Օրվա լրահոսը
The Budapest Times. «Հունգարիայի օմբուդսմենը նորից է դիմում Սաֆարովի հայրենադարձության փաստաթղթերին ծանոթանալու համար»
«Դը Բուդապեշտ թայմս» թերթը գրում է, որ Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպան Մատի Սաբոն հինգշաբթի ասել է, որ Սաֆարովի հայրենադարձության հետ կապված տեղեկատվություն ստանալու իր հայցին արդարադատության նախարարությունը 15 օրվա ընթացքում չի արձագանքել: Նախարարությունից պատասխանել են, որ արդարադատության նախարար Տիբոր Նավռաչիչը անմիջապես պատասխանել է Սաբոյի սեպտեմբերի 19-ի նամակին՝ խնդրելով, որ Օմբուդսմենը պաշտոնական հայց ներկայացնի գաղտնի փաստաթղթերին
Սահմանամերձ Թանահատ գյուղն առանց մշտական բնակիչների է մնացել
Սիսիանի տարածաշրջանի բարձր-լեռնային, սահմանամերձ Թանահատ գյուղն արդեն 3 տարի է դարձել է ժամանակավոր կեցության բնակավայր բնակիչների համար: Գյուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը ձմռան ամիսներին փակ լինելու պատճառով՝ թանահատցիները լքել են գյուղը եւ հաստատվել Բռնակոթ, Աշոտավան գյուղերում եւ Սիսիան քաղաքում: Մի քանի տարի է ինչ գյուղում մշտական ապրողներ այլեւս չկան, բնակիչները գյուղ են գնում միայն
405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:
Վրացական նոր կառավարության կազմը հայտնի է
Վրացական նոր կառավարությունում գրեթե բոլոր նախարարական պորտֆելները բաշխած են: Մի քանի ժամ առաջ «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հրապարակեց նախարարական նոր կաբինետի կազմը: Ինչպես եւ ակնկալվում էր, վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է ինքը` Իվանիշվիլին։ Երկու փոխվարչապետերի պաշտոնները հանձնվել են «Միլան» ֆուտբոլային ակումբի եւ Վրաստանի հավաքականի նախկին առաջատար Կախա Կալաձեին, որը համակարգելու է տարածքային կառավարման ոլորտը,
ՀՀ արտգործնախարարը կոմունալ ծախսերի փաստաթղթերն էլ է՞ դիվանագիտական փաստաթղթեր հաշվել
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ, Հայաստանի դիվանագիտական բնագավառում եթե չկան անհաջողություններ, արդեն հաջողություն է: «Մեր դիվանագիտության մեջ երկու դոմինանտ հարց ունենք՝ Ղարաբաղի հարց եւ հայ-թուրքական հարաբերությունները: Այստեղ եւ ստրատեգիական եւ տակտիկական սխալ կա: Առանձնացնել միայն այս երկու հարցը եւ սրա շուրջ պտտել ամբողջ մեր արտաքին քաղաքականությունը եւ ասել՝ մենք հաջողեցինք, չհաջողեցինք, սխալ
Ձեր նշած «որոշ շրջանակների» հարցին պատասխանեմ հարցով. Գագիկ Ծառուկյան
Zham.am-ն օրերս հարցում էր ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին,թե անցյալ շաբաթ վերջինիս լռությունը որոշ քաղաքական և լրատվական շրջանակներ մեկնաբանում էին որպես Վարդան Օսկանյանին մենակ թողնելու միտում, ի՞նչ կասի այս մասին: Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մեր այս հարցադրմանը` նշելով. «Անցյալ շաբաթ ես նախօրոք պլանավորած գործերով բացակայում էի Հայաստանից, գտնվում էի արտերկրում: Իսկ Ձեր նշած «որոշ շրջանակների» հարցին
Դատարանն «անհյուրընկալ» գտնվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ այսօր ժ.14.30-ին նշանակվել էր «Միլանո» ընկերության գործով հերթական դատական նիստը: Դատական նիստերի դահլիճը 45 րոպե փակ էր, եւ որեւէ մեկը չկար, որպեսզի տեղյակ պահեր կողմերի ներկայացուցիչներին, նիստը ուշանալու հետ կապված: «Միլանո» ընկերության փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Տիգրան Հայրապետյանը գրավոր դիմում թողեցին դատարանի ընդունարանում,
Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի և նրանց հարակից ձեռնարկությունների ու տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Միջազգային հանրությունը Օսկանյանի գործի վերաբերյալ համապատասխան կարծիք կհայտնի
