Օրվա լրահոսը
Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ օրը Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել: Վճիռներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մյուսը ՀԺԿ անդամ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի գործով է: Ըստ Եվրադատարանի վճռի, Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6 հազար եվրո փոխհատուցում, իսկ Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո
«Զուտ ընտրությունների միջոցով տապալել բռնապետին` հնարավոր չէ. գոնե այս պահի դրությամբ»
Հատված ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ հարցազրույցից: – Անդրադառնանք գալիք նախագահական ընտրություններին: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է իրառաջադրման մասին մինչ օրս լռում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ընդհանրապես`ինչի՞ն է սպասում ՀԱԿ-ը: – Ինձ թվում է` ոչնչի էլ չի սպասում: Իսկ լռում է այն պատճառով, որովհետև չի տեսնում որևէ նախադրյալ` ընտրվելու
Հայաստանը նահանջել է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատությամբ նահանջել է 11 աստիճան եւ հանգրվանել 64-րդ հորիզոնականում: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշրի եվրոպական «B» խմբի մեր մրցակիցները զբաղեցնում են այսպիսի տեղեր. 8. Իտալիա, 18. Դանիա, 22. Չեխիա, 55. Բուլղարիա, 153. Մալթա: Իսկ լավագույն տասնյակն ըստ հերթականության կազմում են Իսպանիան, Գերմանիան,
Սոցապ նախկին նախարարը նորմալ է վերաբերվում վարչապետի անցկացրած խորհրդակցությանը
Հատված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի հետ հարցազրույցից: – Պարոն Գրիգորյան, Դուք տեղյա՞կ էիք նշված խնդիրներին, եւ երբեւէ վարչապետն այդ թեմայով զրուցե՞լ է Ձեզ հետ, շոշափվե՞լ է կոնկրետ այս հարցը։ – Ես այսօր տեղի ունեցածին շատ նորմալ եմ վերաբերվում։ Բժշկասոցիալական փորձաքննական գործակալությունում առկա պրոբլեմների մասին ես էլ եմ ժամանակին շատ
Լեւոն Արոնյանը կխաղա Նորվեգիայում
Լեւոն Արոնյանը պլանավորել է մասնակցել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում եկող տարվա մայիսի 7-18-ը կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարին, որտեղ Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցների թվում կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վան Հաոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բասկետբոլային շախմատ
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը մի քանի իրողություններ արձանագրեց` մի կողմից` պատասխանելով մի շարք հարցերի, մյուս կողմից` առաջացնելով նոր հարցադրումներ: Քոչարյանի հայտարարության առաջին արձանագրումն այն էր, որ նա Վարդան Օսկանյանին ավելի շատ է համարում իր թիմակիցը, քան Օսկանյանի կուսակցական ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով մինչ օրս ոչ
Լրացել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի պաշտոնավարման 100 օրը
Հայաստանում զանգվածային սպորտի զարգացման հիմնական խնդիրների վերաբերյալ հրավիրված խորհրդակցությունից հետո, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին խնդրեցինք պատասխանել մեզ հետաքրքրող մի քանի հարցի: – Օրերս լրացավ ձեր պաշտոնավարման 100 օրը: Այս ընթացքում ի՞նչ է արվել նախարարությունում: – Ուսումնասիրություններ ենք կազմակերպել սպորտի եւ երիտասարդության հարցերի տարբեր ոլորտներում՝ սկսած մեծ նվաճումների սպորտի,
«Այսօր իմ փոխարեն գործերս են խոսելու». Վանաձորում կայացավ փայտե արձանների ցուցահանդեսը
55-ամյա Սուսաննա Օհանյանն արդեն 17 տարի նուրբ ու կանացի ձեռքերով ամեն օր փայտին կենդանի շունչ է հաղորդում: Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճը լի էր նրա ստեղծած փայտե կերպարանքներից արձակվող կենդանությամբ: «Սա իմ հինգերորդ անհատական ցուցահանդեսն է, վերջինը երկու տարի առաջ եմ ունեցել, ի տարբերություն նախորդ ցուցահանդեսի` այսօր եղածին ավելացել են 10-ից ավելի աշխատանքներ:
