Օրվա լրահոսը
Օմբուդսմենի զորակցությունը «Ժողովուրդ» օրաթերթին
… դատարանների մեղքով տառապող մեր ժողովրդին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ու ՀՀ Արդարադատության խորհուրդի ճնշման տակ իրենց տեսակը պահպանող ազնիվ դատավորներին Դատարանի պատճառով այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են ՀՀ
Ինչպե՞ս են հարկերը վճարել Գագիկ Խաչատրյանը, Ծառուկյանը. Միխայիլ Բաղդասարովը եւ Սամվել Ալեքսանյանը
Ամեն անգամ, երբ հրապարակվում է խոշոր հարկատուների ցանկը, համոզվում ես, որ մեր տնտեսությունը անշեղորեն գնում է դեպի Սերժ Սարգսյանի պատկերացրած «ապահով Հայաստան»։ Այնպիսի Հայաստան, որտեղ մեր օլիգարխները, իրենց ավելի ու ավելի ապահով են զգալու։ Այսինքն դա լինելու է մի Հայաստան, որտեղ տնտեսությունը էլ ավելի է կենտրոնանալու մի քանի հոգու ձեռքին, եւ նրանք այնքան էլ «մտահոգված»
Մամեդյարով. «Հայաստանը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղությանը»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ճապոնիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տակեշի Հիկիհարուի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերստին պնդել է, թե ղարաբաղյան կարգավորման հիմնական խոչընդոտը հայկական զինված ուժերի ներկայությունն է «ադրբեջանական տարածքներում»: «Ազատություն» ռադիոկայան
Ու՞ր են կոռուպցիայի դեմ ձեր վիրահատական մեթոդները. Վարչապետը չհարգեց նախագահի պահանջը
«Փրկենք Թեղուտը», «Թռչկան», «Խոսրովի արգելոց», «Ջերմուկը հանք չի դառնա» քաղացիական նախաձեռնությունները դեռ 2012 թ. հոկտեմբերի 25-ին հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված, իսկ նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարություն պաշտոնապես մուտք արված և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրված իրենց դիմումով վերջինից պահանջել են «օգտվել ՀՀ սահմանադրությամբ ՀՀ վարչապետին տրված լիազորությունից, որպես վերադաս մարմին վերջապես պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության
Ինչու է վարունգը ծուռ բուսնում
Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը տաղտկալի է: Այնուամենայնիվ, գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հետաքրքրություն է մտցնում դրանում: Քաղաքացիների հետ հանպատրաստից նրա հանդիպումները ուշագրավ, որոշ դեպքերում նույնիսկ զավեշտալի ընթացք են ստանում: Որքան իշխանությունը բաց պահեր է ունենում հաղորդակցվելու համար, այնքան ակնհայտ է դառնում, որ նա չի տիրապետում կամ չի ընկալում Հայաստանում տիրող աղետալի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Քարոզարշավի
Գյումրիում նույնիսկ «պիոներպալատն» է վագոն-տնակներում գործում (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, «խախտելով» ավանդույթը, ավստրալահայ Արամ Միքայելյանի ֆինանսավորմամբ գնված վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին ոչ թե որևէ անօթևան ընտանիքի վագոն-տնակ, այլ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող արտադպրոցական կենտրոն` նախկին պիոներպալատ:Գուցե զարմանալի թվա, բայց տասնյակ մասնագիտական խմբակներում ընդգրկված հարյուրավոր աշակերտներ ունեցող այս կրթօջախը երկրաշարժից հետո առ այսօր շարունակում է գործել տնակային պայմաններում: Բարեբախտաբար
Ռուբեն Հայրապետյանը նախագահի հետ հանդիպելու խնդիր չունի
Առժամանակ առաջ փորձեցինք Ռուբեն Հայրապետյանից ճշտել. ճի՞շտ է, որ ֆրանսիական «Նուվել դը Արմենի» ամսագրին տված հարցազրույցից հետո տեւական ժամանակ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանին, սակայն չի հաջողվել: «Սերժ Սարգսյանը, բացի Հանրապետական կուսակցության նախագահ լինելուց, նաեւ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ ո՞վ է ասել, որ ցանկացած շարքային կուսակցական կամ քաղաքացի պետք է կարողանա ցանկացած ժամանակ հանդիպել
Դպրոցի շենքի պատերին առաջացել են ճաքեր