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է Վարդան Օսկանյանի հետ, քաղաքական մեծ սխալ է: «Չգիտեմ՝ ով է կազմակերպել, ինչպես է կազմակերպել: Չեմ ուզում ասել՝ Վարդանը ճիշտ է, սխալ է, ինչ է պետք անել… լուրջ դեմքով մեծ-մեծ ձյաձյաներ նստում են ու հարցնում՝ արե՞լ է Վարդանը, թե՞ չի արել: Այնքան փոքր է դիվանագիտական
«Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ. «Չեմ հասկանում, թե Ահարոնին ո՞վ է պատվեր տալիս »
«Իշխանական դաշտում 54,3%-ով առաջատար է Սերժ Սարգսյանը, իսկ ընդդիմադիր դաշտում` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 8,9%-ով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների մասին իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Կենտրոնը հարցումը կատարել է սեպտեմբերի 15, 16-ին և 21, 22-ին, բոլոր մարզերի 3250 ակտիվ ընտրողների շրջանում՝ համաչափ՝ ըստ սեռի, տարիքի,
Իննա Մխիթարյանն ու Արթուր Լյումեն Գևորգյանը՝ վավերագրական լուսանկարչության նախագծի հաղթողներ
Հայտարարվել են Բաց հասարակություն հիմնադրամի վավերագրական լուսանկարչութան նախագծի հաղթողների անունները: Նախագծին մասնակցում էին լուսանկարիչներ Հարավային Կովկասից, Աֆղանստանից, Մոնղոլիայից և Պակիստանից: Այս մասին ասվում է հիմնադրամի պաշտոնական կայքում: Հայաստանից հաղթողներ են ճանաչվել Իննա Մխիթարյանը և Արթուր Լյումեն Գևորգյանը: Իննա Մխիթարյանի աշխատանքի մասին գրված է, որ նրա գործի հիմքում ընկած են տնտեսական, սոցիալական և հոգեբանական գործոնները, որոնք
Բրիտանացի լեզվաբանը զարմացած է. «Իրենց լավ տղաների տեղը դրածները լուրջ դեմքով մտնում են եկեղեցի (Տեսանյութ)
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում Միացյալ Թագավորությունը ներկայացնող աշխարhահռչակ լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը հայտնեց, որ Բրիտանական խորհրդի հրավերով առաջին անգամ Հայաստանում հանդես է գալու դասախոսություններով՝ հոկտեմբերի 7-10-ը: Երեկ պրոֆեսորը դասախոսել է «Անի Պլազայում» ու քննարկել անգլերենի շեշտադրումները. «Դասախոսության մեխն այն էր, որ եթե տարիներ առաջ սովորեցնում էին մեկ անգլերեն՝ արտասանել այնպես, ինչպես խոսում է
Հրանուշ Խառատյան. Ռուբեն Հայրապետյանի հետ խոսելու այլ տարբերակ չկա, քան դատարանը
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված սկանդալային հարցազրույցում անդրադարձել էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին ու «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանին՝ ասելով. «Այ, ահաբեկելը կտեսնեն»: Հայրապետյանը նաեւ հայտարարել էր, թե նրանք ֆինանսավորվում են Գագիկ Ծառուկյանի կողմից ու նրա պատվերը կատարում: Նշենք, որ Հրանուշ Խառատյանն ու Գարեգին Չուգասզյանը
Տեխնիկական պարտություն` Տարածքային կառավարման նախարարությանը
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյանի եւ Աշտարակի քաղաքային մարզադաշտերում շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարը` պետական կառավարման մարմինների թիմերի մասնակցությամբ: Երեկ` խմբային մրցաշարի 4-րդ տուրում, Աշտարակի քաղաքային մարզադաշտում Կրթության եւ գիտության նախարարությունը 5:1 հաշվով առավելության հասավ Արտակարգ իրավիճակների նախարարության նկատմամբ: Իսկ դրանից առաջ նշանակված ՀՀ դատախազություն-Տարածքային կառավարման նախարարություն խաղը չկայացավ երկրորդի չներկայանալու պատճառով, որի
Վարդան Օսկանյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ (ֆոտոշարք)
Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գումարի եկամուտներն օրինականացնելու համար`ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ: Քննիչն առաջարկել է Վ. Օսկանյանին որպես մեղադրյալ ցուցմունքներ
J-Wire. «Հրեաների առաջնորդը հարգանքի տուրք է մատուցել հայ հոգևորականին»