«Վրաստանին նախանձել պետք չէ, այնտեղ դեմոկրատիայի արտաքին շղարշ են ստեղծում»
Այսօր Aravot.am-ը մասնագիտությամբ հոգեբան, դաշնակցական Աշոտ Հակոբյանին հարցրեց` մի՞թե հարևան Վրաստանն իրոք այդքան դեմոկրատական երկիր է դարձել, որ նախագահ Սահակաշվիլին առանց որևէ խոչընդոտի թույլատրում է ընդդիմությանը հաղթանակել, մեծամասնություն կազմել խորհրդարանում ու կառավարություն ձևավորել: «Նախ պետք է քննարկել Վրաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները. վերջապես ի դեմս Սահակաշվիլու եղան քաղաքական ուժեր, որոնք կարողացան ժամանակ առաջ իրենց
«Եթե դատախազը կարող է մտնել ԱԺ ու պարկեշտ մարդուն պախարակել , ապա անիմաստ չէ՞ քննարկել` սա թվայի՞ն հեռուստացույցով եք նայում, թե՞ անալոգային»
Վերջերս Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ոչ միայն ընդլայնել է իր ցանցը` հանրապետության տարբեր տարածքներում գրասենյակներ հիմնելով, այլև լուրերը սկսել է մատուցել կայք-էջով: Aravot.am-ը հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ինտերնետային մատուցմանն այդքան մեծ ուշադրություն դարձնելը, արդյոք պատճառն այն չէ՞, որ հեռուստաընկերությունը դուրս մնաց թվայնացման գործընթացից, և շուտով ` մինչև 2015 թվականը այլևս հնարավորություն
Առանց հոբելյարի նշեցին ծնունդը
Այսօր իր ծննդյան 77-րդ տարեդարձն է նշում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Այդ կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի «Հայ Art» մշակութային կենտրոնը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկայացրեց Ռիտա Շառոյանի «Խոսք ինձ հետ» նախագծի հերթական ֆիլմը: Այն նվիրված էր ժողովրդական արտիստին: Հեղինակի խոսքով` ֆիլմը երկխոսություն է Ջիգարխանյանի եւ հանդիսատեսի միջեւ: Տվյալ դեպքում հանդիսատեսը Շառոյանն է. «Այդ ֆիլմում Արմեն Ջիգարխանյանը
Կապանում սողանքային մարմինը բավականին ուշ է հայտնաբերվել
Կապանում` Շահումյան բանավան տանող ներհամայնքային ճանապարհի ձախ մասում, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից տարածքում օգոստոսի 20-ին արձանագրված սողանքավտանգ գոտու հարցը ԱԻՆ նախարարը բարձրացրել է կառավարությունում, որպեսզի մասնագիտական խումբ այցելի Կապան, տեղում համապատասխան ուսումնասիրություններ կատարվեն` հետագա կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Օրեր առաջ ԱԻՆ-ի մասնագետների կողմից գլխավորած աշխատանքային խումբը եղել է տեղում, կատարել ուսոոմանսիրություններ եւ
Ն. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ ամբիոնից. «Պիտի լրջագույն պատժամիջոցներ կիրառենք համաեվրոպական արժեքները լաթի կտոր սարքած երկրների նկատմամբ»
Այսօր ԵԽԽՎ-ում «Մարդու իրավունքներ և միջազգային քաղաքականություն» թեմայով բանավեճի ընթացքում Քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Պիետրո Մարսենարոյի զեկույցի կապակցությամբ հանդես եկան հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Զ. Փոստանջյանի ելույթին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ ստորև ներկայացնում ենք Ն. Զոհրաբյանի ելույթի տեքստը. «Հարգելի նախագահ, հարգարժան գործընկերներ, Մեր գործընկեր Պիետրո Մարսենարոյի զեկույցը ես կհամարեի
Սեյրան Սարոյանի սառնարանը, առանց ԱՊՊԱ կտրոնի ավտոն ու մեր էթիկան
Երեկ ԱԺ-ում գեներալ Սեյրանի դուռը կիսաբաց էր: Դրսից երեւում էր սենյակի գույքը: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր նրա սառնարանը: Հայտնի է, որ Սեյրան Սարոյանն ու գեներալ Մանվելը անբաժանելի ընկերներ են, ամենուր միասին են, միասին գալիս են ԱԺ, միասին էլ գնում: Եվ քանի որ գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի սեւ սառնարանի շուրջ այդքան մեծ աղմուկ էր բարձրացել, մենք
Pasadena Star News. «Հայ գիտնականը արժանացել է հեղինակավոր դրամաշնորհի»
