Օրվա լրահոսը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանի աշխատանքային այցը Վիեննա
Սեպտեմբերի 19-20-ը Հայաստանյան պատվիրակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ, Վիեննայում մասնակցեց ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ծերացման հարցերով նախարարական համաժողովին: Համաժողովը կազմակերպվել էր Ավստրիայի Հանրապետության կառավարության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 50 երկրների կառավարությունների պատվիրակություններ: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով ծերացման հիմնախնդիրների հետ
Նկարչուհի. «Աբստրակցիոնիստը ծաղիկ նկարող չէ, նրան պետք է հասկանալ»
Այսօր Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Խենթ աբստրակցիոնիստների» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Մոկո Խաչատրյանի, Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սև Բլեքի (Հենրիկ Խաչատրյան), Վահան Ռումելյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Գարիկ Կարապետյանի, Աշոտ Հարությունյանի, Արմենուհի Մարտիրոսյանի, Նարինե Իսաջանյանի և Լեւոն Վարդանյանի շուրջ 22 ստեղծագործություններ: Նկարչուհի Մոկո Խաչատրյանի խոսքերով, ցուցահանդեսի նպատակն է համախմբել արտերկրում ու Հայաստանում ապրող հայ նկարիչներին եւ
Թուրք սպային նվիրված հուշարձանը հայ համայնքին չի զայրացրել
«Օտտավա սիթիզենը» անդրադարձել է հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ (ՀՑԱՄ) խմբավորման կողմից սպանված Աթիլլա Ալթիկաթի հուշարձանի բացման արարողությանը: Թերթը գրում է, որ հուշարձանի բացումից առաջ կար անհանգստություն, թե արդյոք հուշատախտակի վրա գրված ձևակերպումը լարվածություն չի առաջացնի Կանադայի հայկական և թուրքական համայնքների միջև: Սակայն կարճ նկարագրության մեջ նշված էին միայն Ալթիկաթն ու այլ սպանված դիվանագետներ. Հայաստանի մասին
«Ուզում եմ` մեր ազատ երկրում քաղաքացիները ազատ ապրեն». Երիտասարդների ցանկությունը անկախության օրվա առթիվ
«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Ահա այս հարցին էին պատասխանում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվող հանրաքվեի ժամանակ: Ընտրությունը մեծ չէր` այո կամ ոչ: Հայաստանցիների 95 տոկոսը պատասխանել է «Այո» և սեպտեմբերի 23-ին` ամփոփելով հանրաքվեի արդյունքները՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է անկախ պետություն: «Շնորհակալ եմ բոլորին, որ ժամանակին իրենց
Մակեդոնացի մարզիկը հիշեցրել է աշխարհին հաշմանդամների գոյության մասին
Մակեդոնացի մարզիկ Միլե Ստոիկոսկին, ով տառապում է ստորին վերջույթների կաթվածից առաջացած հիվանդությամբ, հաշմանդամային սայլակով կտրել, անցել է շուրջ 3500 կիլոմետր: Իր հարազատ Կրուշեւո քաղաքից նա ուղևորվել էր Լոնդոն` Օլիմպիական խաղերի, որպեսզի մարդկությանը հիշեցնի հաշմանդամներին հուզող խնդիրների մասին: Կանադական Blk ընկերությունը կարողացել է ստեղծել սև հանքային ջուր. այն գազավորված չէ և վերջերս հանվել է վաճառքի` մեկ
Ֆիլիպ Գորդոն. «Սաֆարովին ներում շնորհելը սադրանք էր»
Միացյալ Նահանգների համոզմամբ` Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների: Այս մասին անցած գիշեր Վաշինգտոնում հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցերին: «Ադրբեջանի որոշումը, որով Սաֆարովին ներում շնորհվեց, բարձրացվեց նրա զինվորական կոչումը, նրա հերոսացումը` այս ամենը մեզ լրջորեն անհանգստացնում է: Դա իրական սադրանք էր տարածաշրջում», – համոզված է
«Եթե մեր նախագահն էլ իր անձի հետ անկեղծ լինի, Էդիպ արքայի պես կբացահայտի, որ հարազատ հորը ինքն է սպանել»
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով ՀՀ նախագահի օրերս կառավարությունում հրավիրած հայտնի խորհրդակցությունն, ասաց. «Ինքն իրենով շատ անհեթեթ է, և ծիծաղելի, երբ որ ինչ-որ մեկը շշպռում է, իրենք էլ աշակերտների պես գլուխները կախած լսում են, վերջում էլ ասում են` ներողություն էլ չենք անի, խոստանում ենք
«Մայրս փոշմանելու առիթ ունի, որ չի մասնակցել քվեարկությանը». Լուսինեն ծնվել է 1991թ. սեպտեմբերի 21-ին