«Ջեյ-Ուայր» լրատվականը գրում է, որ Սիդնեյի հրեաների առաջնորդը հարգանքի տուրք է մատուցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ արքեպիսկոպոս Աղան Պալիոզյանին, անցած շաբաթ տեղի ունեցած նրա հուղարկավորության ժամանակ: «Հայերն ու հրեաները կիսում են մի շարք կարևոր և առանցքային թեմաներ՝ ընտանիքի կարևորությունը, մշակույթի և ավանդույթների արժեքները, Ցեղասպանության հարվածը, ամեն պահի բազմազանության ընդունման անհրաժեշտությունն ու տարբերությունների ընկալումը»,- Նյու
Իտալացի սոմելիե. «Լավ գինու համար ձեզ փորձն ու տեխնոլոգիաներն են պակասում»
«Լավ գինի ստանալու համար լավ խաղող է պետք, որն ունեք, ձեզ մոտ խնդիրը փորձի եւ տեխնոլոգիաների պակասն է»,-այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված ասուլիսում ասաց Իտալիայի սոմելիեների, հյուրանոցների ռեստորանների ֆեդերացիայի անդամ Լուկա Կանապիկին: Նա Հայաստան էր ժամանել Արենիում օրերս տեղի ունեցած գինու փառատոնին մասնակցելու: Լուկա Կանապիկին լրագրողներից մեկի հարցին պատասխանելով՝ հայկական գինին տասը բալանոց սանդղակով
«Ժիգուլու» վարորդը մահացել է
Հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1960 թ. ծնված Ռոբերտ Ստեփանյանը, տեղում մահացել է, իսկ 4 ուղևորները, «Օպել»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Վաղարշապատ քաղաքի տոնական միջոցառումներին
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատում մասնակցեց քաղաքի տոնի առիթով հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի նիստի բացմանը և հայրապետական իր պատգամը, օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին: «Այսօր ուրախություն ենք ապրում ամենքս, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով պսակյալ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն ենք տոնում: Նվիրական են հիշատակները պատմական
ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոսն իր հավատարմագրման նամակը հանձնեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետին
Հոկտեմբերի 4-ին, Բաթումում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր հավատարմագրման նամակը հանձնեց Աջարիայի ինքնավար Հանրապետության վարչապետ Լևան Վարշոլոմիձեին: Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Գլխավոր հյուպատոսության և տեղական իշխանությունների միջև փոխգործակցության, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներին առնչվող նախագծերի կենսագործման, Բաթում և Վանաձոր, ինչպես նաև Ալավերդի ու Քոբուլեթ քույր քաղաքների միջև տնտեսական և այլ կապերի զարգացմանն
Հովհաննես Զատիկյան. Թեհլերյանին հիշում են, Աբովյանին մոռացել են, Գուլգուլյանին չգիտեն
Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը մտահոգ է. նոր սերունդը մոռացել է Աբովյանին: Այսօր Մամուլի ազգային ակումբում նա լրագրողներին տեղեկացրեց, որ առաջին անգամ մեծ գրողի ու լուսավորչի գործերը (առակները եւ «Թուրքի աղջիկը») թարգմանվել են անգլերեն, իսկ «Նախաշավիղ կրթության» եւ «Պարապ վախտի խաղալիք» գրքերը դեռ թարգմանական պրոցեսում են: «Իմ ամենամեծ տառապանքն այն է, որ ժողովուրդը
Մայրաքաղաքը պատրաստվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, գերատեսչություններին և կառույցներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անցյալ շաբաթ կայացած համաքաղաքային շաբաթօրյակին: Հանձնարարվել է նաև մշտական հսկողություն իրականացնել աղբի կուտակման խրոնիկ վայրերը վերացնելու ուղղությամբ: Քաղաքապետին զեկուցվել է, որ հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Էրեբունի արգելոց-
Մահացու պատահար Գյումրիում
Հոկտեմբերի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 67/ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Լյովա Ավետիսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ջավախքի հայաթափման մեջ մեղադրեցին ոչ միայն վրացական, այլեւ հայկական իշխանություններին
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին այսօր «Հայելի» ակումբում անդրադարձան ՀՀ ԱԺ ջավախքահայ պատգամավոր, «Վիրահայերի Միասնություն» հ/կ-ի համանախագահ Տաճատ Վարդապետյանը եւ վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը: Պարոն Վարդապետյանը նախընտրեց լավատեսական գնահատական տալ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին եւ շնորհավորել հաղթող «Վրացական երազանք» ուժին` ակնկալելով, որ այս ընտրությունների արդյունքում եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունները ավելի լավ կլինեն, եւ Ջավախքի ու ջավախքահայության վիճակը կլավանա:
«Միցուբիշի Պաջերո»-ն շրջվել է. ուղևորը տեղում մահացել է
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Լորուտ-Շամուտ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1986 թ. ծնված Սամվել Ասատրյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Շուտով Երևանում կգործի սիրիական ծրագրով դպրոցը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաների համար
Հոկտեմբերի 9-ին, ժամը 9.30, Երևանի Նար Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոցում տեղի կունենա սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցի բացման հանդիսությունը: Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը` Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո երկիր վերադառնալիս դժվարություններ չառաջանան: Այդ նպատակով, հուլիսին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ
Շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի մասնակիցները այսօր պայքարը վերսկսում են Իսպանիայի Բիլբաո քաղաքում
Առաջին շրջանը նրանք անցկացրել էին Սան-Պաուլույում (Բրազիլիա), որտեղ պայքարի ավարտին վեց գրոսմայստերները դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ. Ֆաբիանո Կարուանա` 11 միավոր, Լեւոն Արոնյան` 7, Մագնուս Կարլսեն` 6, Վիշվանաթան Անանդ` 5, Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս, Սերգեյ Կարյակին` 3-ական: Վեցերորդ տուրում Արոնյանը խաղում է առաջատարի` Կարուանայի, Վալյեխոն` Անանդի, Կարյակինը` Կարլսենի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թե ինչ եղավ հետո, երբ ընդդիմադիրները որոշեցին լավագույն նվերը ընտրել Պուտինի համար (ֆոտոշարք)
Ռուս ընդդիմադիրները երեկ որոշել են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը: Նրանք ցանկացել են ակցիա անցկացնել՝ «լավագույն նվերի» ընտրության վերաբերյալ: Ակցիային, ըստ ռուս բլոգեր zyalt-ի՝ մասնակցել են մոտ 10 մարդ՝ նվերներով եւ 100 լրագրողներ: Պուտինին էլ եղան են նվեր բերել, էլ հոգնա, էլ բանտային հագուստ, էլ դիմանկար՝ սեւ ժապավենով, էլ պարան՝ օճառով, բայց բոլոր նվերներն առգրավել է ոստիկանությունը:
Սուրեն Աբրահամյան. «Ժամանակն է մի քանիսի գլուխը ջարդել» (տեսանյութ)
«Մենք երբեք այսքան ծանր ժամանակներ չենք ապրել: Շատ դժվար ժամանակներ ենք ապրում, պետք է ամբողջանալ, ուժերը հավաքել: Այսօր մեր հասարակության իմունոհամակարգը զրոյական է, պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել»,-այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նման ոչ լավատեսական միտք արտահայտեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Իսկ ինչ վերաբերում է նոր փոփոխությունների գնալու Սերժ Սարգսյանի ցանկությանը, ապա ըստ
Արշակ Սադոյան. Եթե Օսկանյանը շանս ուներ, ապա ուներ սրանից առաջ»
«Չեմ կարծում, որ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի ձեռքին մարիոնետ է»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում, խոսելով Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի կապի մասին, վստահեցրեց նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանին հիմա նայում են «բոբո չաեմ, որպես բոբոյանման քաղաքական գործչի ու շատ քիչ խփնված ֆանատներ կան, որ ամեն ինչ կանեն՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադարձնելու

















































