Օրվա լրահոսը
Գաղափար փնտրելով
Կոմունիստները, դնելով իրենց առաջնորդի դիակը դամբարանում, ուղերձ էին հղել հսկայական երկրի բնակչությանը՝ սա սրբություն է, որի առաջ բոլորդ պարտավոր եք խոնարհվել՝ մի կողմ դնելով ձեր անհատական, ազգային եւ կրոնական տարբերությունները: Երբ ես էի գիտակից տարիքում, այդ պաշտամունքը կեղծ էր, ավելին՝ ծաղրի առարկա էր, անեկդոտի նյութ: Իրենք՝ Լենինի մասին բոցաշունչ ելույթներ ունեցողները, «կոմունիստական կրոնին» դույզն-ինչ չէին
«Australian Open»-ում աշխարհի թիվ 1 ռակետը հաղթել է խորամանկությա՞մբ
Ավստրալիայի բաց առաջնության կանանց կիսաեզրափակչի Վիկտորիա Ազարենկա (Բելառուս) եւ Սլոան Սթիվենս (ԱՄՆ) հանդիպման մի դրվագ առաջացրել է թենիսի աշխարհի զայրույթը: Առաջին սեթում հեշտությամբ՝ 6:1, հաշվով հաղթելուց հետո աշխարհի թիվ 1 ռակետի խաղը երկրորդում ակնհայտորեն չէր ստացվում: Եվ Վիկտորիան որոշել է խորամանկության դիմել՝ իր օգտին 5:4 հաշվի ժամանակ բժշկական թայմ-աուտ վերցնելով: Հանգստանալուց ու մրցակցին տեմպից գցելով՝
8 մլն դրամը նախագահի թեկնածուի երբեմնի ծախսած նպատակային գումարն է
Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը խոսելով իր քայլերի մասին՝ ասաց. «Իշխանությունները չափն անցել են, եւ արդեն վեց հոգու ձեռքում է մնացել պայքարը, քանի որ ես հանում եմ իմ թեկնածությունը: Այսօր այս պահին վեց մարդուց է կախված, թե ընդդիմադիր ուժերն ինչ պետք է անեն: Ակնհայտ է, որ այն թեկնածուները
Սեյրան Օհանյան. «Մեր զինվորները անձնուրաց կռվեցին եւ չթողեցին մարտական դիրքը»
Նախարարի խոսքով` մեր զինվորները ստացել են համապատասխան ռազմահայրենասիրական դաստիարակություն Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊՀ եւ հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Կարեւորելով հանդիպումը` նախարարը փաստեց, որ նման այցեր տեղի են ունենում բոլոր բուհերում եւ դպրոցներում` ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի փոխադարձ նախաձեռնությամբ: Խոսելով 2012թ-ի ձեռքբերումներից` պարոն Օհանյանն ասաց, որ տարին առանձնահատուկ էր` ռազմավարական
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եբրո 2016-ի քաղաքների ցանկը
Ֆուտբոլի եվրոպական միության գործկոմը հաստատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած քաղաքների ցուցակը, որոնցում պլանավորվում են անցկացնել ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումները: Ցուցակում են Բորդոն, Լանսը, Լիլը, Լիոնը, Մարսելը, Նիցցան, Փարիզը, Սենտ-Էտյենը, Թուլուզը, ինչպես նաեւ Փարիզի արվարձանում գտնվող Սեն-Դենին: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2014-ի սեպտեմբերին, վիճակահանությունն անցկացվելու է նույն տարվա գարնանը,
Մեղադրվում է բռնաբարության մեջ
Հինգշաբթի օրը Նյուքասլի ոստիկանություն է զանգահարել մի կին եւ հայտարարել, որ իրեն բռնաբարել են: Ոստիկանության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 23 լույս 24-ի գիշերը «Jesmond» հյուրանոցում այդ կնոջը բռնաբարելու մեջ կասկածանքով ձերբակալվել եւ հարցաքննվել է Forest Hall թաղամասի բնակիչ, «Նյուքասլ Յունայթեդի» ֆուտբոլիստ, 21-ամյա Ռեյնջերը: Ֆուտբոլիստը իր ոչ երկար կարիերայի ընթացքում առաջին անգամ
ԺԿ ՕՐՀՆԵՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
Ելիր՝ ում կյանքը անիծել է, Ով ճորտ է, մերկ է, չունի անդորր, Ով չունի դիվիդի, հեռուստացույց Եվ մինչեւ անգամ էպիլյատոր:
Խոշոր ավտովթար մայրաքաղաքում. Գազելը կողաշրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 26–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, բախվել են «Գազ 32213» մակնիշի 1327 Տ համարանիշի և «Օպել Աստռա» մակնիշի 33 ՍՏ 394 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես shamshyan.com-ում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Գազելը, որը սպասարկում է թիվ 18 համարի երթուղին, կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3
Վահագն Չախալյանի հայտարարությունը
Այլևս գտնվելով ազատության մեջ` ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, որից իմ բանտարկության այս հինգ տարիներին միշտ ստացել եմ հոգևոր ու բարոյական սփոփանք և քաջալերանք: Շնորհակալություն եմ հայտնում «Երկիր» Միությանը, նաև բոլոր անհատներին և կառույցներին, որոնք զորավիգ ու աջակից են եղել իմ ընտանիքին և ինձ՝ իմ պայքարում, որոնք իրենց բողոքի ձայնն
«Մերսեդեսի» վարորդը Ջրաշխարհի դիմաց վրաերթի է ենթարկել ամուսիններին, ովքեր փողոցն անցնելիս են եղել չթույլատրված հատվածով
Հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Աշոտ Հարությունյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 25 ԼՍ 356 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ըստ shamshyan.com-ի, վրաերթի ենթարկվածները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ամուսիններ են, ովքեր փողոցը անցնելիս են եղել չթույլատրված հատվածով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ
Սելիմի լեռնանցքը փակ է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս, Միջնատուն, ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքիմարզի Վերին Գետաշեն – Մադինա ևՍոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի շրջանիմիջհամայնքային ավտոճանապարհները: Ձնաբքի պատճառով առավել դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը: Խորհուրդ է տրվում երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`
Բան չունենք ասելու
Բայց մի բան, այնուամենայնիվ, ունենք Երեւանի տարբեր հատվածներում մեռան հացադուլ անելով իրենց տների հողահատվածները էլիտար շենքերին «նվիրած» տնանկները: Հետո՞ ինչ, որ նախագահի թեկնածու չէին, մարդ էլ չէի՞ն: Նրանք ո՞ր զեկույցի մեջ մտան` մնաց անհայտ: Այն հարցին, թե «հասարակական ո՞ր շերտի, քաղաքական ո՞ր ուժի աջակցության կարիքն ունեք», Ղուկասյանը պատասխանում է. «Վերջ տալ շինծու ընտրություններին» կարգախոսն այսօր
Արոնյանն ընդհուպ մոտեցել է Կարլսենին
Վեյկ-ան Զեեում ընթացող «Tata Steel 2013» շախմատային գերմրցաշարի ավարտին մնում է երկու տուր: Ուժեղագույնների խմբում Լեւոն Արոնյանը 11-րդ տուրում սեւերով կարեւոր հաղթանակ տարավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ՝ իր անվան դիմաց գրանցելով 7,5 միավոր: Իսկ հաղթողի կոչման համար նրա գլխավոր մրցակիցները՝ Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը բավարարվեցին ոչ-ոքիով: Առաջատարների եռյակում Արոնյանը կես միավոր առաջ անցավ Անանդից,
Ովքե՞ր կմիանան Քաղաքացիական պայմանագրին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ հանրությանը ներկայացնելով իր խոստացած Քաղաքացիական պայմանագիրը: Այդ փաստաթղթի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու համար նշենք, որ ըստ դրա առաջին կետի, «պայմանագրի մասնակիցների նպատակը ՀՀ քաղաքացիների՝ հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, Մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության և կիրառելիության,