Հունվարի 31-ին, ժամը 09.10-ին Երևան քաղաքի թիվ 68 դպրոցի (Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 56 շենք) տնօրեն Ազիզյանից ահազանգ է ստացվել, որ դպրոցի շենքի պատերին առաջացել են ճաքեր: Անձրևներից և ձնհալից առաջացած ջրերը ճաքերով լցվում են շենք: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գիտության և կրթության նախարարությանպատասխանատուն և ԱԻՆ ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետը: Դեպքի վայր
Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա միջհամայնքային ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը
ՀԱԿ անդամը` Զուրաբյանին. «Կաբինետային ընդդիմություն խաղալով կոչ անելը` բարոյական չէ»
«Հռետորիկ հարցով պատասխանում եմ Զուրաբյանին, որ մեր կուսակցության անդամներն ու ես 97 թվականից դիմադրողական շարժման առաջին ճակատում ենք եղել, եթե նույնիսկ հոգնենք, ամոթ չէ: Համենայնդեպս, մեր հոգնածությունը հասարակությունը չի ընկալում, որովհետեւ իրավունք չունենք ցույց տալու: Իսկ որ 5 տարի որոշ մարդիկ կաբինետային ընդդիմություն են խաղում ու կոչ են անում մշտապես առաջին գծում եղած մարդկանց սթափվելու
«Սերժ Սարգսյանի չկառավարվող պոռթկումն իր կերպարի մասին է խոսում»
Անահիտ Բախշյանը՝ նախագահի բառապաշարի ու «խիարի» պատմության մասին «Եթե ամեն ինչ մի կողմ դնեմ, ես, որպես քաղաքացի, երբ լսեցի, տպավորություն ստացա, որ նախագահը այդ պահին գյուղացու հետ ուզեցել է շատ մտերմիկ խոսք ասել, եւ մի պահ մոռացել է, որ լրատվություն կա, լրագրող կա»,- Aravot.am-ի հետ զրույցում նախագահի երեկվա «խիարի» մասին արտահայտությունն այսպես մեկնաբանեց Կրթության ազգային
Ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետու համաժողովի ժամանակ խոսվեց նոր մրցականոնների մասին
Հունվարի 28-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՁՖ 2012թ, հաշվետու համաժողով և մրցավարական, մարզչական սեմինար 2013թ. հունվարից գործող նոր մրցականոների վերաբերյալ: Համաժողովին մասնակցում էին ՀՁՖ վարչության անդամներ մարզիչներ, մրցավարներ, մարզական կազմակերպությունների ղեկավարներ: Զեկուցումով հանդես եկավ ՀՁՖ փոխնախագահ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, որը ներկայացրեց 2012 թվականի կատարված աշխատանքները, ներկայացրեց հաշվետվություն 2012թ կատարված ֆինանսական ծաղսերի վերաբերյալ: Այնուհետև ներկայացվեծ առաջարկություն
Սասուն Միքայելյանը Բագրատյանի մասին կգրի առաջիկայում
Այսօր ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի բողոքի երթին մասնակցում էր նաեւ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերում ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի առաջադրվելուն եւ արդյոք ճիշտ է համարում ՀԱԿ-ի քննադատությունը Բագրատյանի որոշման վերաբերյալ: «Եկեք, չքաղաքականացնենք, ես ինչ ճիշտ համարում եմ, կգրեմ»: ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանին կսատարի՞, թե՞ ոչ՝ հարցին էլ պարոն Միքայելյանը պատասխանեց.
«3 ընդդիմադիրներից ամենահոգեհարազատը, ամենաազատականը Հրանտ Բագրատյանն է»
Ալեքսանդր Արզումանյանը՝ թեկնածուների մասին Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ընդդիմադիր թեկնածուներ անվանեց Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Պարույր Հայրիկյանին: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այսինքն՝ Անդրիաս Ղուկասյանին, Վարդան Սեդրակյանին իշխանակա՞ն թեկնածուներ եք համարում: Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Անդրիաս Ղուկասյանը չի մասնակցում ընտրապայքարին: Նա իր բողոքն է հայտնում, որը ես հարգում եմ: Նա այդ որոշման իրավունքն ունի:
Միրանդա Քերը` «Jalouse»-ի համար
Միրանդա Քերը մերկացել է, բայց այս անգամ «Jalouse » ամսագրի համար: «Jalouse» -ի փետրվարյան համարը Քերի նկարներով զարդարել է լուսանկարիչ Սեբաստիան Մեյդերան, իր «սեւ ու սպիտակ» աշխատանքով: Հիշեցնենք, որ մինչ «Jalouse» -ը Միրանդան Սեբաստիանի հետաքրքրության օբյեկտ է դարձել գովազդելով «Saint Laurent», «Louis Vuitton » եւ այլ բրենդներ: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Պաշտոնանկ կանեն Վերին Բազմաբերդի գյուղապետին
