանը ապարդյուն փորձում է մտնել «հալածյալի», «խարազանվողի» կերպարի մեջ»
Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է իր նախկին գործընկերոջը` Վարդան Օսկանյանին. «Ընթերցեցի Օսկանյանի հարցազրույցը: Արդեն որերորդ անգամ է իմ գործընկերը փորձում մտնել քաղաքական “հալածյալի”, “հետապնդվողի”, “խարազանվողի” կարեկցանք հարուցող կերպարի մեջ: Եվ նորից` ապարդյուն: Ինչ-որ մի բան հուշում է մեզ, որ այդ նպատակը անբնական է, իրականությանը չհամապատասխանող: Իսկ գործադրվող ջանքերը`
Սադոյանը՝ «դհոլ-զուռնայի» եւ պատվերով ելույթ ունեցող ՀՀԿ-ականների մասին
Նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն ասել էր, որ ինքը նորից քաղաքականություն է մտնելու պատուհանից: Ուստի այսօր Aravot.am-ը պարոն Սադոյանից ճշտեց՝ կոնկրետ ո՞ր պատուհանը նկատի ունի: Արդյո՞ք այն նույն պատուհանը, որ բացվեց Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան եւ Հայկ Բաբուխանյան եռյակի համար: Պարոն Սադոյանը պատասխանեց. «Ախր ինչի՞ եք ինձ վիրավորում: Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է
Ինչո՞ւ «The club»-ում այսօր չցուցադրվեց նույնասեռականների մասին ֆիլմը (Տեսանյութ)
«Parada» ֆիլմի Հայաստանում ցուցադրության դեմ այսօր «Հայազն» միությունը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա անցկացրեց: Սերբիայում միասեռականների իրավունքների խնդիրը ներկայացնող այդ սերբական ֆիլմի ցուցադրությունները Երեւանում Գերմանիայի դեսպանությունը եւ ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում հոկտեմբերի 15-16-ին եւ «The club»-ում այսօր: Ակցիայի մասնակիցներին դեսպանատնից ոչ ոք չլսեց, իսկ արդեն The
Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատական նիստին մոտ 4 ժամ պարզաբանում էին` թե ի՞նչ է ջրծաղիկը
Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջրծաղիկից նախորդ տարի մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատավարության հերթական նիստը: Նշենք, որ հայցվոր կողմը մեղադրում է հոսպիտալի բժիշկներին` Մինաս Մկրտչյանին եւ Միքայել Միքայելյանին անտարբերության մեջ, քանի որ զինծառայողը երկար ժամանակ մնացել է հոսպիտալում եւ նրա մոտ ջրծաղիկի նախանշաներ են եղել, մինչդեռ բժիշկները համապատասխան բուժում չեն կատարել,
Հյուպատոսն ասում է անվճար է, կազմակերպությունը` փող վերցնում
Օրերս ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը ներկայացրեց «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի (Գրին քարտի) 2014 թվականի խաղարկության գրանցման գործընթացի մասին մանրամասները, տեղեկացնելով, որ 2014 թվականի վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացնել միայն էլեկտրոնային տարբերակով, հոկտեմբերի 2-ից սկսած՝ մինչեւ նոյեմբերի 3-ը: Ջորջ Լինը նաեւ շեշտեց, որ վիճակախաղին մասնակցության համար անհրաժեշտ է այցելել https://www.dvlottery.state.gov/ կայքն ու միայն այնտեղ լրացնել համապատասխան
Գյումրվա տոն Բաթումիի «Շերատոն» հյուրանոցո՞ւմ
Մինչ Վարդան Ղուկասյանը` որպես Գյումրու քաղաքապետ, երեկ վերջին անգամ նշում էր իր կողմից հիմնած «Գյումրվա օրը», տոնակատարությանը մասնակցող գյումրեցիների շրջանակում համառ լուրեր էին պտտվում այն մասին, որ նրա որդի Սպարտակը ևս մեծ ճոխությամբ նշում է նույն տոնը: Միայն թե, ըստ տարածված խոսակցություների, կրտսեր Ղուկասյանը այն տոնում է Բաթումիի շքեղ հյուրանոցներից մեկում` «Շերատոնում»` իր 5-6 ընկերների
Hurriyet Daily News. «Ադրբեջանին դուր չեն գալիս հայ-իրանական հարաբերությունները»
«Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը գրում է, որ Ադրբեջանը քննադատում է հարևան Իրանին, որ բնական գազ և նավթ տրամադրելով՝ «կյանք է տալիս» իր հակառակորդին՝ Հայաստանին: Իսկ ինքը` Ադրբեջանը, միևնույն ժամանակ, առանց այն էլ լարվածության մեջ գտնվող Կովկասում, շարունակում է զարգացնել իր հարաբերությունները Իսրայելի հետ անվտանգության և տեխնոլոգիական կարիքների համար: «Իրանը ավելի քան 30 համաձայնագրեր ունի Հայաստանի
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստը կայացավ Կիպրոսում
