Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «The club»-ում այսօր չցուցադրվեց նույնասեռականների մասին ֆիլմը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2012 20:43
PrevPhoto
NextPhoto

«Parada» ֆիլմի Հայաստանում ցուցադրության դեմ այսօր «Հայազն» միությունը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա անցկացրեց: Սերբիայում միասեռականների իրավունքների խնդիրը ներկայացնող այդ սերբական ֆիլմի ցուցադրությունները Երեւանում Գերմանիայի դեսպանությունը եւ ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում հոկտեմբերի 15-16-ին եւ «The club»-ում այսօր:

Ակցիայի մասնակիցներին դեսպանատնից ոչ ոք չլսեց, իսկ արդեն The club-ում նախատեսված ֆիլմի ցուցադրության մասին բացատրություններ տվեց ակումբի մենեջերը.«Գերմանիայի դեսպանատունն ինձ դիմել է, խնդրել ռեզերվ անեմ, որ ինչ-որ ֆիլմ ցուցադրեն, բայց ինչ ֆիլմ է , չգիտեմ, հետո հետաձգել են»:

«Հայազն» միության անդամ Արմեն Աղայանն էլ Aravot.am-ի զրույցում  նկատեց, որ վերջին տարիներին ԵՄ-ն Հայաստանում քարոզում է միասեռականների շահերի պաշտպանության պայքար. «Վարձու կազմակերպություններ են ստեղծվել այդ խնդրով զբաղվող եւ պաշտպանում են գոյություն չունեցող միասեռականների իրավունքները: Արհեստական խնդիր է Հայաստանի վզին փաթաթված: Եվրոպացիները իրենց հորինած մարդու իրավունքներից  հատկապես այս մի անբարոյական կետն են որոշել մինչեւ վերջ պաշտպանել»: Մանրամասները` տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031