Օրվա լրահոսը

«Օրրան»-ը ներկա էր «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի ցուցադրությանը

«Մտահղացումը վաղուց կար, մենք իսկապես ցանկանում էինք երեխաների համար նման միջոցառում կազմակերպել: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց AP cinema կինոընկերության Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Մեսրոպյանը: Այսօր «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի  ցուցադրությունն էր, որին ներկա էին «Օրրան» երեխաների պաշտպանության բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները եւ ցերեկային կենտրոնի երեխաները: Հրաչյա Մեսրոպյանի պնդմամբ, ֆիլմը ուսուցողական

«Յուրաքանչյուր զույգին անհրաժեշտ է որոշակի դադար».

Ընդմիջումներով սեր Մարինեն սիրահարվել էր իր ուսուցչին, ում հետ պարապում էր մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները ընդունելության քննությունների համար: Ուսուցիչը գրավիչ էր, երիտասարդ ՝ իրենից ընդամենը 2 տարով մեծ: Որպեսզի չխճճվեք այս պատմության մեջ, մի քիչ մանրամասնենք. աղջկան պարապելու համար քիչ ժամանակ էր մնացել, ձմեռ էր, դասախոսներն ու ուսուցիչները հրաժարվում էին նրան ընդունելուց՝ մտավախություն ունենալով, որ

Հովիկ Աբրահամյան. Ոչ ոք չի կարողանալու կեղծել ընտրական օրենսգիրքը

«Թող ոչ ոք չփորձի սեւացնել ընտրությունը, դա նրանց չի հաջողվի»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ,  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Երեկ  նախագահի երկու թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արման Մելիքյանը հայտարարել են ընտրակեղծիքների մասին` մասնավորաբար, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի անձնագրային տվյալներն է հավաքում եւ

Կուսակցություններին չեն հետաքրքրում ընտրողների վեց տոկոս ձայները

Հատուկ կարիքավոր մարդիկ ընտրել չեն կարողանում  «Դե թող մի հազար ձայն էլ խախտվի»,- տարիներ առաջ այսպիսի պատասխան էր տվել մտավոր արատներ ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող կազմակերպության ղեկավար Արփինե Աբրահամյանի բարձրացրած խնդիրներին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Ավետյանը: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում հատուկ կարիք ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներն իրենց մտահոգութուները կիսեցին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի

Տեր Շմավոն. «Խաչերթի միջոցով քրիստոնյաները բարձրաձայնում են իրենց հավատքի մասին» (Տեսանյութ)

Երիտասարդները սուրբ Հովհաննես եկեղեցուց քայլեցին մինչ Սիրահարների այգի Այսօր Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցուց մի շարք հասարակական-երիտասարդական կառույցների անդամների, հոգեւորականների, թմբուկահարների եւ ձիավորի մասնակցությամբ մեկնարկեց սուրբ Սարգսի տոնին նվիրված խաչերթ` դեպի սիրահարների այգի: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շարքը կազմակերպել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգեւոր միությունը`

Ինչպե՞ս է սնվում վագրը Երեւանում

Երրորդ փորձից հետո վագրը հասավ իր ուզածին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Տոնը միայն համերգի մեջ չէ». Երիտասարդը՝ Սրբ. Սարգիս տոնի մասին

Այսօր երիտասարդների սիրո բարեխոսի՝ Սրբ. Սարգիսի տոնն է: Սա այն օրերից է, երբ սիրահար զույգերի սովորական առօրյան պետք է փոքր ինչ գոնե տարբերվեր մնացածից: Սակայն Առավոտ երիտասարդականը առավոտից  շրջում էր երեւանյան փողոցներում եւ նկատեց, որ տրամադրությունը այդքան էլ տոնական չէ: Երիտասարդներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց քաղաքում կազմակերպված միջոցառումներից, ասելով, որ տոնը միայն համերգի մեջ

Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին

Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրովցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ ստեղծագործողների

