Օրվա լրահոսը
Սադոյանից մինչեւ Օսկանյան
Արշակ Սադոյանն առաջիններից էր, ում զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից. «Քաղաքական նկատառումներով ընտրությունների հետ առնչված կպցրեցին ինձ անձամբ պիտակ որպես ազգի դավաճանի»: Զրկեցին, քանի որ նախկին պատգամավորը համաձայն չէր 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահի ընտրությունների արդյունքների հետ: Նրա քաղաքական թիմը ժողովրդի հետ գրոհեց Ազգային Ժողովը, որից հետո պարոն Սադոյանը մեկ տարի մտավ ընդհատակ: Այսօր Վարդան Օսկանյանի հարցով դատախազի
Ռուբեն Հակոբյանը Արամ Մանուկյանին հիշեցնում է՝ «96-ին ձեր տղաները հաճույքով քվեարկում էին մեզ գնդակահարելու համար»
Շարունակվում է քննարկումը ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված: ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն իր ելույթում նշեց. «Սա քաղաքական մեծ սկանդալի սկիզբ է: «Սիվիլիթաս» հիմնադրամի ռեժիսորներին ու ԲՀԿ անդամներին չի հետաքրքրում ինչ կլինի Օսկանյանի հետ: Փորձում են իրենց կուսակցության կշիռը բարձրացնել: Վարդան Օսկանյանին հարցը ի սկզբանե տեղափոխել ԱԺ՝ սխալ է»: ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանի
Անժառանգների թոշակը կմտնի պետբյուջե
2014թ.-ին սպասվելիք Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում մինչև 63 տարին լրանալը մահացած ժառանգ չունեցող անձանց պարտադիր կուտակային միջոցները մնալու են կենսաթոշակային ֆոնդում և կառավարվելու են ֆոնդի կառավարչի կողմից։ «Եթե նրա մահը հաստատելուց հետո 3 տարվա ընթացքում չի հայտնվում այդ անձի որևէ ժառանգ, դա անցնում է պետությանը»,- ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ինչո՞ւ էր 4-րդ հարկից ցած նետվել 27-ամյա կինը
2012թ. մայիսի 9-ին Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 73-րդ շենքի 4-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ էր կատարել 27-ամյա Մ. Հ.-ն: Նա կենդանի էր մնացել, վնասվածքներով տեղափոխվել Երեւանի բուժհիմնարկներից մեկը: Կինն ամուսնացած է, ունի 4 տարեկան աղջիկ, ամուսինը գտնվում էր Ռուսաստանում: Ոստիկանության Տավուշի քննչական բաժինը դեպքի կապակցությամբ քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110
Վրաստանի ընդդիմությունը չի կարողացել շահել հայերի վստահությունը
Երեկ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի գնահատմամբ, Վրաստանում վերջին 8 տարիների ամենամրցակցային ու հետաքրքիր ընտրությունն էր: Ըստ նրա, վերջին տվյալներով՝ 10:40-ի դրությամբ, քվեաթերթիկների 20 տոկոսն է հաշվարկվել 778 տարածքներից: «Վրացական երազանք» կուսակցությունն ունի 54 տոկոս, իշխող կուսակցությունը՝ 40 տոկոս ձայն, իսկ 3-րդ ուժը՝ 2 տոկոս: Թբիլիսիում հիմնականում աջակցություն ստացավ ընդդիմությունը:
Թուրքիայում տեղյակ չեն Բաքվի եղանակից. Ադրբեջանում նեղացած են
Թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» ազդեցիկ թերթը եղանակի տեսության մշտական սյունակում մոռացել է նշել Ադրբեջանի մայրաքաղաքը: Տեղեկացնում է ադրբեջանական «Նյուզ» գործակալությունը: Թերթը գրում է, որ Հարավային Կովկասից Երևանն ու Թբլիսին են միայն նշված, ինչը Բաքվի և Անկարայի կայուն և ամուր ընկերության ու համագործակցության համար անակնկալ է: Թերթը հիշեցնում է, որ Թուրքիան չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ,
Պաշտպանի նախազգուշացումը համաքաղաքացիներին
Հարգելի համաքաղաքացիներ, Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում եք Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն և բացահայտվի ձեր կողմից
Արմեն Աշոտյան. Դրամահավաքին չմասնակցող ծնողին խարազանելն անբարոյականություն է (Տեսանյութ)
