Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ները բաժանվել են յուրայինների եւ օտարների»

Հասարակական կազմակերպությունները կարծում են, որ խտրական վերաբերմունք կա Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումների ընթացքում  խոչընդոտվեց լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Թեկնածուի հետ՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ապա նաեւ՝ Ավան վարչական շրջանի մշակույթի տանը կազմակերպված հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից զրկվեց «Yerkir.am» կայքի թղթակից Ագնեսա Խամոյանը, չնայած որ նա հավատարմագրված

Մալաթիայի վաճառականը՝ Րաֆֆիին՝ «Մենք ձիգ ենք, դու ձիգ մաց, օխպե՜րս» (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի յուրօրինակ քարոզարշավը՝ Մալաթիայում Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը շարունակեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի արձանի մոտից: Հենց այնտեղ մի երիտասարդ աղջիկ, որը հեռախոսով խոսում էր մոր՝ Գայանեի հետ, հայտնվեց ֆիլմերին հատուկ արկածային իրավիճակում, երբ ընդամենը փորձեց մորը հեռախոսով պատմել, թե՝ «Մաաա՜մ, չես պատկերացնի ով է այստեղ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը»: Պարոն Հովհաննիսյանը անմիջապես վերցրեց աղջկա ձեռքից հեռախոսը ու

Սերժ Սարգսյան. «Սյունիքի քաղաքները պետք է ապրեն իրապես քաղաքային կյանքով»

ՀՀ նախագահը Սյունիքի մարզում  նախընտրական այցը եզրափակեց Կապան քաղաքում «Սիրելի կապանցիներ գրեթե մի ամիս հետո մեր իրականության մեջ տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք կարող են կտրուկ փոխել Հայաստանի զարգացման հետագա ընթացքը: Խոսքս լավ, ազատ, արդար ընտրությունների կազմակերպման մասին է: Այնպես է ստացվել, որ մենք հիմա ունենք աննախադեպ հնարավորություն այդպիսի ընտրություններ կազմակերպելու: Ճիշտ է, որոշ մարդիկ

Սպանություն, թե՞ ինքնասպանություն

Ինչո՞ւ է ուշանում Մարո Գուլոյանի գործի բացահայտումը Անցյալ տարի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում կասկածելի պայմաններում մահացած 21-ամյա Մարո Գուլոյանի գործը  դեռևս չի բացահայտվել: Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործը ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով արդեն մի քանի ամիս է նախաքննության փուլում է: Մարոյի ծնողների պահանջով ամիսներ առաջ նշանակվել է կրկնակի դատաբժշկական

Եվրոդատարանը սկսել է քննել Գ.Ջհանգիրյանի դիմումը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ. Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու,

Մեր հարեւաններին հետաքրքրում է, Հայաստանին` ոչ

Ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում Դավոսի ֆորումին Դավոսի հերթական միջազգային համաժողովին Հայաստանի չմասնակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը շատ բացասական է որակում: Ներկայումս պարոն Իգիթյանը միջազգային տարբեր փորձագիտական շրջանակներում մասնակցում է տնտեսական ուսումնասիրությունների եւ վերլուծությունների: Նրա դիտարկումներով` Դավոսի համաժողովը ուղղվածություն եւ միտք է տալիս այլ ֆորումների համար, նաեւ լավ առիթ է կապեր

40-ամյա կինը անսթափ վիճակում իր վարած մեքենայով բախվել է երկու այլ մեքենաների

Այսօր` հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երեւանի բնակչուհի 40-ամյա Մարինա Բորիսովան, վարելով BMW մակնիշի 04 ԼՕ 554 համարանիշի ավտոմեքենան, Հարավ Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 34/5 շենքի դիմաց` «Լեոպարդ» խանութի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված վիճակում գտնվող Սարգիս Պետրոսյանին պատկանող Մերսեդես մակնիշի 33 PՏ 041 համարանիշի, որից

Ռուսաստանցի լեգենդները Գյումրիում էին (ֆոտոշարք)