Լուսինե Ամիրխանյանը ծնվել է Իջեւանի Սարիգյուղ գյուղում եւ այն երջանիկներից է, ով ծնվել է Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության օրը: «Մեր գյուղում ծննդատուն չկար եւ գյուղի կանայք ծննդաբերում էին հարեւան Սեւաքարում (հիմա էլ է այդպես-Լուսինե): Անկախության հանրաքվեի հետ կապված` ծննդատունն այդ օրը փակ է լինում, եւ մայրս այդպես երկունքի ցավերով ստիպված տեղափոխվում է Իջեւանի ծննդատուն:
Հրանտ Թոխատյան. «Ես կարծում եմ, որ Արցախը ավելի գրագետ ընկալեց իր անկախությունը, քան մենք` Հայաստանում»
Սեպտեմբերի 21-ը յուրաքանչյուր հայի հավատի եւ սպասումների օրն է: Այսօր նորից կհիշենք 21 տարի առաջվա մեր ձեռքբերումը եւ անկախ նախորդ օրը ունեցած մեր հոռետեսական տրամադրությունից` նորից հավատով կլցվենք ապագայի նկատմամբ. մենք կարողացանք անկախանալ 21 տարի առաջ, ուրեմն վաղը կկարողանանք ունենալ ամենը, ինչին այդքան ձգտում ենք: Ի՞նչ ձեռք բերեցինք անկախանալով, մեր նվաճումների, ձեռքբերումների, սայթաքումների եւ կորուստների
Մարզպետն աշխատանքային ժամին զբաղվել է կուսակցական գործունեությամբ
Սեպտեմբերի 19-ին Նոյեմբերյան քաղաք է ժամանել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նա ժամը 14-ին քաղաքապետարանի շենքում հանդիպում է ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ՀՀԿ անդամ ղեկավարների, հիմնարկ-ձեռնարկությունների, հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցած մեր աղբյուրների վկայությամբ՝մարզպետն ասել է, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում պետք է պաշտպանել ՀՀԿ անդամ համայնքապետերին, աջակցել նրանց ընտրությանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Հ. Գ.
Fresno Bee. «Հայի «Ռաֆայել» կերպարը ժողովրդականություն է վայելում ԱՄՆ-ում»
«Ֆրեզնո Բի» թերթը հոդված է պատրաստել Ամերիկայում բնակվող իրանահայ Վահիկ Փիրհամեզեյի մասին: Վահիկ Փիրհամեզեյը 19 տարեկանում իրանա-իրաքյան պատերազմից փրկվելու համար խորը ձմռանը թուրքական լեռնային տեղանքով վտանգավոր ուղևորության էր մեկնել: 1989-ին նա հասնում է ԱՄՆ, որտեղ հայտնաբերում է, որ հեղափոխությունից հետո Ամերիկա եկած իրանցիները չեն կարողանում աշախատանք գտնել, այդ իսկ պատճառով թատերգություններ էին գրում, ինչ էլ
Ռուբեն Հայրապետյանի անցյալը
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը 88-ի շարժմանը մասնակցել է առաջին իսկ օրերից: Եղել է Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: Սումգայիթյան դեպքերից հետո մի խումբ նվիրյալների հետ ձևավորեց առաջին մարտական ջոկատներից մեկն ու մասնակցեց ազատամարտին: Հետագայում ջոկատի մեջ ընդգրկվեցին նաև աֆղանական պատերազմի վետերանները, և ջոկատը դարձավ, կարելի է ասել, հատուկ հանձնարարություններ կատարող զինվորական միավոր: Ջոկատը, սկսելով Զանգեզուրում ու
«Քոչարյանը մեր գումարներով կղզիներ է առել». Անկախության օրը բողոքեցին նախագահականի մոտ
Լալայանց և Տերյան փողոցների խաբված բնակարանատերերը, ամառային ընդմիջումից հետո սկսելով իրենց իրավունքների համար պայքարի նոր փուլ, պահատական չեն որոշել դա անել այսօր՝ Անկախության օրը, նախագահական նստավայրի մոտ: Ակցիայի մասնակից Ծովինար Դավիթյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իշխանությունները անկախությունը կարևոր ձեռքբերում են համարում, բայց քաղաքացիները փողոցներում են մնացել ու այդ անկախ իշխանություններից 9 տարի է՝
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը գալիք շաբաթ որոշում կկայացնի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի կյանքի ապահովագրության գործը քննության ընդունելու հնարավորության վերաբերյալ
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը գալիք շաբաթ որոշում կկայացնի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի կյանքի ապահովագրության գործը քննության ընդունելու հնարավորության վերաբերյալ՝ որոշում կայացնելու համար, թե արդյոք անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ-ի իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, որը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության զոհերի ապահովադիր գումարները ժառանգներին տրամադրելու մասին Կալիֆորնիայի նահանգային օրենքի իրագործումն արգելելու վերաբերյալ: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված
Քլինթոնը շնորհավորում է բոլոր հայերին
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել` շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնը։ «Նախագահ Օբամայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի անունից, ուրախ եմ լավագույն մաղթանքներ հղել Հայաստանի ժողովրդին», – ասված է, մասնավորապես, պետքարտուղարի հայտարարությունում։ «Սա առանձնահատուկ առիթ է` արժանին մատուցելու հայերի եւ ծագումով հայերի ձեռքբերումներին։ Միացյալ Նահանգներում ամերիկահայերը հարստացնում են մեր հասարակությունը` առավել ամրապնդելով
Այս տանն ապրել է Բենզին Վալոդը
Հանրային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի կարծիքով արտագաղթի պատճառը բնավ էլ սոցիալ-տնտեսական չէ. «Կարողության տեր մարդիկ էլ են գնում, մարդը չի հավատում այս երկրին»: Նա առաջարկում է Հայաստանի փրկության կոմիտե ստեղծել, որտեղ ներգրավված պետք է լինեն ազգությամբ հայ, բանիմաց ու սրտացավ մասնագետներ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից եւ անկախ տվյալ պահի նրանց քաղաքացիությունից: Նա չի հասկանում, թե
Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ ամյակի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հանրապետական մաղթանքի արարողություն: Եկեղեցականների թափորը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցեց Մայր տաճար, որտեղ Իջման Սբ. Սեղանի առջև կատարվեց գոհաբանական մաղթանք: Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից հետո Վեհափառ Հայրապետը ծնրադիր ընթերցեց «Գոհանամք զքէն» աղոթքը` Աստծուց հայցելով անսասանություն, պայծառություն
Արամ Զ. Սարգսյանը մեկնում է ԱՄՆ
Նախօրեին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, Եղվարդում հանդիպում են ունեցել կուսակցական ակտիվի հետ: Հանդիպումը բավականին մարդաշատ է եղել: Կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին ուրախացրել է հատկապես այն, որ բավականին շատ թվով երիտասարդներ են ներկա գտնվել: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկուսակցական խնդիրներ, խոսվել է նաեւ առաջիկա անելիքների մասին: Aravot.am-ի հարցին`
Ինչու Հայաստանում չեն մեր լեգենդար նվագախմբի ղեկավարները
Ջազում եւ ջազից դուրս Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանի 75-ամյակի առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 22-ին կկայանա շքեղ միջոցառում: Հայաստանում ջազային նվագախմբերը ստեղծվեցին 1935-ին։ «Մոսկվա» կինոթատրոնի բացման օրվանից (1936թ.) երաժշտագետ Ռոբերտ Աթայանի ղեկավարությամբ սկսեց գործել ջազային նվագախումբ, իսկ 1937-ին այն ղեկավարեց շեփորահար Ցոլակ Վարդազարյանը։ 1938թ. Հայաստանի պետական էստրադային (հետագայում՝ ջազ) նվագախումբ հիմնադրեց կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը,
Պարզեցվում է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 20-ի նիստում փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` հնարավորինս պարզեցրել և թափանցիկ է դարձրել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննություններ ընդունելու, վկայական տալու գործընթացը։ Որոշման համաձայն, քաղաքացին այլևս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը հանձնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին։
Ֆիլիպինյան մաբուհայ Հայաստանին
Տեմպո թերթը գրում է, որ այսօր 1991թ.-ին ձեռք բերված Հայաստանի անկախության օրն է: «Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին և ՀՀ իշխանությանը մեծարգոներ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանում Ֆիլիպինների Հյուպատոսությանը` Խոզե Մ. Պերիկե հյուպատոսի գլխավորությամբ: Շնորհավորում ենք և մաբուհայ (երկար տարիների կյանք)»:
Հարգանքի տուրք զոհված ազատամարտիկների հիշատակին
ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Հանրապետության Նախագահի և այլոց անունից ծաղկեպսակներ