Րաֆֆի Հովհաննիսյան. Պարոն նախագահ, ներողություն խնդրեք Հայ ժողովրդից (Տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր տեսաուղերձով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել է ներողություն խնդրել հայ ժողովրդից ստեղծված այն վիճակի համար, որի արդյունքում Հայաստանն այս հինգ տարիների ընթացքում լքել է շուրջ 200 հազար հայորդի:
Արամ Մանուկյան. «Անձնագրերը հավաքում են, փող էլ են բաժանելու»
ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կոչ արեց դիտորդներին, միջազգային կազմակերպություներին հետևել, թե ինչպիսի նախագահական ընտրություններ է կազմակերպում Սերժ Սարգսյանը: «Ծաղրուծանակ: Այսօր արդեն տարբեր շրջաններից մարդկանց անձնագրերը հավաքում են, փող էլ են բաժանելու: Սերժ Սարգսյանի արյունը կեղտոտ է, ինքը մաքուր, եթե անգամ մրցակից չկա, չի ընտրվելու: Ինքը պետք է մարդ ձերբակալի, պետք է փող
Եվս մեկ հայ կին հարձակման է ենթարկվել Թուրքիայում
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել եւս մեկ հարձակում հայ կնոջ վրա, սակայն քանի որ կինը չի տուժել, նրա ընտանիքը հրաժարվում է դեպքի մասին ստույգ տեղեկություններ փոխանցել համապատասխան մարմիններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն, ով այսօր մասնակցել է վերջին շրջանում Ստամբուլում ազգությամբ հայ տարեց կանանց վրա հարձակումների վերաբերյալ տեղի
Իկեր Կասիլիասը կոտրել է ձեռքը
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը «Արքայի Գավաթի» խաղարկության քառորդ եզրափակչում «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ կոտրել է ձախ ձեռքը: Դա տեղի է ունեցել խաղային դրվագներից մեկում, երբ հանդիպման 18-րդ րոպեին նրա թիմակից Ալվարո Արբելոան պատահաբար հարվածել է նրան: Թե որքա՞ն ժամանակ Կասիլիասը չի կարողանա խաղալ, պարզ չէ: Սովորաբար, այդպիսի վնասվածքները բուժվում են
«Դեմ առ դեմ». Անուշ Սեդրակյան եւ Ստեփան Դանիելյան
Հունվարի 26 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 75-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: Քննարկման թեման` ՀՀ նախագահական ընտրությունները : Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նախագահի թեկնածուի հորդորը. «Որեւէ ավելորդություն չանել՝ դրա կարիքը չկա»
«Գիտեք, որ մենք մշտապես կարեւորել ենք լավ, ազատ, արդար ընտրությունների անցկացումը։ Դա չափազանց անհրաժեշտ է հզոր, զարգացած պետություն ունենալու համար։ Եթե քո քաղաքացին չի վստահում քեզ, չի հավատում ընտրությունների արդյունքներին, ապա դժվար թե այդ քաղաքացին կարողանա իրեն լիարժեքորեն դրսեւորել»,- Դավիթաշեն վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր եզրափակիչ խոսքում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։
Հրանտ Բագրատյան. «Պաշտոնի մասին խոսակցություն չի եղել»
Բագրատյանն իր շանսերի, վարչապետ դառնալու եւ այլնի մասին
«Ո՞ր մի գյումրեցին չի ուզի Իրինա Ալեգրովային երկու օր իր հարկի տակ պահի»
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը համոզված է, որ եթե քաղաքի հյուրանոցները քչություն անեն, ապա հյուընկալ գյումրեցիները աստղերին իրենց տանը կհյուընկալեն Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանից հետաքրքրվեց, թե 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրին պատրա՞ստ է արդյոք հունիս ամսից հյուընկալել մեծ թվով ճանաչված արվեստագետների, գիտնականների: Այս հարցը քաղաքապետարանի պաշտոնյային ուղղելիս, բնականաբար ի