Հանրահայտ Իրինա Ռոդնինան ու Լևոն Օգանեզովը ժամանել էին Գյումրի` այն մշակութային  մայրաքաղաք  հռչակելու  Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային  մայրաքաղաք հռչակելու ծրագրի  շրջանակներում այսօր հանրապետության երկրորդ քաղաք էր ժամանել  14 հոգուց բաղկացած ռուսաստանյան պատվիրակությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի միջազգային մշակութային  համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, միջպետական հումանիտար հիմնադրամի ղեկավար  Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ: Նշենք, որ Գյումրուց զատ մշակութային

Ամերիկյան համալսարանը Կենտրոնական բանկի հետ համատեղ մագիստրոսական ծրագիր է մեկնարկում

Ծրագրի շնորհիվ ուսանողները վերլուծություններ կտպագրեն միջազգային ամսագրերում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) գործարար կառավարման եւ տնտեսագիտության ֆակուլտետը մեկնարկում է նոր` տնտեսագիտության մագիստրոսի կոչում շնորհող 15 ամիս տեւողությամբ ծրագիր: Այս մասին այսօր` Ամերիկյան համալսարանում լրագրողներին հայտնեց համալսարանի փոխնախագահ Գեւորգ Գոյունյանը: Նա նշեց, որ ծրագիրն իրականանում է ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ. «Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները

Առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը

Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը: Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ ոստիկանության

ՀՀ նախագահ. «Մենք պարտքեր ունենք սյունեցիների առաջ» (տեսանյութ եւ տեսաշարք)

Նախագահի հետ հանդիպման համար աշխատավորները աշխատանքից շուտ են դուրս եկել Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Կապանում կայանալիք հանդիպման ժամին Կապանում գործող շատ հիմնարկներ գրեթե դատարկ էին, աշխատակիցների հիմնական զանգվածը աշխատավայրերից դուրս էր եկել`  Կապանի կենտրոնական հրապարակում կայանալիք  ՀՀ նախագահի նախընտրական հանդիպմանը մասնակցելու համար: Բացառություն չէին նաեւ մանկապարտեզների աշխատողները, ովքեր նախակրթարանի երեխաների ծնողներին նախապես զանգահարել

«Պետությունը գոտկատեղից ներքեւ հարվածեց». Անշարժ գույքի գործակալության տնօրեն (Տեսանյութ)

Բրոկերներն ու նրանց ղեկավարները վաղը ՀՀ նախագահի նստավայր են գնալու եւ իրենց պահանջները ներկայացնելու «Արտոնագրային վճարների մասին» օրենքի վերաբերյալ Այսօր «Թեքեյան» կենտրոնում անշարժ գույքի գործակալության ղեկավարներ ու աշխատակիցներ, մոտ 200 հոգի, քննարկել են «Արտոնագրային վճարի մասին» օրենքի փոփոխությունները եւ միասնական որոշում կայացրել` պայքարելու են այնքան, մինչեւ կառավարությունն  ընդառաջի իրենց պահանջներին: Aravot.am-ի հետ զրույցում ասաց «ԱՐ-ԳՈ»

8 միլիոնը «քամուն տվեց»

Ինքնաբացարկ հայտնող թեկնածուն ընտրագրավից կզրկվի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ընտրագրավը ետ ստանալու նորմը ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախկինում թեկնածուն կարող էր ընտրագրավը ետ ստանալ քարոզարշավի մեկնարկից հետո օրենքով սահմանված ժամանակահատվածում, ապա այսօր դա հնարավոր է գրանցումից առաջ: Եթե մինչեւ թեկնածուի` գրանցման դիմումը քննարկելու ժամկետը թեկնածուն դիմում է

Րաֆֆի Հովհաննիսյանի չլսված արկածները՝ Էրեբունիում (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Քարոզարշավն ընթացավ «պերաշկիանոցից» մինչեւ հիվանդանոց ու վարսավիրանոց