«Փասադենա սթար նյուզ» երթը գրում է, որ Քալտեկի համալսարանի ամերիկահայ գիտնական Սարգիս Մազմանյանը կենսաբանության ոլորտում իր կատարած հետազոտությունների համար երեքշաբթի օրը ՄաքԱրթուրի անվան դրամաշնորհ է ստացել: «Ես կատարյալ շոկի մեջ էի», – ասել է Մազմանյանը, որը հիմա Հայաստանում մեկշաբաթյա դասընթացներ է վարում, – «Կարծես լոտոյի հաղթանակին սպասելիս լինեի»: Մազմանյանը կստանա 500.000 ԱՄՆ դոլար, որը կարող
«Քանկոր». բժշկակա՞ն, թե՞ բիզնես կենտրոն
Բաց Նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին Այսօր լրանում է իմ հոր մահվան 10-րդ օրը: Այս օրերին, մինչ մասնագետները նշում էին սրտի համաշխարհային օրը՝մեր ընտանիքը սգում էր սրտի անբավարարության պատճառով հորս մահը, որից բժիշկները մեծ շահույթ ստացան: Պատմություն Մենք ապրում ենք Աշտարակում: Հորս՝ Կարապետ Քեշիշյանի, առողջական վիճակը կտրուկ վատանում է սեպտեմբերի 23-ին՝
«Եթե որեւէ մեկը մեզ «քցելու է», ապա միայն մենք ինքներս մեզ կարող ենք քցել». Թեւան Պողոսյան
Եվրոպական 3 տասնյակ երկրների քաղաքացիների` Հայաստան առանց մուտքի արտոնագրի այցելության կառավարության որոշման նախագիծը տարատեսակ կարծիքների առիթ է տվել: Նախ այն, որ շենգենյան երկրների համար վիզայից ազատվելը Հայաստանի համար միակողմանի է: Մեր երկիր ազատ կարող են այցելել, իսկ մենք եվրոպական երկրներ պարտավորված կլինենք շենգեն վիզայով մուտք գործել, սա շատերի մոտ անհավասարության եւ անարադարության տպավորություն է ստեղծել:
Աղվան Վարդանյանն էլ է ճանաչում Ռոբերտ Քոչարյանին եւ Գալուստ Սահակյանին հիասթափեցնում է
Այսօր Aravot.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին հարցրեց՝ Դուք ճանաչում եք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Դուք էլ եք շփվել, գիտեք նրա բառապաշարը, ի՞նչ եք կարծում՝ նա՞ է հայտարարության հեղինակը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, որ այդ հայտարարության տեքստը Քոչարյանի բնավորությունը չի, նրա բառապաշարը չի եւ Ռոբերտ Քոչարյանի տարածած
Սարքաշինական տեխնիկում ավարտածը հայոց լեզու է դասավանդում
Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի 2012թ. մարտի 19-ի զեկուցագրի հիման վրա մարզպետ Արմեն Ղուլարյանը Ոսկեպարի դպրոցի 9 տարվա տնօրեն, պատմության ուսուցիչ Նվեր Բեգլարյանին ազատել է տնօրենի պաշտոնից: Մարզպետի որոշմամբ մարտի 24-ին Ոսկեպարի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի զինղեկ Հարություն Ալավերդյանը: Նվեր Բեգլարյանն ասում է, որ եթե անբավարար աշխատանքի պատճառով են
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը քուրդ պաշտոնյաներին ներկայացրել է Երևանի զարգացման լայն հեռանկարները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» տաճարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետ Շաուքադ Մոհամմեդ Էմինի և Դիարբեքիրի Սուր թաղամասի թաղապետ Աբդուլահ Դեմիր Բաշի հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանն ուղղված
«Կարևորը ոչ թե գեներալի ուսադիրներն են, այլ բարոյականության ուսադիրները»
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան, ՀՅԴ անդամ Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը մասնակցած պառլամենտականների, այդ թվում նաև ԼՂՀ ազատամարտի հերոս-գեներալների պահվածքին, ասաց.«Ես չեմ էլ ուզում գնահատական տալ խորհրդարանականների պահվածքին, քանի որ ամենաքիչը անբարո պահվածք է, քվեարկելուց առաջ գոնե ինքդ քո մեջ հարցնեիր` իսկ դո՞ւ: Ինչպես Ուսուցիչն է ասում` թող
Ինքասպանությու՞ն, թե՞ սպանություն.երիտասարդ կնոջ հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպքի մասին: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը: Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ապրող Թովմասյանների ընտանիքը արդեն երեք ամիս
Գյումրիում կայացավ բնակարանների հերթական վիճակահանությունը
