Օրվա լրահոսը
Հրանտ Բագրատյան. «Ինձ, որ խաբել են, նախագահին էլ կխաբեն»
Արդյոք եկե՞լ է ՀՀ վարչապետի փոփոխության ժամանակը եւ սեպտեմբերի 15-ին կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած դժգոհությունը Տիգրան Սարգսյանից «ազատվելու» ակնարկ չէ՞ր: Այս հարցերն Aravot.am-ն ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: «Ես չգիտեմ` կփոխե՞ն վարչապետին, թե՞ ոչ, բայց այդ խորհրդակցությունը նշանակում է մեկ այլ բան` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե երկրում
Հայաստան են ժամանում քուրդ եւ եզդի պատգամավորներ՝ հոգեւոր առաջնորդին տեսնելու
Սեպտեմբերի 27-ին Իրաքի Հանրապետությունից Հայաստան է ժամանում Աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե-Միրա Թախսին բեգը: Պատվիրակության կազմում կլինեն ոչ միայն Իրաքի Հանրապետության, այլեւ Քուրդիստանի Ինքնավար հանրապետության խորհրդարանի պատգամավորներ: Ինչպես Aravot.am-ին հայտնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, Աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդը՝ Միրե-Միրան, վերջին անգամ Հայաստանում եղել է 1909 թվականին: Այժմ էլ Հայաստան է
Իշխանափոխություն` Շիրակի մարզի ամենասկանդալային գյուղում
Ամասիայի տարածաշրջանի հեռավոր Ողջի գյուղում կիրակի իշխանափոխություն է տեղի ունեցել: Գյուղն ազատվել է մոտ 15 տարվա գյուղապետ Սարգիս Ավագյանից, ով, գյուղացիների բնութագրմամբ, սեփականաշնորհելով գյուղապետի պաշտոնը, որևէ մեկին շանս չէր տալիս նույնիսկ թեկնածություն առաջադրելու: Այս անգամ գյուղապետի դեմ համարձակություն է ունեցել դուրս գալ գյուղապետարանի հաշվապահ Հրաչիկ Մանուկյանը ու կարողացել է հաղթել իր շեֆին : Սարգիս Ավագյանը
«Խելքը գլխին» հայտարարություն
Ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել խանութների, գեղեցկության սրահների դռներին փակցված ցուցանակների՝ «Պահանջվում է մատուցող», «Պահանջվում է վաճառող» և այլ նմանատիպ հայտարարություններով: Բայց կան որոշները, որոնք կարդալիս և՛ զարմանում ես, և՛ ծիծաղում: Այդպիսի մի օրինակ էլ մեզ հանդիպածն է 🙂 Տիգրանուհի Թասլակյան
«Սիվիլիթաս»-ի գործով ակնկալիքներ չունի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վերաքննիչ դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ սկսվեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի բողոքի լսումը, որով պահանջում է վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012 թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Նիստից հետո Ա. Գրիգորյանն ասաց, որ առանձնապես ակնկալիքներ չունի, որ բողոքը կարող է բավարարվել, բայց որպես «Սիվիլիթասի»
«Կփոխեմ Հայաստանը չլքելու վերջին հույսս աշխատանք գտնելու հույսի հետ»
Գյումրու մի քանի հասարակական վայրերում փակցվել են կեղծ, բայց զվարճալի հայտարարություններ: Զարմանալի է, որ հայտարարությունները փակցվել են Գյումրիում, բայց Երեւանի մասին են: Արսեն Վարդանյան՝ (mynews.am)
ԲՀԿ-ն հուսով է, որ վարչապետին կփոխեն
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը մեծ հույսեր ունի, որ նախագահի խորհրդակցությունից հետո, ՀՀ վարչապետի փոփոխություն տեղի կունենա: Aravot.am-ը պարոն Բաբայանից հետաքրքրվեց, թե օրերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում ՀՀ նախագահի նախատինքներն ակնարկ չէ՞ին, որ շուտով վարչապետի փոփոխություն տեղի կունենա: «Ժամանակը ցույց կտա, նախագահի խորհրդակցությունը PR էր, թե՞ իսկապես տեղաշարժեր կլինեն գործադիրում»: Մեր այն պնդմանն էլ, որ որպես
«Պատվիրված նամակների հետադարձ ծանուցումներ»
«Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արշակ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղյակ է եղել Նյու Յորքի Դաշնային դատարանի կայացրած դատավճռի մասին: Քիչ առաջ նա 168.am-ին տրամադրեց նաև այն ծանուցագրերը, որոնք ընկերությունն ուղարկել էր Վարդան Այվազյանին:
Նախագահի անունը՝ դարպասին
Շուտով Գինեսի ռեկորդների գիրքը կգրանցի հերթական ռեկորդը: Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) պաշտոնապես կբացվեն ամենամեծ դարպասների դռները, որի բարձրությունը 25 մետր է, վրան փորագրված ԱՄԷ-ի նախագահի անունը՝ «Խալիֆ», կենսագրությունը եւ ԱՄԷ-ի պատմությունը, շուրջ 250 լեզվով: Դարպասների հանդիսավոր բացումը կայանալու է դեկտեմբերի 2-ին՝ ԱՄԷ-ի 41-րդ Ազգային օրվա կապակցությամբ: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Արագածոտնի մարզպետը մտավախություններ չունի
«Ես մտավախություն չունեմ: Նախագահն էլ ինչ ասել է, շատ ճիշտ է ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Պարոն Սահակյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ տպավորություն է իր վրա թողել շաբաթ օրը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը, որի ժամանակ նախագահ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության անդամներին: Նաեւ նկատեցինք, որ ենթադրաբար, հաջորդ քայլը լինելու է մարզպետների հավաքը՝
Regions. «Ռոստովում Հայաստանի քաղաքացի են ձերբակալել»
«Ռիջընս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռոստով քաղաքում ձերբակալել են մի հայ տղամարդու, որը փորձել է անօրեն վաճառել 2,5 կգ չմշակված զմրուխտ ու սուտակ՝ 8.5 միլիոն ռուբլիի դիմաց: Գործարքը տեղի էր ունենում Ռոստովի երկաթուղային կայարանի հյուրանոցում: Գնորդը Ռոստովի ճանապարհային ոստիկան է եղել: Սակայն գործարքի պահին նրան ձերբակալել են ոստիկանները: ՀՀ քաղաքացին պնդում է, որ սովորական
407.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,475,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ:
«Միայն դրա համար նրանց կարելի է հայ մարմնավաճառներ, քաշող խոպանչիներ անվանել». Թինա Կանդելակին պատասխանում է Քսենիա Լարինային
«Քսենիա Լարինան ինձ անվանել է խոպանչի» ,- այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարուհի Թինա Կանդելակին: «Իհարկե ես չեմ պատկանում տիտղոսավոր ռասսայի, ծագումով ռուս չեմ, ինչպես հազարավոր մարդիկ, ովքեր Ռուսաստանը համարում են իրենց հայրենիքը: Նրանք արդեն ոչ մի իրավունք չունեն, որովետեւ միգուցե նրանք Պուտինի կողմից են: Արդեն միայն դրա համար նրանց կարելի է հայ մարմնավաճառներ,
Որոշ իշխանավորներ աղբի մե՞ջ էլ «փայ» ունեն, այդ պատճառով անգամ ա՞ղբը ճապոնացիներին չզիջեցին (Տեսանյութ)
Քաղաքակիրթ աշխարհում աղբի վերամշակման ձեռնարկություններ ունենալը պարտադիր պայման է: Աղբը վերամշակելով` տվյալ երկիրը միանգամից էկոլոգիական եւ տնտեսական խնդիր է լուծում: Հայաստանում, չնայած աղբի առատությանը, առայժմ նման ձեռնարկություն չկա, պատճառն, ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանի` քաղաքային իշխանություններն ու կառավարությունն են, որոնք տարիներ ի վեր խոչընդոտ են հանդիսացել: Տիկին Դանիելյանի կարծիքով, մեր
Քարոզարշավն արդեն սկսե՞լ է
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը պատրաստվում է 2013 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը՝ առաջնորդվելով հայոց «Սասնա ծռեր» էպոսով, կարծես թե սկսել է իր քարոզարշավը: Քաղաքի կենտրոնում, փողոցների պատերին (Տիգրան Մեծ պողոտայում ) արդեն փակցված են թեկնածուին գովազդող «Վերեւում աստված կա» խորագրով պաստառները: Սեդրակյանը, փաստորեն, մոռացել է, որ նախընտրական քարոզարշավին դեռ 4 ամիս կա, եւ որ
