Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը «հրաժարվեց» Անդրեաս Ղուկասյանից

ԳԱԱ նախագահը նախագահի թեկնածուի հացադուլը ակադեմիայի մոտ պայմանավորեց տեղանքի հարմարությամբ:

Սիրիահայերին պաշտոնապես չդիմավորեցին

Լատակիա-Երեւան չվեթով Հայաստան ժամանեց 55 սիրիահայ: Վերջին շաբաթներին Հայրենիք վերադառնալը անիրականանալի երազանք էր դարձել սիրիահայերի համար; Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստան է եկել կնոջ հետ: Բոլոր բարեկամները ավելի շուտ են տեղափոխվել։ Սիրիայում մնալը ոչ միայն վտանգավոր, է համարում, այլեւ անիմաստ; Հայրենիք հասնելու երազանքի իրականացմանը Անդրանիկ Աբրահամյանն արդեն չէր հավատում: Մեկ ամիս է՝ սպասում էր: Իսկ չվերթերն անընդհատ

Նոր դեպքեր՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով

Ըստ ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցի՝ երկրում քաղբանտարկյալների թիվը 85-ն է

Արամ Հարությունյանը չի մեկնաբանում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ Գեղամյանի ցուցակներով անցած մարդուն

«Քարոզարշավի այս օրը, ինձ համար որպես նորություն ձեր խմբագրականն է , դա նոր բան է: Իսկ ընդհանրապես՝ հարցազրույցներ եմ տվել ռադիոյով, երեկոյան խոսելու եմ ուղիղ եթերով: Ես միշտ նոր ասելիք ունեմ, որոնք սիրում եմ միայն ուղիղ եթերով հնչեցնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Մեր դիտարկմանը, ինչպե՞ս կմեկնաբանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի

«Արամի փողոցի բնակիչների» նիստը հետաձգվեց

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք Արամի փողոցի 72-80 շենքի բնակիչների եւ  գործով մեղադրվող «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի եւ նույն ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի դատական նիստը հետաձգվեց: Նիստին առողջական խնդիրների պատճառով ներկա չէր եղել «Գապբնակշին» ընկերության փոխտնօրեն, գործով մեղադրյալ Սիմոն Աղազարյանը: Արամի 72-80 շենքի բնակիչները վրդովված էին նիստի հետաձգման

Երեւանի պոլիկլինիկաներին` նոր սարքավորումներ

Ստոմատոլոգների հարկային բեռն ավելանում է, սակայն մինչեւ 7 տարեկաններին անվճար պիտի սպասարկեն

Ալվարդ Պետրոսյան. «Կուզենայի, որ երկրի նախագահը պարտական չլիներ ոչ մեկին»

Վանո Սիրադեղյանն, ինչպես բոլոր արտիստները, թիթիզ են՝ սիրում են թևիկները բացել: Իր այդ թիթիզությունն օգտագործվեց և իրեն քավության նոխազ դարձրեցին: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ քնում է իր դղյակում, Վանո Սիրադեղյանը չգիտենք որտեղ է, Վազգեն Սարգսյանը հողի տակ է, որովհետև նա էլ էր արտիստ:

«Ադրբեջանական քարոզչությունը և մեծ փողերը անում են իրենց սև գործը». Սարգիս Ասատրյան

Հայաստանը ավելի պասիվ է քարոզչական պատերազմում, քան Ադրբեջանը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնակչության իրավունքների անխոչընդոտ իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում նաև բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառման հետ կապված հարցերը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնակչության իրավունքների անխոչընդոտ իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության բնակիչը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար իր

Թիրախային խմբի մեջ էին վարչապետը, կրթության նախարարը

Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը 60-ից ավելի հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպել էր քննարկում: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցն անդրադարձավ մարդու իրավունքների վիճակի արտացոլմանը: Քննարկմանը դրված ազգային ռազմավարությունում, ըստ իրավապաշտպանի, իրավիճակը ներկայացվում է ընդհանրական ձեւով, հասարակական կազմակերպությունների գնահատականները եւ ձեւակերպումները

404.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 23-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,601,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.5 դրամ:

ԳԱԱ նախագահը՝ Հարություն Կարապետյանի մասին. Նա մրցանակը ստացել է Ռոբերտ Քոչարյանից