Ռադիոակտիվ նյութը 4 տարի պահել են ավտոտնակի հատակում

«Ցեզիում-137»-ի առուվաճառքի 2 մասնակից այժմ հանգուցյալ են

Բերանը չի կարել, բայց հացադուլը շարունակում է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Պետրոսյանը չի կարել բերանը, սակայն հունվարի 21-ի՝ ժամը 18.15-ից, գտնվում է հացադուլի մեջ: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ այն տեղեկությունը, թե կալանավորը կարել է բերանը իրականությանը չի համապատասխանում: «Արթուր Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է»,- նշում

«Այո՛, մեղավոր ենք». ընդդիմությունն իրեն մեղավոր համարում է «Մարտի 1-ի » համար (Տեսանյութ)

«Այո՛, մեղավոր ենք, որ թույլ տվեցինք մարտի 1-ից հետո իրավիճակը պահպանվի  մարտի 1-ի դրությամբ, մեղավոր ենք , որ չպայքարեցինք այնպես, ինչպես պետք էր: Իշխանությունների հաջողություններն իրականում ընդդիմության սխալներն են»,- Aravot.am-ին ասաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին: Հիշեցնենք, ՀՀ նախագահն ասել էր,  թե «Մարտի 1-ի» համար մեղավոր է նաեւ

Ի՞նչ է ուզում տղամարդը. Պարզել է «Առավոտ երիտասարդականը»

«Հաջողակ տղամարդը նա է, ով կարող է ավելի շատ գումար վաստակել, քան իր կինը կկարողանա ծախսել: Հաջողակ կինը նա է, ով կկարողանա գտնել այդպիսի տղամարդ»,-ասում է հայտնի խոսքը:

«Ինչ-որ մեկը նախանձում է». Հայրիկյանն անդրադառնում է վարչապետից ստացած զենքին

«Հայաստանում մի քանի հազար մարդ նվեր է ստացել, հետո ի՞նչ: Այսօրվա քաղաքական իրավիճակի, ծրագրերի հետ կապ չունեցող մի բան է: Ինչ-որ մեկը նախանձում է, որ ես նվեր եմ ստացել: Դա քննարկելու նյութ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը  նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհի պնդումներին: Հիշեցնենք, որ համախոհը կարծիք էր

Մոնիկն ու Մանեն տարածքի համար հոշոտել են Անիին

Օրեր առաջ Երեւանի Կենդանաբանական այգում առյուծի անկման պատճառը ոչ խանդն է եղել, ոչ էլ սովը:

2013 թվականի փետրվարի 18-ից՝ Սերժ Սարգսյանին հեռացնում են աշխատանքից

Facebook.com սոցիալական ցանցում կռիվ է գնում նախագահի թեկնածուների երկրպագուների միջեւ: Այդ են վկայում քարոզչական նյութերում արված  մեկնաբանությունները: Բացի այդ, որոշ էլեկտրոնային կայքեր հարցումներ են տեղադրում, որտեղ կարելի է քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին: Տարօրինակ կերպով որոշ թեկնածուներ այդ հարցումներում առաջին տեղերն են զբաղեցնում, ինչը հավանաբար դուր չի գալիս մյուս թեկնածուների PR-ով զբաղվողներին, կամ՝ երկրպագուներին, ինչի արդյունքում

«Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը իրականանում է միայն հասարակության ճնշման տակ» (Տեսանյութ)

Բնապահպան Ինգա Զառաֆյանի գնահատմամբ՝ ՀՀ նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի՝ 2008 թվականի նախընտրական խոստումները բնապահպանական ոլորտի վերաբերյալ  իրականացել են միայն հասարակության մեծ ճնշման տակ: Այդ պատճառով, տիկին Զառաֆյանը  մեծ հույսեր չի կապում նրա նախընտրական նոր խոստումների հետ: «Հասարակության ճնշման տակ կարող ենք հաստատել, որ խոստումներն իրոք կարող են կատարվել: Բայց ՀՀԿ-ի  ընդհանուր քաղաքականությունը հակաէկոլոգիական քաղաքականություն