Համայնքի նոր ղեկավարի ընտրությունները կլինեն 40 օր հետո. վաղը կառավարությունն այս մասին որոշում կկայացնի Վաղը կառավարությունը որոշում կկայացնի Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի գյուղապետ Հունան Առաքելյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ գյուղապետի նոր ընտրություններ կազմակերպելու առաջարկը եղել տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից: Նոր գյուղապետի արտահերթ ընտրությունների համար կառավարության պահուստային
Դավիթ Հարությունյանը` ՀՀԿ-ական բարետես օրիորդների մասին
«Ինձ նման որեւէ դժգոհություն հայտնի չի նախագահի կողմից: Ավելին, պետք է ասեմ, որ նախագահը որեւէ խնդիր չունի իր դժգոհությունն ուղղակի արտահայտելու, իսկ նման դեպք չի եղել»,-Aravot.аm-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Aravot.аm-ի տեղեկություններով նախագահ Սարգսյանը նեղ շրջապատում դժգոհել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքներից՝ ասելով, որ մեր պատվիրակության անդամներն այդ կառույցում իրենց
Սերժ Սարգսյանը լոռեցիներին եւս ապահով Հայաստան կերտելու խոստում տվեց (տեսանյութ)
Նախագահի թեկնածուն հանդիպումներ ունեցավ մարզի համայնքներում Երեկ եւ այսօր ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզում էր: Նախագահի թեկնածուն հանդիպումներ ունեցավ Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի ու Վանաձորի ընտրողների հետ: «Շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ եկել եք ինձ տեսնելու, եւ հուսով եմ նաեւ ինձ սատարելու: Հայաստանյան նախագահական ընտրարշավը շարունակվում է, եւ թեկնածուները
Նուշիկյանը Սարգսյանի ծրագիրն է ներկայացնում
Մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, թեեւ նախընտրական քարոզարշավին չի ուղեկցում Սերժ Սարգսյանին, սակայն անմասն չի էլ մնում. «Կենտրոնից ընտրված պատգամավոր եմ եւ , բնականաբար, ես իմ ընտրատարածքում մասնակցում եմ, բայց որպես ուղեկցող չեմ ուղեկցում»: Պատգամավորը հանդիպում է իր ընտրատարածքի բնակիչների հետ եւ ներկայացնում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն ու նրա անցած ուղին:Արդյոք այսօրվա ընտրողը
ՀՀԿ գործադիր մարմին անդամ. «Նախագահը նման խորհուրդների կարիք չունի»
Դ.Հարությունյանը կարծում է, որ մտերմիկ զրույցը դարձավ քննարկման առարկա, որովհետեւ սկանդալ ստեղծելու ցանկություն կար «Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»,- երեկ սահմանամերձ Մովսես գյուղում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հարցրել էր տեղի տարեց մի բնակչի` ի պատասխան ստանալով. «Ամենամեծ խնդիրն այն է, որ գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»: Նախագահը վրդովվել էր. «Ե՞ս եմ
Վարդան Օսկանյան. «Ես որեւէ ափսոսանք չունեմ»
ԲՀԿ պատգամավորն արդեն որոշել է, թե ում է ընտրելու «Կարծում եմ, որ դեռեւս ամեն ինչ առջեւում է եւ քաղաքականության մեջ ես իմ ներդրումը կշարունակեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Հարցին՝ դուք ակտիվ քաղաքական գործիչ եք, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, կա՞ ափսոսանք, Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Չէ: Ի՞նչ ափսոսանք: Նպատակը
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
www.aravot.am համացանցային կայքի 2013 թ. հունվարի 29-ի «Ընտրացուցակները ընտրատեղամասում չեն փակցրել, մահացածների ցուցակները չեն հանել» հրապարակման համաձայն՝ Շիրակի մարզի Հացիկ գյուղի՝ շուրջ 5 տարի առաջ մահացած երկու բնակիչներ Վլադիմիր Կարապետյանի և Սարգիս Հակոբյանի անունները կրկին տեղ են գտել թիվ 33/49 ընտրատեղամասի ընտրացուցակում, իսկ Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետի որոշմամբ թեև 36/37 ընտրատեղամաս է սահմանվել Արվեստի դպրոցի
Օսկանյանը բարկացած է. «ԱԱԾ-ն չափն անցել է» (Տեսանյութ)
«Սիվիլիթասի» դեմ գործընթացը դեռեւս շարունակվում է: Մարդկանց պարբերաբար կանչում են հարցաքննության: «Սիվիլիթասի» մասով արդեն սկսել են տարբեր ծրագրերի մեջ խորանալ: Չգիտեմ մինչեւ ուր կգնան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով՝ «Բնականաբար, մենք առաջին օրվանից էլ ասել ենք եւ շարունակում ենք կրկնել, որ այս բոլորը քաղաքական սկիզբ ունեցավ, եւ հիմա համենայնդեպս