Կիպրոսում մեկնարկած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) գործկոմի նիստի շրջանակում Գործադիր մարմնի անդամները հանդիպել են Հայ առաքելական եկեղեցու Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան Արքեպիսկոպոս Հերքելյանին, ապա ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին: Նիստի մասնակիցները այցելել են նաև «Նարեկ» վարժարան, որտեղ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը գրառում է կատարել պատվավոր այցելուների գրքում: Օրվա ավարտին պատվիրակությունն այցելել
Վ. Օսկանյան. «ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով» (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթին»: -Պարոն Օսկանյան, այսօր ԱԱԾ-ն Ձեզ հրավիրել էր մեղադրանք ներկայացնելու և հարցաքննության, և Դուք կրկին հրաժարվել եք ցուցմունք տալ: Ինչո՞ւ: -Նախ ասեմ, որ ես ընդամենը մեկ կարևոր հարցի եմ պատասխանել այն մասին, թե արդյոք ես ընդունում եմ իմ մեղքը՝ թեկուզ մասնակի: Իմ պատասխանը եղել է, որ բացարձակապես չեմ
Երևանում կգործի սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երևանի Նար –Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով ստեղծվել է հիմնական հանրակրթական դպրոց 1–9 րդ դասարանների աշակերտների համար։ Դպրոցի գործունեության և կրթական ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
Գիշերային ակումբ՝ բնակիչների լույսի հաշվին
Երևանի կենտրոնում` Սարյան 2/2, 4,6 շենքերի բակում ընթացող շինարարությունը, ըստ բնակիչների, ապօրինի է։ Բնակիչներից Արմենուհի Ղազարյանն ասում է. «Գիշերային ակումբ է կառուցվում, մեզ հասած տեղեկություններով, որ նշված օբյեկտը Հայկ Հարությունյանի եղբոր տղային է» Բնակիչների խոսքերով, տարածքը Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եղբոր տղան ձեռք է բերել մրցույթով` ընդամենը 250 դոլարով: Ճարտարապետահատակագծային առաջադրանքով
Եվրոպայի ամենադեպրեսիվ ազգը բրիտանացիներն են
Հոգեկան առողջության Եվրոպական ասոցիացիան հրապարակել է հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են առավել շատ դեպրեսիվ ազգի նկարագրմանը: Հեղինակները հարցումներ են անցկացրել Եվրոմիության երկրների ավելի քան 7000 բնակիչների մոտ և պարզել են, որ աշխատող բրիտանացիների 10%-ը կյանքում մեկ անգամ դեպրեսիայի պատճառով հիվանդության թերթիկ է վերցրել։ Իսկ 26%-ը գտնվել են դեպրեսիայի մեջ, որն համարվում է մայրցամաքի ամենաբարձր ցուցանիշը։
«Ապրել առանց սիրո, նշանակում է գոյատեւել անշունչ, անհոգի». 65-ամյա կինը 20 տարի է` «չի ապրում»
65-ամյա կնոջ համար կյանքը վաղուց կանգ է առել. չկա ամուսինը, չկա նաեւ ինքը: Ամուսինը մահացել է երիտասարդ տարիքում, երբ նրանց երկու որդիները դեռ փոքր էին: «Ամուսնուս մահն ինձ համար ոչ այլ ինչ էր, եթե ոչ դժբախտություն, հուսահատություն եւ նրա հետ մահանալու ցանկություն: Ապրել առանց սիրո, նշանակում է գոյատեւել անշունչ, անհոգի »,- ասում է տիկին Լաուրա:
Մարզպետի տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Կոտայքի մարզպետի տեղակալի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կոտայքի մարզպետի տեղակալ Լ.Միքայելյանը, լինելով Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունն համակարգելու պատասխանատու, մարզպետարանի ենթակայության տակ գտնվողª ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների
Քանաքեռ- Զեյթունի վարչական շրջանի ոստիկանապետին հայտարարվել է նախազգուշացում, իսկ նրա վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության
Այսօր` հոկտեմբերի 8-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Հովհաննիսյանի վարորդը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, հոկտեմբերի 4-ին, Կ. Հովհաննսիյանի վարորդը, Թբիլիսյան խճուղում վարելով «Տոյոտա» մակնիշի 900 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենան, երթևեկում էր առանց ամրագոտու: Առանց ամրագոտու
«Ընկերներիս մի մասը Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներն են». Վոլոչկովան մենահամերգ է ունենալու Հայաստանում
Հոկտեմբերի 17-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի կունենա Ռուսական բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովայի «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագիրը, որում զետեղված են լինելու բոլորովին նոր համերգային համարներ: «Արմենպրեսի» թղթակցի հետ խոսելով կայանալիք համերգի գաղափարի մասին՝ Վոլոչկովան ասել է. «Բանն այն է, որ ես Երեւանում վաղուց չէի եղել, իմ նախորդ երեւանյան համերգային ծրագիրն ուներ դասական հիմք:















