Օմբուդսմենը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները քննարկեցին գալիք նախագահական ընտրությունները

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին և նույն առաքելության իրավական վերլուծաբան Էլլիսաֆեթ Քարաջիանիդուին։  Հանդիպման ընթացքում քննարկվեցին թե´ անցած խորհրդարանական ընտրություններն ու թերությունները, թե´ գալիք նախագահական ընտրությունները և ընտրությունների հետ կապված աշխատանքները։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ներկայացուցիչները կարևորեցին Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը ընտրական գործընթացում, ինչպես նաև մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին խորհրդարանական

Նուդիստները դիմակահանդես արեցին

Օրերս Պրահայի «Aquapalace Cestlice» սպորտային-առողջարանային համալիրում կայացավ նուդիստների դիմակահանդեսը, որին ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած նուդիստներ, որի ժամանակ հյուրերին զվարճացրել են պարերի եւ հետաքրքիր շոուների  միջոցով: Դիմակահանդեսի  կազմակերպիչներին զարմացրել է այցելուների թիվը, քանի որ մասնակիցները սպասվածից շատ են եղել: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

ԵԽԽՎ նստաշրջանում ներկայացվեց խայտառակ զեկույց՝ Ադրբեջանի մասին

Ըստ Ն. Զոհրաբյանի՝ դրանից նավթադոլարի հոտ է փչում

Տրվեց 2012/2013 ուս. տարվա 2-րդ կիսամյակի մեկնարկը

«Մենք հանդիպում ենք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների դպրոցների տնօրենների հետ եւ կատարվում է նախորդ կիսամյակի ամփոփում-հաշվետվություն»,-այսօր 2012/2013 ուս. տարվա 2-րդ կիսամյակի մեկնարկի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նրա համոզմամբ առաջին կիսամյակում իրականցվել են հրաշալի ծրագրեր, որոնց արդյունքում էլ դպրոցներին կհանձնվեն պարգեւներ. «Ողջունելի է նաեւ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված դպրոցների կառավարման

Օբաման ու Րաֆֆի Հովհաննիսյանը. թեկնածուի մետրոյով երթևեկելը, ժետոն բաժանել, շուկա եւ վարսավիրանոց գնալ, ըստ մասնագետի խորթ են մեզ համար

Հայաստանի նախագահի թեկնածուներից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական ժամանակահատվածում կարծես ամերիկյան քարոզչության մոդելն է որդեգրել: Եթե ԱՄՆ նախագահի նախընտրական շրջանում Բարաք Օբաման պիցցա էր առաքում, ուղիղ եթերում ճանճ սատկացնում ու արագ սննդի կետերում հերթ կանգնում սովորական մահկանացուի պես, Հայաստանում էլ ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ըստ երեւույթին, փորձում է արեւմտյան քարոզարշավի նմանօրինակ մեթոդներ կիրառել:

Մարդը փողի համար չի դիմում Եվրոպական դատարան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ 1994թ-ից սկսած իշխանությունների հետ ոչ հրապարակային շփումների ժամանակ լսել է, թե «Ժողովրդավարությունը խոչընդոտում է ազգային անվտանգությանը»:

Հովհաննես Շահինյան. «ՀՀԿ-ի նախկին կուսակիցների հետ նույն ջերմությունն ու մարդկային շփումները կան»

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ նախկին անդամ, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ՕԵԿ-ին անդամակցելն ու ՀՀԿ-ից դուրս գալը պայմանավորում է զուտ իր որոշմամբ: -Պարոն Շահինյան ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը՝ հենց ՕԵԿ-ին անդամակցելը: – Ծանոթ լինելով «Օրինաց երկիր» կուսակցության ծրագրերին, գաղափարներին, որոնք նաեւ համահունչ են իմ քաղաքական գործունեությանը, այլ դասական միջոց քաղաքական գործընթացների մեջ ներգրավված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031