Արդարադատության նախարարությունը հերքում է «ցուցակներ» հավաքելու մեղադրանքը
Այսօր մի շարք լրատվամիջոցներ անանուն նամակ են ստացել, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից աշխատակիցներին ինչ-որ թերթիկներ են բաժանվել` իբր դրանք լրացնելու հանձնարարությամբ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նման անտրամաբանական և անիմաստ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Նախարարը մշտապես դատապարտել ու պայքարել է ցանկացած կեղծիքի դեմ, ուստի անտրամաբանական է, որ Հրայր Թովմասյան քաղաքացու, իրավաբանի,
ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը
Նախկին քաղաքապետը շարունակում է ղեկավարել ՀՀԿ տարածքային կառույցը Հունվարի 29-ին Բերդ քաղաքի կինոթատրոնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը չէր մասնակցում Բերդի նախկին քաղաքապետ Անդրանիկ Շառյանը, ով նաեւ ՀՀԿ Բերդի տարածքային կառույցի ղեկավարն է: Մեր տեղեկություններով՝ պարոն Շառյանը չի մասնակցել նաեւ Երեւանում վերջերս կայացած ՀՀԿ ժողովին: Նշենք, որ 2012թ. սեպտեմբերի 23-ին Բերդում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների
Ռուսաստանում բեռնաթափում են ուսումնական ծրագրերը
Աշակերտները դպրոցում կկարդան գրական քիչ, բայց «զիլ» գործեր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի մատուցմամբ, ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունը սահմանել է արտադասարանական գրականության ցանկը եւ «բեռնաթափել» գրականություն առարկայի դպրոցական ծրագրերը: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչ Ելենա Նիզիենկոն: Գրքերի ցանկը թարմացվում է 10 տարին մեկ անգամ: «Եթե ժամանակակից հեղինակների բում լինի, գրականության ծրագիրը կարող է փոփոխվել»,-հայտարարել
Արթուր Բաղդասարյանին ՀԱՊԿ-ից մեդալ են տվել
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) և ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ նիստին: Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարևորել է ծավալվող համագործակցության շրջանակներում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը, ինչը մեծ նշանակություն ունի Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման համար:
Արտեմ Ասատրյան. «Հայաստանում գենդերային թաքնված խտրականություն կա»
Հայաստանը կանանց աղքատության մակարդակով եւ իշխանության մարմիններում ներկայացվածության թվաքանակով դեռեւս հետ է մնում ոչ միայն Եվրոպայի, այլեւ աշխարհի շատ երկրներից: «Այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների (ժողովրդավարության ամրապնդման, իրավական եւ սոցիալական պետության ստեղծման) ժամանակակից զարգացմանը: Միաժամանակ, Հայաստանը կանանց աղքատության մակարդակով եւ իշխանության մարմիններում ներկայացվածության թվաքանակով դեռեւս հետ է մնում ոչ
Աշխարհի ամենափոքր թերթը
Դեռահասների համար խմբագրված անգլիական First News թերթը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում իբրև ամենափոքր թերթը աշխարհում: Հատուկ ռեկորդ սահմանելու համար թերթը տպագրվել է ճիշտ 1000 օրինակով, որի մեկ առանձին թերթի չափը կազմում էր ընդամենը 32մմ. երկարություն և 2մմ. լայնություն: Մարդը տիեզերքում մինչ այժմ ամենաերկարը մնացել է 803 օր, 9 ժամ և 39 րոպե` ավելի քան
«Նրանց լեզուն շատ քաղցր է». «Թիթիզ» աղջիկների մասին
«Պետք է ունենալ բարձրակրունկ կոշիկներ, լիքը բիժուտերիա, կոսմետիկայի լայն տեսականի, գեղեցիկ զգեստապահարաններ՝ կազմված հիմնականում շորտերից և շորիկներից»,-ասում է 21-ամյա Ռոզան: Այս բոնորոշոմը վերաբերում է թիթիզ աղջիկներին: Թիթիզ լինում են թե արտաքինից, և թե ներքինից. կարծում են շատերը. «Նրանք այդպիսին են հոգով: Օրինակ` երբ խանութից քնծըղ շոր ես առնում ու զանգում բոլոր ընկերուհիներիդ ասում, կամ երբ


















