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 3-ին Գյումրիում կայացավ կառուցվող բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 18 (15 հատ` մեկ, 1 հատ` 2, 2 հատ` 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցել են նախորդ վիճակահանություններին տարբեր պատճառներով չներկայացած ընտանիքները, արդյունքում բոլոր բնակարանները գտան իրենց սեփականատերերին: Վիճակահանությունից հետո նախարարը ավանդույթի համաձայն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն:
Reuters. «Հրապարակայնություն ատող մարդը դարձել է գլխավոր օրենսդիր»
«Ռոյթերս» լրատվական գործակալությունը նյութ է պատրաստել «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի մասին, որը հաղթեց Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Գործակալությունը գրում է, որ մի տարի առաջ քչեր գիտեին, թե ինչ տեսք ունի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: 56-ամյա մեծահարուսը նախկին խորհրդային պետությունում հայտնի էր որպես շռայլորեն ծախսող բարերար, որի տպավորիչ առանձնատունը նայում էր ողջ Թբիլիսիին:
Էդվարդ Նալբանդյանը՝ Փաշինյանին. «Մեքենան $45 000 արժե, նվեր չէ գերմանացուց, եւ անամոթ խոսակցություններ պետք չի տանել»
Այսօր Aravot.am-ը արտգործնախարար Էդուարրդ Նալբանդյանին խնդրեց պարզաբանել ինչ-որ անհայտ գերմանացուց նվեր ստացած իր մեքենայի պատմությունը: Հիշեցենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Էդուարդ Նալբանդյանը վարում է 100-300 հազար եվրոյանոց S դասի Մերսեդես, որը նվեր է ստացել: Նախարարի պարզաբանմամբ՝ «Գիտեք ինչ, մեղադրանքները, երբ որ անիմաստ են եւ թյուրիմացություն, դրանց պատասխաններ տալու կարիք էլ չկա:
Երկարատև ծիծաղը կարող է մահվան պատճառ դառնալ
Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ մարդը, չտիրապետելով իրեն, մահացել է ծիծաղից առաջացած կաթվածից: Առաջին նմանատիպ դեպքը կապված է հին հույն փիլիսոփա Քրիսիփուսի հետ,երբ վերջինս նայելով, թե ոնց է իր հարբած ավանակը փորձում թուզ ուտել,մահացել է ծիծաղից: 1410թ. Արագոնայի թագավոր Մարտինը, չդիմանալով մատուցված առատ ճաշին`մահացել է ծիծաղից:1989թ.-ին դանիացի մի մարդ դիտելով կատակերգական մի ֆիլմ, նույնպես մահացել
«Էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա»
Հարգելի գործընկերներ, վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հստակ ուղղորդված ստահոդ եւ պրովոկացիոն որոշ հրապարակումներ մեկ բանի մասին են վկայում՝ պատվիրատուները ակնհայտորեն ցայտնոտի մեջ են եւ ակնհայտ է, որ գնալով կորցնում են ինքնատիրապետումը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս կեղտոտ արշավի քաղաքական պատվիրատուների համար պարկեշտությունը անհասկանալի կատեգորիա է, սակայն խորհուրդ եմ տալիս սույն պատվիրատուներին
էկոտարրաներում կենցաղային աղբ են թափում
Արարատ քաղաքի փողոցներում պլաստիկ շշերի համար նախատեսված էկոտարրաներում մարդիկ նետում են նաև կենցաղային աղբ և ապակե շշեր: Ոմանք դա բացատրում են նրանով, որ էկոտարրաները տեղադրված են միայն քաղաքի կենտրոնում և սովորական աղբարկղերից բավական հեռու են: «Դատարկ շիշը հո չեմ ֆռռացնելու հետս ամբողջ քաղաքում, որ գցեմ հատուկ աղբամանում»,-ասում է Արարատի բնակիչ 17-ամյա Էդգարը: 2012 թ-ի մայիսի
ՀՀԿ պատգամավորը լոնդոնյան օլիմպիադայից հետո հիշել է Լենին պապի թաղման անեկդոտը
ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարից հետաքրքրվեց՝ ես ձեր նախորդ ելույթից հասկացա, որ առաջընթաց է եղել մեր մարզիկների ելույթը՝ լոնդոնյան օլիմպիադայում. «Լոնդոնյան օլիմպիադայի մասին պաշտոնական կարծիքը ո՞րն է: Ինչպե՞ս է շտկվելու իրավիճակը, որպեսզի հաջորդ անգամ մենք նման «առաջընթացներ» չարձանագրենք»: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց, որ գնահատականը միանշանակ բավարար է. «Կխնդրեմ ավելի զուսպ լինենք


















