Ռադիկ Մարտիրոսյանը գիտնականի՝ ՀՀ նախագահի մրցանակի դափնեկրի կոչումից հրաժարվելը կապում է երկրորդ նախագահի հետ

Ազգագրագետ. «ՀՀԿ-ն պատշաճ մակարդակով չի ներկայացնում Նժդեհի կերպարը» (Տեսանյութ)

Այսօր «Հայացք» ակումբում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը անդրադարձան «Գարեգին Նժդեհ» ֆիլմին եւ վերջինիս շուրջ սոցցանցերում տարածված քննադատություններին: «Դժվար է ասել, թե ֆիլմով ապականվել է Նժդեհի կերպարը: Եթե որոշ մարդիկ նման կարծիք են արտահայտել, ուրեմն նրանց պատկերացումները Նժդեհի կերպարի մասին այն տեղում չեն, որտեղ պետք

Մեղադրվում է պոռնկագրական նյութեր տարածելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Կ. Մնացականյանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2012թ. հունվարից Կ. Մնացականյանը vk.com

Ահազանգում են. «Հայաստանը կորցրել է դարի մկանը»

Բնապահպան Կարինե Դանիելյանի համար բնապահպանության ոլորտում ընդերքի անխնա օգտագործումը շարունակում է ոլորտի համար թիվ մեկ խնդիրը մնալ: «Հակաէկոլոգիական քաղաքաշինությունը եւս լուրջ խնդիր է: Իներցիան այնքան մեծ է, որ պետք է կարողանանք աշխատել կանգնեցնել: Հաստատված քաղաքաշինական նախագծերը ուղղակի քանդում են քաղաքը»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց տիկին Դանիելյանը: Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ շարունակեց. «Գործ ունենք բնական միջավայրում

Իրազեկում՝ ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգի մասին

ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված է ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգ, այսպես` 1. Եթեքաղաքացինանցնումէստացիոնար  բուժումբժշկականհաստատությունում, ապա տվյալ  բուժհաստատության ղեկավարը  մինչև 2013 թվականի փետվարի 13-ի ժամը 14:00-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող՝  քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը պետք է ներկայացնի  հիվանդանոցի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն` դրանում նշելով ընտրողի ազգանունը,

Արմեն Սողոյան. «Կախարդական փայտիկով թեկնածու գոյություն չունի» (Տեսանյութ)

Հոգեբանը քաղաքացիներին հորդորում է կատարել գիտակցված ընտրություն

ՀՀ նախագահի այցը «Դինո Գոլդում» կայացել է փակ դռների ետեւում

Մենք մեր աշխատողներին չենք ասել, թե որ թեկնածուի օգտին քվեարկեն, քանի որ դա իրենց իրավունքն է

Հրանուշ Խառատյան. «Չեմ հավատում, որ գործող նախագահը արդարություն կհաստատի երկրում» (Տեսանյութ)

«Հետընտրական հուսախաբություններ չեն լինի, քանի որ գիտենք, թե նախագահական ընտրություններն ինչ ելք կունենան»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով. «Երկրում ձեւավորվել են ոչ թե իրավական, այլ անձնական կապեր, որոնց տրամաբանական շարունակությունն են համարվում ընտրությունները: Առհասարակ, մարդիկ ընտրում են նրան, ումից անձնական սպասելիքներ ունեն: Իսկ արտագաղթը «տանում» է նրանց, ովքեր չունեն անձնական կապեր»: Խառատյանն

Վերլուծաբան . Իշխանությունները նախագահի թեկնածուների թեթեւսոլիկի կերպար են ստեղծել

Իշխող վարչախումբը նախընտրական փուլ է մտել լեգիտիմության դեֆիցիտով եւ բազմաթիվ չլուծված խնդիրներով: Այսօր «Peeplemeter » ակումբում ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: «Սարգսյանի պաշտոնավարության ժամկետի վերջում ռեժիմի բնույթը մնում է այնպիսին, ինչպիսին էր մինչեւ նրա պաշտոնավարության սկիզբը՝ ոչ ժողովրդավարական»,- շարունակեց պարոն Վարդանյանը: Նա նկատեց, որ Սերժ Սարգսյանի թիմը այս ընտրություններին թեկնածուների ոչ թե սեւ PR-ով է