Ինչպես հաղորդել էինք, այսօր Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց տնօրենների հավաստագրման քննությունների մեկնարկին: Հաշվի առնելով առաջիկա Ոււսուցչի տոնի հետ կապված հնարավոր դրամահավաքները, նախարարն ասաց, որ դպրոցների ծնողական կոմիտեները պետք է լինեն աչալուրջ. «Ծնողական կոմիտեի որեւէ որոշում չի կարող պատադիր լինել բոլոր ծնողների համար: Եթե ծնողը չի ցանկանում կամ չի
ՀԱԿ-ը բոյկոտում է քվեարկությունը եւ Աղվան Հովսեփյանին խորհուրդ տալիս. «Բոլոր գողերը եկեղեցի են կառուցում, խա՛չ կառուցեք»
ԱԺ-ում շարունակվում է քննարկումը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: ԲՀԿ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը նշեց, որ ԲՀԿ ոչ մի պատգամավոր այսօր չի եկել, ինչպես հայտարարել էին, միայն մի քանի հոգով են՝ ինքը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը եւ Գուրգեն Արսենյանը: Նրանք էլ եկել են, որովհետեւ ելույթ ունեն. «Մենք ունենք մեր
ԵԽԽՎ նախագահը ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել է հանդիպման
Երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ազռաջին օրը Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը բարձրացրեց Ռամիլ Սաֆարովի հարցը: Սեյիդովը Վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնից հետաքրքրվեց, թե ինչու Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին հնարավորություն չի տրվել բացատրելու իրավիճակը: Ինչու իրենք որևէ պաշտոնական նամակ չեն ստացել ներկայացնել իրավիճակը: Նա խնդրեց, որպեսզի հաշվի առնեն այն հանգամանքը, որ Սաֆարովի խնդիրը պետք է քննվի Ղարաբաղյան
Ուղիղ միացում. Արթուր Սաքունց – Անդրիաս Ղուկասյան՝ «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 43-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Քննարկման թեման` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի քաղաքական եւ իրավական կողմերը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Վրաերթ Մանանդյան փողոցում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մանանդյան փողոցի թիվ 7/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Արմեն Աշոտյան. Օսկանյանի թուլացումը կարող է ձեռնտու լինել նրա որոշ կուսակիցների համար (Տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ Վարդան Օսկանյանի հետ կապված վերջին իրադարձություններին եւ ասաց, որ երեկ հետեւել է ԱԺ քննարկումներին. «Կարծում եմ, որ գլխավոր դատախազը եւ նրա ընդդիմախոսները խոսում էին տարբեր լեզուներով: Դատախազը խոսում էր իրավական լեզվով, իսկ ընդդիմախոսները՝ քաղաքական: Պատահական չէ եւ ոչ էլ զարմանալի, որ նրանք իրար չէին
Ո՞վ կզբաղեցնի Ռուբեն Հայրապետյանի տեղն Ավանում
Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում ընտրություն է։ Հիշեցնենք, որ պատգամավորի այս աթոռը «թափուր» է այն բանից հետո, երբ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրեց։ Այսօր թեկնածուները դեռ երեքն են՝ անկուսակցական, լրագրող Արտակ Եղիազարյանը, քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը և «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով, ի դեպ, նախորդ անգամ ևս դրել էր իր թեկնածությունը և ձայների
Սա քաղաքական հետապնդում է բացառապես Վարդան Օսկանյանի դեմ
Սա քաղաքական վրեժխնդրություն է։ Ընտրված է Վարդան Օսկանյանին հնարավորինս նվաստացնելու ճանապարհը։ Հակառակ դեպքում՝ ԱԱԾ մարմինները պարոն Օսկանյանին չէին հրավիրի իրենց մոտ՝ նման ստորացուցիչ մեթոդով, ԱԱԾ այցելելու «հրավերն» ուղարկել են ոչ թե անձամբ, այլ «Սիվիլիթասի» հասցեով, բաց ծրարով… Եվ հետո, դատելով Վւսրդան Օսկանյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա կոնսպիրացված երկխոսությունից, պարզ դարձավ. իշխանությունները, մասնավորապես՝ Հովիկ
Հետախուզվող` ՌԴ-ից եւ Ուկրաինայից
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 1-ին, ժամը 20.00-ին, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի դիմացից Գեղարքունիքի մարզային վարչություն բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Օսիկ Ն.-ն, որը 2005 թ. հունիսի 27-ից ՌԴ Տվերի մարզի Կեսովոգորսկի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: … Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին,