«Ստրոիլի, ստրոիլի ի նակոնեց պաստրոիլի» (Տեսանյութ)
Նախագահ Սարգսյանը, նախկին բուժաշխատողը, կոկորդիլոս Գենան եւ չեբուրաշկան
Րաֆֆին հնարավոր է մազերը կտրի նաեւ Արամ Հարությունյանի վարսավիրի մոտ
Արամ Հարությունյանը խոստանում է լավ սանրվածք
Նախագահի թեկնածուի պատասխանները
Ըստ Սերժ Սարգսյանի, զարգացած պետությունն այն պետությունն է, որտեղ մեկնում են բնակվելու մեր հայրենակիցները:
Սերժ Սարգսյանի նախընտրական ծախսերն արդարացվա՞ծ են
Ըստ ՀՀԿ պատգամավորի, Սերժ Սարգսյանի պլակատներն ու տեսահոլովակը խոսում են նրա պատասխանատվության մասին Հաշվի առնելով, որ ի դեմս Սերժ Սարգսյանի, գործ ունենք «հաղթող, հաղթած» թեկնածուի հետ, ինչպես ՀՀԿ-ականներն են միշտ սիրում ասել, ի՞նչ իմաստ ուներ այդքան գումար ծախսել՝ տեսահոլովակ, պլակատներ պատրաստել, տարածել: Այսօր Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Դա գալիս է քաղաքական
ՀՀԿ պատգամավոր. «Հացադուլ կսկսեն Անդրիաս Ղուկասյանի սանրվածքը փոխելու պահանջով»
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հացադուլի դուրս եկած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին խորհուրդ է տալիս ներկայացնել իրատեսական ու հստակ ձեւակերպված պահանջներ: «Հացադուլը որպես պայքարի միջոց՝ խոսքը հասանելի դարձնելու առումով, ընդունում եմ, բայց պետք է պահանջն ու խնդիրը ձեւակերպել հստակ, այլ ոչ թե սենսացիոն հայտարարության տակ այլ խնդիրներ առաջ քաշել՝ մինչեւ ՀՀԿ թեկնածուն չհանի թեկնածությունը,
Սերժ Սարգսյանն` օլիգարխների մասին
«Չենք պատրաստվում որեւէ մեկին ճնշել, ունեզրկել եւ նրա ունեցվածքն ուրիշներին բաժանել» Այսօր Երեւանի Դավիթաշեն համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց իր ծրագրի տնտեսական հատվածից: Նրա խոսքով՝ ենթադրյալ եւ տեսական արդարությունից մենք պետք է անցնենք իրական արդարութան, ինչի համար մեր հասարակության յուրաքանչյուր անդամ պարտավոր է ընտրություն կատարել եւ պատասխանատվություն
Հրանտ Բագրատյան .«Իշխանությունն այս անգամ չի կարող մեզ վրա կրակել, խեղճն է ընկած»
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հունվարի 25-ին նախընտրական հանդիպումներ ունեցավ Իջեւանի տարածաշրջանում: Ավելի քան 4500 բնակիչ ունեցող Աչաջուր գյուղում հանդիպմանը մասնակցում էին մի քանի տասնյակ մարդ: Նրանք սկզբում մի տեսակ հեռու էին կանգնած,մինչեւ որ Բագրատյանը հորդորեց . «Մի վախեցեք, մոտեցեք, պատասխան եմ տալիս»: Աչաջրի բնակիչներից մեկը «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ գյուղում վախի մթնոլորտ կա: Հանդիպման
Սերժ Սարգսյան. «Չեմ բողոքում, չեմ տրտնջում» (Տեսանյութ)
Նախագահի թեկնածուի պայմանագիրը` դավիթաշենցիների հետ «Ընտրություններով, այսինքն՝ քվեարկությամբ, մենք պայմանագիր ենք կնքում: Մենք հինգ տարի առաջ էլ ենք պայմանագիր կնքել, որին հետեւեցին տարիներ, երբ մենք հաղթահարեցինք մի քանի ճգնաժամեր, անկանխատեսելի եւ բարդ մարտահրավերներ, հաղթահարեցինք մեր երկրի ներսում առկա ճգնաժամը: Պետք է խոստովանեմ, որ այդ ճգնաժամերը մի քիչ շատ ստացվեցին, մի քանի նախագահներին կբավականացներ, բայց ես


















































