Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզվող` ՌԴ-ից եւ Ուկրաինայից

Հոկտեմբեր 02,2012 11:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների  ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 1-ին, ժամը 20.00-ին, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի դիմացից Գեղարքունիքի մարզային վարչություն բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Օսիկ Ն.-ն, որը 2005 թ. հունիսի 27-ից ՌԴ Տվերի մարզի Կեսովոգորսկի իրավապահների կողմից հետախուզվում էր  խարդախության  մեղադրանքով:

…

Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին,  ոստիկանության Տավուշի մարզի  քննչական բաժնի, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները  Սարիգյուղ գյուղից բերման են  ենթարկել 1954 թ. ծնված Արտուշ Է.-ին, որը 2011 թ. հունիսի 22-ից Ուկրաինայի Դոնեցկի իրավապահների կողմից հետախուզվում էր  յուրացման  մեղադրանքով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: