Օրվա լրահոսը

Սեբաստյանը չի կարողացել ՀՀ իշխանություններին ապացուցել իր հայ լինելու փաստը

Ադրբեջանում ծնված ազգությամբ հայ Միխայիլ Սեբաստյանի ուղևորությունն Ամերիկյան Սամոա, որը պետք է տևեր 5 օր, վերածվել է 9-ամսյա մղձավանջի: Գրում է «Գլոբալ փոստը»: Բանն այն է, որ նա երկար տարիներ ազգային անվտանգության ծառայության հետ պայմանավորվածությամբ օրինականորեն ապրում էր Հյուսթոնի և Լոս Անջելեսի շրջաններում, բայց առանց որևէ քաղաքացիության: Դաշնային կառավարությունը պնդում է, որ իր արձակուրդ գնալու

409.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 3-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.25 դրամ:

Սեֆիլյանը հաղթեց Հայաստանի Հանրապետությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեկ կայացրած վճիռներով Հայաստանի հանրապետությունը պարտավորվել է 9000 եվրո վճարել երկու անձի, որոնցից միայն մեկն է ՀՀ քաղաքացի. 75-ամյա Վեներա Անտոնյանը կստանա բարոյական փոխհատուցում՝ ունեցվածքի պաշտպանության իրավունքի խախտման համար։ Հայաստանյան դատարաները 2004թ հրաժարվել էին չեղյալ համարել նրա մահացած զարմուհու երկու երեխաների գրանցումը իր սեփական բնակարանում,դեռ ավելին պարտավորեցրել էին փոխհատուցում տալ նրանց։

Քլինթոն. «Պատմական օր Վրաստանի համար»

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին երեկվա խորհրդարանական ընտրություններին նրանց խաղաղ եւ ակտիվ մասնակցության կապակցությամբ։ Սա պատմական օր էր բոլոր վրաստանցիների եւ Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար», – երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ «Մենք սատարում ենք ԵԱՀԿ-ի Ժողովրդավական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտարկման առաքելությունը եւ նրա գնահատականը, որ Վրաստանի ժողովուրդը քվեատուփերում

Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան է ասել, Քոքոբելյանը՝ այլ բան հասկացել (Տեսանյութ)

«Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի ասածներին, թե չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատները» «Ժառանգությունից» անկախ գործունեություն վարեն, Aravot.am-ին ասաց.« Ի սկզբանե չէի տեսնում, որ այս երկու կուսակցությունների համագործակցությունը կբերի դրական արդյունք: Հաշվի առնելով այն տարբերությունները՝ ե՛ւ մարդկային ռեսուրսների ե՛ւ անցած ճանապարհի մասով, այսքան արագ միավորումը իր հիմքում չունի այնպիսի

Al-monitor. «Սիրիայի պատերազմի ազդեցությունը Թուրքիայում՝ վերջին հայկական գյուղի վրա»

«Ալ Մանիտոր» լրատվականը հոդված է պատրաստել Թուրքիայում գտնվող վերջին հայկական գյուղի մասին: Վաքըֆլը գյուղը, որը գտնվում է Հաթայ նահանգում՝ սիրիական սահմանի մոտակայքում՝ Մուսա լեռան լանջին, բազմաթիվ զբոսաշրջիկներ էր հյուրընկալում: Գյուղում կառուցվել էին փոքրիկ հյուրանոցներ և հասարակական շինություններ: Սիրիայի քաղաքացիական պատերազմն ու թուրք-սիրիական վատթարացող հարաբերությունները բացասաբար են ազդել գյուղի վրա, որովհետև արտասահմանից և Թուրքիայից զբոսաշրջիկների հոսքը

ԵԽԽՎ հայ պատվիրակները Վեհաժողովի ընթացքում բարձրացրին ՀՀ-ում ոչ ժողովրդավար ընտրությունների և մարտի 1-ի խնդիրները

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ներկայացրեց Քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի ներկայացուցիչ Ջին Չարլզ Գարդետոյի պատրաստած՝ ընտրությունները ավելի ժողովրդավար կազմակերպելու մասին զեկույցի վերաբերյալ Մշակույթի, գիտության, կրթության և մեդիայի հանձնաժողովի դիտարկումները: Մինչ զեկույցի մասին հանձնաժողովի լրամշակումները ներկայացնելը, տիկին Փոստանջյանն անդրադառնալով ՀՀ-ում այս առումով տիրող իրավիճակին՝ հայտարարեց. «Այժմ էլ շարունակվում են բռնություններ կիրառվել, ինչը հիմնականում

«Հարսնաքարի» գործով՝ նոր պաշտպան (ֆոտոշարք)

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ  այսօր պետք է շարունակվեր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված Վահե Ավետյանի գործով դատաքննությունը: Դատարան էին բերվել ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը: Արմեն Բաղդասարյանի պաշտպանությունը ստանձնած Հովհաննես Հարությունյանի փոխարեն դատարան էր ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Արմեն Ջիգարխանյանի կենսաբանաձեւը՝ Ռիտա Շառոյանի նոր ֆիլմում (Տեսանյութ)

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն այսօր «Նոյյան տապանում» անդրադարձավ «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի «Խոսիր ինձ հետ» վավերագրական ֆիլմաշարի հերթական՝ «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմին, որն ըստ հեղինակի՝ «նվիրումի և սիրո համեստ արգասիք է»: Տիկին Շառոյանը հատկապես կարեւորեց «Հայ-Արտի» ֆիլմարտադրության ծրագրերը, մասնավորապես՝ «Հնագույն նվագարաններ», «Անցյալ կատարյալ» եւ «Խոսիր ինձ հետ» նախագծերը: Հեղինակն ասաց, որ «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմը նվիրել

Գուրգեն Մարգարյանի եղբոր գործով կհրաժարվե՞ն մեղադրանքից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ազերի ոճրագործ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբոր՝ Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Aravot.am-ի տեղեկություններով, երբ Բորիս Հակոբյանը դատարանում ցուցմունք տվեց, որ անցյալ տարվա օգոստոսի 2-ին Զաքիյան փողոցում ինքն էր սպանել Ռուսաստանի գործարար Խաչիկ Գալոյանին, մեղադրանքի

Հովիկ Աբրահամյանը՝ Փաշինյանին. «Ես համոզված եմ, որ վարչապետը խնդիր չէր ունեցել հարցերին չպատասխանելու»

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դժգոհության, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, առանց իրենց հարցերին պատասխանելու հեռացավ՝ բացեց ԱԺ կանոնակարգ օրենքը եւ կարդաց. «Այստեղ իմպերատիվ չի ասվում, որ վարչապետին կարող են հարցեր տալ: Կառավարությունը հնարավորություն ունի 3 զեկուցմամբ հանդես գալու, հիմա երկու զեկուցմամբ է որոշել հանդես գալ՝ վարչապետը եւ Ատոմ Ջանջուղազյանը: Հիմա վարչապետը ներկայացրեց

«Բռնությունը ներկայացվում է իբրեւ սոցիալական մշակույթ». Վահրամ Միրաքյան

Այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը եթերից քարոզվող բռնության մասին խոսելիս նշեց, որ Հայաստանում ներհամայնքային բռնության պատճառներից մեկը հենց հեռուստատեսությունն է. «Եթերից ներկայացվում են մոդելներ, ինչն էլ կրկնօրինակման առարկա է դառնում: 2011 թվականին անցկացված  հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսը 7-12 ժամ, իսկ 50

Նիկոլ Փաշինյանը պահանջում է վարչապետին «բերման ենթարկել» ԱԺ ամբիոնի մոտ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո հեռացավ: Սա հարուցեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը: Ըստ նրա՝ ԱԺ կանոնակարգ օրենքով վարչապետին հարց տալու հնարավորություն իրենք պետք է ունենային. «Մենք հարցեր ունենք: Ես հարց եմ ուզում տալ, ո՞ւր է վարչապետը, չգիտեմ, բերման եք ենթարկում, ինչ եք անում, նա պիտի պատասխանի մեր հարցերին»: ԱԺ նախագահ Հովիկ

Հայաստանի փայլուն մասնակցություն ունեցավ երիտասարդական 7-րդ բաց Դելփյան խաղերին

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացավ «Երիտասարդների ավյունը» խորագրով ասուլիս, նվիրված Հայաստանի փայլուն մասնակցությանը Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 7-րդ բաց Դելփյան խաղերին: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի խոսքով՝ մրցույթը բաց, ԱՊՀ տարածքում մշակութային օլիմպիական խաղ էր. «Մենք միշտ ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել եւ հաղթանակներ ենք ունեցել, մեր թիմը ուժեղ, բայց բավական համեստ կազմով հանդես

Հանցագործ աշխարհը՝ տղամարդու սիմվոլ

«Ագրեսիվ կարելի է համարել ժամանակակից մուլտֆիլմերը, ինչն էլ ուղղակիորեն արտացոլվում է երեխաների մեջ: Այնտեղ կռվում են, նվաստացնում իրար, խփում, նույնիսկ զենքերի տեսակներն են շատ սարսափելի պատկերված, նայում վախենում ես, ու դա երեխաների վրա բացասաբար է անդրադառնում»,- այսօր «Արմատ» ակումբում, խոսելով հեռուստաարտադրանքի թողած ազդեցության մասին, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հեռուստասերիալներում ագրեսիա այդքան էլ չկա, համոզված է

