Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը բնապահպանական խնդիրներ է քննարկել կանանց հանրապետական խորհրդի նախագահության հետ

Հոկտեմբեր 09,2012 10:22

«Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Խորհրդի նախագահության անդամների և մարզային կառույցների ղեկավարների հետ:

Նախարար Արամ Հարությունյանը ողջունելով խորհրդի անդամների նախաձեռնությունը՝ նշել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկման. «Ես ցանկանում եմ, որ մեր հետագա գործունեության ընթացքում դուք տեղեկացված լինեք և ցանկության դեպքում կարող եք մասնակցել մասնագիտական քննարկման մակարդակով»:

Կանանց խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը շնորհակալություն է հայտնել ընձեռնված հնարավորության համար և արձանագրել, որ այն խնդիրները, որոնց մասին Խորհուրդը ունի մտահոգություն, առնչվում են նաև կանաց առողջությանը, մատաղ սերնդի բնապահպանական դաստիարակությանը:

Մասնավորապես կողմերը հարցեր են քննարկել հանքարդյունաբերության, «RIO+20» համաժողովի արդյունքների, Սևանա լճում առկա ձկնատեսակների պահպանման ու վերարտադրման խնդիրների մասին: Արծարծվել են հարցեր հանրապետության բնապահապանական ընդհանուր իրավիճակի՝ օդի աղտոտվածության, աղբահանության ու ծառահատումների վերաբերյալ: Բնապահապանության նախարարը պատասխանել է բոլոր հարցերին, նշել, որ նախարարությունը բոլոր ուղղություններով մեծածավալ աշխատանքներ է իրականացնում կարգավորելու ոլորտում առկա հարցերը: Ավարտին կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության ու խորացման մասին:

Կանանց հանրապետական խորհուրդը հասարակական կազմակերպություն է, որ հիմնադրվել է 1989թ. և իր կառույցներն ունի հանրապետության բոլոր մարզերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031