«Չուսումնասիրված», սակայն խիստ մտահոգիչ. Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում
Լիլիթ Հարությունյանը, չնայած երիտասարդ տարիքին, ասում է, որ իր «կյանքը վերջացած» է, և որ «երբեք չի ների ինքն իրեն»: «Եթե իմանայի` ինչ կլինի, երբեք նման քայլի չէի դիմի… Ինձ թվում էր, եթե երեխայից չազատվեմ, քաղաքով մեկ խայտառակ կլինեմ»,- հուզվում է Հայաստանի փոքր քաղաքներից մեկում ապրող 20-ամյա Լիլիթը: Նա պատմում է, որ երկուսուկես ամսական հղիությունը դադարեցնելու
Էստոնիայում «50 հազար եվրոյանոց» շարժումը Հայաստանում իրականացվեց 0 դրամով
Դեռ 2008-ին Էստոնիայում սկսված «Let’s do it» շարժումը տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվել է եւ շարժման ամբողջ բյուջեն կազմել է 50 հազար եվրո: Այս մասին այսօր «Արմատ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի երիտասարդ կենսաբաններ» ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը: Նա վստահեցրեց, որ մեր երկրում «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությունը որեւէ Ֆինանսական օժանդակություն չի ստացել, ամբողջ աշխատանքը հիմնված
Ինգա Զառաֆյանը՝ Վարդան Այվազյանի մասին. «ՀՀԿ-ին չի՞ հետաքրքրում, որ այդպիսի լուրջ մեղադրանք է եղել իր պատգամավորի մասին»
Սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար՝ հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Արդյունքում ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02), որը պետք է վճարի Վարդան
Ուշուի եվրոպական ֆեդերացիան խարդախություններով է զբաղված
Այսօրվա մամուլի ասուլիսում այս միտքն արտահայտեց Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը` լրագրողներին տեղեկացնելով, որ 2010 եւ 2012 թվականների Եվրոպայի առաջնություններում Հայաստանի դեմ ուղղված նպատակային խարդախությունների պատճառով մարզաձեւի եվրոպական եւ հայկական կառույցների հարաբերությունները վատացել են: «Այս պատմությունն սկսվել է 2010 թվականին, երբ ԱՄՆ կոնգրեսն ընդունեց Հայոց ցեղասպանությունը, – ասաց Տիգրան Չոբանյանը: – Լուրը Թուրքիա հասել
Լիբանանահայ գործարարները՝ Արցախի հյուսիսում, Հակարիի ափին, նոր գյուղ են կառուցելու
Հարություն Խաչատրյանը այն հազարավոր հայերից մեկն է, ով ավելի քան քսան տարի առաջ ստիպված է եղել թողնել հայրենի տունը Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: 1991 թվականին խորհրդային զորքերը ադրբեջանական ոստիկանական ջոկատների հետ միասին բռնություններով ու ջարդերով տեղահանեցին Հյուսիսային Արցախի հայկական բնակչությանը: Խաչատրյանը տարիներ առաջ է հաստատվել Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանի Նոր Էրջեջ գյուղում: Երբ արցախյան ուժերը
Արամ Հարությունյանը նկարչություն չէր անում, նախագահի ասածներն էր գրի առնում
ՀՀ նախագահի օրերս հրավիրած խորհրդակցության ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նկարչությամբ էր զբաղված, ընդ որում, սա երեւում է տեսանյութի 1.50-րդ րոպեում: Aravot.am-ը նախարարից փորձեց պարզել, թե խորհրդակցության ժամանակ ինչո՞ւ էր նկարչությամբ զբաղված: «Ես նկարչություն չէի անում, ես նշումներ էի կատարում: Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-այսպես պատասխանեց Արամ Հարությունյանը: Երբ մենք նախարարին հիշեցրեցինք, որ տեսանյութում դա
ԱԳ նախարար. Արցախի ինքնորոշման հարցը նաեւ անվտանգության հարց է
«Մեծ Բրիտանիան ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության անկյունաքարային սկզբունքներից մեկն էր համարում Կոսովոյի անկախության դեպքում , կարո՞ղ ենք փաստել, երբ ինքնորոշման սկզբունքը բխում է Բրիտանիայի շահերից, այն գերակա է, երբ` ոչ , Բրիտանիան ունի այլ մոտեցում ինքնորոշման իրավունքին»: Այսօր արտաքին գործերի նախարարությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի ու Արտաքին