ՀՀԿ պատգամավոր. Օսկանյանից շատ ավելի ծայրահեղ դիրքորոշումներով քաղաքական գործիչներ կան
Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հարցազրույցից: – Ճի՞շտ եք համարում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, մանավանդ որ և՛ ինքը, և՛ ԲՀԿ-ն դա համարում են քաղաքական գործունեության հետևանք։ – Բազմիցս ասվել է, որ դա քաղաքականության հետ կապ չունի։ Քաղաքական շատ ավելի ծայրահեղ դիրքորոշումներով քաղաքական գործիչներ կան, և ի՞նչ։ Այս գործընթացն ուղղված չէ որևէ
ԿԳ նախարարը՝ տնօրեններին. Ձեր ամբիցիաները չտեղավորեք միայն քաղաքային դպրոցներում (Տեսանյութ)
Այսօր Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում մեկնարկեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունը, որը վերջինն է այս տարվա համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց քննությունների մեկնարկին: Տնօրենների հետ հանդիպմանը նախարարը նրանց հորդորեց իրենց ամբիցիաները չտեղավորել միայն քաղաքային դպրոցներում. «Աշխատեք առաջադրվել նաեւ գյուղական դպրոցներում, որտեղ լավ տնօրենների
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Ասում են՝ էս տարի սպանությունները պակասել են: – Որովհետեւ սպանությունների մի մասը ինքնասպանություն են ձեւակերպում:
Իսկ մինչ այս մարդիկ, որոնք համարձակվում էին հայոց բանակի մասին բացասական կարծիք արտահայտել, որակվում էին դավաճաններ
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել էր խորհրդակցություն, որի ժամանակ հայտարարել է, թե անթույլատրելի է համարում գնումների գործընթացում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները: Իսկ մինչ այս այն մարդիկ, որոնք համարձակվում էին հայոց բանակի մասին բացասական կարծիք արտահայտել, իշխանական ուժերի կողմից որակվում էին դավաճաններ: ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հրապարակային
Օսկանյանի գործով բավարար տվյալներ չկան
«Սիվիլիթասի» գործը դիտարկելով օրենքի պրիզմայով, նկատվում է, որ քրեական գործ հարուցելու առիթը համարվում է հետաքննության մարմնի կողմից իր լիազորությունները իրականացնելիս հանցագործության մասին ստացված հաղորդումը: Հիշեցնեմ, որ դա վերաբերվում է առուծախի գործարքից առաջացած 2 մլն դոլարին, որը ԱՄՆ-ում գտնվող սեփականատերը նվիրատվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ բարեգործության նպատակների համար, որից 1,350 մլն դոլարը տարվել է Վարդան Օսկանյանի բանկային
Ֆրունզիկի եւ Չարենցի արձանների նկատմամբ կատարված ոտնձգությունները բացատրության կարիք ունեն
Դեռ մի քանի օր առաջ էր, որ կադրեր հայտնվեցին, թե ինչպես են մի խումբ լակոտիկներ «կայֆավատ» լինում Չարենցի վրա։ Ով ինչ ուզում է ասի, բայց իմ գլխում չի տեղավորվում, թե ոնց կարող է որեւէ հայ դիտավորյալ վնասել Ֆրունզիկի կամ Չարենցի արձանը։ Բայց ինձ բավականին զարմացրեց իմ ընկերների մի մասի արձագանքն այս պատմությանը։ Յանի, ի՞նչ աղմուկ-բան
Արգենտինայի եւ Սյունիքի միջեւ հնարավոր է համագործակցություն գյուղատնտեսության ու կրթության ոլորտներում
Առաջին անգամ ճանաչողական այցով Սյունիք է ժամանել Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան, որը երկօրյա այցի առաջին օրը` հոկտեմբերի 1-ին, հասցրել է լինել տեսարժան վայրերում` Զորաց Քարերում, Տաթեւի վանական համալիրում, տպավորված է Սյունյաց աշխարհի գեղեցկությամբ: Իսկ Տաթեւում դեսպանին չհաջողվեց նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, քանի որ պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով՝ ճոպանուղին այդ օրը