Գյումրվա ձմեռ ու Սուրբ Սարգսի տոն` «Մայր Հայաստան» հուշահամալիրում (ֆոտոշարք)

Շիրակցիները  Սուրբ Սարգիսին երկրպագեցին ճոխ սեղաններով,  բեմադրություններով, համերգներով  ու խարույկով Այսօր Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունների ֆինանսավորմամբ  «Մայր Հայաստան»   հուշահամալիրում կազմակերպվել էր  Գյումրու ձմեռն ու Սուրբ Սարգիսի տոնը: Հատկապես մեծ պատրաստություն էին տեսել Շիրակի մարզի դպրոցների տնօրենները, որոնք մրցակցության մեջ էին թե Սուրբ Սարգսի պատվին գցած սեղանների ճոխությամբ, թե  բեմադրություններով, գեղանկարների ցուցադրությամբ:  Վերջիններս  ջանք ու

Վահագն Չախալյանը` Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության կապակցությամբ

Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու կողմից  հնչեցված մեղադրանքները բացահայտ սուտ և ապատեղեկատվություն են: Երբեք և ոչ մի անգամ «ռուսական լրտես», «գործակալ լինելու» մեջ որևէ մեղադրանք ինձ դատարանում չի՛ առաջադրվել և չէր էլ կարո՛ղ առաջադրվել: Սաակաշվիլի-Մերաբիշվիլի զույգը իշխանության գլուխ էր, իրենց ձեռքում էին ուժային կառույցները և դատախազությունը, երբ չորսուկես տարի առաջ ինձ

«Կներես, եթե կարող ես, ու եղիր երջանիկ». Նամակ` ընթերցողից

«Առավոտ երիտասարդականը» հավատարիմ ու կամեցող ընկերոջ պես միշտ օգնել է երիտասարդներին՝ շնորհավորանքներ, սիրո խոստովանություններ ու շնորհակալական խոսքեր հղել սիրելիին: Այս անգամ էլ ներկայացնում ենք մի նամակ, որը գրել է 23-ամյա Մանե Գրիգորյանը: Թե ում է ուղղված այն, Մանեն չցանկացավ նշել, բայց նամակի միջոցով նա փորձել է ներողություն խնդրել մեզ համար անհայտ տղայից: Ներկայացնում ենք նամակն

Վիշեգրադի երկրների եվրաինտեգրման փորձը՝ Հարավային Կովկասի երկրների համար

Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում ՔԱՆ ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը եւ Հրայր Մանուկյանը ներկայացրին «Արեւելյան գործընկերության ձեւաչափի շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի  արդյունքները 2010-2012թթ.» զեկույցը, որը նախապատրաստվել է կազմակերպության կողմից` Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների կովկասյան ինստիտուտի հետ համագործակցաբար,  Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես նշեց համազեկուցողներից Հովսեփ Խուրշուդյանը, Հայաստանում Եվրոպական ինտեգրացիայի հարցում գոյություն ունի լայն կոնսենսուս, ինչի շնորհիվ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի այցը Էստոնիայի Հանրապետություն

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Այցի շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև: ԱԳ նախարարի տեղակալ Մառտ Լաանեմաեի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, իրավապայմանագրային և այլ հարցեր: Երկուստեք արձանագրվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն

5 լավագույն ամուսնության առաջարկությունները (Տեսանյութեր)

Շնորհավորելով բոլոր սիրահարների տոնը` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ու հետաքրքիր ամուսնության առաջարկությունները աշխարհի տարբեր ազգերի կողմից: Այս հոլովակում տղան ֆլեշմոբի օգնությամբ հայտնում է իր առաջարկի մասին: Զբոսայգիներից մեկում զբոսնող մի քանի երիտասարդներ հանկարծ սկսում են պարել Բրունո Մարսի “Marry You” երգի հնչյունների ներքո: Մի քանի րոպե անց տղան անսպասելիորեն միանում է պարողներին և երգի