Եվրոպայի խորհրդի զեկույցն ու ՀՀ կառավարության պատասխանը

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) զեկույց է պատրաստել 2011թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցի հիման վրա, դրա հետ միասին հրապարակել է զեկույցին տված Հայաստանի կառավարության պատասխանը: Այս փաստաթղթերը հրապարակվել են Հայաստանի կառավարության խնդրանքով: 2011թ. այցը նպատակ ուներ գնահատելու ԽԿԿ-ի առաջարկությունների հիման վրա Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը,

Արամ Մանուկյան. «Շնորհավորում ենք վրաց ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրությունների կապակցությամբ»

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նամակ է ուղարկել Վրաստանի լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին, որը ներկայացվում է ստորեւ Հարգելի լիբերալ ընկերներ Շնորհավորում ենք վրաց ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրությունների կազմակերպման եւ իրականացման փաստի կապակցությամբ: Սա հաղթանակ է թե ընդդիմության, եւ կառավարության, ինչպես նաեվ՝ ողջ Վրաստանի համար: Վստահ ենք, որ լիբերալների մուտքը վրացական

Որակի մշակույթի ապահովման իդեալական մեխանիզմը` ըստ Ռուբեն Թոփչյանի (Տեսանյութ)

Այսօր Peoplemeter ակումբում Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՈԱԱԿ Քաղաքականության մշակման եւ իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը խոսեցին Հայաստանում «Կրթության որակի շաբաթի» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքի մեկնարկից: Ռուբեն Թոփչյանը հայտնեց, որ հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կկայանա «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների 2-րդ համաժողովը.

Բնապահպանության նախարար. «10 տարի է՝ որսով չեմ զբաղվում»

«Ես ոչ միայն հիմա, 10 տարի է՝ որսով չեմ զբաղվում, կրակել եւ այլն…նման իրողություն չի կարող լինել տասը տարիների ընթացքում: Այս ընթացքում մեկ անգամ ձկնորսությամբ եմ զբաղվել, այն էլ՝ ոչ ՀՀ տարածքում»,- լրագրողների հետ զրույցում այսօր պնդեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նշենք, որ 2005 թվականին «Մեդիամաքսի» կողմից հրատարակվող «Ով ով է Հայաստանում» գրքում Արամ Հարությունյանի

Վրաստանում նոր իշխանությունները հայ-վրացական հարաբերություններում փոփոխություն չեն բերի

Վերլուծաբան Անդրեաս Ղուկասյանի գնահատմամբ, Վրաստանում ընդդիմության հաղթանակը հնարավոր է փոխի ռուս-վրացական հակադրության ձեւաչափը: «Վստահ եմ, որ Վրաստանում նոր իշխանություններն ունեն Ռուսաստանի հետ ավելի քաղաքակիրթ հարաբերություններ ունենալու կարողությունը»,- այսօրվա ասուլիսում ասաց պարոն Ղուկասյանը: Նրա կարծիքով, արմատական հարցերում, օրինակ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցում, Ռուսաստանը պահպանելու է նույն դիրքորոշումը. «Այդ կոնֆլիկտը երկար պահպանվելու է, իշխանափոխության խնդիրը չի

Արմեն Աշոտյանը գիրք է ընթերցում երեխաների համար. (Տեսանյութ)

Խնկո -Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Հայ գրքի կենտրոն» մշակութային միությունը իրականացնում են «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի միջազգային փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող այս միջոցառմանն այսօր մասնակցեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա Խնկո -Ապոր գրադարանում երեխաների համար ընթերցեց հատվածներ «Փոքրիկների Աստվածաշունչ» գրքից: «Աստվածաշունչը Աստծո գրվածքներն են, որոնք դարեր շարունակ փոխանցվել

Իշխանությունները կգնդակահարե՞ն Օսկանյանին

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր անդրադառնալով Վարդան Օսկանյանի նկատմամբ ծավալված քաղաքական հետապնդումներին, ասաց, որ այս հարցը որեւէ ձեւով սխալ է իրավական հարթության մեջ քննարկելը: Նա նույնիսկ հիշեց 37 թիվը եւ այսպիսի մի պնդում արեց, թե 37 թվականին այն բոլոր գործերը, որոնցով մարդկանց բռնում եւ տանում էին Սիբիր` իրավական բնույթ ունեին, եւ երբեք որեւէ քաղաքական մեղադրանք չէր