Վահան Հովհաննիսյանը՝ ՀՅԴ-ականների պաշտոնների մասին. «Արցախում ՀՅԴ-իշխանություն հարաբերություններն այլ մակարդակի վրա են»
Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցին ԼՂՀ-ում դաշնակցականների՝ պաշտոններ ստանալու մասին: Մասնավորապես, խոսքը Արթուր Աղաբեկյանի եւ Դավիթ Իշխանյանի մասին է: Հարցին՝ դաշնակցականների՝ առանցքային պաշտոններում նշանակվելու հավանականությունը չի՞ վնասի ՀՅԴ-ի վարկանիշին, որովհետեւ տպավորություն կա, որ համագործակցում եք իշխանությունների հետ՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես նման տրամաբանություն չեմ տեսնում: Արցախում բոլորովին այլ
ԱԳ նախարար. Միջազգային հանրության վրդովմունքը Ադրբեջանն ընկալում է որպես անձրեւ
Միջազգային հանրությունը փաստերի պակաս չունի` Ադրբեջանին չվստահելու համար: Այսօր արտաքին գործերի նախարարությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, ինչպես սեպտեմբերի 2-ին հայտարարեցին Հունգարիայի արտաքին գործերի եւ արդարադատության նախարարություններից, Ադրբեջանը իրենց խոստացել է, որ Ռամիլ Սաֆարովն առնվազն 25 տարի բանտում
Ուսանողները ևս մեկ անգամ զգացին անգլերեն լեզվի կարևորությունը
«Մեր խնդիրն է ավելի մեծացնել հայաստանցիների իրազեկությունը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների հարստության, գեղեցկության և մշակութային կարևորության վերաբերյալ: Մեր համալսարանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցությունը և ՄԱԿ-ի աջակցությունն այս հարցում: Միջոցառումը ուսանողներին կտա ևս մեկ անգամ զգալ անգլերեն լեզվի կարևորությունը, և իրենց ընտրության ճշգրտությունը,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ՄԱԿ-ում Անգլերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց
Գագիկ Բեգլարյանին չի՞ վերաբերում
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բոլորովին այլ տեսանկյունից է մեկնաբանում իր գլխավորած կառույցի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքները: «Քննադատությունը վերաբերում էր նախորդ շրջաններին»,- ասաց նա։ Ըստ Գագիկ Բեգլարյանի՝ իր ղեկավարած նախարարությունից Սերժ Սարգսյանն այսօր միայն մեկ բան է պահանջում. «Որ արագ ժամանակահատվածում վերացնենք այդ թերությունները, որ առկա է եղել այդ նախարարությունում; Արագը ինչքան է՝
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 18, 20, 20/1 շենքերի, Շինարարների փողոցի 13, 15 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Խարդախների գործով» ամբաստանյալը պաշտպանից հրաժարվեց
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, այսօր նշանակված ժամից 1 ժամ 15 րոպե ուշացումով սկսվեց խարդախության եւ վաշխառության գործով մեղադրվող Արտակ Մարտիրոսյանի, Ցոլակ Պետրոսյանի, Վարդան Օհանյանի եւ Դավիթ Երեմյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործի վարույթն անջատվել է հայտնի «Նորաշենի գործից», երբ մարդիկ գումարներ տվեցին
ՀՅԴ-ն կոչ է անում «օգնել եղբորը»
«Օգնիր եղբորդ» կարգախոսով նախաձեռնվել է օգնության ձեռք մեկնել սիրիահայ համայնքին: Այդ մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսում տեղեկացրին ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրանք ասացին, որ սա կուսակցական նախաձեռնություն չէ, ներգրավված են մի շարք կազմակերպություններ, Հայ առաքելական եկեղեցին: Արդեն բացվել է հաշվեհամար եւ արդեն փոխանցված է առաջին 1 մլն


















