Նախկին պատգամավորի գործով վկան չի հիշում «տոկոսի չափսը»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր շարունակեց Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սամսոն Ղազարյանն այսօր էլ միայնակ էր, քանի որ պաշտպանը ըստ նախագահողի, դիմել էր դատարան, հայտնելով, որ հրաժարվել է Սամսոնի պաշտպանությունը իրականացնել: Պատճառաբանության հիմքում երկու փաստարկ էր նշել. ծանրաբեռվածությունը
Հենց որ մարդն անցնում է քաղաքական այլ դաշտ, ասում են՝ սա մեր հանցագործը չէ այլեւս, եւ պետք է ձերբակալել
Եթե այսպես շարունակվի, ապա ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հնարավոր է «կոալիցիա» կազմեն արդեն… «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՆԺ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Վարդան Օսկանյանի օրինակը ցույց է տալիս,- շարունակում է,- որ Հայաստանում մեղադրողից մինչեւ մեղադրյալ կես քայլ է։ Ժամանակի ու քաղաքական ճամբարի խնդիր է միայն… Պատկերացնու՞մ եք՝ նման հանգուցալուծման դեպքում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողականում
Գյումրու տնակներում բնակվողներն առնետների ահից վախենում են գիշերները հանգիստ քնել
Գյումրիում ամբողջովին ոնչացված այգիներից մեկում`«Կոմերիտմիության այգում» ներկայումս շատ քիչ թվով տնակներ են մնացել. մյուսներում բնակվող անօթևան ընտանիքները նախորդ տարիներին բնակարաններ են ստացել, իրենց տնակները քանդել ու հեռացել են: Սակայն Վազգեն Սարգսյանի փողոցը հատող, աղբանոցի վերածված այդ տարածքում դեռևս պահպանվող տասնյակ տնակները տեղահանելու հույս չկա, քանի որ դրանք հիմնականում պատկանում են այն անօթևան ընտանիքներին, որոնք հաշվառված
Հովիկ Հայրապետյանը Գորիսում առաջին տեղը գրավեց
Գորիսում ավարտվեց շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության առաջին լիգայի մրցաշարը: 14 մասնակիցների պայքարում, որոնցից վեցը գրոսմայստեր էին, 13 հնարավորից 9,0-ական միավոր վաստակեցին միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, սակայն լրացուցիչ գործակիցներով 1-ին տեղը գրավեց Հայրապետյանը: Իր անվան դիմաց նրանցից մեկ միավոր պակաս գրանցեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որն էլ եզրափակեց առաջատարների եռյակը: Աշոտ
Թոմաս Դե Վաալ. Ադրբեջանը չի հանդգնի հարձակվել քաղաքացիական օդանավերի վրա
Ադրբեջանը միջազգային հանրության քննադատությունը շահելու ռիսկից՝ չի հանդգնի հարձակվել քաղաքացիական օդանավերի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Կարնեգիի ֆոնդի փորձագետ, Հարավային Կովկասի հարցերի մասնագետ Թոմաս Դե Վաալը՝ մեկնաբանելով Ստեփանակերտի միջազգային օդանավակային բացման մասին տեղեկատվությունը: «Ցավոք, կարծում եմ շփման գծում լարվածություն կարելի է սպասել, քանի որ դա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու Ադրբեջանի միակ գործիքն է»,-
Վրաստանում երկու կողմերը հայտարարել են հաղթանակ տանելու մասին
Իվանիշվիլի. «Ես իրագործել եմ իմ վաղեմի նպատակը» Վրաստանի քաղաքական երկու հիմնական ուժերի առաջնորդները երկրում անցկացված խորհրդարանական քվեարկության ավարտվելուն պես հանդես են եկել հաղթանակ տանելու մասին հայտարարություններով՝ այսպիսով հիմք նախապատրաստելով քաղաքական լարված դիմադրության: Երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը պաշտոնավարման ութ տարիների ընթացքում դեմ առ դեմ է կանգնել իր իշխանությանը նետած ամենալուրջ մարտահրավերին, ընտրությունների ավարտից հետո հադես
Մոսկվան կընդունի բացման ու եզրափակիչ հանդիպումները
ՌԴ սպորտի նախարար, 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ աշխարհի առաջնության բացման եւ եզրափակիչ հանդիպումները կկայանան Մոսկվայում: Իսկ մինչ այդ, Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպված հանդիսավոր արարողությունում հրապարակվել էին բոլոր այն 11 քաղաքների անունները, որոնցում անցկացվելու են աշխարհի առաջնության խաղերը: Դրանք են. Մոսկվա, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով,


















