10 Reasons to Exist

 Հայտնի է U2-ի հաջորդ ձայնասկավառակի աշխատանքային անվանումը Իռլանդական լեգենդար U2-ն շարունակում է աշխատել նոր ձայնասկավառակի վրա, որը կդառնա խմբի 13-րդ ալբոմը: Վերջին տարիների դադարներից ու փոփոխական ակտիվությունից հետո խումբը, երգիչ Բոնոյի (Bono) խոսքերով, «լավ մարզավիճակում է» եւ նոր ալբոմի համար երգեր է ձայնագրում: Այնուամենայնիվ, սկավառակը լույս կտեսնի միայն այն ժամանակ, երբ այն ամբողջապես պատրաստ կլինի:

Հատուկ մրցանակ՝ հայ գրող-թարգմանչին

«Ոսկե Դելվիգ» ամենամյա գրական մրցանակաբաշխությունն առաջին անգամ անդրադարձել է ոչ ռուսաստանցու Մոսկովյան «Ոսկե Դելվիգ» ամենամյա գրական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է «Լիտերատուրնայա գազետա» հայտնի պարբերականի 175-ամյակի կապակցությամբ՝ 2005-ին եւ նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել թերթի առաջին խմբագրին՝ Անտոն Դելվիգին ու պահպանել հայրենական գրականության ոլորտում գեղարվեստական ու քաղաքացիական ավանդույթները: Ոսկե, արծաթե «Դելվիգները» եւ շուրջ 10 անվանակարգերում (արձակ, պոեզիա,

Երբ հումորը ծիծաղելի չէ երկուստեք

Անցյալ տարվա ճամփորդություններս ամրացրին համոզմունքս, որ չեմ ուզում ապրել օտարության մեջ: Իսկ օտարության մեջ ոչ մի բանական մարդ, կարծում եմ, չի երազում ապրել: Աստված չանի, որ ընտրության առջեւ կանգնեմ: Երբ մնում են օտարության մեջ՝ ամեն-ամեն գնով Տիկին Գայանեն մոլորված-կանգնած է Անտվերպենի (Բելգիա) առեւտրի կենտրոնի առաջին հարկում: Նրան ուղեկցում է դուստրը: Տպավորություն ունեմ, որ նա եկել

Մասիսում ՀԱԿ-ի գլուխը ցավում է, ԲՀԿ-ն զբաղված է, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը չկան

 Իսկ մարզպետը տղամարդու խոսք է տվել Ի տարբերություն նախորդ՝ ԱԺ ընտրությունների, երբ Մասիսում կենաց ու մահու կռիվներ էին մղվում պատգամավորական մանդատների համար, այս անգամ, երբ երկիրը պատրաստվում է հանրապետական կարեւորագույն ընտրությունների, ընտրական շունչ այստեղ չի զգացվում: Հարցված բնակիչներից ոմանք անգամ չգիտեն, թե երբ եւ ինչ ընտրություն է լինելու: «Առավոտի» հարցին, թե նախագահի թեկնածուներից ո՞ւմ են

Արման Մելիքյանը՝ ՀՀԿ-ականներին. Իսկ ի՞նչ եք մտածում, երբ արտերկրում գումարներ եք մուրում

Երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանուհու բլոգային գրառումը բուռն քննարկումների տեղիք տվեց, շատ ՀՀԿ-ականներ, այդ թվում նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «ոչ կոռեկտ» անվանեցին, նրա քայլը որակեցին Հայաստանի ներքին գործերին միջամտել, արդյոք դա դիվանագիտական էթիկայի խախտո՞ւմ է՝  ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ասաց. «Ես դա դիտարկում եմ որպես շահագրգիռ

Հայկական հաջողված փորձը` համաշխարհային կրթական համաժողովում

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա «Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն» զեկույցով` ներկայացնելով Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ծրագրի ներդրման փորձը:

Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքներն օգնության կարիք ունեն հատկապես ձմռան ամիսներին