Հայաստան-Ադրբեջան-2012. Ինչպե՞ս են ապրում եւ ինչի՞ հույս ունեն վետերաններն Ադրբեջանում
Հարցազրույց Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ՝ Վետերանների միության նախագահ Էհթիմադ Ասադովի, կազմակերպության փոխնախագահ Ֆիրուդին Մամեդովի, Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամ Ֆահրադին Սաֆարովի հետ: – Ինչպե՞ս են այսօր ապրում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն Ադրբեջանում: Ինչպե՞ս են հասարակությունն ու պետությունը վերաբերվում պատերազմի հաշմանդամներին: Էհթիմադ Ասադով- Ադրբեջանում կա Ղարաբաղյան պատերազմի 11 306 հաշմանդամ: Նրանցից 881-ը՝ առաջին, 8 194-ը՝ երկրորդ եւ 2 231-ը
Հայաստան-Ադրբեջան-2012. Թոշակների ու արտոնությունների փոխարեն մեզ հնարավորություններ են պետք
Ինչպե՞ս են ապրում Ղարաբաղյան պատերազմի մասնակից հայերն ու ադրբեջանցիները, ի՞նչ են մտածում պատերազմի եւ այդ թեմայով ընթացող խոսակցությունների մասին: Այս հարցերի շուրջ են ստորեւ բերված հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում
«Սեւան Սարգսյան անուն-ազգանունով եղբայր չունեմ»
«Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը – Պարոն Սարգսյան, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հունգարահայ համայնքի ղեկավարը՝ Սեւան Սարգսյանը, Ձեր հարազատ եղբայրն է, եւ առավել կառավարելի Հունգարիայի իշխանությունների կողմից: Նշվում է նաեւ, որ Հունգարիայի իշխանությունների կողմից հայ համայնքը ստացել է ֆինանսավորում: – Մամուլում, ավելի ճիշտ՝ մամուլի որոշ ներկայացուցիչների կողմից հաճախ են
Ո՞ր մասնակցի վրա կարող էր ազդել. մահացածի՞
«Մանանա գրեյն» ՍՊԸ փոխտնօրենի մեքենայից ենթադրյալ գողության գործով «Առավոտն» անդրադարձել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 400 000 ՀՀ դրամի գողության գործով մեղադրյալ Աշոտ Առուշանյանի գործին («Տեղեկություն էր տվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրենի գումարների մասին», 8 սեպտեմբերի 2012): Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Վ.Ասլանյան) սեպտեմբերի 14-ին քննության
Սովորական տեռոր
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Երբ ոճրագործ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունը դավադրաբար արտահանձնեց Ադրբեջանին, հայ ժողովուրդը, Հայաստանում եւ Սփյուռքում, արդարացիորեն ընդվզեց: Նույն հայ մարդը, սակայն, իր իսկ հայրենիքում պարբերաբար ենթարկվում է նվաստացման, ստորացման, հաճախ՝ շարունակական տեռորի: Նման պնդմանը կասկածելու դեպքում պարզապես երեկոյան ժամը 18:00-ից հետո այցելեք երեւանյան այն վայրերը, որտեղ ռեստորաններ, սրճարաններ ու բարեր են գործում: Իմ հնարավոր եւ
«Զույգ օրերին ինձ դատի տվեք»
«Ինչի՞ իրենք, երբ անհրաժեշտ է, մեր դատարանին վստահում են, վարչական վարույթ են կիրառում ուրիշ կազմակերպության նկատմամբ, հաղթում են, էդ ժամանակ հավատում են մեր երկրի դատարաններին: Այսինքն՝ շաբաթվա զույգ օրերին հավատում են, կենտ օրերին չե՞ն հավատում»,- «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությանը հեգնում է Վարդան Այվազյանը՝ հորդորելով. «Զույգ օրերին ինձ դատի տվեք: Էդ ո՞նց կարող ա պատահի ամեն
«Էս երկրին չես հավատում, ինչի՞ ես եկել էս երկիր»
Վարդան Այվազյանը պահանջում է, որ իրեն դատեն հայկական օրենքներով «Ես պահանջում եմ, որ ինձ դատեն եւ դատեն ՀՀ-ում: Խոստանում եմ, որ վաղեմության հայց չեմ ներկայացնելու: Մանավանդ, ասում են, որ հիմնավոր, ծանր փաստեր կան: Դատեք: Բաց դատ արեք՝ լրագրողներով, բնապահպաններով, եթե այդքան փող ունեն, թող ուղիղ եթեր էլ հեռարձակեն: Վախենում են գրանտից զրկվե՞ն: Դատեք ինձ, դատվել
Չորրորդ չափման սահմանը
Ժամանակը՝ թարթ-թարթ, ինչպես աներեւույթ մի զարկերակ իր մեջ հավաքում, ամփոփում է մարդու եւ ժողովուրդների արդեն ապրածը՝ կտրելով չորրորդ չափման սահմանը՝ անցնում է անդին, որտեղ դու արդեն քո օրվա եւ խոսքի տերը չես այլեւս: Կարելի է մտածել, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա ընդամենը ճակատագիր է, կարելի է ընդունել նաեւ, որ ով չի


















