Սարգիս Սեդրակյան. «Գյուղնախարարից սկսած` կադրային սխալ քաղաքականություն է» (Տեսանյութ)

«Փոխանակ բանակի համար կարտոֆիլը աղքատ գյուղացուց գնեն, օլիգարխներից են գնում»

Տրամադրած ամեն մի գրոշը կուղղվի գիտության զարգացմանը

Նպատակը՝ ՀՀ-ում գործող գիտնականներին աջակցելն է

Գրագողության մեղադրանքի կեղծիքը

Ստեղծվել է մի այնպիսի դրություն, երբ ըստ պաշտոնական մանկավարժագիտության, ուսուցումը համարվում է դաստիարակության հետ կապ չունեցող գործընթաց, եւ դպրոցականների դաստիարակությունը կայանում է ոչ թե դասերին, այլ միայն դասերից հետո նրանց հետ կատարվող աշխատանքներով: Բայց քանի որ դրանք դեպքից դեպք են լինում, ուրեմն դպրոցը զրկվում է աշակերտներին դաստիարակելու իր գերակա գործառույթից. այն դեպքում, երբ Յան Ամոս

Ֆիլհարմոնիկը համալրվել է իսպանացի «լեգեոներներով»

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կողմնակից չէ նվագախմբի միատարր լինելուն Ժամանակակից աշխարհում հին հռոմեական լեգեոներական ավանդույթները վաղուց կիրառվում են սպորտում եւ արվեստում: Եթե Հայաստանն այն արագ ներմուծեց սպորտ, ապա մշակույթում, մասնավորաբար՝ երաժշտարվեստում առաջին նշանները նոր-նոր են ի հայտ գալիս: Նշենք, որ վերջին շրջանում Հայաստան ժամանած հյուրախաղորդ մեծանուն երաժիշտները «Առավոտի» հետ զրույցում առաջինը զարմանքով փաստում էին հայաստանյան նվագախմբերի

Տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումների և կարևորագույն ձեռքբերումների, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի

«Աղայանի մոտ «մուշկը» մի բան է, Մեյթիխանյանի մոտ՝ ուրիշ»

Հայերենի ուսուցչուհին առաջարկում է հումանիտար եւ բնագիտական ուղղվածությունն ընտրածների համար տարբերակված շտեմարաններ մտածել: «Շտեմարանային» աժիոտաժն օրեցօր ավելի բուռն է դառնում: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետների մի ստվար խումբ խոտան է համարում Փառանձեմ Մեյթիխանյանի համահեղինակությամբ ստեղծված շտեմարանները: Թիվ 54 ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Լուսինե Գասպարյանը, «Առավոտի» հետ զրույցում ձեռնպահ մնալով «խոտան» արտահայտությունն օգտագործելուց, ներկայացրեց շտեմարանի

«Կարող ա ուզում եմ գնամ հանգստանալու»

Կառավարության մի մասը արձակուրդ մեկնեց

Կեղծ ատեստատը ներկայացրել է ԱՄՆ-ի դեսպանատուն

Տասնամյա կրթության ատեստատ վաճառելու և ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ԿԳՆ «Երևանի թիվ 97 ավագ» դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, մայրաքաղաքի բնակիչ Հակոբ Խրիմյանը: Քննությամբ պարզվել է, որ նա, իրականացնելով կառավարչական գործառույթներ, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցի փոխտնօրեն Աննա Թամազյանի միջոցով 2011թ.

«Ամենալավ Սերժ Սարգսյանը հենց ինքը Սերժ Սարգսյանն է»

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի կարծիքով՝ քանի որ նախագահի թեկնածուներից որեւէ մեկն արմատական, ֆունդամենտալ ուղենիշ չի առաջարկում, օրինակ՝ ասի, որ Հայաստանը տեսնում է ՆԱՏՕ-ի կազմում կամ Եվրամիությունում, այդ դեպքում նրանք մրցակցության են ելել՝ ապացուցելու համար, որ իրենք ավելի լավ Սերժ Սարգսյան կլինեն, քան Սերժ Սարգսյանը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նախագահական ընտրությունների շուրջ PR մասնագետ, վերլուծաբան Տիգրան

Ուղիղ միացում. Վարդան Բոստանջյանը եւ Թաթուլ Մանասերյանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 74-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը եւ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031