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, որտեղ ձմռանը բավական ցուրտ է և ջերմաստիճանը պարբերաբար տատանվում է մինուս 15-28 աստիճանի սահմաններում, կյանքն առավել անտանելի է դառնում վաղուց քայքայված վագոն-տնակներում: Իսկ այդ ժամանակավոր կոչվող կացարաններում արդեն 25 տարի է ապրում, կամ որ առավել տեղին է այս պարագայում ասել` գոյատևում են հազարավոր ընտանիքներ: Միայն Գյումրիում դեռևս շուրջ 4000 ընտանիք կամ մոտ

«Պուտինի կողքին էլ օլիգարխներ կան»

 ԲՀԿ-ն Դավիթաշենում Սերժ Սարգսյանի օգտին չի՞ աշխատի «Ինքը նման հայտարարություն չի արել»,- երեկ «Առավոտի» հարցին՝ ԲՀԿ-ի տարածքային կազմակերպությունն առաջիկա ընտրություններում չի՞ աջակցելու ՀՀԿ թեկնածուին, ասաց Դավիթաշեն վարչական համայնքի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: «Ինքը» ասելով նա նկատի ուներ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին, ով նաեւ ԲՀԿ տեղական կառույցի ղեկավարն է: Նկատենք, որ թեեւ ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է,

Ուղիղ միացում. Անուշ Սեդրակյանը եւ Ստեփան Դանիելյանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 75-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  փոխնախագահ,  քաղաքագետ Անուշ Սեդրակյանը եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: Քննարկման թեման` ՀՀ նախագահական ընտրությունները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Ուտել աղի բլիթ, թե ոչ.ազգագրագետի և քահանայի տեսակետները (ֆոտոշարք)

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 26-ին: «Օրվա ազգային և հոգևոր խորհուրդը» թեմաներով

«Շինծու տոներից հեռու պետք է մնանք». Քահանա

«Ազգային տոները արմատավորում են մեր դիմագիծը`այն ազգը ով չունի ավանդույթ կործանվում եւ ոչնչանում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգային տոների կարեւորության մասին նշեց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Նրա պնդմամբ, հետամուտ լինելով մենք ապահովում ենք վաղվա կացությունը: Հոգեւորը, ազգայինը հային հայ են պահում. «Այսօր Սուրբ Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ եւ երիտասարդների օրհնություն:

Ռազմական ոլորտով հետաքրքրվող լրագրողներն իրենց հուզող հարցերը քննարկեցին Վազգեն Մանուկյանի հետ

Ռազմական ոլորտի լուսաբանմամբ հետաքրքրվող մի շարք լրագրողներ հունվարի 25-ին հանդիպեցին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Հանդիպման նպատակը բանակի խնդիրների, հայ-ադրբեջանական հակամարտության ճիշտ լուսաբանման, պատերազմական իրավիճակում լրագրողի գործունեության և ոլորտի այլ հարցերի վերաբերյալ քննարկումն էր, Վազգեն Մանուկյանի տեսակետներն ու խորհուդները լսելը` որպես պատերազմական տարիներին ՀՀ պաշտպանության նախարար և փորձառու քաղաքական-հասարակական գործիչ: Հանդիպումը կազմակերպվել էր

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգա

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, անցած շաբաթվա ընթացքում շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն իրականացրել է

Աշոտյան. «Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետության գերագույն ուղղություններից է»

ՀՀ 5 նախարարություն լծվել է ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման գործին

«Հրանտ Բագրատյանին համարում եմ ռեֆորմատոր»

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե որն է պատճառը, որ ՀՀ նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում իսպառ բացակայում են թվերով արտահայտված խոստումները՝ այն դեպքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի տնտեսական ծրագրում խոստումների զգալի մասն արտահայտված է թվերով, իսկ Հրանտ Բագրատյանի ծրագրում թվերն ավելի քան շատ են՝ Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ թվերով արտահայտված խոստումները հաճախ ապակողմնորոշում են քաղաքացիներին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031