Ըստ քաղաքագետի` Հայաստանը նման է Շեւարդնաձեի ժամանակների Վրաստանին` համատարած կոռուպցիա, կանգնած էկոնոմիկա, ժամը 22-ից հետո դուրս գալու վախ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը այսօր կայացած ասուլիսում մի քանի անգամ տարբեր առիթներով համեմատեց Հայաստանն ու Վրաստանը` Վրաստանի համար նպաստավոր դիրքերից: Նա համարում է, որ Բիձինա Իվանիշվիլու եւ նրա կուսակցության հաղթանակը Վրաստանի հասարակության եւ Միխեիլ Սաակաշվիլու հաղթանակն է նաեւ: «Եթե մենք համարում ենք, որ մենք վրացիներից ավելի լավն ու խելոքն ենք, ապա պետք է վերցնենք վրացիներից փոխանցիկ

Առաջարկում եմ կարգավորել խնդիրը

Մեկ ամսից ավելի է, որ աշխատում եմ որպես Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) փոխտնօրեն եւ շահագրգիռ հասարակությանն ուզում եմ ներկայացնել մանկավարժական հետազոտական այս կարեւոր լաբորատորիայի վերաբերյալ իմ տեսլականը, որը հիմնված է մանկավարժական, օրենսդրական ոլորտներում ունեցածս փորձի եւ տարբեր երկրների մանկավարժական գիտության ուսումնասիրությունների վրա: Իմ տեսլականում ԿԱԻ-ն պետք է նաեւ գիտահետազոտական գործունեություն ծավալի եւ Հայաստանում որպես կրթության

Անկախ Արցախի Հանրապետություն

ԼՂՀ Սահմանադրությունից. հոդված 1-ին, 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են: Փոքր ժամանակ որ չարություն էի անում, տատս անիծում էր ինձ՝ «Ազարը քեզ տանի»: Չէի հասկանում այդ անեծքի իմաստը, մինչեւ որ մի օր նրան հարցրի՝ «Բաբո, ի՞նչ է նշանակում՝ ազարը քեզ տանի»:

Առաջին բալետային «կանացի» ոսկին

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սեպտեմբերի 24-29-ը կայացած ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական 7-րդ բաց «Դելփյան խաղերում» Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սան Քրիստինա Հարությունյանը մինչեւ 16 տարիքային խմբում շահել է ոսկե մեդալ, իսկ առաջին անգամ միջազգային մրցույթի մասնակցած հայաստանցի պարողներից Ազգային օպերային թատրոնի մենապարող Գարեգին Բաբելյանը ձեռնունայն է վերադարձել: Նշենք, որ հիշյալ խաղերին 2010թ. մասնակցած քոլեջի սան Մարիամ

Օսկանյանի գործով քրգործ հարուցելու հիմքը չկա

Վարդան Օսկանյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական վարչական դատարանը նույնպես մերժեց քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու առնչությամբ փաստաբանի միջնորդությունը: Այդ խնդիրը կարելի է բողոքարկել նաեւ Վճռաբեկ դատարան, բայց նորից դոփելու են բութ պատին: Իմ պատկերացմամբ, առարկայի վերաբերյալ հիշյալ ատյանի հերքումը նույնպես բանավիճելի է, ինչը դիտարկենք ստորեւ: Նկատենք,

Փախստականները դիմում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

«Մենք՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներս, շուրջ 24 տարի բնակվում ենք անմարդկային պայմաններում։ Այն կացարանները, որոնք տարիներ առաջ հյուրընկալ ընդունել են մեզ, ժամանակի ընթացքում դարձել են բնակության համար ոչ պիտանի։ Հանրակացարանային շենքերից շատերում չեն գործում սանհանգույցները, ջրագծերը, չի կատարվում աղբահանություն, շենքերի մի մասը դարձել են վթարային եւ բնակության համար

«Կրիմինալ մթնոլորտը ձեւավորել է ոչ թե Ղուկասյան Վարդանը, այլ նրան «проход» տվողը»

Կարծում է ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատերը Մի քանի օր է՝ Գյումրիում լուրեր են պտտվում այն մասին, որ 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքի տոնը նշելուց անմիջապես հետո՝ հոկտեմբերի 8-ին, հրաժեշտ է տալու իր աթոռին: Այսինքն՝ քաղաքապետը չի սպասելու իր լիազորությունների ժամկետի ավարտին. այն լրանում է նոյեմբերի 12-ին: Ըստ այս լուրերը տարածողների՝ Վարդան Ղուկասյանը նման քայլի գնում

«Քաղաքական հետապնդումները շարունակվելու են»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ «Վարդան Օսկանյանի հանդեպ որեւէ պրետենզիա ներկայացնելու համար գլխավոր դատախազը չունի իրավական հիմքեր»: Իսկ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն էլ ընդգծում է, որ Հանթսմանի կողմից Հայաստանում իրականացվել է շինծու առքուվաճառք, եւ Օսկանյանն ու Հանթսմանը «կապված են եղել ինչ-որ մի գործարքով»: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ»

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031